Քամերոն Բոյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քամերոն Բոյս
անգլ.՝ Cameron Boyce
Dove Cameron and Cameron Boyce talking about Descendants 2 (cropped).jpg
Ծնվել էմայիսի 28, 1999(1999-05-28)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 6, 2019(2019-07-06)[1] (20 տարեկանում)
Մահվան վայրՀյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, պարող, մոդել, երգիչ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մանկական դերասան և հնչյունավորող
ԸնտրանիՋեսսի և Descendants?
Պարգևներ և մրցանակներԵրիտասարդ դերասան

Քամերոն Բոյս (անգլ.՝ Cameron Boyce, մայիսի 28, 1999(1999-05-28), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 6, 2019(2019-07-06)[1], Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և պարող, հայտնի է «Հայելիներ», «Արծվի աչք», «Համադասարանցիները», «Հետնորդները», «Հետնորդները 2» գեղարվեստական ֆիլմերում և Disney ալիքի «Ջեսի» սերիալում կատարած դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամերոնն ապրում է Լոս Անջելեսում մոր՝ Լիբի Բոյսի ու կրտսեր քրոջ՝ Մայայի հետ։ Հետաքրքրվում է հիփ-հոփով, բրեյք դանսով, խաղում է բասկետբոլ։ Իր չորս ընկերների հետ կազմել է բրեյք դանսի X-MOB խումբը[3]։ 2017 թվականին Քամերոնն ավարտել է դպրոցը Կալիֆոռնիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսին Բոյսն առաջին անգամ հայտնվել է հեռուստաէկրանին Panic! At the Disco ռոք խմբի «That Green Gentleman (Things Have Changed)» սինգլի (Pretty. Odd. ալբոմից) տեսահոլովակում։ Նույն թվականի հուլիսին նա կատարել է երկրորդական դեր «Գլխավոր հոսպիտալ։ Գիշերային հերթափոխ» գիշերային օճառային օպերայում[4]։ Օգոստոսին նա խաղացել է «Հայելիներ» սարսափ ֆիլմում և նկարահանվել «Արծվի աչք» ֆիլմում[5][6]։ 2010 թվականի հունիսին Բոյսը կատարել է Քեյթի Ֆեդերի դերը «Համադասարանցիները» կատակերգությունում[7]։

2011 թվականի ապրիլին որպես հյուր հայտնվել է Disney ալիքի «Բռնվիր, Չարլի սերիալում։ Նույն ամսում նա՝ որպես պարողներից մեկը, Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսի օրը ելույթ է ունեցել American Broadcasting Company ալիքի «Պարեր աստղերի հետ» շոուում[8]։ Նույն թվականի հունիսին նա կատարել է ոչ մեծ դեր «Ջոդի Մոդին ու ոչ ձանձրալի ամառը» ընտանեկան կատակերգությունում՝ մարմնավորելով Ջուդիի դասընկերներից մեկին։ Մեկ ամիս անց նա եղել է պարողներից մեկը Disney ալիքի «Պարային համաճարակ» սերիալում (մեկ սերիա)[3][9]։ 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականը Բոյսը կատարել է գլխավոր դերերից մեկը (Լյուկ Ռոս) Disney ալիքի «Ջեսի» հեռուստասերիալում[10][11]։ 2013 թվականի հուլիսին թողարկվել է «Համադասարանցիները» ֆիլմի երկրորդ մասը, որում նույնպես խաղացել է Քամերոնը։ Նա նկարահանվել է նաև Disney ալիքի «Հետնորդները» ֆիլմում՝ կատարելով Սթերվելլա դե Վիլի որդու՝ Կառլոսի դերը։ 2017 թվականին թողարկվել է ֆիլմի երկրորդ մասը, որում նույնպես նա մարմնավորել է Կառլոսին[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Հայելիներ Mirrors Մայքլ Կարսոն
2008 ֆ Արծվի աչք Eagle Eye Սեմ Հոլոմեն
2008 ս Գլխավոր հոսպիտալ։ Գիշերային հերթափոխ General Hospital: Night Shift Մայքլ Քեյթս կրտսեր
2010 ֆ Համադասարանցիները Grown Ups Էեյթի Ֆեդեր
2010 ս Արտակարգ պարողների լեգեոն The Legion of Extraordinary Dancer պատանի Ջասպեր Ջեյմս
2011 ս Բռնվիր, Չարլի Good Luck Charlie կեղծ Գեյբ Դանկան
2011 ֆ Ջոդի Մոդին ու ոչ ձանձրալի ամառը Judy Moody and the Not Bummer Summer Հանթեր
2011 ս Պարային համաճարակ Shake It Up պարող
2011-2015 ս Ջեսի Jessie Լյուկ Ռոս
2012 ս Օսթին և Էլի Austin & Ally Լյուկ Ռոս
2012-2015 ս Jake and the Never Land Pirates Ջեյք
2013 ֆ Համադասարանցիները 2 Grown Ups 2 Քեյթի Ֆեդերр
2014 ս Կատարելագործված Սարդ-Մարդը Ultimate Spider-Man Լյուկ Ռոս
2015 ս Լիվն ու Մեդին Liv and Maddie Կրեգ
2015 ֆ Հետնորդները Descendants Կառլոս
2015-2017 ս Գեյմերի օրագիրը Gamer's Guide to Pretty Much Everything Քոնոր
2015-2017 ս Հետնորդները։ Չարագործների աշխարհը Descendants: Wicked World Կառլոս
2016 ս Սև կոդ Code Black Բրոդի
2016 ս Ամառային ճամբար Bunk'd Լյուկ Ռոս
2017 ֆ Հետնորդները 2 Descendants 2 Կառլոս
2017 ս Սարդ-մարդը Spider-Man Գերման Շուլց / Շոկեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.independent.co.uk/arts-entertainment/tv/news/cameron-boyce-dead-cause-disney-channel-age-jessie-descendants-tributes-a8991881.html
  2. 2,0 2,1 2,2 https://deadline.com/2019/07/cameron-boyce-cause-of-death-revealed-family-epilepsy-seizure-1202644217
  3. 3,0 3,1 «Bios | Disney Channel Press» (en-US)։ www.disneyabcpress.com։ Վերցված է 2017-09-11 
  4. Shattuck Kathryn (2008-08-12)։ «What's On Tonight»։ The New York Times (en-US)։ 0362-4331։ Վերցված է 2017-09-11 
  5. «Movie review: Mirrors | pegasusnews.com | Dallas / Fort Worth»։ 2008-09-05։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-03-ին։ Վերցված է 2017-09-11 
  6. Horwitz Jane (2008-10-03)։ «Family Filmgoer»։ The Washington Post (en-US)։ 0190-8286։ Վերցված է 2017-09-11 
  7. «Sandler: No reunion in 'Grown Ups'»։ Toronto Sun (անգլերեն)։ Վերցված է 2017-09-11 
  8. «Bios | Disney Channel Press» (en-US)։ www.disneyabcpress.com։ Վերցված է 2017-09-11 
  9. «providencejournal.com: Local & World News, Sports & Entertainment in Providence, RI» (անգլերեն)։ providencejournal.com։ Վերցված է 2017-09-11 
  10. 10,0 10,1 Andy Swift, Andy Swift (2017-08-18)։ «Descendants' Cameron Boyce to Tangle With Marvel's Spider-Man — First Look»։ TVLine։ Վերցված է 2017-09-11 
  11. «Luke Ross» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-11-15