Քեմերոն Բոյս
անգլ.՝ Cameron Boyce | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 28, 1999 |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Մահացել է | հուլիսի 6, 2019[1][2] (20 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Կրթություն | Oak Park High School? և Sherman Oaks Center for Enriched Studies? |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | աֆրոամերիկացի և աշկենազի |
| Մասնագիտություն | պարող, մոդել, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մանկական դերասան, հնչյունավորող և դերասան |
| Ընտրանի | Ջեսսի, Descendants?, Jake and the Never Land Pirates?, Gamer's Guide to Pretty Much Everything?, Համադասարանցիները և Mrs. Fletcher? |
| Ծնողներ | հայր՝ Victor Boyce?, մայր՝ Libby Boyce? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| thecameronboycefoundation.org thecameronboycefoundation.com thecameronboycefoundation.networkforgood.com | |
Քեմերոն Բոյս (անգլ.՝ Cameron Boyce, մայիսի 28, 1999, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 6, 2019[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պարող, հայտնի է «Հայելիներ», «Արծվի աչք», «Համադասարանցիները», «Հետնորդները», «Հետնորդները 2» գեղարվեստական ֆիլմերում և Disney ալիքի «Ջեսի» սերիալում կատարած դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմերոնն ապրում է Լոս Անջելեսում մոր՝ Լիբի Բոյսի ու կրտսեր քրոջ՝ Մայայի հետ։ Հետաքրքրվում է հիփ-հոփով, բրեյք դանսով, խաղում է բասկետբոլ։ Իր չորս ընկերների հետ կազմել է բրեյք դանսի X-MOB խումբը[5]։ 2017 թվականին Քեմերոնն ավարտել է դպրոցը Կալիֆոռնիայում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մայիսին Բոյսն առաջին անգամ հայտնվել է հեռուստաէկրանին Panic! At the Disco ռոք խմբի «That Green Gentleman (Things Have Changed)» սինգլի (Pretty. Odd. ալբոմից) տեսահոլովակում։ Նույն թվականի հուլիսին նա կատարել է երկրորդական դեր «Գլխավոր հոսպիտալ։ Գիշերային հերթափոխ» գիշերային օճառային օպերայում[6]։ Օգոստոսին նա խաղացել է «Հայելիներ» սարսափ ֆիլմում և նկարահանվել «Արծվի աչք» ֆիլմում[7][8]։ 2010 թվականի հունիսին Բոյսը կատարել է Քեյթի Ֆեդերի դերը «Համադասարանցիները» կատակերգությունում[9]։
2011 թվականի ապրիլին որպես հյուր հայտնվել է Disney ալիքի «Բռնվիր, Չարլի սերիալում։ Նույն ամսում նա՝ որպես պարողներից մեկը, Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսի օրը ելույթ է ունեցել American Broadcasting Company ալիքի «Պարեր աստղերի հետ» շոուում[5]։ Նույն թվականի հունիսին նա կատարել է ոչ մեծ դեր «Ջոդի Մոդին ու ոչ ձանձրալի ամառը» ընտանեկան կատակերգությունում՝ մարմնավորելով Ջուդիի դասընկերներից մեկին։ Մեկ ամիս անց նա եղել է պարողներից մեկը Disney ալիքի «Պարային համաճարակ» սերիալում (մեկ սերիա)[5][10]։ 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականը Բոյսը կատարել է գլխավոր դերերից մեկը (Լյուկ Ռոս) Disney ալիքի «Ջեսի» հեռուստասերիալում[11][12]։ 2013 թվականի հուլիսին թողարկվել է «Համադասարանցիները» ֆիլմի երկրորդ մասը, որում նույնպես խաղացել է Քեմերոնը։ Նա նկարահանվել է նաև Disney ալիքի «Հետնորդները» ֆիլմում՝ կատարելով Սթերվելլա դե Վիլի որդու՝ Կառլոսի դերը։ 2017 թվականին թողարկվել է ֆիլմի երկրորդ մասը, որում նույնպես նա մարմնավորել է Կառլոսին[11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2008 | ֆ | Հայելիներ | Mirrors | Մայքլ Կարսոն |
| 2008 | ֆ | Արծվի աչք | Eagle Eye | Սեմ Հոլոմեն |
| 2008 | ս | Գլխավոր հոսպիտալ։ Գիշերային հերթափոխ | General Hospital: Night Shift | Մայքլ Քեյթս կրտսեր |
| 2010 | ֆ | Համադասարանցիները | Grown Ups | Էեյթի Ֆեդեր |
| 2010 | ս | Արտակարգ պարողների լեգեոն | The Legion of Extraordinary Dancer | պատանի Ջասպեր Ջեյմս |
| 2011 | ս | Բռնվիր, Չարլի | Good Luck Charlie | կեղծ Գեյբ Դանկան |
| 2011 | ֆ | Ջոդի Մոդին ու ոչ ձանձրալի ամառը | Judy Moody and the Not Bummer Summer | Հանթեր |
| 2011 | ս | Պարային համաճարակ | Shake It Up | պարող |
| 2011-2015 | ս | Ջեսի | Jessie | Լյուկ Ռոս |
| 2012 | ս | Օսթին և Էլի | Austin & Ally | Լյուկ Ռոս |
| 2012-2015 | ս | Jake and the Never Land Pirates | Ջեյք | |
| 2013 | ֆ | Համադասարանցիները 2 | Grown Ups 2 | Քեյթի Ֆեդերр |
| 2014 | ս | Կատարելագործված Սարդ-Մարդը | Ultimate Spider-Man | Լյուկ Ռոս |
| 2015 | ս | Լիվն ու Մեդին | Liv and Maddie | Կրեգ |
| 2015 | ֆ | Հետնորդները | Descendants | Կառլոս |
| 2015-2017 | ս | Գեյմերի օրագիրը | Gamer's Guide to Pretty Much Everything | Քոնոր |
| 2015-2017 | ս | Հետնորդները։ Չարագործների աշխարհը | Descendants: Wicked World | Կառլոս |
| 2016 | ս | Սև կոդ | Code Black | Բրոդի |
| 2016 | ս | Ամառային ճամբար | Bunk'd | Լյուկ Ռոս |
| 2017 | ֆ | Հետնորդները 2 | Descendants 2 | Կառլոս |
| 2017 | ս | Սարդ-մարդը | Spider-Man | Գերման Շուլց / Շոկեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.independent.co.uk/arts-entertainment/tv/news/cameron-boyce-dead-cause-disney-channel-age-jessie-descendants-tributes-a8991881.html
- 1 2 https://mec.lacounty.gov/2019/press-releases/cause-of-death-cameron-boyce/ — 2019.
- ↑ https://www.imdb.com/es/name/nm2624602/awards/
- ↑ https://www.latimes.com/entertainment/movies/la-et-st-cameron-boyce-social-media-reactions-20190707-story.html
- 1 2 3 «Bios | Disney Channel Press» (ամերիկյան անգլերեն). www.disneyabcpress.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Shattuck, Kathryn (2008 թ․ օգոստոսի 12). «What's On Tonight». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Movie review: Mirrors | pegasusnews.com | Dallas / Fort Worth». 2008 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Horwitz, Jane (2008 թ․ հոկտեմբերի 3). «Family Filmgoer». The Washington Post (ամերիկյան անգլերեն). 0190-8286. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Sandler: No reunion in 'Grown Ups'». Toronto Sun (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «providencejournal.com: Local & World News, Sports & Entertainment in Providence, RI» (անգլերեն). providencejournal.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- 1 2 Andy Swift, Andy Swift (2017 թ․ օգոստոսի 18). «Descendants' Cameron Boyce to Tangle With Marvel's Spider-Man — First Look». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Luke Ross» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմերոն Բոյս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մայիսի 28 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 6 մահեր
- 2019 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ