Սոֆյա Քարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Քարսոն
Ծնվել էապրիլի 10, 1993(1993-04-10)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՖորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[1]
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[2], Carrollton School of the Sacred Heart?[3] և Մայամիի համալսարան[1]
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, պարուհի, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ, սցենարիստ և կինոպրոդյուսեր
ԸնտրանիԶգա ռիթմը (ֆիլմ), Different World? և Հետնորդները 2
sofiacarson.com

Սոֆյա Դեկարետ Չար, առավել հայտնի է որպես Սոֆյա Քարսոն, (անգլ.՝ Sofia Carson ապրիլի 10, 1993(1993-04-10)[1], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[1])[5][6][7][8],), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ Առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում Դիսնեյ ալիքի «Օսթին և Էլլի» զվարճալի հեռուստասերիալի ցուցադրման շրջանակներում՝ որպես հրավիրված աստղ։ 2015 թվականին նա խաղացել է Չար թագուհու դստեր՝ Իվիի դերը Դիսնեյ ալիքով հեռարձակված «Հետնորդները» ֆիլմում[9][10]։ Նույն դերով հանդես է եկել «Հետնորդները 2» (2017 թ.) և «Հետնորդները 3» (2019 թ.) ֆիլմերում։ 2016 թվականին խաղացել է Լոլա Պերեսի դերը՝ «Դայակի արկածները», Մելանի Սանչեսի դերը «Թինին ՝Վիոլետայի նոր կյանքը» և Բելլայի դերը՝ «Մոխրոտիկի պատմությունը․ եթե կոշիկը համապատասխանի» ֆիլմերում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Քարսոնը ծնվել է Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում։ Նա իր բեմական անունն ընտրել է «Քարսոն»՝ իր մորական կողմի տատիկ՝ Լաուրին Քարսոնի անունով[11]։ Նա հաճախել է Սուրբ Հյու դպրոցը և ավարտել Մայամիի «Քերոլթոն կաթոլիկ իգական դպրոցը»[12][13]։ Սոֆյան հաճախել է պարի ստուդիա, որտեղ նա եղել է IMPAC երիտասարդական անսամբլի պարուհի[13][14] և մրցութային ելույթներով շրջել Միացյալ Նահանգներով մեկ։ Միաժամանակ հաճախել է Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարան և մասնագիտացել ֆրանսերեն հաղորդակցության մեջ[13][14]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Քարսոնը պայմանագիր է ստորագրում BMI ընկերության հետ, որպես «երգչուհի և երգերի հեղինակ»[15]։ Նրա դերասանական կարիերան սկսվում է 2014 թվականին, երբ նրան հրավիրում են խաղալու «Չելսի» ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատարուհի, Դիսնեյ ալիքի Օսթին և Էլլի սերիալում։ Մի քանի ամիս անց Քարսոնը կրկին որպես հյուր ներկայանում է MTV ընկերության «Կարծիք» հեռուստասերիալում։ 2014 թվականին նա խաղում է Դիսնեյի «Հետնորդները» ֆիլմում[10], որտեղ կատարում է Իվիի՝ Չար Թագուհու դստեր դերը՝ Սպիտակաձյունիկ մուլտֆիլմից[9][16]։ 2015 թվականի հունվարի 5-ին, Սոֆյա Քարսոնը հանդիսացել է Դիսնեյ Չենելի «Դայակի արկածները (2016)» ֆիլմի առաջատար դերակատարներից մեկը։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի գարնանը, և ցուցադրվել 2016 թվականին[17]։ 2016 թվականի մարտին, «Hollywood Reporter» լեյբլը հայտարարել է, որ Քարսոնը առաջատար դեր է ստացել «Մոխրոտիկի պատմությունը, եթե կոշիկը համապատասխանի» ֆիլմի չորրորդ եթերաշրջանում, որի ռեժիսորներն են Միշել Ջոնսթոնը և Դիլան Սելերսին[18][19]։ 2015 թվականի օգոստոսին տված հարցազրույցի ժամանակ Քարսոնը նշեց, որ սկսել է աշխատել իր առաջին ալբոմի վրա[20]։ 2015 թվականի սեպտեմբերին Քարսոնի անունն ընդգրկվել է «Hollywood Records» լեյբլի դերասանական կազմի մեջ[21]։ Նախկինում, Դիսնեյի մի քանի կայքեր հաղորդել էին լեյբլի և Սոֆյայի համագործակցության մասին[22][23]։ 2016 թվականի մարտին, «Hollywood Records» և «Republic Records» լեյբլները պաշտոնապես հայտարարեցին, որ Սոֆյան ձայնագրման պայմանագիր է կնքել երկու ընկերությունների հետ։

2016 թվականի օգոստոսի 26-ին Քարսոնը հրապարակում է իր գովազդային սինգլը՝ «Ես սիրելու եմ քեզ» վերնագրով։ 2017 հունվարի 20-ին Ալան Ուոքերի հետ նա թողարկում է մի երգ՝ «Վերադարձ դեպի գեղեցկություն» վերնագրով, և 2017 թվականի փետրվարի 15-ին, նա YouTube-ում հրապարակում է սինգլի պաշտոնական տեսահոլովակը։ «Վերադարձ դեպի գեղեցկություն»-ը գրվել է Ջուլիա Մայքլզի կողմից, որը նաև գրել է իր հաջորդ երգը՝ «Ներս և դուրս»[24]։ 2018 թվականին Քարսոնը ձայնագրվել է երեք EDM հիթերում․ R3hab-ի «Ռումոս», Ալան Ուոքերի «Տարբեր աշխարհ» և Գալանտիսի «Սան Ֆրանցիսկո» հիթերում։

Քարսոնը 2017 թվականին նկարահանվում է «Հետնորդները 2» ֆիլմի շարունակությունում[25][26]։ Նա 2018 թվականին խաղում է Սլոուն Սիլվերի դերը «Սիրո մեջ հայտնի» սերիալի երկրորդ եթերաշրջանում[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://thevogue.com/artists/sofia-carson/
  2. https://www.yahoo.com/entertainment/news/disneys-descendants-casts-newcomer-sophia-carson-evil-queens-170000866.html
  3. https://www.distractify.com/p/sofia-carson-dating
  4. http://www.sun-sentinel.com/features/fl-sofia-carson-20150729-story.html
  5. «Disney's Rising Fashion Icon Sofia Carson Talks 'Back to Beautiful' & Hosting the Radio Disney Music Awards»։ Billboard։ Վերցված է December 31, 2018 
  6. «Happy Birthday, Sofia Carson! At 25, The Disney Star Has a Style That’s All Grown Up»։ Vogue (անգլերեն)։ Վերցված է December 31, 2018 
  7. «La barranquillera Sofía Carson, la actriz de la familia Char»։ Revista Jetset (Spanish)։ April 2014։ Արխիվացված օրիգինալից August 31, 2015-ին։ Վերցված է August 31, 2015 
  8. «Sofia Carson»։ TV Guide։ Վերցված է July 8, 2016 
  9. 9,0 9,1 Andrea Seikaly (May 23, 2014)։ «Disney Confirms ‘Descendants’ Villains»։ Variety։ Վերցված է July 25, 2015 
  10. 10,0 10,1 Jethro Nededog (April 16, 2014)։ «Disney's ‘Descendants’ Casts Newcomer Sofia Carson as Evil Queen's Daughter (Exclusive)»։ TheWrap։ Վերցված է July 8, 2016 (չաշխատող հղում)
  11. «Actriz de Disney, Sofía Carson, pasa Navidad en Barranquilla»։ El Heraldo։ December 24, 2015։ Վերցված է September 6, 2016 
  12. Madeleine Marr (July 30, 2015)։ «Sofia Carson: Fast Track to Fame»։ Miami Herald։ Վերցված է September 2, 2015 
  13. 13,0 13,1 13,2 Amanda Rabines (July 29, 2015)։ «Fort Lauderdale native Sofia Carson stars in Disney Channel's 'Descendants'»։ Sun-Sentinel (Fort Lauderdale, Florida)։ Վերցված է April 9, 2016 
  14. 14,0 14,1 Lucia I. Suarez Sang (July 31, 2015)։ «Sofia Carson takes on being teenage daughter of the Evil Queen in 'Descendants'»։ Fox News Latino։ Վերցված է April 9, 2016 
  15. «BMI Noche Bohemia Showcase Raises Awareness for Mujer de Fé Foundation»։ BMI 
  16. Marc Snetiker (June 16, 2014)։ «Disney’s 'Descendants': Meet the kids of Maleficent, Jafar, and Cruella de Vil»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից January 11, 2015-ին։ Վերցված է July 25, 2015 
  17. Sara Bibel (January 9, 2015)։ «Disney Channel Greenlights Original Movies ‘Invisible Sister’ Starring Rowan Blanchard & Paris Berelc & ‘Further Adventures in Babysitting’ Starring Sabrina Carpenter & Sofia Carson»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից January 9, 2015-ին։ Վերցված է July 25, 2015 
  18. Kit Borys (March 1, 2016)։ «'Descendants' Star Sofia Carson Nabs Lead for 'Cinderella Story: If the Shoe Fits' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է March 16, 2016 
  19. Elizabeth Wagmeister (March 2, 2016)։ «Freeform Nabs TV Rights for Sofia Carson’s ‘Cinderella Story’ Sequel»։ Variety։ Վերցված է March 16, 2016 
  20. «All hail Disney's evil queen Sofia Carson»։ The Citizen։ Արխիվացված է օրիգինալից August 31, 2015-ին։ Վերցված է August 28, 2015 
  21. «Artists - Hollywood Records»։ Hollywood Records։ Վերցված է October 10, 2016 
  22. Backstage - Disney Channel Italy (in Italian)
  23. DCFanzone - Disney Channel Denmark (in Danish)
  24. Gore Sydney։ «Sofia Carson Opens Up About The "Ins And Outs" Of Her Career»։ MTV News (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից December 31, 2018-ին։ Վերցված է December 31, 2018 
  25. Ross A. Lincoln (April 10, 2016)։ «‘Descendants 2’ Greenlighted By Disney Channel For 2017, New Characters Added»։ Deadline Hollywood։ Վերցված է July 8, 2016 
  26. Lauren Piester (April 30, 2017)։ «The First Descendants 2 Trailer & Music Video Are Here! Dove Cameron, Sofia Carson and More Stars Sound Off»։ E! News 
  27. https://www.teenvogue.com/story/sofia-carson-bella-thornesfamous-in-love

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]