Ալան Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Ուոքեր
Ի ծնե անունանգլ.՝ Alan Olav Walker
Նաև հայտնի է որպեսDJ Walkzz, Walkzz և Alan Walker
Ծնվել էօգոստոսի 24, 1997(1997-08-24)[1] (26 տարեկան)
Նորտհեմպտոն, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Նորվեգիա և  Միացյալ Թագավորություն
Ժանրերպրոգրեսիվ հաուս, EDM, էլեկտրո հաուս և դիփ հաուս
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, դիջեյ, յություբեր, ստուդիական երաժիշտ և հեռուստատեսային պրոդյուսեր
Գործիքներսինթեզատոր և թվային ձայնային աշխատանքային կայան
ԼեյբլSony Music, RCA, NoCopyrightSounds? և MER Musikk?
Պարգևներ
Diamond Play Button
Կայքalanwalker.com
 Alan Walker (music producer) Վիքիպահեստում

Ալան Ուոքեր (անգլ.՝ Alan Walker, օգոստոսի 24, 1997(1997-08-24)[1], Նորտհեմպտոն, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլոնորվեգացի երաժիշտ, որը երգեր է գրում հաուս, դրամ ըն բեյս և այլ ժանրերում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Ուոքերը 2016 թվականին

Ալանը ծնվել է Նորթհեմփթոնում։ Երբ նա դարձավ 2 տարեկան, նորվեգացի մոր ու անգլիացի հոր հետ տեղափոխվեց Բերգեն։ Մեծանալով թվային դարաշրջանում՝ Ալանը հետաքրքրվեց համակարգիչներով, որոնք հետագայում հետաքրքրություն տածեցին դեպի ծրագրավորումը և գրաֆիկական դիզայնը։ 2012 թվականին նա սկսեց իր նոութբուքով երաժշտություն ստեղծել սկզբում «DJ Walkzz» կեղծանունով։ Նրա երգերը, շուտով, գրավեցին ձայնագրման ստուդիաների ուշադրությունը։ Նա Ուոքեր ընտանիքի երկրորդ զավակն է, քույրը՝ Camilla Joy Walker, 24տ., փոքր եղբայրը՝ Andreas Walker, 19տ.:

Ներկա ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա «Faded» գործը ուշադրություն գրավեց YouTube-ում տեսահոլովակի թողարկումից հետո։

2015 թվականին Ուոքերը պայմանագիր կնքեց MER Musikk-ի հետ՝ «Spectre» և «Force» երգերի համար։ Հետո նա պայմանագիր կնքեց Sony Music Sweden-ի հետ և նրա առաջին սինգլը դարձավ "Faded"-ը՝ թողարկված 2015 թվականի դեկտեմբերի 4-ին՝ վոկալիստ Իզելին Սոլհեյմի մասնակցությամբ։ Այդ սինգլը շուտով դարձավ շատ հայտնի և հիթ-շքերթներում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ «Faded» երգի տեսահոլովակը նկարահանվել է Էստոնիայում՝ մայրաքաղաք Տալլինի շրջակայքում։ 2016 թվականին նա թողարկեց երկու սինգլներ՝ "Sing Me To Sleep" և "Alone", որոնց նույնպես համաշխարհային ճանաչում ունեցան։ "Sing Me To Sleep" երգի վոկալիստը կրկին Իզելին Սոլհեյմն է, իսկ "Alone"-ի վոկալիստը Նունի Բաոն է։ 2017 թվականին նա թողարկեց "The Spectre" երգը, որը "Spectre"-ի վոկալով տարբերակն է։ 2018-ին Նա թողարկեց իր առաջին ալբոմը, կոչելով այն "Different World" որը իր մեջ ներառում է 15 երգեր՝ "Faded, Faded (interlude), Diamond Heart, Intro, Lost Control, I don't wanna go, Lily, Lonely, Do It All For You, Different World, Sing Me To sleep, All Fals Down, Darkside, Alone,": Ալանը 2019 թվականի Մարտի 21ին թողարկեց մի սինգլ, որի անունն էր "On My Way"։ Ալանը բացի երաժիշտ լինելուց նաև Յութուբեր է, նա իր այդ ոլորտը սկսել է դեռևս 2017թվականի օգոստոսից, իր այդ ոլորտի շնորհիվ ունեցավ բազմաթիվ հետևորդներ Յութուբում, որոնք գերազանցեցին 30 միլիոնը, և նա դարձավ առաջին Նորվեգացին ով ուներ այդքան շատ հետևորդներ։ 2018 թվականի ամռանը Ալանը սկսեց համագործակցել համաշխարհային հայտնիություն ձեռք բերած խաղընկերության հետ՝ PUBG֊ի հետ, և թողարկեց 2 երգ՝ "On My Way" և "Live Fast", որոնք հովանավորեցին իրեն։ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Ալանը թողարկեց երգ՝ "Alone Pt. 2" երգչուհի Ավա Մաքսի հետ։ 2020 թվականին Ալանը նաև թողարկեց մի քանի երգեր՝ "End Of Time", "Heading Home", նաև Հանս Ցիմմերի հանրահայտ՝ "Time" ստեղծագործության ռեմիքսը։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Տեղը հիթ-շքերթում Մրցանակներ
NOR[2] DEN[3] FIN[4] GER[5] IRE[6] ITA[7] NLD[8] SWE[9] UK[10]
2014 «Fade» - - - - - - - - -
2015 «Spectre» - - - - - - - - -
«Force» - - - - - - - - -
«Faded» 1 3 1 1 6 1 2 1 7
  • DEN: 2× Պլատին
  • FIN: Պլատին
  • ITA: 8× Պլատին
  • NOR: 2× Պլատին
  • NLD: Ոսկի
  • SWE: 11× Պլատին
  • UK: Պլատին
2016 «Sing Me to Sleep» 1 - 4 10 - - - 9 95
  • SWE: 3× Պլատին
«Routine» - - - - - - - - -
«Alone» 1 - 1 4 74 36 53 2 -
  • SWE: 3× Պլատին
2017 «Ignite» (feat. K-391) - - - - - - - - -
«Tired» (feat. Gavin James) 5 - - 66 - - - 21 -
  • SWE: 2× Պլատին
«The Spectre» 5 - - 50 - - - 22 -


Ստուդիական ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ
Cash Cash & Digital Farm Animals — Millionaire (ft. Nelly) (Alan Walker Remix)[11] 2016
Coldplay - Hymn For The Weekend (Alan Walker Remix)
Charli XCX — After The Afterparty (Alan Walker remix)[13] 2017
Bruno Mars — That’s What I Like (Alan Walker Remix)[14]
Julia Michaels — Issues (Alan Walker Remix)[15]
Miley Cyrus — Malibu (Alan Walker Remix)[16]
Alan Walker — Tired feat. Gavin James (Alan Walker Remix)[17]
Avicii]] ft. Rita Ora — Lonely Together (Alan Walker Remix)[18]
Ina Wroldsen — Strongest (Alan Walker Remix)[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. Hung Steffen։ «Discography Alan Walker»։ Norwegian Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  3. Hung Steffen։ «Discography Alan Walker»։ Danish Charts Portal. Hung Medien (Steffen Hung)։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-16-ին։ Վերցված է 2016-08-09 
  4. Hung Steffen։ «Discography Alan Walker»։ Finnish Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  5. Hung Steffen։ «Discographie Alan Walker»։ German Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  6. Hung Steffen։ «Discography Alan Walker»։ Irish Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  7. Hung Steffen։ «Discography Alan Walker: Singles»։ Italian Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  8. Hung Steffen։ «Discography Alan Walker»։ Dutch Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  9. Hung Steffen։ «Discography Alan Walker»։ Swedish Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  10. «Alan Walker»։ Officialcharts.com/։ Official Charts Company 
  11. Alan Walker (2016-09-01)։ «Cash Cash & Digital Farm Animals - Millionaire (ft. Nelly) | Alan Walker Remix»։ Վերցված է 2017-12-03 
  12. SiaVEVO (2016-10-21)։ «Sia - Move Your Body (Alan Walker Remix) [Audio]»։ Վերցված է 2017-12-03 
  13. officialcharlixcx (2017-02-03)։ «Charli XCX - After The Afterparty [Alan Walker remix]»։ Վերցված է 2017-12-03 
  14. Bruno Mars (2017-04-21)։ «Bruno Mars - That's What I Like (Alan Walker Remix) (Official Audio)»։ Վերցված է 2017-12-03 
  15. Alan Walker (2017-05-05)։ «Julia Michaels - Issues (Alan Walker Remix) [Lyric Video]»։ Վերցված է 2017-12-03 
  16. MileyCyrusVEVO (2017-06-30)։ «Miley Cyrus - Malibu (Alan Walker Remix) (Audio)»։ Վերցված է 2017-12-03 
  17. Alan Walker (2017-07-21)։ «Alan Walker - Tired feat. Gavin James (Alan Walker Remix)»։ Վերցված է 2017-08-02 
  18. Alan Walker (2017-11-17)։ «Avicii ft. Rita Ora - Lonely Together (Alan Walker Remix)»։ Վերցված է 2017-12-03 
  19. Alan Walker (2017-12-01)։ «Ina Wroldsen - Strongest (Alan Walker Remix)»։ Վերցված է 2017-12-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]