Jump to content

Կուզիկը Նոտր Դամից (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուզիկը Նոտր Դամից
անգլ.՝ The Hunchback of Notre Dame
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, երաժշտական ֆիլմ[1][2], հումորային դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում, ֆենթեզի ֆիլմ և դրամա
Թեմակրոն, օտար, lust? և ցեղասպանություն
ԿերպարներQuasimodo?[3], Esmeralda?[3], Claude Frollo?[3], Phoebus?[3], Clopin?[3], Gargoyles?[3], Djali?[3], Archdeacon?[3], Gypsies?[3], Guards?[3], Կվազիմոդո, Էսմերալդա, Կլոդ Ֆրոլլո, Ֆեբ դե Շատոպեր, Կլոպեն Տրուիեֆու, Victor?, Hugo?, Laverne?, Quasimodo's Mother?, Djali?, Brutish Guard?, Oafish Guard? և The Old Heretic?
Գործողության վայրՓարիզ, Փարիզի Աստվածամոր տաճար և Հրաշքների գավիթ
Դարաշրջան1482
Հորինված երկիրDisney's The Hunchback of Notre Dame universe?
Հիմնված էՓարիզի Աստվածամոր տաճարը[3]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԳերի Թրուսդեյլ[4][5][6][…] և Կիրկ Ուայզ[5][6][7][…]
ՍցենարիստԹեբ Մերֆի[8][3], Իրեն Մեչչի[3], Բոբ Ցուդիկեր[3], Նոնի Ուայթ[3], Ջոնաթան Ռոբերթս[3] և Ուիլ Ֆին[3]
ՀնչյունավորումՄերի Ուիքս[9][3], Թոմ Հալս[9][2][3][…], Դեմի Մուր[9][2][3][…], Թոնի Ջեյ[9][2][3][…], Քևին Քլայն[9][3], Ջեյսոն Ալեքսանդր[9][3], Չարլզ Կիմբրո[9][3], Դևիդ Օգդեն Սթիրզ[9][3], Heidi Mollenhauer?[9][3], Jane Withers?[10][3], Ֆրենկ Ուելքեր[10], Մերի Կեյ Բերգման[10][3], Ջիմ Քամինգս[10][3], Քորի Բարթոն[10][3], Բիլ Ֆագերբակի[10][3], Paul Kandel?[10][3], Պատրիկ Փիննի[10][3], Գերի Թրուսդեյլ[10][3] և Միկի ՄակԳոուեն[11][12]
ՊատմողClopin?
ՊրոդյուսերԴոն Հան[3] և Ռոյ Քոնլի[3]
ԵրաժշտությունԱլան Մենկեն[3]
ԽմբագիրEllen Keneshea?[3] և Ջեյմս Մելթոն[3]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures[3] և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[3] և Դիսնեյ+
Տևողություն91 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՍիկվելԿուզիկը Նոտր Դամից 2
Թվականհունիսի 21, 1996[7][8][13][…]
Առաջադրում«Օսկար» մրցանակ երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտության համար
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե70 000 000 $
Շահույթ325 338 851 $[14] և 100 138 851 $[15]
movies.disney.com/the-hunchback-of-notre-dame

«Կուզիկը Նոտր Դամից» (անգլ.՝ The Hunchback of Notre Dame), Դիսնեյ ստուդիայի անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է 1996 թվականի հունիսի 21-ին։ Ֆիլմը հիմնված է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի վրա, սակայն սյուժեում մտցվել են մի շարք փոփոխություններ։ Գործողությունները կենտրոնացված են Էսմերալդայի՝ գեղեցիկ գնչուհի-պարուհու, Ֆրոլոյի՝ ուժեղ և ազդեցիկ դատավոր, որը հետապնդում է նրան և գաղտնի սիրահարված է, կուզիկ Կվազիմոդոյի՝ որը հնչեցնում է զանգերը Փարիզի Աստվածամոր տաճարում և երիտասարդ կապիտան Ֆեբուսի՝ նույնպես սիրահարված է Էսմերալդային։

Ֆիլմի ռեժիսորներն են հանդիսանում Կյորկ Ուայզը և Գերի Թրուզդեյլը, որոնք եղել են նաև 1991 թվականին թողարկված «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմի ռեժոսորները, իսկ պրոդյուսերն է հանդիսացել Դոն Հանը, «Գեղեցկուհին և Հրեշը», «Առյուծ արքան» մուլտֆիլմերի պրոդյուսերը։ Կոմպոզիտորներն են Ալան Մենկենը և Ստեֆեն Շվարցը, հերոսներին ձայնավորել են Թոմ Հալսը, Դեմի Մուրը, Կևին Կլայնը, Պոլ Կենդելը, Ջեյսոն Ալեքսանդերը, Չարլզ Կիմբրոն, Դևիդ Օգդեն Սթիրսը, Թոնի Ջեյը և Մերի Ուայկսը (նրա վերջին դերը կինոյում)։ Մուլտֆիլմը պատկանում է «Դիսնեյ Ռենեսանս» անվանումով դարաշրջանին՝ 1989 թվականից 1999 թվականի միջև ընկած տասնամյակը, երբ Դիսնեյը ստեղծում էր հաջող անիմացիոն ֆիլմեր, գրավելով բազմաքանակ հանդիսատեսի և առաջացնելով քննադատների հետաքրքրությունը։ Ֆիլմի սիքվելը, «Կուզիկը Նոտր Դամից 2», թողարկվել է 2002 թվականին։ Այս մուլտֆիլմը MPAA-ի կողմից արժանացել է G ռեյտինգի և U ռեյտինգի British Board of Film Classification-ի կողմից Մեծ Բրիտանիայում։ Չնայած այդպիսի ռեյտինգների, ֆիլմը ճանաչվում է Դիսնեյի ստուդիայի ամենամռայլ ֆիլմերից մեկը[16]։

Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, 1482 թվականին։ Կուզիկ Կվազիմոդոն ժամհար է Փարիզի Աստվածամոր տաճարի եկեղեցում։ Նա չունի ընկերներ, բացի կենդանի գարգուլներ Վիկտորից, Հյուգոյից և Լավերնից։ Կլոդ Ֆրոլոն, դատավոր և շատ աստվածապաշտ մերդ, ատում է «անմաքուր» ռամիկներին, արգելում է Կվազիմոդոյին դուրս գալ աշտարակից։ Հիմարնիերի ամենամյա փարիզյան փառատոնին գարգուլները համոզում են Կվազիմոդոյին դուրս գալ։ Հրապարակում նա ականատես է լինում գնչուհի Էսմերալդայի պարին և հիանում է նրա գեղեցկությամբ։

Ամբոխը սկսում է ծաղրանքի ենթարկել Կվազիմոդոյին, սակայն գնչուհին պաշտպանում է նրան։ Այդ ժամանակ դատավոր Ֆրոլոն ընդունում է նոր զինվորականի, կապիտան Ֆեբային, նկատում է Էսմերալդային և հրամայում է բռնել նրան։ Սակայն նա ապաստարան է խնդրում Փարիզի Աստվածամոր տաճարում։ Ֆեբը հետապնդում է նրան, բայց արդյունքում բաց է թողնում։ Նրանց միջև զգացմունքներ են առաջանում։ Ֆրոլոն հրամայում է պահապաններին շրջապատել տաճարը՝ գնչուհուն թույլ չտալով փախչել։ Նա ցանկանում է հասնել Էսմերալդայի սիրուն կամ մահապատժի ենթարկել նրան։ Սակայն նա մոռանում է Կվազիմոդոյի մասին, ով գտնվում է տաճարի զանգակատանը։ Վերջինս կազմակերպում է Էսմերալդայի փախուստը և նա, որպես հիշատակ, նրան է թողնում մեդալիոն-քարտեզ։

Ֆրոլոն հրամայում է այրել տներ Փարիզում և Ֆեբին մեղադրում է անհավատարմության մեջ։ Վերջինս փախչում է, սակայն վիրավորվում է։ Էսմերալդան նրան վերցնում է տաճար և հոգ է տանում նրա մասին։ Ֆրոլոն խաբում է Կվազիմոդոյին, թե իմացել է, որ գնչուների գաղտնի ծածուկ վայրը Հրաշքների Բակում է։ Ֆեբը և Կվազիմոդոն Էսմերալդային զգուշացնում են վտանգի մասին, սակայն նրանց հետապնդող Ֆրոլոն ձերբակալում է բոլորին։ Հաջորդ օրը Ֆրոլոն պատրաստվում է այրել Էսմերալդային խարույկի վրա՝ որպես վհուկի։ Նա Էսմերալդային առաջարկում է ազատություն՝ փոխարենը նրանից պահանջելով նրա սերը, սակայն Էսմերալդան թքում է նրա երեսին։

Տեսնելով, թե ինչպես են այրում Էսմերալդային՝ Կվազիմոդոն ազատվում է շղթաներից և փորձում է փրկել նրան։ Ֆեբի գլխավորությամբ փարիզցիները խռովություն են բարձրացնում։ Ֆրոլոն ներխուժում է տաճար և փորձում է սպանել Կվազիմոդոյին՝ խոստովանելով, որ այդ ինքն է սպանել Կվազիմոդոյի մորը։ Ֆրոլոն ցած է ընկնում աշտարակից և մահանում է։ Կվազիմոդոն նույնպես ցած է ընկնում, սակայն Ֆեբը հասցնում է պահել նրան։ Ավելի ուշ Կվազիմոդոն հասկանում է, որ Ֆեբը և Էսմերալդան սիրում են միմյանց և հաշտվում է այդ մտքի հետ։ Իր հերթին, Էսմերալդան օգնում է Կվազիմոդոյին դուրս գալ եկեղեցուց և, վերջապես, դառնալ հասարակություն լիիրավ անդամ։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կուզիկը Նոտր Դամից» հանդիսանում է երկրորդը ֆիլմը, որի ռեժիսորներն են եղել Կյորկ Ուայզը և Գերի Թրուզդեյլը՝ 1991 թվականին մեծ հաջողության արժանացած «Գեղացկուհին և Հրեշը» ֆիլմի հետ միասին։ Ռեժիսորները կարդում են Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճար»-ը և որոշում են նկարահանել ադապտացիան, սակայն կատարել մի քանի փոփոխություններ, որպեսզի ֆիլմը հարմար լինի նաև երեխաներին։ Այդ ներառում է գլխավոր հերոսների բնավորությունների փոփոխությունները (նրանց ավելի բարի են դարձրել), Ֆրոլոյին դատավոր են դարձնում, այլ ոչ թե Արքեդյակոն (Արքեդյակոնը դառնում է առանձին կերպար), ստեղծել են Կվազիմոդոյի օգնականներին՝ երեք գարգուլներին, Կվազիմոդոն և Էսմերալդան ողջ են մնում ֆիլմի վերջում։ Այդ ավարտը առաջացել է Վիկտոր Հյուգոյի օպերայի լիբրետոյից, որը հիմնված է նրա վեպի վրա, որտեղ Էսմերալդան վերջում փրկում է Ֆեբին։
  • Ֆիլմի անիմատորները այցելում են իրական Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզում մի քանի շաբաթվա ընթացքում։ Նրանք կատարում են բազմաթիվ լուսանկարներ, որպեսզի ավելի հստակ արտադրեն ճարտարապետությունը և մասնիկները, սակայն մուլտֆիլմի սյուժեում թույլ են տրվել տաճարի ներքին հարդարման անճշտություններ։ Տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ, գլխավոր դահլիճի կենտրոնում, «բույնի» նման կախված էր երգեհոնը, իսկ կենտրոնում տեղակայված էին դամբարանները։ Սակայն վերստեղծել այն ժամանակների տաճարը մուլտիպլիկատորներին անհնարին թվում, քանի որ մեր ժամանակներում տաճարը այլ տեսք ունի։
  • Որոշ մարդիկ, ովքեր հնչյունավորել են մուլտֆիլմի հերոսներին, նախկինում աշխատել են Ուայզի և Թրուզդայլի նախավծերում։ Օրինակ՝ Տոնի Ջեյը և Դևիդ Օգդեն Սթիրսը (Կլոդ Ֆրոլո և Արքեդյակոն), ձայնավորել են Պաերոն Դ’Արկին և պատմիչին «Գեղցկուհին և Հրեշը»-ում սակայն ոչ մի դրվագում նրանք միասին չեն ձայնավորել հերոսներին։ Նաև, Պոլ Քենդել (Կլոպենի ձայնը) դերի համար ընտրվել է նրանից հետո, երբ ռեժիսորները տեսնում են նրա «Թոմի» օպերայում քեռի Էռնի դերի կատարումը։ Դեմի Մուրը ընտրվում է Էսմերալդայի ձայնավորման համար շնորհիվ իր յուրահատուկ ձայնի, քանի որ ռեժիսորներն ցանկանում էին, որպեսզի ֆիլմի գլխավոր Տիկինը պետք է ունենա ոչ ավանդական ձայն։
  • Չնայած սկզբնաղբյուրի բնօրինակ գրական նյութի համեմատությամբ կատարված փոփոխությունների՝ G ռեյտինգի ապահովման համար, ֆիլմում այնուամենայնիվ հաջողվում է հաղորդել այնպիսի հասկացություններ, ինչպիսին են մանկասպանությունը, մեղքը, ոչ կանոնավոր բառապաշարը, կրոնական երեսապաշտությունը, դժոխքի ըմբռնումը, վնասը և սոցիալական անարդարությունը։
  • Երգերը նույնպես պարունակում են բավականին հասուն արտահայտություններ, օրինակ «անբարոյական» բառը, հաճախ հիշատակվող «դժոխք» բառը։ Սա Դիսնեյի առաջին ֆիլմն է, որտեղ օգտագործվում է «անեծք» բառը։

Քասթինգ և կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվազիմոդո (Թոմ Հայսի ձայնավորում), գլխավոր հերոս։ Նա 20 տարեկան է։ Խիզախ է և բարեհոգի։ Փարիզի Աստվածամոր տաճարի ժամկոչ։ Ունի մեծ կուզ և տգեղ դեմք, ում պատճառով դատավոր Ֆրոլոն միշտ նրան ասում է, որ նա անճոռնի է և երբեք չի ընդունվի աշխարհի կողմից։ Չնայած սկզբնական երգը հանդիսատեսին առաջարկում է իրենք դատեն, թե «ով է հրեշը և ով մարդը»։

Էսմերալդա (Դեմի Մուրի ձայնավորում, երգում է Հայդի Մոլենհաուերի ձայնով), գեղեցիկ, խելացի և բարեսիրտ գնչուհի-պարուհի, ով դառնում է Կվազիմոդոյի ընկերը և ցույց է տալիս նրան, որ նրա հոգին իրոք հիասքանչ է, նույնիսկ եթե տգեղ է նրա մարմինը։ Անկախ է և ատում է այն, թե ինչպես է կառավարությունը հետապնդում գնչուներին։ Ֆիլմի ընթացքում Էսմերալդան արդարություն է փնտրում իր մարդկանց համար։ Նա սիրահարվում է կապիտան Ֆեբին և օգնում է Կվազիմոդոյին հասկանալ, որ գնչուները լավ մարդիկ են։ «Էսմերալդան» «զմրուխտե» բառի պորտուգալական տարբերակն է, հնարավոր է, այդ պատճառով էլ ռեժիսորները նրան տալիս են «զմրուխտե» կանաչ աչքեր։

Կլոդ Ֆրոլո (Տոնի Ջեյի ձայնավորում), Կվազիմոդոյի տերը, արդարադատության նախարար։ Ֆիլմի գլխավոր հակամարտողը։ Երեսապաշտ է և կեղծ բարեպաշտ, ատում է գնչուներին, իր ենթադրություններում նրանք անմաքուր ուժ են։ Սիրահարվում է Էսմերալդային։ Իր արարքներում չարություն չի տեսնում, հաշվելով, որ Աստծո անունից գործողություննրը, չնայած այն բանին, որ Արքեդյակոնը հաճախ հավանություն չի տալիս նրա գործողություններին։ Սակայն «Hellfire» երգում նա արտասանում է լատինական «mea culpa» («իմ մեղքը») արտահայտությունը, հնարավոր է, դա նշանակում է, որ Ֆրոլոն այնուամենայնիվ հասկանում է իր գործողությունների իրական էությունը։

Կապիտան Ֆեբ (Կևին Կլայնի ձայնավորում), զինվոր, ով դառնում է դատավոր Ֆրոլոյի թիկնապահը։ Սիրահարվում և հետագայում ամուսնանում է Էսմերալդայի հետ։ Ունի Աքիլես անունով ձի։

Կլոպեն (Պոլ Քենդելի ձայնավորում), գնչուների առաջնորդ։ Նա հանդիսատեսին պատմում է պատմությունը։

Վիկտոր, Հյուգո և Լավերն (Չառլզ Կիմբրոյի, Ջայսոն Ալեքսանդերի և Մերի Ուայկսի ձանավորում, համապատասխանաբար), գարգուլներ, որոնք դառնում են Կվազիմոդոյի մոտիկ ընկերները։ Ֆիլմի DVD աուդիո-մեկնաբանություններում Թրուզչեյլը, Հանը և Ուայզը նկատում են, որ գորգուլները կարող են գոյություն ունենալ միայն Կվազիմոդոյի երևակայությունում, սակայն երկրորդ ֆիլմում նրանց տեսնում է նաև Մադելեյնը (Կվազիմոդոյի ընկերուհին)։

  • Սա Մերի Ուայկսի (Լավերն) վերջին ֆիլմն է։ Նա մահացել է քաղցկեղից, չավարտելով ֆիլմում իր աշխատանքները։ Ջեյն Ուիտերսը ձայնավորում է վերջին երկխոսությունները և Լավերնի ձայնը երկրորդ ֆիլմում։

Արքեդյակոն (Դևիդ Օգդեն Սթիրսի ձայնավորում), բարի մարդ, որը շատ մարդկանց է օգնում ֆիլմում, այդ թվում Էսմերալդային։ Նա Ֆրոլոյի հակապատկերն է՝ բարի, խելացի, իմաստուն, փափկասիրտ։ Նա հայտնվում է ֆիլմի սկզբում, երբ Ֆրոլոյին հրամայում է խոստովանել Կվազիմոդոյի մոր սպանությունում։ Նա հավանություն չի տալիս Ֆրոլոյի բազմաթիվ գործողություններին, իսկ ֆիլմի գագաթնակետում Ֆրոլոն ցասման մեջ բացահայտ մարտահրավեր է նետում նրան և հրում աստիճաններից։

  • Ջեյմս Բեքստեր (Կվազիմոդո)
  • Տոնի Ֆյուսայլ (Էսմերալդա)
  • Կետի Զիլինսկի (Ֆրոլո)
  • Ռասս Էդմոնդս (Ֆեբ)
  • Մայքլ Սյուրեյ (Կլոպեն)
  • Դևիդ Պրիկսմա (Վիկտոր և Հյուգո)
  • Ուիլլ Ֆինն (Լավերն)
  • Ռոն Հազբենդ (Ջալի)
  • Դևիդ Բյորջես (Արքեդյակոն)
  • Նկարիչ-բեմադրիչ՝ Դևիդ Գոետց
  • Սյուժե՝ Ուիլլ Ֆինն
  • Մակետ՝ Էդ Գերտներ
  • Երանգ՝ Լիզա Կին
  • Նկարիչ՝ Վերա Լանֆեր-Պաչեկո
  • Անիմացիոն էֆեկտներ՝ Կրիս Ջենկինս
  • Համակարգչային գրաֆիկա՝ Կիրան Բհակտա Ջոշի

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմի սաունդտրեկը ներառում է երաժշտական պարտիտուրա, որը գրվել է Ալան Մենկենի կողմից և երգեր, գրված Մենկենի և Սթիվեն Շվարցի կողմից։
  • Երգեր. «Նոտր Դամ տաճարի զանգակները»՝ Կլոպենի համար, «Օր ապրեմ ես այնտեղ»՝ Կվազիմոդոյի և Ֆրոլոյի համար, «Հատակն ի վեր»՝ Կլոպենի համար, «Տեր Աստված, օգնիր թշվառներին»՝ Էսմերալդայի համար, «Դրախտային լույս» և «Խարույկին»՝ Կվազիմոդոյի, Արքեդյակոնի և Ֆրոլոյի համար, «Նրան պետք ես դու»՝ գարգուլների համար և «Հրաշքների Բակ»՝ Կլոպենի և գնչուների համար։
  • Երեք երգ, գրված ֆիլմի համար, հեռացվում են նկարահանման գործընթացի ժամանակ. «Այնտեղ, որտեղ հրաշքներն են», «Լուսնի տակ» և, այս երգը կարող էր փոխարինել Էսմերալդայի «Տեր Աստված, օգնիր թշվառներին» երգին։ Չնայած ֆիլմում չընդգրկված լինելուն, «երբևէ» երգը կարելի է լսել տիտրերի վերջում, «All-4-One» R&B խմբի կատարմամբ։ Լոիս Միգելը ձայնագրել է այս երգի տարբերակը Լատինական Ամերիկայի համար իսպաներեն լեզվով, երգը հիթ է դառնում Մեքսիկայում։

Գործող անձինք և կատարողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպար Հնչյունավորում
Կվազիմոդո Թոմ Հալս
Էսմերալդա Դեմի Մուր/Հայդի Մոլենհաուեր (վոկալ)
Կլոդ Ֆրոլո Թոնի Ջեյ
Ֆեբ Քևին Քլայն
Կլոպեն Փոլ Քենդել
Արքեդյակոն Դևիդ Օգդեն Սթիրս
Վիկտոր Չարլզ Կիմբրո
Հյուգո Ջեյսոն Ալեքսանդեր
Լավերն Մերի Ուայքս/Ջեյն Ուիտերս

Հանդիսատեսի վերաբերմունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կուզիկը Նոտր Դամից» թողարկվել է 1996 թվականի հունիսի 21-ին և ստացել է բավականին դրական արձագանքներ։ Սակայն տեղ ունի նաև բացասական քննադատությունը Վիկտոր Հյուգոյի վեպի երկրպագուների կողմից, որոնք դժգոհ էին փոփոխություններից, որն իրականցրել էր Դիսնեյը։ Այնպիսի քննադատներ, ինչպիսին է Առնոդ Լեյտերը, Հյուգոյի առաջատար հետազոտողը, Դիսնեյին մեղադրում է պարզեցման, խմբագրման և բազմաթիվ տեսակետներից վեպի գրաքննության մեջ, ներառելով կերպարների անձերը[17]։ Հետագայում նշվում է, որ անիմատորները «փավականին վստահություն չունեն իրենց զգացմունքներում» և այդ ֆիլմը «վերադառնում է նախատիպին» (անգլ.՝ «falls back on clichés»
  • Առաջին ուիքենդում ֆիլմը երկրորդ տեղն է զբաղեցնում ազգային դրամարկղային հավաքում, հավաքելով 21 միլիոն դոլար։ Այնուհետև ֆիլմի ռեյտինգը որոշ չափով իջնում է, ԱՄՆ-ում հավաքը կազմում է 100 միլիոն դոլարից քիչ ավել, իսկ աշխարհում՝ 325 միլիոն։ Չնայած ֆիլմը չի կարողանում առաջ անցնել իր նախորդներից՝ «Գեղեցկուհին և Հրեշը», «Ալադին», «Առյուծ արքան» և «Պոկահոնտաս», նա կարողանում է առաջ անցնել նախորդ տասնամյակում նկարահանված ֆիլմերից, ինչպիսին են «Ջրահարսը» և «Հերկուլես»։
  • BMI
    • BMI Film Music Award
  • Satellite Awards
    • Լավագույն անիմացիայի համար
  • Oscar Academy Awards
    • Լավագույն երաժշտության համար
  • 54th Golden Globe Awards
    • Best Original Score
  • Young Artist Award
    • Լավագույն ընտանեկան ֆիլմ

Ֆիլմը այժմ Rotten Tomatoes-ում ունի 73 % ռեյտինգ[18]։

  • «Ոսկե ազնվամորի», 1997 թվական
    • Վատագույն բլոկբաստեր անվանակարգ (ֆիլմ, հավաքած ավելի քան 100 միլիոն դոլլար)։

Տնային վիդեո

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կուզիկը Նոտր Դամից» առաջին անգամ հրատարակվում է բնօրինակ VHS-ով, ստանդարտ CLV (լազերային սկավառակ), ինչպես նաև CAV լազերային սկավառակների հատուկ հրատարակություններում 1997 թվականի մարտի 4-ին, «Walt Disney Masterpiece Collection» լեյբլով։ 2002 թվականի մարտի 19-ին վերահրատարակվում է հատուկ թողարկումը DVD-ով, «Կուզիկը Նոտր Դամից 2» սիքվելի հետ միասին։

Այլ նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Disney Comic Hits» #11, որը թողարկվում է Marvel Comics ստուդիայի կողմից, հրատարակում է երկու պատմություն, որոնք հիմնված են ֆիլմի վրա։
  • Ֆիլմը հարմարեցված է ավելի մռայլ, գոթական երաժշտական ստեղծոգործության, վերագրվել և ռեժիսավորվել է Ջեյմս Լեպինի կողմից և բեմադրվել Բեռլինի «Disney theatrical branch»-ում, Գերմանիա։ «Der Glöckner von Notre Dame» մյուզիքլը («Ժամհարը Նոտր Դամից») շատ հաջողակ էր և բեմադրվել է թատրոններում 1999 թվականից մինչև 2002 թվականը, մինչև փակումը։
  • Նաև քննարկվել է մյուզիքլի ամերիկյան ռեմեյքը, այն հաստատվել է երգահան Ալան Մենկենի կողմից 2010 թվականի նոյեմբերին[19]։

Սիքվելներ և սպին-օֆեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002 թվականին VHS-ով և DVD-ով թողարկվում է «Կուզիկը Նոտր Դամից 2» սիքվելը։ Սյուժեն կենտրոնացված է Կվազիմոդոյի վրա, որը շարունակում է խփել զանգերը տաճարում Էսմերալդայի և Ֆեբի որդու՝ Զեֆիրի օգնությամբ։ Նա նաև հանդիպում և սիրահարվում է Մադելեյնին, որը Փարիզ է ժամանում կրկեսի չար տիրակալ Սարուշի հետ։ Դիսնեյը որոշում է, որ անհրաժեշտ է թողարկել ավելի ուրախ և երեխաների համար հարմար սիքվել, ի համեմատություն մռայլ բնօրինակ ֆիլմի։
  • Կվազիմոդոն, Էսմերալդան, Վիկտորը, Հյուգոն, Լավերնը և Ֆրոլոն հայտնվում են Դիսնեյ ալիքի «Մկնային տուն» սերիալում։ Ֆրոլոյին նաև կարելի է հանդիպել չարակամների ամբոխում «Չարակամների տուն։ Մկնային տուն» սերիալում։
  • 1996 թվականին, ֆիլմի ռելիզի հետ միաժամանակ, «Կուզիկը ՆոտրԴամից։ Topsy Turvy Games» վիդեոխաղը թողարկվում է անձնական համակարգիչների և Game Boy-ի համար, մինի խաղերի հավաքածու, հիմնված Հիմարների Փառատոնի վրա։
  • Ճապոնական խաղային ամսագիր «Famitsu»-ն «Square Enix Premier Party»-ի առաջին երեկույթում հայտարարում է, որ «Կուզիկը Նոտր Դամից»-ի վրա հիմնված աշխարհը կհայտնվի Kingdom Hearts խաղերի շարքում՝ սպասվող «Kingdom Hearts 3D: Dream Drop Distance»-ում, դա «Կուզիկը Նոտր Դամից» մուլտֆիլմի աշխարհը դարձնում է առաջինը աշխարհում, որի ներկայությունը խաղում հաստատվում է։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գարգուլներին կոչում են Վիկտոր, Հյուգո և Լավերն, որտեղ Վիկտորը և Հյուգոն «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հեղինակի անուն ազգանունն են (անգլ.՝ Victor Hugo), իսկ Լավերն անվանվել է ի պատիվ ամերիկյան երգչուհի Լավերն Էնդրյուսի՝ «Էնդրյուս քույրեր»-ից մեկի։
  • Ֆիլմի առաջնախաղը կայացել է 1996 թվականի հունիսի 19-ին, Նոր Օռլեանի Սուպերգմբեթում։ Ցուցադրման համար օգտագործվել են վեց հսկայական էկրան, իսկ դրան նախորդել է շքերթը Ֆրանսիական Թաղամասում։
  • «երբևէ» երգը տիտրերում կատարվել է «All-4-One» խմբի կողմից, սակայն եվրոպական տարբերակում այն փոխարինում են բրիտանական «Eternal» խմբով։
  • Մուլտֆիլմի ռուսալեզու թարգմանությունում Իգոր Բալալաևը, ով ձայնավորել է Ֆրոլոյին և Ալեքսանդր Մարակուլովը, ով ձայնավորել է Վիկտորին, նաև մարմնավորում են Ֆրոլոյին «Notre-Dame-De-Paris» մյուզիքլում։
  • Ծերունին, որին ազատագրում են ֆիլմի վերջում, «Ալադին»-ի Ջաֆարի վերամարմնավորումն է։
  • Երբ Լավերնը ազատագրում է թռչուններին, նվագում է երաժշտություն «Զմրուխտե քաղաքի կախարդը»-ից։
  • Նոտր Դամի արձանների կարգավիճակում կարելի է հանդիպել Դոնալդ Դակին և Միկի Մաուսին։
  • «Out There» երգում, երբ կադրում հայտնվում է քաղաքը, տեսանելի է արբանյակային ալեհավաք ձախ ներքևի անկյունում։
  • Երգ Էսմերալդան երգում է «Տեր Աստված, օգնիր թշվառներին», ոսկե դրամները նրա գոտում, վայր են ընկնում։
  • Բելլին, «Գեղեցկուհին և Հրեշը» (1991 թվական) կինոնկարից, կարելի է հանդիպել երբ Կվալիմոդոն երգում է «Այնտեղ»։ Այդ նույն ժամանակ նրանից ձախ գտնվում է կինը «Ջրահարս»-ից (1989 թվական), որը ծառայում էր արքայազն Էլիկի ամրոցում։
  • «Ալադին»-ից գորգը թափ է տալիս փողոցային վաճառականը։
  • Պումբային «Առյուծ արքան» մուլտֆիլմից, խնձորը բերանին, պատրաստվում են խորովել ֆիլմի սկզբում, իսկ այնուհետև նա հայտնվում է հրեշների մեջ՝ կռվի ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.filmaffinity.com/en/film428225.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/dzwonnik-z-notre-dame-1996
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 The Hunchback of Notre Dame — 1996.
  4. http://www.mafab.hu/movies/a-notre-dame-i-toronyor-18444.html
  5. 5,0 5,1 http://www.cinematografo.it/cinedatabase/film/il-gobbo-di-notre-dame/34805/
  6. 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=15941.html
  7. 7,0 7,1 http://www.imdb.com/title/tt0116583/?ref_=fn_al_tt_1
  8. 8,0 8,1 http://www.bcdb.com/cartoon/12-Hunchback_Of_Notre_Dame.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.imdb.com/title/tt0116583/fullcredits
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Internet Movie Database — 1990.
  11. http://www.imdb.com/name/nm0569680/
  12. http://voicechasers.com/database/showactor.php?actorid=1312
  13. http://movieweb.com/movie/the-hunchback-of-notre-dame-1996/
  14. https://www.boxofficemojo.com/movies/?id=hunchbackofnotredame.htm
  15. Box Office Mojo — 1999.
  16. «I've Got a Hunch That This Is a New Disney Masterpiece». The Daily Mail. London, England. 1996 թ․ հուլիսի 12. էջ 44.
  17. Laster, Arnaud. «Waiting for Hugo». www.awn.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 19-ին.
  18. «Rotten Tomatoes: The Hunchback of Notre Dame (1996)». Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
  19. BroadwayWorld.com Interview
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուզիկը Նոտր Դամից (մուլտֆիլմ)» հոդվածին։