Շոն Մենդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոն Մենդես
Shawn Mendes at The Queen's Birthday Party (cropped 2).jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է օգոստոսի 8, 1998 (20 տարեկան)
Կանադա Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Երկիր Flag of Canada.svg Կանադա
Ժանրեր ժամանակակից ժողովրդական երաժշտություն, ռիթմ էնդ բլյուզ, pop-folk, փոփ երաժշտություն, acoustic music, Փոփ ռոք և folk pop
Մասնագիտություն յութուբյան աստղ, երգիչ, երգահան
Երգչաձայն լիրիկական տենոր
Գործիքներ կիթառ, դաշնամուր, վոկալ, երգեցողություն և ստեղնաշարային գործիքներ
Լեյբլ Island Records
Կայք shawnmendesofficial.com

Շոն Փիթեր Ռաուլ Մենդես (անգլ.՝ Shawn Peter Raul Mendes, օգոստոսի 8, 1998(1998-08-08)[1], Օնտարիո, Տորոնտո[1]), կանադացի երգիչ, երգերի հեղինակ։ Հայտնի է դարձել 2013 թվականից «Vine» հավելվածում` կարճ երաժշտական նյութեր տեղադրելով[2]։ 2014 թվականի դրությամբ հանդիսացել է 3-րդ ամենաշատ հետևորդներ ունեցող վայները։

Մենդեսի կողմից թողարկված դեբյուտային «Life of the Party» սինգլը հայտնի դարձավ ծննդավայր Կանադայում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կանադայի Տորոնտո քաղաքում և մեծացել Պիկերինգում։ Մայրը՝ Քերենը, անշարժ գույքի գործակալ է, իսկ հայրը՝ Մանուել Մենդեսը, գործարար։ Հայրն ունի պորտուգալական արմատներ, իսկ մայրը՝ անգլիական։ Ունի փոքր քույր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույց «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողի հետ, 2014թ․

2013-2015: Handwritten[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդեսը սովորել է կիթառ նվագել ՅուԹյուբում տեսանյութեր դիտելով 2012 թվականին, երբ նա 13 տարեկան էր[3]: Ավելի քիչ, քան մի տարի հետո նա սկսել է քավեր-վիդեոներ տեղադրել Vine-ում՝ մի քանի ամսում հավաքելով միլիոնավոր դիտումներ և հետևորդներ: 2014 թվականի օգոստոսի տվյալներով նա հետևորդների քանակով երրորդ տեղն էր զբաղեցնում Vine-ում[4]: Մենեջեր Էնդրյու Գերտլերը հայտնաբերել է նրան 2013 թվականի նոյեմբերին՝ բերելով նրան Island Records 2014 թվականի հունվարին: Նա պաշտոնապես թողարկել է իր առաջին սինգլը՝ «Life of the Party»-ն, հունիսի 26-ին, 2014 թվական: «Something Big»-ը՝ նրա երկրորդ սինգլը, թողարկվել է նոյեմբերի 6-ին, 2014 թվական[5]:

Յութուբյան դեմք Օսթին Մահոունի հետ Մենդեսը մասնակցել է համերկրյա շրջագայությունների։ 2014 թվականին արժանացել է «Teen Choice» մրցանակի՝ Երաժշտական վեբաստղի կատեգորիայում։ 2015 թվականի ապրիլի 14-ին թողարկել է «Handwritten» կոչվող երաժշտական ալբոմը։ Ալբոմի 3-րդ կատարումը՝ «Stitches»-ը, տեղ է գտնում «Billboard Hot 100» ցանկում։ Մասնակցել է Թեյլոր Սվիֆթի «1989» ալբոմի միջազգային շրջագայությանը։

2016-2017: Illuminate[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի համերգ, 2017 թ․

2016 թվականի հունվարի 21-ին Մենդեսը հանդես է եկել «The CW's The 100»-ի երրորդ սեզոնի պրեմիերային, որից հետո նա հայտարարել է իր երկրորդ համերկրյա շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում` տալով 38 ելույթ: Նույն թվականին Մենդեսը կնքել է պայմանագիր «Wilhelmina Models» մոդելավորման գործակալության հետ և հանդես է եկել «Forbes»-ում իրենց ամենամյա «30 Under 30» ցուցակում:

2016 թվականի հունիսին թողարկել է «Treat You Better»-ը՝ երկրորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլը[6], որը զբաղեցրել է «Billboard Hot 100»-ի եւ «UK Singles Chart»-ի լավագույն տասնյակի հորիզոնականը՝ հավակնելով եռակի պլատինե սերտիֆիկատ։ «Mercy»-ն՝ ալբոմի երկրորդ սինգլը, թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 18-ին, որը ԱՄՆ«Billboard 200»-ում զբաղեցրել է առաջին հորիզոնոկանը։ Սինգլի թողարկված 145․000 պատճեններից վաճառվել է 121․000 հատ և ստացել պլատինե սերտիֆիկատ։

Մենդեսի «Live at Madison Square Garden» կենդանի կատարմամբ ալբոմը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերին: Նույն ամսին հանդես է եկել «Saturday Night Live»-ում որպես երաժշտական հյուր։ «There's Nothing Holdin' Me Back»-ը՝ նրա երրորդ սինգլը՝ թողարկված 2017 թվականիի ապրիլի 20-ին, զբաղեցրել է «Mainstream Top 40» շքերթի առաջին հորիզոնականը։ 2017 թվականի օգոստոսին նա դարձել է առաջին 20 տարեկան երաժիշտը, ում հաջողվել է զբաղեցնել «Adult Pop Songs» շքերթը 3 տարբեր կատարումներով։ 2017 թվականի ապրիլի 27-ին սկսվել է «Illuminate World Tour»-ը (համերգային շրջագայություն), որն ավարտվելու է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

2018 – ներկա ժամանակ:[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 22-ին Մենդեսը թողարկել է երրորդ ստուդիային ալբոմի առաջատար սինգլը՝ «In My Blood»-ը, որին հաջորդեց երկրորդ՝ «Lost in Japan» սինգլը: 2018 թվականի ապրիլի 21-ին նա հանդես է եկել հեռուստատեսային համերգով, որը նվիրված էր Եղիսաբեթ II թագուհու ծննդյան 92-րդ տարեդարձին: Նրա ինքնատիպ գեղարվեստական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մայիսի 25-ին։ Այն զբաղեցրել է ԱՄՆ-ի «Billboard 200»-ի 1-ին հորիզոնականը: Ալբոմի ճանաչողությանը նպաստելու համար Մենդեսը մտադիր է շարունակել իր համերկրյա շրջագայությունը 2019 թվականին:

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Մենդեսը եւ DoSomething.org կազմակերպեւթյունը համատեղ սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը, որը կոչվում էր «Notes from Shawn»: Քարոզարշավը ոգեշնչված էր Մենդեսի առաջին սինգլի՝ «Life of the Party»-ի բառերով և շարունակություն ստացավ հաջորդ 2 տարիներին։ Նա նաև համատեղ աշխատանքներ է տարել «Pencils of Promise» հասարակական կազմակերպության հետ Գանայում դպրոց կառուցելու համար։ 2017 թվականի սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի ավերածություններից հետո Մենդեսը ստեղծել է «Mexico Earthquake Relief» հիմնադրամը Կարմիր խաչ-ի հետ համատեղ՝ նվիրաբերելով $100,000 օգնություն:

Մրցանակներ եւ նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենդեսը արժանացել է մի շարք մրցանակների եւ անվանակարգերի, այդ թվում` ութ «MTV Europe Music Awards», չորս «iHeartRadio Much Music Video Awards», «American Music Award», երեք «Juno Awards» եւ Կանադայի Փառքի ճանախարհի-ի «Allan Slaight»-ի պարգեւը:

2015 թվականին եղել է «SOCAN Awards»-ի դափնեկիրը: 2016 թվականին արժանացել է մրցանակի «People's Choice Award»-ի կողմից։ 2017 թվականին «Treat You Better» սինգլը առաջադրվել է «MTV Video Music Award»-ի լավագույն փոփ տեսահոլովակի համար: Նա նաեւ հաղթել է 2018 թվականին «Juno» մրցանակաբաշխության «Single of the Year» (տարվա լավագույն սինգլ) նոմինացիայում, իր «There’s Nothing Holding Me Back» սինգլի համար:2018 թվականին Մենդեսը նաեւ ստացել է մրցանակ SOCAN « Awards»-ի կողմից, որպես տարվա լավագույն երգահան:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսության եւ կինոյի դերեր
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2013 Metegol Young Jake Կրկնօրինակում
2015 Yo quisiera Ինքն իրեն Դրվագ: «Yo soy la bloguera de moda»
2016 The 100 (սերիալ) Macallan Դրվագ: «Wanheda: մաս 1»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]