Սերտիֆիկատ
Արտաքին տեսք
Սերտիֆիկատ (ֆրանսերեն՝ certificat, լատիներեն՝ certificare — հավաստիացնել), տարբեր տեսակի հավաստագրերի անվանում։ Հավաստում է փաստը (օրինակ, նավի լողունակության, բժշկի՝ արտասահման մեկնելիս պատվաստումների մասին)։
ֆինանսներում այն ձևակերպվում է որպես ապրանքի բեռնաթափման վերաբերող վերադիրին կից փաստաթուղթ՝ ապրանքի քանակի, ասորտիմենտի, սորտայնության և գների նշումով։
Ապահովագրական սերտիֆիկատներն արտահայտում են ապահովագրական պայմանագրի պայմանները և փոխարինում ապահովագրական պոլիսին (վկայականին)։ Արտաքին առևտրային պրակտիկայում սերտիֆիկատներն իրավասու մարմինների տված փաստաթղթեր են, որոնք հավաստում են ապրանքների որակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |