Կամիլա Կաբելո
Կամիլա Կաբելո | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Camila Cabello |
Ի ծնե անուն | իսպ.՝ Karla Camila Cabello Estrabao[1][2] |
Նաև հայտնի է որպես | Camila Cabello[3] |
Ծնվել է | մարտի 3, 1997[4] (25 տարեկան) Կոխիմար, Habana del Este, Կուբա[5] կամ Հավանա, Կուբա[6] |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B և լատինական փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ |
Լեյբլ | Epic Records, Syco Music և Ինտերսքոպ Ռեքորդս |
Կրթություն | Miami Palmetto High School? |
Անդամակցություն | Fifth Harmony |
Պարգևներ | |
Կայք | camilacabello.com |
Ստորագրություն | |
![]() |
Քամիլա Քաբեյո (անգլ.՝ Camila Cabello, մարտի 3, 1997[4], Կոխիմար, Habana del Este, Կուբա[5] և Հավանա, Կուբա[6]), կուբա-ամերիկյան երգչուհի, որը ճանաչման է հասել 2012 թվականին` մասնակցելով «The X Factor» շոուին, որտեղ միացել է «Fifth Harmony» խմբին։ Fifth Harmony խմբի կազմում նա թողակել է մեկ մինի ալբոմ և երկու ստուդիական ալբոմ։ 2016 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել է խմբից հեռանալու մասին[8][9]։ Որպես մենակատար՝ Կամիլայի թողակած երկու սինգլները ներառվել են 20 Billboard Hot 100-ում՝ «I Know What You Did Last Summer»-ը Շոն Մենդեսի հետ և «Bad Things»-ը՝ Machine Gun Kelly-ի հետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամիլա Քաբեյոն ծնվել է 1997 թվականի մարտի 3-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում[10]։ Մինչև վեց տարեկանը փոքրիկ Քամիլան ապրել է երկու երկրում, Հավանայից տեղափոխվել է Մեխիկո և հակառակը։ Վեց տարեկանում աղջիկը մոր հետ արտագաղթել է ԱՄՆ և ընտանիքով բնակվել է ընկերոջ տանը Մայամիում։ Քամիլայի հայրը կարողացել է մեկնել աղջկա և կնոջ մոտ միայն մեկ ու կես տարի անց։ Փոքրիկ Միլայի հարազատ լեզուն եղել է իսպաներենը, ընդհանրապես չի իմացել անգլերեն և կարողացել է սովորել լեզուն միայն զանազան հեռուստաշոուների շնորհիվ։
«The X Factor» և «Fifth Harmony»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ամռանը Քաբեյոն Գրինսբորոյում մասնակցել է «The X Factor»-ի լսումներին[11]։ Այն բանից հետո, երբ ունկնդրման փուլում ձախողել է լսումները որպես մենակատար, նրան վերադարձրել և միավորել են այլ չորս աղջիկների հետ՝ կազմելով խումբ, որը հետագայում հայտնի է դարձել Fifth Harmony անվամբ։ Այն բանից հետո, երբ խումբը զբաղեցրել է երրորդ տեղը, նրանք պայմանագիր են կնքել Syco Music և Epic Records լեյբլների հետ[12]։
2013 թվականին խումբը թողարկել է առաջին Better Together մինի ալբոմը։ 2015 թվականին թողարկվել է Reflection ստուդիական ալբոմը, իսկ 2016 թվականին՝ 7/27 անվամբ երկրորդ ալբոմը։ 2013 թվականից մինչև 2016 թվականի վերջ Քամիլան հյուրախաղերով խմբի հետ շրջել է ողջ աշխարհում։
2016 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել են, որ Քամիլան հեռանում է խմբից իր սոլո գործունեության համար[13][14]։ «Fifth Harmony» խմբի կազմում Քամիլայի վերջին ելույթը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին[15]։
Անձնական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի նոյեմբերին Քամիլան թողարկել է «I Know What You Did Last Summer» սինգլը կանադացի երգիչ Շոն Մենդեսի հետ[16]։ Երգը տեղ է գրավել ԱՄՆ-ի և Կանադայի թոփ 20 հիթ շքերթներում և Ամերիկայում ստացել պլատինե հավաստագիր։
2016 թվականի հոկտեմբերին Քաբեյոն թողարկել է «Bad Things» սինգլը Machine Gun Kelly-ի հետ, որը Billboard Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ տեղը[17][18]։ Դեկտեմբերին Քամիլան տեղ է գրավել «2016 թվականի 25 ամենաազդեցիկ պատանիներ» ցուցակում, որը կազմվել էր Time հրատարակության կողմից[19]։
2017 թվականի հունվարի 29-ին համացանցը ստացել է երգի «Love Incredible» դեմո տարբերակը, որը պետք է մտներ երգչուհու դեբյուտային ստուդիական ալբոմի մեջ։
2017 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Love Incredible» երգի պրեմիերան նորվեգացի դիջեի Cashmere Cat-ի հետ, Քամիլայի մասնակցությամբ։ Երգը ընկել է դիջեի «9» դեբյուտային ստուդիական ալբոմի մեջ
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քամիլայի հայրը՝ Ալեխանդրո Քաբեյոն, մինչև ԱՄՆ-ը մեկնելը եղել է ավտոմեքենա լվացող, ներկա պահին ունի կապալային կազմակերպություն, որն զբաղվում է շինարարությամբ, նախագծմամբ և տների վերանորոգմամբ։ Մայրը՝ Սինու Քաբեյոն, մասնագիտությամբ ճարտարապետ է։ Մայամի տեղափոխվելուց հետո, որպեսզի մեծացնի աղջկան, «Marshalls» հանրախանութում աշխատել է որպես կոշկավաճառ։ Ներկա պահին Սինուն մասնակիորեն զբաղվում է Քամիլայի գործունեությամբ։ Քամիլան ունի փոքր քույր՝ Սոֆյան, որը ծնվել է 2007 թվականին։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Առաջադրում | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
2016 | iHeartRadio Much Music Video Awards[20] | «I Know What You Did Last Summer» | Տարվա տեսանյութ | Առաջադրված |
Լավագույն փոփ տեսանյութ | Հաղթանակ | |||
Երկրպագուների կողմից սիրված տեսանյութ | ||||
Premios Juventud[21] | Սիրելի հիթ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://metropolitanafm.com.br/camila-cabello
- ↑ https://caras.uol.com.br/perfil/camila-cabello.phtml
- ↑ https://www.theguardian.com/music/2018/oct/12/camila-cabello-i-got-to-create-myself-again-i-didnt-have-to-be-this-shy-girl
- ↑ 4,0 4,1 https://web.archive.org/web/20191109205527/https://pantheon.world/profile/person/Camila_Cabello
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://web.archive.org/web/20180325045231/https://www.allmusic.com/artist/camila-cabello-mn0003392996/biography
- ↑ 6,0 6,1 6,2 Czech National Authority Database
- ↑ https://www.allmusic.com/artist/camila-cabello-mn0003392996/biography
- ↑ «Camila Cabello Leaves Fifth Harmony»։ Billboard։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «Camila Cabello Confirms Fifth Harmony Departure: ‘I Am Following My Heart’»։ Hollywood Life։ Արխիվացված է օրիգինալից February 6, 2017-ին։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «Camila Cabello: "Our Dreams Were Bigger Than Our Fears"»։ Pop Sugar։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «GREENSBORO THX 4 2NITE!!»։ Twitter։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «How losing ‘X-Factor’ made Fifth Harmony the ultimate winners»։ New York Post։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «Camila Cabello "Shocked" Over How Fifth Harmony Handled Her Exit»։ E!News։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «Camila Cabello, Remaining Fifth Harmony Members Respond to Breakup Announcement»։ Variety։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «Why You'll See Camila Cabello Perform With Fifth Harmony on New Year's Eve»։ E!News։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «SHAWN MENDES ANNOUNCES DUET WITH CAMILA CABELLO “I KNOW WHAT YOU DID THIS SUMMER”»։ Island Records։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «Machine Gun Kelly & Camila Cabello Team Up for 'Bad Things' Single: Exclusive Cover Art»։ Billboard։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «Migos Return to No. 1 on Hot 100, The Chainsmokers Debut in Top 10»։ Billboard։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «The 30 Most Influential Teens of 2016»։ Time։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ «Check Out The Full List Of Winners From The 2016 iHeartRadio MMVAs»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-23-ին։ Վերցված է հունիսի 23, 2016
- ↑ «Premios Juventud 2016: Lista completa de ganadores» (Spanish)։ հուլիսի 14, 2016
|
![]() |
Կամիլա Կաբելո Վիքիպահեստում |
---|