Դավ Օլիվիա Քամերոն (անգլ.՝ Dove Olivia Cameron, հունվարի 15, 1996(1996-01-15)[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), երիտասարդ ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Հայտնի է դարձել «Հույսի տրամպլին» ֆիլմի և «Լիվ և Մեդդի» հեռուստասերիալի միջոցով, որոնցում կատարել է գլխավոր դերերը։
Երբ Քամերոնը փոքրիկ է եղել, ստացել է Դավ («աղավնի») անվանումը հորից, Ֆիլիպ Ալանա Հոսթերմանից։ Երբ Դավը ութ տարեկան էր, նա արդեն խաղում էր սիրողական թատրոնի բեմում։ Որպեսզի շարունակի ուսումնասիրել դերասանական գործը, բայց արդեն պրոֆեսիոնալ հարթակում, նա 14 տարեկանում մեկնում է Լոս-Անջելես։ Որտեղ նա ընդունվում է Burbank High School, որտեղ սկսում է երգել երգչախմբում։ Նրա հայրը մահացել է ուռուցքից, երբ նա դեռ փոքր էր։ Երկրորդ անունը՝ Քլոե։
Նշանված է «Լիվ և Մեդի» հեռուստասերիալում իր զուգընկերոջ Ռայան ՄակՔերթանի հետ։ Նաև նրանք երգում և իրենց դուետն անվանում են "The Girl and The Dreamcatcher".