Թոմաս Դոհերթի
Թոմաս Դոհերթի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 21, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն և Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Շոտլանդիա |
Մասնագիտություն՝ | կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 6015235 |
Թոմաս Էնթոնի Դոհերթի (անգլ.՝ Thomas Anthony Doherty, ապրիլի 21, 1995, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն և Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է «Բևեռային աստղ» հեռուստասերիալում կատարած Շոն Մեթյուսի, «Հետնորդները 2» ֆիլմում Հարի Հուքի, «Ժառանգություն» հեռուստասերիալում կատարած Սեբաստիանի և «Բամբասկոտը» վերաթողարկված հեռուստասերիալում կատարած Մաքս Վուլֆի դերերով։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1995 թվականի ապրիլի 21-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում[1]։ Ունի ավագ եղբայր՝ Նայլը և կրտսեր քույր՝ Ռեյչելը։ Նրա ծնողները զբաղվում են բանկային գործունեությամբ[2]։
Սովորել է Էդինբուրգի թագավորական միջնակարգ դպրոցում (Էդինբուրգի ամենահեղինակավոր և հին դպրոցներից)[3]։ Բարձրագույն կրթություն ստացել է Էդինբուրգի «MGA կատարողական արվեստների ակադեմիայում»[4], որն ավարտել է 2015 թվականին և անմիջապես պայմանագիր է կնքել Լոնդոնի «Olivia Bell Management» փիար գործակալության հետ[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«MGA կատարողական արվեստների ակադեմիան» ավարտելուց հետո՝ 2015 թվականի ամռանը Էդինբուրգի «Tigerlilly» ռեստորանում աշխատել է որպես մատուցող[3]։
2016 թվականին ստացել Շոն Մեթյուզի դերը Դիսնեյ ալիքի բրիտանական «Բևռային աստղ» հեռուստասերիալում։ Այս դերի համար նա պետք է անցներ լեռնային հեծանվավազքի ինտենսիվ մարզումներ[6]։ Քանի որ Դոհերթին շոտլանդացի է, ստիպված է եղել աշխատել իր ակցենտի վրա՝ հեռուստասերիալը հեռարձակած բոլոր 108 երկների հեռուստադիտողներին իր լեզուն ավելի հասկանալի դարձնելու համար[7]։ Հեռուստասերիալը նկարահանվել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆասթ քաղաքում[8][9]։ 2016 թվականի դեկտեմբերին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով։ 2017 թվականին հեռուստասերիալն ավարտվել է[10]։
2016 թվականի ամռանը լսումներ է անցել «Հետնորդները 2» ֆիլմում նավապետ Հուքի որդու՝ Հենրի Հուքի դերի համար, որի հայրը Փիթեր Փեն մուլտֆիլմի գլխավոր չարագործն է[7]։ «Հետնորդները 2» ֆիլմը նկարահանվել է Կանադայի Վանկուվեր և Վիկտորիա քաղաքներում։ Պրեմիերան կայացել է Դիսնեյ ալիքով 2017 թվականի հուլիսի 21-ին[11]։ 2018 թվականին հայտարարվել է ֆիլմի շարունակության մասին, որի նկարահանումները սկսվել են նույն թվականին։ Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 2-ին[12], բայց կարմիր գորգի պաշտոանական պրեմիերան կայացել է հուլիսի 22-ին՝ կապված Քեմերոն Բոյսի նույն ամսում անսպասելի վախճանի հետ։
2019 թվականին ստացել է վամպիր Սեբաստիանի երկրորդական դերը The CW հեռուստաալիքի «Ժառանգություն» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում, որը հանդիսանում է «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները հեռուստասերիալների շարունակությունը[13]։ Նկարահանումները սկսվել են նույն թվականի հուլիսի 22-ին, եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։
2018 թվականի աշնանը հայտնի է դարձել, որ Դոհերթին կատարելու է HBO հեռուստաալիքի «Եկատերինա Մեծ» մինի սերիալի գլխավոր դերերից մեկը։ Կատարել է Եկատերինա II-ի սիրեկաններից մեկի՝ Կոմս Պյոտր Զավադովսկու դերը։ Պրեմիերան կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին։
2019 թվականին Hulu-ի «Բարձր ճշգրտություն» հեռուստասերիալում կատարել է շոտլանդացի երաժիշտ Լիամ Շոուքրոսի երկրորդական դերը, որը Զոի Քրավիցի կողմից կերտած գլխավոր կերպարի՝ Ռոբի սիրահարներից է։
2020 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Դոհերթին միացել է HBO Max-ի «Բամբասկոտը» վերաթողարկված հեռուստասերիալի դերասանական կազմին[14]։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի մարտին, բայց COVID-19 համավարակի հետ կապված նկարահանումները տեղափոխվել են նոյեմբերին։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2021 թվականի հուլիսի 8-ին։ Հեռուստասերիալում կատարել է հեդոնիստ և պանսեքսուալ Մաքս Վուլֆի դերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017-2020 թվականներին հարաբերությունների մեջ է եղել «Հետնորնդեր 2» ֆիլմի գլխավոր դերասանուհի Դավ Քամերոնի հետ[15]։
«Բամբասկոտը» հեռուստասերիալի իր փորձը նկարագրել է որպես «դաստիարակչական», քանի որ «նա [իրեն] մարտահրավեր է նետել իր սեփական կանխակալ և գաղափարական պատկերացումների վերաբերյալ՝ «սա այն է, ում դու սիրում ես, սա այն է, ինչ դու անում ես, մնացած ամեն ինչ սխալ է»։ «Variety»-ին տված հարցազրույցում Դոհերթին հայտարարել է, որ թեև ինքը միայն հետերոսեքսուալ հարաբերությունների մեջ է եղել, միշտ սեռական կողմնորոշումը դիտարկել է որպես սպեկտր և չի հավատում պիտակներին[16]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2013 | Դրակուլա | Ճանապրհի տղա | Էպիզոդ՝ «Երկու տերերի ծառան» |
2016-2017 | Բևեռային աստղ | Շոն Մեթյուս | Գլխավոր դեր |
2017 | Հետնորդները 2 | Հարի Հուք | Գլխավոր դեր |
2017 | Ծովային աշխարհում։ Կարճ նովել Հետնորդների մասին | Հարի Հուք | Կարճամետրաժ |
2018 | Ժամանակակից պարերի Նյու Յորքի ակադեմիա | Զանդեր | Գլխավոր դեր |
2018 | Ափգրեյդ | ||
2019 | Հետնորդները 3 | Հարի Հուք | Գլխավոր դեր |
2019 | Եկատերինա Մեծ | Պյոտր Զավադովսկի | 3 էպիզոդ |
2019-2020 | Ժառանգություն | Սեբաստիան | Երկրորդական դեր |
2020 | Բարձր ճշգրտություն | Լիամ Շոուքրոս | 3 էպիզոդ |
2021 | Բամբասկոտը | Մաքսիմուս Վուլֆ | Գլխավոր դեր |
2022 | Հրավեր | Ուոլթեր | Գլխավոր դեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Thomas Doherty Reveals The First Thing He Noticed About Wells Fargo». Tiger Beat[en] (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Meet the young Scots actor set to become Disney's latest sensation». STV News[en] (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite web}}
: More than one of|lang=
and|language=
specified (օգնություն) - ↑ 3,0 3,1 Cameron, Courtney (2016 թ․ սեպտեմբերի 26). «Edinburgh waiter tipped to be next Zac Efron with Disney role». Edinburgh Evening News[en] (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite web}}
: More than one of|lang=
and|language=
specified (օգնություն) - ↑ «Thomas is filming new teen musical for Disney». The MGA Academy of Performing Arts (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Olivia Bell Management -- Thomas Doherty CV» (PDF). Olivia Bell Management (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «The Lodge's Thomas Doherty Talks Mountain Biking». SI Kids (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 7,0 7,1 McIver, Brian (2016 թ․ օգոստոսի 19). «Scots actor was a waiter a year ago, now he's following in Zac Efron's footsteps». Daily Record[en] (անգլերեն). Glasgow, Scotland. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Disney Channel begins filming The Lodge in Northern Ireland». Northern Ireland Screen[en] (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Disney Channel: Major musical drama The Lodge filming in Northern Ireland». BBC News (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «The first look photos from Disney's The Lodge Season 2 as production begins». Heyuguys (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Andreeva, Nellie (2017 թ․ հուլիսի 26). «Disney Channel's 'Descendants 2' Draws 21 Million Viewers Across 6 Networks In L+3 – Update». Deadline[en] (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Denise Petski (2018 թ․ ապրիլի 20). «'Descendants 3': Sarah Jeffery, Thomas Doherty & Dylan Playfair To Reprise Roles In Threequel». Deadline[en] Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Swift, Andy (2019 թ․ հուլիսի 19). «Legacies Adds Descendants Star as [Spoiler]'s Love Interest in Season 2». TVLine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «'Gossip Girl': Tavi Gevinson, Thomas Doherty, Adam Chanler-Berat & Zion Moreno Join Reboot On HBO Max». Deadline[en]. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Dove Cameron Confirms Split from Thomas Doherty After Nearly 4 Years Together». People. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Setoodeh, Ramin. «How Thomas Doherty Became the Pansexual Heartthrob of the New 'Gossip Girl'». Variety.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Դոհերթի» հոդվածին։ |
|