Ժառանգություն (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժառանգություն
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա, սարսափ հեռուստասերիալ, ֆենթզի հեռուստասերիալ, պարանորմալ հեռուստատեսային ծրագիր, vampire television program? և մարդագայլ հեռուստահաղորդում
ՍտեղծողՋուլի Փլեք
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Դանիել Ռոուզ Ռասել, Մեթյու Դևիս, Պեյտոն Ալեքս Սմիթ, Քայլի Բրայանտ, Ջեննի Բոյդ, Արիա Շահգասեմի, Քուինսի Ֆաուս, Chris De'Sean Lee? և Քրիս Վուդ (դերասան)
ԵրաժշտությունՄայքլ Սյուբի
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ68
Էկրաններին էհոկտեմբերի 25, 2018[1]-ից հունիսի 16, 2022
ՀեռուստաալիքThe CW
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Պաշտոնական կայքէջ

«Ժառանգություն» (անգլ.՝ Legacies), ամերիկյան հեռուստասերիալ, որը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ից The CW հեռուստաալիքով։ Այն համարվում է «Առաջնածինները» հեռուստասերիալի սփին-օֆֆը։ Հեռուստասերիալը ստեղծվել է Ջուլի Պլեքի (նաև ստեղծել է «Վամպիրի օրագրերը» և «Առաջնածինները» հեռուստասերիալները) կողմից։ Գլխավոր դերերում են Մեթյու Դևիսը և Դանիել Ռոուզ Ռասելը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժառանգություն» հեռուստասերիալը պատմում է Կլաուս Մայքլսոնի և Հեյլի Մարշալի դստեր՝ Հոուփ Մայքլսոնի մասին, ով «տրիբրիդ» է և նրա երակներով հոսում է հզոր վամպիրի, մարդագայլի և կախարդի արյուն։ «Առաջնածինները» հեռուստասերիալի դեպքերից 2 տարի անց Հոուփը և Զալցման զույգերը՝ Լիզին և Ջոզին հաճախում են Սալվատորների դպրոց։ Դպրոցը ընդունում է տարբեր էակների՝ վամպիրների, մարդագայլերի, կախարդների և այլն), որպեսզի նրանք կարողանան սովորեն կարողանալ կառավարել իրենց գերբնական կարողությունները[2][3]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Շենաս-Դևիդ՝ Էմմա Թիգ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացուում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ թողարկվելու է «Առաջնածիններ» հեռուստասերիալի սփին֊օֆֆը, որը կենտրոնանալու է Կլաուս Մայքլսոնի և Հեյլի Մարշալի դստեր՝ Հոուփ Մայքլսոնի վրա[9][10]։ 2018 թվականի հունվարին հայտարարվեց, որ հեռուստասերիալի առաջին էպիզոդը արդեն պատվիրված է։ Ջուլի Պլեքը գրում է առաջին էպիզոդի սցենարը և համարվում է հեռուստասերիալի ստեղծողը[11]։ 2018 թվականի մարտին հայտարարվեց, որ ամբողջական էպիզոդի փոխարեն The CW հեռուստաալիքին ներկայացվելու 15 րոպե տևեղությամբ տեսանյութ[12][13]։

2018 թվականի մայիսի 11-ին հայտարարվեց, որ հեռուստասերիալի անունը լինելու է «Ժառանգություն» և այն նախատեված է թողարկել 2018-19 եթերաշրջանի համար[14]։ 2018 թվականի հունիսին հայտարարվեց, որ հեռուստասերիալը հեռարձակվելու է 2018 թվականի հոկտեմբերի 25-ից[15]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտին հայտարարվեց, որ Մեթյու Դևիսը և Դանիել Ռոուզ Ռասելը կատարելու են Ալարիկ Զալցմանի և Հոուփ Մայքլսոնի դերերը[12][16]։ Քուինսի Ֆաուսը, Ջեննի Բոյդը, Քայլի Բրայանթը և Արիա Շահգասեմին նույնպես նկարահանվելու են հեռուստասերիալում[12]։ Շահգասեմին առաջին անգամ երևացել է «Առաջնածինները» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում՝ մարմնավորելով Հոուփի ընկեր Լենդոնին[6]։ 2018 թվականի հուլիսին San Diego Comic-Con-ում հայտարարվել է, որ Փոլ Ուեսլին լինելու է էպիզոդներից մեկի ռեժիսորը, իսկ Զաք Ռերիգը նկարահանվելու է հեռուստասերիալում[3]։ Հայտարարվել է նաև, որ Սթիվեն Ռ. Մակքուինը կատարելու է Ջերեմի Գիլբերտի դերը հեռուստասերիալի երրորդ էպիզոդում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Legacies: CW Orders Spinoff of The Originals for Fall 2018»։ TV Series Finale։ մայիսի 17, 2018։ Վերցված է հուլիսի 11, 2018 (չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «'Legacies' Books First 'Vampire Diaries' Vets but Will Follow Its Own Path»։ The Hollywood Reporter։ հուլիսի 21, 2018։ Վերցված է հուլիսի 21, 2018 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «'TVD/The Originals' Universe Spinoff: Matt Davis & Danielle Rose Russell Lead Cast of Hope-Centric Series In Works At the CW»։ Deadline Hollywood։ մարտի 6, 2018։ Վերցված է մայիսի 17, 2018 
  5. 5,0 5,1 «Welcome Kaylee Bryant as Josie Saltzman and Jenny Boyd as Lizzie Saltzman. #Legacies»։ CW Legacies։ մայիսի 12, 2018։ Վերցված է օգոստոսի 3, 2018 – via Facebook 
  6. 6,0 6,1 «The Originals Final Season Scoop: Meet the Human Who Catches Hope's Eye»։ TVLine։ նոյեմբերի 17, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-23-ին։ Վերցված է հուլիսի 22, 2018 
  7. http://www.thefutoncritic.com/showatch/legacies/
  8. «‘Legacies’: Peyton Alex Smith Joins The CW Drama As Series Regular»։ Deadline։ օգոստոսի 1, 2018։ Վերցված է օգոստոսի 2, 2018 
  9. «'The Originals' Spinoff Centered On Character Hope In Early Talks At The CW – TCA»։ Deadline Hollywood։ օգոստոսի 2, 2017։ Վերցված է օգոստոսի 3, 2018 
  10. «Development Update: Wednesday, August 2»։ The Futon Critic։ օգոստոսի 2, 2017։ Վերցված է մայիսի 17, 2018։ «Hope Mikaelson, the tribrid daughter of Niklaus Mikaelson and Hayley Marshall-Kenner, is being eyed for a potential spinoff of the series, which wraps its run after five seasons next year.» 
  11. «Thee Originals – Spin-off ordered to Pilot?»։ Spoiler TV։ հունվարի 17, 2018։ Վերցված է օգոստոսի 3, 2018 
  12. 12,0 12,1 12,2 «'The Originals' Spinoff Moves Forward at CW With Danielle Rose Russell, Matt Davis Set to Star»։ Variety։ մարտի 6, 2018։ Վերցված է օգոստոսի 3, 2018 
  13. «6 New CW Shows Coming This Year (And 9 In Development)»։ Variet]։ հունիսի 1, 2018։ Վերցված է օգոստոսի 3, 2018։ «Unlike most series ordered to pilot by the network, Legacies was given the opportunity to present a 15 minute pilot presentation for the series.» 
  14. «The CW picks up Legacies, the Hope-centric Originals spin-off»։ Entertainment Weekly։ մայիսի 11, 2018։ Վերցված է մայիսի 15, 2018 
  15. «The CW Sets Fall Premiere Dates, Including New 'Super' Sunday»։ TVLine։ հունիսի 20, 2018։ Վերցված է հունիսի 21, 2018 
  16. «The CW Picks Up 'Charmed' & 'Roswell' Reboots, 'TVD'/'Originals Offshoot, 'In The Dark' & Greg Berlanti Pilot To Series»։ Deadline Hollywood։ մայիսի 11, 2018։ Վերցված է մայիսի 11, 2018 
  17. «Vampire Diaries[[:Կաղապար:']] Steven R. McQueen to Reprise His Role on Spinoff Legacies»։ TVLine։ օգոստոսի 1, 2018։ Վերցված է օգոստոսի 1, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]