Արիա Շահգասեմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիա Շահգասեմի
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 7, 1996(1996-10-07) (27 տարեկան)
Ծննդավայր՝Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 7263948

Արիա Շահգասեմի (անգլ.՝ Aria Shaghasemi, հոկտեմբերի 7, 1996(1996-10-07), Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երաժիշտ և երգիչ։ Հայտնի է դարձել 2018 թվականին «Առաջնածինները» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում և սփին օֆում՝ «Ժառանգություն» հեռուստասերիալում կատարած Լենդոն Կիրբիի դերի շնորհիվ[1]։

Կենասագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մինեսոտա նահանգում։ Ծնողներն ԱՄՆ են ներգաղթել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ մինչև նրա ծնվելը։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հարավային Օրեգոնի համալսարանի թատերական բաժինը, հետո ընդունվել է Նյու Յորքի Նեյբորհուդ դրամատիկ թատերական դպրոց։ Ուսանողական տարիներին աշխատել է որպես բարմեն Նյու Յորքի մի շարք ռեստորաններում։ Աշխատել է որպես պրոդյուսերի օգնական 2015 թվականի «Վակադեմիա» ֆիլմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջնաելույթը կատարել է 2015 թվականին՝ 19 տարեկան հասակում «Հիշեք ամեն ինչ» հեռուսատասերիալում։ Հաջորդ տարում նկարահանվել է «Կարգ ու կանոն» հեռուստասերիալում։

Մեկ տարի անց կատարել է Լենդոն Կիրբիի դերը «Առաջնածինները» հեռուստասերիալի 5-րդ և ավարտական եթերաշրջանում[2][3]։ 2018 թվականին կրկնել է դերը «Ժառանգություն» հեռուստասերիալում, որը հանդիսանում է «Առաջնածինները» և «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալների սփին օֆը[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2018 Սոցիալապես անհարմար Երկրորդ համարի զուգընկեր
2018 Ոչ ալտերնատիվ Էլիաս Սանտորո

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեռուստասերիալ Դեր Նշում
2015 Հիշեք ամեն ինչ Դևիս Բեննետ 4-րդ եթերաշրջանի 3-րդ սերիա
2016 Կարգ ու կանոն Օմար 17-րդ եթերաշրջանի 12-րդ սերիա
2018 Առաջնածինները Լենդոն Կիրբի 5-րդ եթերաշրջանի 12-րդ սերիա
2018 Ժառանգություն Լենդոն Կիրբի Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Originals Final Season Scoop: Meet the Human Who Catches Hope's Eye». TVLine. 2017 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  2. MacDonald, Lindsay (2018 թ․ հոկտեմբերի 25). «The Legacies Premiere Left Us With One Question: What the Hell Is Landon Kirby?». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. Highfill, Samantha (2019 թ․ մարտի 7). «Legacies recap: Landon's supernatural species is revealed!». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.