Սթիվեն Ռ. Մակքուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Սթիվեն Ռ. Մակքուին
Steven R. McQueen by Gage Skidmore 2.jpg
Սթիվեն Ռ. Մակքուինը հուլիսի 12-ին կայացած Comic-Con ցուցահանդեսի ժամանակ
Ծնվել է 13.07.1998
Ծննդավայր ԱՄՆ, Կալիֆորնիա, Լոս-Անջելես
Քաղաքացիություն ԱՄՆ
Հպատակություն ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Կրոն քրիստոնյա
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 2002-այժմ
Ծնողներ հայր՝ Chad McQueen

Սթիվեն Ռ. Մակքուին (անգլ.՝ Steven R. McQueen, հուլիսի 13, 1988(1988-07-13)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան, ավելի հայտնի է Քայլ Հանթերի դերով «Այրու սերը» հեռուստասերիալում և Ջերեմի Գիլբերտի դերով «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվենը հայտնի դերասան Սթիվ Մակքուինի թոռն է, Չադ Մակքուինի որդին[2] և կանադական նախկին հոկեյիստ Լյուք Ռոբիտայլի խորթ տղան[2]։ Սթիվենը ունի հարազատ եղբայր և մի քույր հայրական կողմից՝ Չեյս և Մեդիսոն Մակքուինները, և մի եղբայր մայրական կողմից՝ Ջասարե Ռոբիտայլը[2]։

Սթիվենի մայրը չէր ցանկանում, որ իր որդին դառնա դերասան, բայց երբ նա դարձավ 16 տարեկան, նա որոշեց գնալ դերասանական արվեստի դասերի։ 2005 թվականին նա ստացավ էպիզոդիկ դեր «Սահման» հեռուստասերիալում, իսկ հետո կատարեց դեր «Այրու սերը» հեռուստասերիալում։ 2007 թվականին նկարահանվելով կարճամետրաժ «Club Soda» ֆիլմում՝ ստացել է «Լավագույն դերասան» մրցանակ Բևերլի Հիլզ կինոմրցանակաբաշխությունում[3]։ Սթիվենը ունի երկու դաջվածք թռչնի ու ճպուռի տեսքով, որի վրա գրված էին մոր անվան սկզբնատառերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակով հանդիպել է Քենդիս Աքքոլայի հետ, որի հետ նկարահանվել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում. աղջիկը կատարում էր Քերոլայն Ֆորբսի դերը, բայց 2011 թվականի նոյեմբեր ամսին աստղային զույգը բաժանվեց։ Սթիվեն Ռ. Մակքուին սկսեց հանդիպել Քեյն Չելսի հետ, որը հայտնի է «Ջոնաս» հեռուստասերիալում կատարած Ստելլայի դերը, բայց զույգը բաժանվեց։ 2013 թվականին նրա նոր ընկերուհին դարձավ Հիլարի Հարլեյը, որին 2014 թվականին փոխարինեց Դիլան Պենը։ Հետագայում սկսում է հանդիպել մոդել-դերասան Օլիվիա Պիկրենի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Բնօրինակ անվանում Դեր
2005 Սահման Threshold Ջորդան Փիթերս (1-ին էպիզոդ)
2005-2006 Այրու սերը Everwood Քեյլ Հանթեր (7-րդ էպիզոդ)
2006 Club Soda երեխա
2008 Ժամանակի Փրկարարները մինուտմենտ Դերեկ Բյուգարդ
2008 Թվական Numb3rs Քրեյգ Էզրա (1-ին էպիզոդ)
2008 Առանց հետքի Without a Trace Ուիլլ Դունկան (1-ին էպիզոդ)
2010 3D պիրանյաները Piranha 3D Ջեյք Ֆորսթեր
2008 C.S.I.. Հանցագործության վայր Մայամի CSI։ Miami Քեյչ Ուոլշ (1-ին էպիզոդ)
2009-2015 Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Ջերեմի Գիլբերտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 «Steven R. McQueen: Biography»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-13-ին։ Վերցված է 2010-08-20 
  3. Awards for Steven R. McQueen(անգլ.) - Internet Movie Database

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]