Առաջնածինները (հեռուստասերիալ)
Առաջնածինները | |
|---|---|
| Ժանր | դեռահասական դրամա, վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր, մարդագայլ հեռուստահաղորդում և ֆենթզի հեռուստասերիալ |
| Ստեղծող | Ջուլի Փլեք |
| Երկիր | |
| Հիմք | Վամպիրի օրագրերը |
| Լեզու | անգլերեն |
| Գլխավոր դերերում | Ժոզեֆ Մորգան, Դենիել Գիլլիս, Քլեր Հոլթ, Ֆիբի Թոնքին, Չարլզ Մայքլ Դեվիս, Լեա Փայփս, Դանիելլա Քեմպբելլ, Յուսուֆ Գեյթվուդ, Ռայլի Վոուլկել, Դանիելա Պինեդա, Սամմեր Ֆոնտանա, Դանիել Ռոուզ Ռասել և Սթիվեն Կրուգեր |
| Գործադիր պրոդյուսեր | Ջուլի Փլեք |
| Սցենարիստ | Beau DeMayo?[2] |
| Երաժշտություն | Մայքլ Սյուբի |
| Պատմվածքի վայր | Օռլեան շրջան |
| Նկարահանման վայր | Ջորջիա և Ատլանտա |
| Եթերաշրջանների քանակ | 5 |
| Սերիաների քանակ | 92 |
| Էկրաններին է | հոկտեմբերի 3, 2013-ից օգոստոսի 1, 2018-ը |
| Հեռուստաալիք | The CW |
| Ընկերություն | Warner Bros. Television |
| Դիստրիբյուտոր | Warner Bros. Television և Նեթֆլիքս |
| Պատկերի ձևաչափ | 16:9? |
| Կապակցված | Ժառանգություն |
| Պաշտոնական կայքէջ | |
«Առաջնածինները» կամ «Հնամենիները» (անգլ.՝ The Originals), ամերիկյան հեռուստասերիալ է`ստեղծված Ջուլի Պլեքի կողմից, որը մեկնարկել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ին[3]։ Այն համարվում է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի սփին-օֆֆը, որի գործողության կենտրոնում գտնվում են հեռուստասերիալի մի քանի հիմնական կերպարներ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալում պատմվում է 3 առաջնածին վամպիրների` Կլաուսի (Ժոզեֆ Մորգան), Էլայջայի (Դենիել Գիլլիս) և Ռեբեկայի (Քլեր Հոլթ) մասին, որոնք Միստիկ Ֆոլսից տեղափոխվել են Նոր Օռլեան։ Պարզվում է, որ մարդագայլ Հեյլին (Ֆիբի Թոնքին) հղի է Կլաուսից։ Կլաուսը մտադիր է իր հովանավորյալ վամպիրին` Մարսելին (Չարլզ Մայքլ Դեվիս), որը այժմ կառավարում է Նոր Օռլեանը, գահընկեց անել և իրեն վերադարձնել քաղաքը, որն ինքն է հիմնել։ Այդպես էլ անում է և քաղաքը վերցնում իր ափի մեջ։ 2-րդ եթերաշրջանից քաղաք է գալիս Ֆրեյա Մայքլսոնը՝ Կլաուսի, Էլայջայի, Ռեբեկայի, Կոլի և Ֆինի ավագ քույրը։
Դերասանական կազմ և կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոզեֆ Մորգան[4]՝ Նիկլաուս (Կլաուս) Մայքլսոն, որն իրեն հռչակել է Նոր Օռլեանի արքան և հնամենի հիբրիդ է (կիսով չափ առաջնածին վամպիր և կիսով չափ մարդագայլ)։ Որպես վհուկի և մարդագայլի զավակ, և բացի այդ լինելով վամպիր, Կլաուսը պատմության մեջ ամենասարսափազդու կերպարներից է, որը դրա հետ մեկտեղ գնահատում և սիրում է իր ընտանիքը։
Դենիել Գիլլիս[5]՝ Էլայջա Մայքլսոն, նա նույնպես առաջնածին է և Կլաուսի ավագ եղբայրը, որը սիրում է Հեյլիին։
Քլեր Հոլթ[6]՝ Ռեբեկկա Մայքլսոն, Էլայջայի և Կլաուսի քույրը։ Կլաուսը նրան իր քույրերից և եղբայրներից ամենաշատն է սիրում Հենրիկի մահից հետո։ Որոշ ժամանակ նա և Մարսելը սիրել են միմյանց։ Չնայած նրա անսահման սիրոն ընտանիքի հանդեպ, նա որոշում է կառուցել իր սեփական ընտանիքը, որին խանգարում է իր առաջնածին վամպիր լինելու փաստը։
Ֆիբի Թոնքին[7]՝ Հեյլի Մարշալ Քեներ։ Սկզբում լինում է մարդագայլ, ապա վերածվում է հիբրիդի։ Նա Կլաուսի աղջկա՝ Հոուփի մայրն է։ Հետագայում նա և Էլայջան սիրում են միմյանց, բայց Հեյլին ամուսնանում է Ջեքսոնի հետ, որպեսզի Ջեքսոնի հետ միասին պաշտպանի իր դստերը։
Չարլզ Մայքլ Դեվիս[8]՝ Մարսել Ժերարդ, նա վամպիր է, հետագայում առաջնածին վամպիր, որը վերածվել է վամպիրի Կլաուսի (նրա որդեգրողը և մենթորը) կողմից։ Նա սիրել է Քամիին և Ռեբեկկային։
Լեա Փայփս՝ Քամիլա ՕՙՔոննել, սովորական մարդ հոգեթերապևտ։ Նա և Կլաուսը սիրում էին միմյանց, չնայած նրան, որ Քամին սիրային կապի մեջ է եղել նաև Մարսելի հետ։
Դանիելլա Քեմպբելլ՝ Դավինա Քլեյր, ում որդեգրել է Մարսելը։ Նա երիտասարդ կախարդ է, որը ջանում է սպանել Մայքլսոններին, մինչև որ սիրահարվում է Քոլ Մայքլսոնին։
Դանիելա Պինեդա՝ Սոֆի Դեվերոո, ուժեղ կախարդ։
Յուսուֆ Գեյթվուդ՝ Վինսենթ Գրիֆիթ, կախարդ և Մայքլսոն եղբայրներից ամենամեծը։
Ռայլի Վոուլկել՝ Ֆրեյա Մայքլսոն, ուժեղ կախարդ և Մայքլսոնների կորած քույրը։
Առաջնածինները հեռուստասերիալի դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Հերոս | Եթերաշրջան | ||||
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| Ժոզեֆ Մորգան | Կլաուս Մայքլսոն | Մշտական | ||||
| Էլայջը Մայքլսոն | Մշտական | |||||
| Ռեբեկա Մայքլսոն | Մշտական | Երկրորդական | ||||
| Մարսելուս Ժերարդ | Մշտական | |||||
| Ֆիբի Թոնքին | Հեյլի Մարշալ | Մշտական | ||||
| Մշտական | ||||||
| Լեա Փայփս | ||||||
| Մշտական | Հյուր | |||||
| Դանիելա Պինեդա | Դավինա Քլեր | Մշտական | Հյուր | |||
| Յուսուֆ Գեյթվուդ | Վինսենտ Գրիֆիթ | Հյուր | Մշտական | |||
| Ռայլի Վոուլկել | Ֆրեյա Մայքլսոն | |||||
| Մշտական | ||||||
| Դանիել Ռոուզ Ռասել | ||||||
| Մշտական | ||||||
| Սթիվեն Կրուգեր | ||||||
| Երկրորդային | Մշտական | |||||
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]The CW հեռուստաալիքը այս ֆիլմը պատվիրել է 2013 թվականի հունվարի 11-ին։ Եվ արդեն 2013 հոկտեմբերի 3-ին թողարկվում է այս ֆիլմի առաջին սերիան։ Ֆիլմը նախատեսված է 2013-2014 թվականների համար։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
|---|---|---|---|---|
| People's Choice Awards | Վանդակի տեքստ | Սիրված նոր դրամատիկական հեռուստասերիալ | «Առաջնածինները» | Մրցանակ |
| People's Choice Awards | Վանդակի տեքստ | Նոր հեռուստասերիալի սիրված դերասան | Ժոզեֆ Մորգան | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «The Originals Video - I'll See You in Hell or New Orleans | Watch Online Free». The CW Network (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Ժոզեֆ Մորգան». 2017 թ․ հունիսի 29.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Դենիել Գիլլիս». 2017 թ․ հուլիսի 13.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Քլեր Հոլթ». 2017 թ․ հուլիսի 27.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Ֆիբի Թոնքին». 2017 թ․ հունիսի 14.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Չարլզ Մայքլ Դեվիս». 2016 թ․ նոյեմբերի 13.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջնածինները (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
| ||||||||||
- Ջորջիայում նկարահանված ֆիլմեր
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Հեռուստասերիալներ այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան սարսափ հեռուստասերիալներ
- Ամերիկյան ֆենտեզի հեռուստասերիալներ
- Անգլերեն հեռուստասերիալներ
- Սփին-օֆֆ հեռուստասերիալներ
- Հեռուստասերիալներ վամպիրների մասին
- Վամպիրի օրագրերը
- 2010-ականների ամերիկյան դրամա հեռուստասերիալներ
- CW-ի բնօրինակ ծրագրեր