Ժոզեֆ Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ժոզեֆ Մորգան
Joseph Morgan by Gage Skidmore.jpg
Ծնվել է մայիսի 16, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:16|2|0}})[1] (36 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3][4]
Կրթություն Gorseinon College, Gower College Swansea և Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[5]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ազգություն Անգլիացիներ
Մասնագիտություն դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և մոդել
Ակտիվ շրջան 2002-այժմ
Ամուսին(ներ) Persia White
http://joseph-morgan.com/


Ժոզեֆ Մորգանը ( Մարտին) (անգլ.՝ Joseph Morgan մայիսի 16, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:16|2|0}})[1], Լոնդոն, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3][4]) Բրիտանացի դերասան է։ Նա առավել հայտնի է իր՝ Նիկոլաուս Մայքլսոն (անգլ.՝ Niklaus Mikaelson) դերով «Վամպիրի օրագրերը» սերիալում (անգլ.՝ "The Vampire Diaries"), իսկ հետագայում «Առաջնածինները» սերիալում (անգլ.՝ "The Originals"

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Մորգանը ծնվել է 1981 թվականի մայիսի 16-ին Լոնդոնում:Սակայն շուտով նրա ընտանիքը տեղափոխվում է Սվանսի, որտեղ անցնում է նրա մանկությունը:։ Նա իրենց ընտանիքի ամենամեծ երեխան էր։ Նա սովորել է «Մորիսոն» բազմակողմանի դպրոցում։ Մորգանը մինչև իր Լոնդոն մեկնելը՝ Դրամայի և խոսքի արվեստի դպրոցում սովորելու համար, անցել է կատարողական արվեստի դասընթացներ Սվենսի «Գովեր» քոլեջում (անգլ.՝ Gower College Swansea)։ Վերադառնալուց հետո Լոնդոն Ջոզեֆը իրեն զգում էր ուրիշ և անգամ մտածում էր թողնել դերասանական կարիերան:Բայց առաջին դերերը մտափոխեցին նրան և նա թարմ հայացք գցեց իր կարիերայի վրա:Ստեղծագործական .ճանապարհը դերասանը սկսել է փոքրիկ դերերով սերիալներ «Հերոսական», «Լուռ վկաներ», «Հենրի VIII»: 

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր առաջին քայլերը սկսել է «Սքայ վուան» (անգլ.՝ "Sky One") և «Կախարդը» (անգլ.՝ Hex) (որպես Տրոյ) հեռուստատեսային սերիալներով, իսկ հետագայում խաղացել է աջակցող դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ալեքսանդր» (անգլ.՝ "Alexander" ) և «Ծովերի տիրակալը. Աշխարհի ծայրին» (անգլ.՝ "Master and Commander: The Far Side of the World") ֆիլմերը և BBC-ի «Գեղեցկության սահման» (անգլ.՝ "The Line of Beauty") սերիալում։ Նա նաև նկարահանվել է «Բժիշկ Մարտին» (անգլ.՝ "Doc Martin") և «Դժբախտ պատահար» (անգլ.՝ "Casualty") սերիալներում, ինչպես նաև «Մենսֆիլիդի զբոսայգին» (անգլ.՝ "Mansfield Park") և «Բիլի Պիպեռ» (անգլ.՝ "Billie Piper") ֆիլմերում։ 2010 թվականին նա գլխավոր դեր խաղաց մի կարճ սերալում, որպես «Բեն Հուր», որը ցուցադրվեց 2010 թվականի ապրիլի 4-ին Կանադայի՝ CBC և Ամերիկային՝ ABC հեռուստատեսություններով։ Նա խաղացել է Նիկալաուս Մայքլսոնի դերը «Վամպիրի օրագրերը» և «Նախնիները» սերիալներում, ինչպես նաև Լիսանդերի դերը «Աստվածների կռիվը։ Անմահություն» (անգլ.՝ "Immortals") ֆիլմում հանրահայտ դերասան Հենրի Կավելի հետ։ «Բադի» հետուստատեսությունը նրան շնորհել է #84 տեղը 2011 թվականի հեռուսատեսային «Ամենասեքսուալ տղամարդկանց» սանդղակում։ 2013 թվականի հունվարի 11-ին հայտարարվեց, որ «Բեքդոր պայլոթ»-ը կենտրանացել է «Նախնիների» վրա նկարելով Ժոզեֆ Մորգանին Նիկալաուսի Մայքլսոնի՝ գլխավոր դերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորգանը աջակցում է «Լավատես կանայք» (անգլ.՝ Positive Women) բարեգործական միությանը։ 2014 թվականի մայիսի 15-ն հայտարարվեց, որ նա նշանադրվել է իր գործընկեր՝ դերասանուհի Պերիսա Վայթի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
2002 «Ուրվականները» անգլ.՝ "Spooks" Ռեվռենդ Պեր Հեռուստասերիալ
2003 «Հերոսական» անգլ.՝ "Eroica" Մատիաս
2003 «Հենրի VIII» անգլ.՝ "Henry VIII" Թոմաս Կուլպեպեր
2003 «Ծովերի տիրակալը. Աշխարհի ծայրին» անգլ.՝ "Master and Commander: The Far Side of the World" Վիլիամ Վարլի
2004 «Կախարդ» անգլ.՝ "Hex" Տրոյ Հեռուստասերիալ
2004 «Ալեքսանդր» անգլ.՝ "Alexander" Ֆիլոտաս
2005 «Վիլիամ և Մերի» անգլ.՝ "William and Mary" Կալում
2006 «Քենեթ Վիլիամսը։Ֆանտաբուլոզա» անգլ.՝ "Kenneth Williams: Fantabulosa" Ալֆի
2006 «Գեղեցկության սահմանը» անգլ.՝ "The Line of Beauty" Ջասպեր Հեռուստատեսային կարճ սերիաներ
2007 «Մանսֆիլդի զբոսայգին» անգլ.՝ "Mansfield Park" Վիլիամ Պրայս
2007 «Պարոն միայնակություն» "Mister Lonely" Ջեյմս Դին
2007 «Լուռ վկան» անգլ.՝ "Silent Witness" Մետյու Վիլիամս Հեռուստասերիալ
2007 «Բժիշկ Մարտին» անգլ.՝ "Doc Martin" Միկ Մաբլի Հեռուստասերիալ
2008–2009 «Դժբախտ պատահար» անգլ.՝ "Casualty" Տոնի Հեռուստասերիալ
2010 "«Բեն Հուր» անգլ.՝ "Ben Hur" Հուդա Բեն Հուր Հեռուստատեսային կարճ սերիաներ
2011–մինչև հիմա «Վամպիրի օրագրերը» անգլ.՝ "The Vampire Diaries" Նիկալաուս Մայքլսոն/ Կլաուս Հեռուստասերիալ

Հանդիպում է - 2-րդ սեզոնից
Գլխավոր դերերում - 3-4-րդ սեզոններից
Սեզոն 5 - Հյուր դերասան

2011 «Հրեշտակների հիմնը» անգլ.՝ "Angels Crest" Ռասթի
2011 «Սքեյբորդիստները»"The Grind" Պաուլ
2011 «Աստվածների կռիվը։ Անմահություն» անգլ.՝ "Immortals" Լիսաներ
2011 «Այս ձեռքերով» անգլ.՝ "With These Hands" Ջորջ Կարճ ֆիլմ, ինչպես նաև պրոդյուսեր և հեղինակ
2013–մինչև հիմա «Առաջնածինները» անգլ.՝ "The Originals" Նիկալաուս Մայքլսոն/ Կլաուս Հեռուստասերիալ

Գլխավոր դեր

2013 «Խավարի պահապանը» անգլ.՝ "Revelation" -- Ռեժիսոր/հեղինակ, կարճ ֆիլմ
2013 «Բաց գերեզման» անգլ.՝ "Open Grave" Նադեն
2014 «Զինադադար» անգլ.՝ "Armistice" Բադ Պրոդյուսեր
2014 «500 մղոն դեպի հյուսիս» անգլ.՝ "500 Miles North" Ջեյմս Հոգ
2014 «Դերմաֆորիա» անգլ.՝ "Dermaphoria" Էրիկ Աշվորֆ Պրոդյուսեր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2011 Պատանիների ընտրություն մրցանակ
անգլ.՝ Teen Choice Awards
Հեռուստատեսային չարագործ Վամպիրի օրագրերը Նոմինացվել է
2012 Պատանիների ընտրություն մրցանակ
անգլ.՝ Teen Choice Awards
Հեռուստատեսային չարագործ Վամպիրի օրագրերը Նոմինացվել է
2013 Պատանիների ընտրություն մրցանակ
անգլ.՝ Teen Choice Awards
Հեռուստատեսային չարագործ Վամպիրի օրագրերը Նոմինացվել է
2013 Հեռուստատեսային ուղեցույց մրցանակ Հեռուստատեսային չարագործ Վամպիրի օրագրերը Հաղթանակ
2014 Հասարակության ընտրություն մրցանակ Սիրելի դերասան հեռուստատեսային նոր սերիալներում «Նախնիները» Հաղթանակ
2014 Պատանիների ընտրություն մրցանակ
անգլ.՝ Teen Choice Awards
Հեռուստատեսային դերասան «Նախնիները» Չորոշված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]