Ֆիբի Թոնքին
![]() | |
---|---|
![]() Թոնքինը 2012-ին | |
Հասակը | 172 սմ[1] |
Ծնվել է | հուլիսի 12, 1989 (33 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասանուհի, մոդել |
Ակտիվ շրջան | 2005–այժմ |
Ընտրանի | «H2O. պարզապես ջուր ավելացրու» «Վամպիրի օրագրերը» «Հնամենիները» |
Համատեղ ապրող(ներ) | Թոմ Ֆելթոն և Alex Greenwald? |
IMDb | ID 2100081 |
Ֆիբի Ջեյն Էլիզաբեթ Թոնքին[2] (անգլ.՝ Phoebe Jane Elizabeth Tonkin, հուլիսի 12, 1989, Սիդնեյ, Ավստրալիա[3][4]), ավստրալիացի դերասանուհի և մոդել։ Ավստրալիային հայտնի է դարձել «H2O. պարզապես ջուր ավելացրու» հեռուստասերիալում գլխավոր հերոսուհիներից մեկին մարմնավորելու համար։ Հետագայում նկարահանվել է բազմաթիվ այլ սերիալներում ու ֆիլմերում, այդ թվում ամերիկյան աշխարհահռչակ «Վամպիրի օրագրերը», «Հնամենիները» և բազմաթիվ այլ հեռուստատեսային արտադրություններով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոնքինը ծնվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ 4 տարեկան հասակում նա հաճախել է դասական բալետի,Հիփ հոփի, ժամանակակից Չեչոտկա պարային դասընթացների։ 12 տարեկանում Ֆիբին դասընթացներ սկսեց Ավստրալիայի Ուրֆ երիտասարդական թատրոնում։ Թոնքինը ավարտել է աղջիկների համար նախատեսված Queenwood դպրոցը։[փա՞ստ]
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի Դեկտեմբերին Թոնքինը ստանձնեց Կլեո Սերտորիի դերը Ավստրիալական մանկապատանեկան H2O: Just Add Water հեռուստասերիալում, որը պատմում է երեք դեռահաս աղջիկների մասին, ովքեր վերածվում են ջրահարսերի։ Թոնկինը բարելավեց իր լողալու կարողությունները սերիալի նախնական արտադրության ընթացքում։ Սերիալի պրեմիերան կայացավ 2006 թվականի հուլիսի 7-ին Network Ten ալիքով և մինչև օրս դիտել են աշխարհի ավելի քան 250 միլիոն հանդիսատես։ Սերիալին նպաստելու համար նա և իր կոլեգաները արժանացան ամենալավ խումբ մրցանակին 2007 թվականի հոկտեմբերին Nickelodeon UK Kids 'Choice Awards-ում։ 2008 թվականին Ավստրալիայի կինոյի և ինստիտուտի մրցանակաբաշխությանը Թոնկնը առաջադրվեց «Հեռուստատեսային լավագույն դերասանուհի» շարքին [5]։ Սերիալը տևեց երեք սեզոն, իսկ եզրափակիչ սերիան դուրս եկավ 2010 թվականի ապրիլի 16-ին։ Թոնքինը հայտնվել է նաև Ավստրալիայի տարբեր հեռուստատեսային շոուներում, Packed to the Rafters և Home and Away[6]։ 2010 թվականի սեպտեմբերին, Թոնքինը առաջին անգամ նկարահանվեց Ավստրալիական մարտական ֆիլմում ՝ Tomorrow, When the War Began։ Ֆիլմը զարգանում է մի խումբ դեռահասների շրջանակում, ովքեր պարտիզանական պատերազմ են մղում արտասահմանյան ուժի դեմ իրենց հնարածին Wirrawee հայրենիքում, նա խաղացել է հարուստ և տագնապալի Ֆիոնա Մաքսվելի դերը։ 2010 թվականի դեկտեմբերին Թոնկին առաջարկեցին վերադառնալ, սակայն արտադրանքը այլևս չշարունակվեց։ 2011 թվականին Թոնքինը տեղափոխվեց Լոս Անջելես շարունակելու միջազգային դերասանական կարիերան [7]։ 2011 թվականի Մարտ ամսին նա, որպես Faye Chamberlain նկարահանվեց «Գերբնական դրամա» The Secret Circle-ում [8] which premiered on 15 September 2011 to over 3.5 million viewers.[9], որի պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, հեռուստադիտողների քանակը անցնում էր 3,5 միլիոնի շեմը [10]։ Սերիան պատմում է մի խումբ երիտասարդների մասին, ովքեր գաղտնի շրջանի մի մասն են կազմում։ Քննադատները Թոնքինի դերախաղը ողջունեցին նրան անվանելով սերիալի բեկումնային աստղ։ Նա ցուցակագրվեց որպես «new faces to watch» [11] and named one of 2011's break-out TV stars by E! Online.[12] և 2011 թվականին նա դասվեց ամենաբեկումնային հեռուսաաստղերի շարքին E! Online կողմից։ The Secret Circle-ը ունեցավ միայն մեկ ամբողջական սեզոն, քանի որ այն չեղյալ հայտարարվեց 2012 թվականի մայիսի 11-ին [13]։ 2010 թվականի օգոստոսին Թոնկինը նկարահանվեց Bait 3D սարսափ ֆիլմում [14]։ Նկարահանումները տեղի են ունեցել Ավստրալիայի Gold Coast-ի մոտ,որտեղ կենտոնացվաշ էին մի խումբ անծանոթներ, որոնք տարօրինակ ցունամիից հետո հայտնվել են ծուղակի մեջ՝ սուպերմարկետում շրջապատված ակուլաներով։ Ֆիլմում նրան միացավ H2O: Just Add Water -ի զուգընկերուհի Կարիբա Հեյնը։ Ֆիլմը նախատեսվում էր լույս տեսնել Ավստրալիայում 2012 թվականի սեպտեմբերին։ 2012-ի օգոստոսին Թոնքինը միացավ The Vampire Diaries հեռուստասերիալի դերասանական կազմին ՝ որպես Հեյլի, ով Թայլորի ընկերուհին էր։ Նրան միացավ H2O: Just Add Water -ի զուգընկերուհի Քլեր Հոլթը․ ֆիլմում նա ներկայանում էր, որպես Rebekah Mikaelson[15]։ 2013 թվականի հունվարի 11-ին, The CW- ն հաստատեց, որ The Vampire Diaries- ի դուրս է եկել նոր սերիալ The Originals անվանմամբ։ Սերիալը զարգանում է Առաջնածին Վամպիրների ընտանիքում և Թոնքինը մեծապես ներկայանում է սերիալի հեռանկարային շարքում [16]։ CW- ն փետրվարի 13-ին հաստատեց, որ Քլեր Հոլթը նույնպես կմիանա The Originals- ի դերասանական կազմին, երրորդ անգամ նշելով, որ Թոնքինը և Հոլթը միասին նկարահանվում են նույն սերիալում [17]։ 2017 թվականի մայիսի 15-ին, SBS- ը հայտարարեց, որ Թոնկինը նկարահանվելու է 4 սերյայանոց դրամա Safe Harbour-ում, որը պատմում է մի խումբ Ավստրալիացիների մասին, ովքեր արձակուրդում եղած ժամանակ ՝ նավարկելիս բախվում են փախստականների նավին [18]։ Թոնքինը իր ինստագրամյան էջում հայտարարել է իր կերտած հերոսուհու անունը ՝ Օլիվիա [19]։ 2018 թվականին նա The Affair as Delphine հեռուստասերիալում, որպես պատկերասրահի սեփականատիրոջ պաշտպան, ով կապ սիրավեպ ուներ Քոուլի հոր հետ [20][21]։ Ցանկություն հայտնելով, որ ցանկանում է գործունեությունը շարունակել Ավստրալիայում [22], 2018 թվականի օգոստոսի 20-ին հայտարարվեց, որ Թոնքինը հանդես է գալու Bloom հեռուստասերիալում, որը եթեր կհեռարձակի Stan հարթակից՝ խաղալով Գվեն Ռեդի երտասարդությունը, որի գլխավոր տարբերակը կցուցադրվի Ջեքի Ուիվերի կողմից [23]։
Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոնքինը հայտնվել է մի շարք գովազդներում, որոնցից է Vauxhall Motors-ը և հետագայում պայմանագիր է կնքել Chic Management-ի հետ։ Նրա մոդելային կարիերան ներառում է նկարահանումներ հետևյալ ամսագրերի հետ՝ Girlfriend, Teen Vogue, Elle Australia, Complex, Miss Vogue, Vogue Australia, Dolly և Free People։ Թոնքինը 2011 թվականին հայտնվել է Մայլզա Ֆիշերի "Don't Let Go" տեսահոլովակում [24]։ 2012 թվականին Թոնքինը իր ընկերուհի Թերեզա Պալմերի հետ միասին առողջության վերաբերյալ կայք բացեց, որը կոչվում էր Your Zen Life։ 2015 թվականի հունիսին Թոնքինը հայտարարեց, որ աշխատանքից ստանձնած պարտավորությունների պատճառով հեռանում է կայքի ներգրավվածությունից։ Թոնքինը 2015-ից 2017 թվականներին 3 սեզոն [25][26][27] եղել է Նյու Յորքի ոճաբաններից մեկի՝ Իլոնա Համերի լողազգեստների դեմքը "Matteau Swim" անվանմամբ [28]։ 2015 թվականին նա նաև օգնել է Witchery-ին ՝ վաճառքի հանելու նրա հագուստի ցանցը [29]։ 2017 թվականի սեպտեմբերին Թոնքինը հայտնվեց Smythson- ի «Journey to the Wild Side» գովազդային արշավում ՝ աջակցելով իրենց արտադրանքին [30]։ 2018 թվականի մայիսին Թոնքինը հայտնվեց Ջենի Քեյնի #findyouruniform նորաձևության արշավում ՝ Լարա Բինգլի և Թայլի Նգուենի հետ միասին [31]։ Բացի Chanel- ի իրադարձություններին և ապրանքանիշի հագուստի մի քանի ֆոտոսեսիաների մասնակցելուց՝ Թոնքինը նաև Chanel ապրանքանիշի պատվիրակն է[32]։ Chanel ապրանքանիշի դիմահարդարման տնօրեն Լյուսիա Պիկայի հետ համատեղ, 2018 թվականի Vogue Australia-ի ապրիլյան համարի համար Թոնքինը ունեցավ ևս մեկ ֆոտոշարք[33]։ 2018 թվականի սեպտեմբերին նա դասվեց այն 9 կանանց շարքին, ովքեր մասնակցում էին Chanel's Gabrielle ապրանքանիշի ցանցի թվային արշավին [34]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010 | Վաղը, երբ պատերազմն սկսվի | Ֆիոնա Մաքսվել | |
2012 | Ցունամի 3D | Ջեյմի | |
2014 | Կործանիր | Նկարահանվում է |
Հեռուստասերիալներ
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2006-2010 | H2O. պարզապես ջուր ավելացրու | Քլեո Սերտորի | Գլխավոր դեր, 78 սերիա |
2009-2010 | Լաստորդներին փաթեթավորված | Լեքսի | Երկրորդական դեր, 3 սերիա |
2010 | Տանն ու Հեռու | Ադրիան Հելլ | Երկրորդական դեր, 7 սերիա |
2011-2012 | Գաղտնի շրջանը | Ֆայե Չեմբերեյն | Գլխավոր դեր, 22 սերիա |
2012-2013 | Վամպիրի օրագրերը | Հեյլի Մարշալ | Երկրորդական դեր, 8 սերիա |
2013-ներկա | Հնամենիները | Հեյլի Մարշալլ | Հիմնական կազմ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կենսագրությունը IMDb.com կայքում(անգլ.)
- ↑ «Ծանոթեցեք աստղերի հետ. Ֆիբի Տոնկինը Քլեոյի դերում»։ ZDF-Enterprises.de։ Վերցված է մարտի 18, 2010(անգլ.)
- ↑ 3,0 3,1 http://www.cineplex.com/People/phoebe-tonkin
- ↑ 4,0 4,1 http://www.joblo.com/horror-movies/news/cw-planning-a-vampire-diaries-spin-off-series-called-the-originals&order=desc
- ↑ «L'Oréal Paris 2008 AFI Awards Nominees»։ Australian Film Institute։ 2008։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 14, 2009-ին։ Վերցված է օգոստոսի 29, 2014
- ↑ «Away From the Bay»։ Yahoo!7։ օգոստոսի 10, 2010։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 25, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2010
- ↑ Moran Jonathon (հունիսի 19, 2011)։ «Phoebe Tonkin's prime time gig on new TV series The Secret Circle»։ The Daily Telegraph։ Վերցված է մայիսի 10, 2012
- ↑ Bricker Tierney (մարտի 15, 2011)։ «'The Secret Circle' finds its Faye: Phoebe Tonkin»։ Zap2it։ Վերցված է մայիսի 10, 2012
- ↑ Andreeva Nellie (մայիսի 19, 2011)։ «CW Announces 2011-2012 Primetime Sked: 'Ringer' Joins Lineup, 'OTH' To End Run»։ Deadline Hollywood։ Վերցված է հունիսի 4, 2011
- ↑ Kenneally Tim (հուլիսի 21, 2011)։ «'Alcatraz,' 'Person of Interest' bow at Comic-Con»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-02-ին։ Վերցված է հուլիսի 29, 2011
- ↑ Malcom Shawna (սեպտեմբերի 9, 2011)։ «Tonkin no fish out of water on CW's 'Secret Circle'»։ Variety։ Վերցված է հունվարի 2, 2012
- ↑ Bricker Tierney (դեկտեմբերի 29, 2011)։ «2011 Breakout TV Stars: The Secret Circle[[:Կաղապար:']]s Phoebe Tonkin Bares All (Thanks in Part to a Necklace Shirt)»։ E!։ Վերցված է հունվարի 2, 2012
- ↑ West Kelly (մայիսի 11, 2012)։ «The CW Cancels Ringer And Secret Circle, Orders Five Dramas Including Arrow And Carrie Diaries»։ Cinema Blend։ Վերցված է մայիսի 12, 2012
- ↑ «Bait (2011) Movie Trailer, Poster: Sharni Vinson, Julian McMahon»։ Film-book.com։ հունիսի 9, 2011։ Վերցված է դեկտեմբերի 4, 2011
- ↑ Bricker Tierney (օգոստոսի 7, 2012)։ «Vampire Diaries Scoop: The Secret Circle[[:Կաղապար:']]s Phoebe Tonkin Joins the Show»։ E!։ Վերցված է օգոստոսի 11, 2012
- ↑ Bricker Tierney (հունվարի 11, 2013)։ «The Vampire Diaries Spinoff The Originals, Starring Joseph Morgan, in the Works»։ E!։ Վերցված է հունվարի 12, 2013
- ↑ Goldberg Lesley (փետրվարի 13, 2013)։ «'Vampire Diaries' Spinoff 'The Originals' Adds Claire Holt»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվարի 13, 2013
- ↑ «SBS reveals the cast of new drama series Safe Harbour»։ SBS։ մայիսի 15, 2017։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017
- ↑ Tonkin Phoebe (հունիսի 4, 2017)։ «Olivia ✨ I've accomplished...»։ Instagram.com։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017
- ↑ Swift Andy (դեկտեմբերի 15, 2017)։ «Phoebe Tonkin to Appear in The Affair Season 4, Get Involved With Cole»։ TVLine։ Վերցված է մայիսի 13, 2018
- ↑ Collins Sean T. (հուլիսի 15, 2018)։ «'The Affair' Season 4, Episode 5 Recap: Next Steps»։ The New York Times։ Վերցված է հոկտեմբերի 24, 2018
- ↑ «Aussie Phoebe Tonkin hopes latest role on Safe Harbour leads to more roles at home»։ The Daily Telegraph։ մարտի 13, 2018։ Վերցված է մարտի 24, 2018
- ↑ Groves Don (օգոստոսի 20, 2018)։ «Jacki Weaver, Bryan Brown, Phoebe Tonkin and Ryan Corr star in Stan's 'Bloom'»։ Inside Film։ Վերցված է սեպտեմբերի 24, 2018
- ↑ «Phoebe Tonkin in Miles Fisher's Video "Don't Let Go"»։ CrowHavenRoad.org։ դեկտեմբերի 8, 2011։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 26, 2012-ին
- ↑ «Summer 2016»։ Matteau Swim։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 15, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017
- ↑ «Resort 2016/17»։ Matteau Swim։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 15, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017
- ↑ «Summer 2017»։ Matteau Swim։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 15, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017
- ↑ Izzo Alison (սեպտեմբերի 10, 2015)։ «In the Swim: Matteau Swim»։ Harper's Bazaar։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-13-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017
- ↑ Tonkin Phoebe (հունիսի 9, 2015)։ «A Letter From Phoebe...»։ Your Zen Life։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-14-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017
- ↑ Pentelow Orla (սեպտեմբերի 5, 2017)։ «Smythson takes a walk on the wild side»։ The Telegraph։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017
- ↑ «#Find Your Uniform»։ Jenni Kayne։ 2018։ Վերցված է հոկտեմբերի 24, 2018
- ↑ Marriner Cosima (մարտի 23, 2018)։ «'Australian drama is unparalleled': Why Phoebe Tonkin came home for her latest role»։ The Sydney Morning Herald։ Վերցված է ապրիլի 24, 2018
- ↑ Rippon Remy (մարտի 28, 2018)։ «Phoebe Tonkin shows us how to do modern make-up with Chanel Beauty»։ Vogue Australia։ Վերցված է ապրիլի 24, 2018
- ↑ Schott Ledes Christine (սեպտեմբերի 10, 2018)։ «Gabrielle Chanel - The New Digital Campaign»։ The Beauty Influencers։ Վերցված է սեպտեմբերի 24, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆիբի Թոնքին Վիքիպահեստում |
---|
- Էջը IMDb կայքում(անգլ.)
- Ֆանկայք(անգլ.)
|