H2O։ Պարզապես ավելացրու ջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
H2O։ Պարզապես ավելացրու ջուր
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն
ՍտեղծողՋոնաթան Մարք Շիֆ
ԵրկիրFlag of Australia.svg Ավստրալիա
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Կարիբա Հեյն, Քլեր Հոլթ, Ֆիբի Թոնքին, Angus McLaren?, Ինդիանա Էվանս, Brittany Byrnes?, Cleo Massey?, Լյուկ Միտչել, Trent Sullivan? և Burgess Abernethy?
ՊրոդյուսերՋոնաթան Մարք Շիֆ
Պատմվածքի վայրՍիդնեյ
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ78
Էկրաններին էհուլիսի 7, 2006-ից ապրիլի 16, 2010
ՀեռուստաալիքNetwork Ten
ԴիստրիբյուտորZDF
ՀաջորդՄակո: Գաղտնիքների կղզի
ԿապակցվածՄակո: Գաղտնիքների կղզի
Պաշտոնական կայքէջ

H2O: Պարզապես ավելացրու ջուր (անգլ.՝ H2O: Just Add Water), ավստրալական երիտասարդական հեռուստասերիալ, որը հեռարձակվում է ՌԴ-ում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսիայում և Ղազախստանում[1][2]։ Գլխավոր հերոսները՝ Էմման, Ռիկին և Քլեոն ջրահարսեր են դառնում հանգած հրաբխի խառնարանում գտնվող լուսնային լճակում։ Նրանց միշտ ուղեկցում է իրենց հավատարիմ ընկեր Լյուիսը, որը պահպանում է նրանց գաղտնիքը և մշտապես պաշտպանում նրանց ջրից, քանի որ ջրին հպվելուց 10 վայրկյան անց աղջիկները դառնում են ջրահարսեր։ Երրորդ եթերաշրջանում Էմման հեռանում է քաղաքից, և գալիս է Բելլան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկի Չեդվիկ, Էմմա Գիլբերտ և Քլեո Սերթորի՝ տասնվեց տարեկան ավստրալացի աղջիկներ, որոնք պատահականության սկզբունքով հայտնվում են խորհրդավոր Մակո կղզու ափին։ Այնտեղ նրանք գտնում են լողավազան՝ հրաբխի խառնարանում։ Աղջիկները ցատկում են նրա մեջ և շուտով նրանց գլխավերևում հայտնվում է լիալուսինը։ Նրանք վերադառնում են իրենց սովորական կյանքին, սակայն շուտով հայտնաբերում են, որ խորհրդավոր լիալուսնից հետո նրանք սկսել են վերածվել ջրահարսերի՝ ջրին հպվելուց հետո։ Ինչպես նաև, նրանք իրենց մեջ գերբնական ուժեր են հայտնաբերում, որոնց շնորհիվ նրանք կարողանում եմ կառավարել ջուրը։ Աղջիկները իրենց գաղտնիքը վստահում են իրենց ընկեր Լյուիս Մաքքարթնիին, որը ամեն կերպ օգնում է նրանց գաղտնիքը թաքցնել։

Հեռուստասերիալի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկի Չեդվիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկի Չեդվիկ (Կարիբա Հեյն)՝ վերջերս տեղափոխվել է Ոսկե ափ և ապրում է հոր հետ, Մոբայլ այգում, փոքր վարձած տանը։ Ընդունվելով տեղի դպրոցը, նա, ինչպես միշտ մնում է միայնակ, ինչը նրան դուր է գալիս։ Սակայն, շուտով նա, Էմման և Քլեոն դառնում են ջրահարսեր և ընկերանում են։ Ռիկին փոքր-ինչ եսասեր է, ունի անսանձ լեզու և երբեմն չի մտածում իր արարքների հետևանքների մասին։ Երբեմն սիրում է միայնակ մնալ։ Ջրահարս դառնալուց հետո Ռիկին կարողանում է տաքացնել ջուրը, իսկ երկրորդ եթերաշրջանում սկսում է կառավարել ամպրոպն ու կայծակը և առաջացնել կրակ, չնայած այն բանին, որ նա ամենավերջինն է իր ուժերը հայտնաբերում։ Ռիկին հանդիպում է Զեյն Բեննեթի հետ։ Առաջին եթերաշրջանում նա նրան տանել չէր կարողանում, իսկ եթերաշրջանի վերջում նրանց հարաբերությունները սկսում են հարթվել, և ի վերջո նրանք սկսում են հանդիպել։ Առաջին եթերաշրջանի վերջին սերիայում Զեյնը բացահայտում է Ռիկիի, Էմմայի և Քլեոյի գաղտնիքը և Ռիկին բաժանվում է նրանից, նրան վստահեցնելով, որ լուսնի խավարումից հետո կորցրել է իր գերբնական ուժերը։ Երկրորդ եթերաշրջանում նրանք կրկին սկսում են հանդիպել, սակայն դա գաղտնի են պահում Էմմայից և Քլեոյից։ Նրանք շուտով իմանում են այդ մասին, սակայն դրա դեմ ոչինչ չեն ունենում։ Երրորդ եթերաշրջանում Զեյնը Ռիկիին սրճարան է նվիրում։ Շուտով Ռիկին Զեյնին և Ուիլի քրոջը՝ Սոֆիին միասին է տեսնում։ Նա դրանից շատ է տանջվում, սակայն ցույց չի տալիս դա։ Նա իր ամբողջ ժամանակը անց է կացնում Մակո կղզու լուսնային քարանձավում։ Երրորդ եթերաշրջանի վերջին սերիայում երևում է, որ Ռիկին ներել է Զեյնին, և նրանց հարաբերությունները կարող են վերականգնվել։

Էմմա Գիլբերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Գիլբերտ (Քլեր Հոլթ)՝ նա հաճախ մասնակցում է լողի մրցումներին և մշտապես հաղթում է։ Նա շատ նպատակասլաց է, միշտ հասնում է իր նպատակներին, կենսուրախ է և ընկերասեր։ Էմման միշտ փորձում է ամեն ինչ ինքնուրույն անել։ Ապրում է Ոսկե ափին՝ ծնողների և փոքր եղբոր՝ Էլլիոթի հետ։ Նա շատ է սիրում ջուրը։ Սովորում է Ոսկե ափի դպրոցներից մեկում, իր ընկերուհու՝ Քլեոյի հետ, ում հետ նրանք անբաժան էին դեռ մակնությունից։ Շուտով նրանց է միանում Ռիկին, ում շնորհիվ Էմման և Քլեոն հայտնվում են Մակո կղզու վրա, դառնում ջրահարսեր, ձեռք են բերում կախարդական ուժեր, ընկերանում միմյանց հետ և դառնում անբաժան՝ իրենց միավորող գաղտնիքի շնորհիվ։ Էմման մեծ կորուստ է ունենում՝ թողնելով սպորտը, քանի որ ջրին հպվելուց հետո նա ջրահարս էր դառնում։ Էմման կարողանում է սառեցնել ջուրը, իսկ երկրորդ եթերաշրջանում նա կարողանում է սառեցնել ցանկացած իր և առաջացնել փոթորիկ։ Առաջին եթերաշրջանում Էմման սիրահարվում է Բայրոնին, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվում, իսկ երկրորդ եթերաշրջանում նա սիրահարվում է Աշին՝ եղբոր՝ Էլլիոթի մարզչին և ի վերջո, նրան պատմում է իր գաղտնիքի մասին։ Երկրորդ եթերաշրջանի վերջում Էմման իր ընտանիքի հետ մեկնում է շուրջերկրյա ճանապարհորդության։

Քլեո Սերթորի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեո Սերթորի (Ֆիբի Թոնքին)՝ երրորդ ջրահարսը։ Մինչև ջրահարս դառնալը Քլեոն վախենում է ջրից։ Ունի կրտսեր քույր՝ Քիմը, հայրը և մայրը, առաջին և երկրորդ եթերաշրջանների միջև մայրը հեռանում է ընտանիքից։ Քլեոն առաջին անգամ դառնում է ջրահարս լոգանք ընդունելիս։ Նա առաջինն է ստացել ջրահարսի մեդալիոնը, որը պատկանում էր նախկին ջրահարս Գրեյսին։ Նրա հոբբին ձկների բուծումն է, որոնց նա համարում է իր ընկերները և Սերթորիների ընտանիքի լիիրավ անդամները: Չնայած ջրահարսի վերածվելու մշտական սպառնալիքին, Քլեոն աշխատում է ջրաշխարհում, որտեղ հանդիպում է տարեց միսիս Չաթեմին, այդ կինը լինում է նախկին ջրահարս, որն օգնում է երիտասարդ ջրահարսերին բացահայտել իրենց և սովորել նրանց հետ տեղի ունեցած փոփոխություններին: Քլեոն շատ սենտիմենտալ է, բայց միաժամանակ բարի։ Հաճախ կռվում է կրտսեր քրոջ՝ Քիմի հետ։ Երգում է սարսափելի վատ։ Շատ հասկացող և նուրբ աղջիկ է, բայց լինում է անպատասխանատու, թեթևամիտ և քմահաճ։ Հոգում շատ ուժեղ է։ Սիրում է տարբեր «աղջկական» աշխատանք-գնումներ, հագուստ, պարագաներ։ Կարող է կառավարել ջուրը և ուղղել այն տարբեր ուղղություններով, իսկ երկրորդ եթերաշրջանում առաջացնում է քամի։ Առաջին եթերաշրջանում նա հավանում է իր լավագույն ընկերոջը՝ Լյուիսին։ 24-րդ սերիայում նրանք սկսում են հանդիպել։ Երկրորդ եթերաշրջանի 2-րդ սերիայում Քլեոն թողնում է նրան՝ Լյուիսի ավելորդ ուշադրության պատճառով: Ավելի ուշ Լյուիսը սկսում է հանդիպել Շառլոտայի հետ, և Քլեոն գաղտնի սկսում է խանդել նրան: Երկրորդ եթերաշրջանի 25-րդ սերիայում, երբ Լյուիսը բաժանվում է Շառլոտայից, նրանք վերականգնում են իրենց հարաբերությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'H2O – Just Add Water' nominated for Nickelodeon Kids' Choice Award Series» (Press release)։ LifePR։ սեպտեմբերի 27, 2007։ Վերցված է հոկտեմբերի 7, 2007 
  2. Tucker-Evans Anooska, Sourris, Marie-Christine (մայիսի 3, 2009)։ «Rebecca Gibney feels like a million dollars for Logies bid»։ The Courier-Mail։ Վերցված է մայիսի 24, 2009