Կարիբա Հեյն
Կարիբա Հեյն | |
---|---|
![]() Կարիբա Հեյն | |
Ի ծնե անուն՝ | Կարիբա Հեյն |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 1, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | ![]() |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | Դերասանուհի պարուհի ֆոտոմոդել |
Կարիերա՝ | 1995 թվական ներկա ժամանակահատված |
IMDb։ | ID 2100998 |
Կարիբա Սեսիլիա Էլիզա Հեյն (անգլ.՝ Cariba Cecilie Elize Heine, հոկտեմբերի 1, 1988[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), ավստրալիացի դերասանուհի, պարուհի, ֆոտոմոդել, լուսանկարիչ։ Ավելի հայտնի է Ռիկի Չեդվիկի դերով «H2O: Պարզապես ավելացրու ջուր» և Բրիջետի դերով «Մեծ ալիք» հեռուստասերիալներում։ Կարիբան ներկա է եղել Nickelodeon Choice Awards 2007 և DOLLY Teen Choice Awards 2008 մրցանակաբաշխությունների ժամանակ Ավստրալիայում[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիբան ծնվել է Յոհանեսբուրգ քաղաքում։ 1991 թվականին նրա ընտանիքը մեկնում է Ավստրալիայի Կանբերրա քաղաք։ Կարիբան սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ պարերով, նաև ելույթ է ունեցել թատրոնում և նույնիսկ վոկալայինում։ Նա մասնակցություն է ունեցել շատ թատրոնային ներկայացումներում, ամենաշատը նա ելույթ է ունեցել Ավստրալիայի հեքիաթներում և ժանապարհորդել է Ամերիկայով։ Դարձել է ամենաերիտասարդ պարուհին Սիդնեյում։ Պրոֆեսիոնալ պարերով սկսել է զբաղվել 8 տարեկանից իր մոր ստուդիայում, որը նույնպես պարուհի էր։
Շուտով նա հայտնվել է Ավստրալիայի պարային «Strictly Dancing» նախագծում։ Նախագծում մասնակցելը Կարիբայի համար բացել է ճանապարհ դեպի հեռուստատեսություն։ Հետո նա հայտնվեց «H2O: Պարզապես ավելացրու ջուր» հեռուստասերիալում։ Ռիկի Չեդվիկի դերի համար նա վարձել է անձնական լողի մարզիչ։
2006 թվականին նա ստացել է փոքրիկ էպիզոդիկ դեր «Stupid Stupid Man» սերիալում, իսկ 2008 թվականին Կարիբան կատարել է Բրիջետ Սանչեսի դերը «Մեծ ալիք» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանում։ 2008 թվականին Կարիբան «H2O» հեռուստասերիալի իր զույգի Ինդիանա Էվանսի հետ նկարահանվել են «At the tattooist» ֆիլմում։ Իսկ 2009 թվականին նկարահանվել է A Model Daughter: The Killing of Caroline Byrne ֆիլմում, որում պատմվում է ավստրալիացի մոդել Քերոլայն Բերնի տխուր կյանքի մասին, որի դերը կատարել է Կարիբան։
2010 թվականին կատարել է Իզաբելլայի դերը հայտնի ավստրալիական «Պարային ակադեմիա» հեռուստասերիալում։ Հետո Հեյնը նկարահանվել է "Խաղաղ օվկիանոս" (2010) հեռուստասերիալում, որտեղ կատարել է փոքրիկ էպիզոդիկ դեր։ Նաև Հեյնը իր ծանոթների հետ նկարահանվել է համացանցային «The Future Machine» հեռուստասերիալում։
2011 թվականին կատարել է էպիզոդիկ դեր «Blood Brothers» ֆիլմում, որը նկարահանվել է Ավստրալիայում։ 2011 թվականի նոյեմբերի 24-ին լույս տեսավ «Bait 3D» («Ցունամի 3D») ֆիլմը։
Կարիբա Հեյնը ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում և հեռուստասերիալներում, այլ նաև գովազդում է հագուստ, գրքեր, նկարահանվում է գովազդում, տեսահոլովակներում։ 2011 թվականին Հեյնը մասնակցել է գերմանական KI.KA.Live նախագծում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ֆ | Բալիստիկյան սեսիաներ | Ballistic Sessions | Ամանդա |
2005 | ֆ | Խիստ պարելով | Strictly Dancing | Խաղում է ինքն իրեն |
2006-2010 | ս | H2O: Պարզապես ավելացրու ջուր | H2O: Just Add Water | Ռիկի Չեդվիկ |
2007 | ֆ | Հիմար հիմար տղամարդ | Stupid, Stupid Man | Մինդի |
2008 | ֆ | Մեծ ալիք | Blue Water High | Բրիջետ Սանչես |
2009 | ս | Խաղաղ օվկիանոս | The Pacific | Ֆիլիս |
2009 | ֆ | Մոդայի զավակները։ Քերոլայն Բերնի սպանությունը | A Model Daughter: The Killing of Caroline Byrne | Քերոլայն Բերն |
2009 | ֆ | Դաջվածքում | At The Tattooist | Ալեքս |
2010-2013 | ս | Պարային ակադեմիա | Dance Academy | Իզաբել |
2010-2013 | ս | Ապագա մեքենաներ | The Future Machine | Քեյթի Հիլլ |
2011 | ֆ | Արյամբ եղբայրներ | Blood Brothers | Էլլի Քարթեր |
2012 | ֆ | Ցունամի 3D | Bait 3D | Հիզեր |
2012 | ֆ | Howzat! Քերի Փարքերի կռիվը | Howzat! Kerry Packer's War Delvene | Դիլեյն |
2014 | ս | Ընկերական խորհուրդ | Friendly Advice | Ֆեյտ |
2015 | ս | Թաքցնել | Hiding | Հարրիեթ |
2016-2017 | ս | Մակո կղզու գաղտնիքները | Mako: Island of Secrets (նաև Mako Mermaids) | Ռիկի Չեդվիկ |
Անվանակարգեր և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Год | Մրցանակ | Անմանակարգ | Նոմինացված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2007 | Logie Awards | Most Outstanding Children’s Program | H2O: Պարզապես ավելացրու ջուր | Առաջադրված |
2008 | Logie Awards | Most Outstanding Children’s Program | H2O: Պարզապես ավելացրու ջուր | Առաջադրված |
2008 | AFI Award | Best Visual Effects | H2O: Պարզապես ավելացրու ջուր | Առաջադրված |
2008 | AFI Award | Best Children’s Television Drama | H2O: Պարզապես ավելացրու ջուր | Առաջադրված |
2010 | AFI Award | Most Outstanding Drama Series | A Model Daughter: The Killing of Caroline Byrne | Առաջադրված |
2010 | AWGIE Awards | Children’s Television: C Classification | Dance Academy | Առաջադրված |
2010 | AWGIE Awards | Children’s Television: C Classificatiom | Dance Academy | Առաջադրված |
2010 | Australian Directors Guild Awards | Best Direction in a Television Children’s Program | Հաղթանակ | |
2011 | TV Week Logie Awards | The most popular television drama | Danсе Academy | Առաջադրված |
2011 | TV Week Logie Awards | MOST OUTSTANDING CHILDREN’S PROGRAM | Dance Academy | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Jonathan M Shiff — H2O» (անգլերեն). 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիբա Հեյն» հոդվածին։ |
|