Լյուկ Միտչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկ Միտչել
անգլ.՝ Luke Mitchell
Ծնվել էապրիլի 17, 1985(1985-04-17) (39 տարեկան)
ԾննդավայրԳոլդ Քոստ
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Ռեբեկա Բրիդս
lukemitchellofficial.com

Լյուկ Միտչել (անգլ.՝ Luke David Mitchell, ապրիլի 17, 1985(1985-04-17), Գոլդ Քոստ), ավստրալիացի հեռուստատեսային դերասան և մոդել։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտչելը ծնվել և մեծացել է Գոլդ Քոստում։ Ունի կրտսեր քույր, մեկ ավագ և երկու կրտսեր եղբայրներ։ Նրա կրտսեր եղբայրներից մեկը՝ Բենջամին Միտչելը, պրոֆեսիոնալ զբաղվում է մեծ թենիսով և ընդգրկված է աշխարհի լավագույն 250 թենիսիստների ցանկում։

Միտչելը ճանաչում է ստացել «Տանը և ճանապարհին» ավստրալիական սերիալում խաղացած դերի շնորհիվ, որտեղ նա կանոնավոր կերպով նկարահանվել է 2009-2013 թվականներին։ 2010 թվականին «Ամենահայտնի նոր դերասան» կատեգորիայում ստացել է «Logie» հեռուստամրցանակը[1]։

2008 թվականին նա առաջնաելույթ է ունեցել «Հարևաններ» սերիալում, իսկ հետո նկարահանվել է «H2O։ Պարզապես ավելացրու ջուր» պատանեկան սերիալում։

2013 թվականին Միտչելը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ The CW հեռուստաալիքի Ապագայի մարդիկ սերիալի 2013-2014 թվականների հեռուստաեթերաշրջաններում խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Դրա ավարտից հետո ABC հեռուստաալիքի «Միայն անդամների համար» փրայմ-թայմ սերիալում ստացել է կանոնավոր դեր[2]։ Մինչև եթեր դուրս գալը ալիքը շոուն փակել է[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Միտչելը սկսել է հանդիպել դերասանուհի Ռեբեկա Բրիդսի հետ[4]։ 2012 թվականի մայիսին նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին։ Զույգը ամուսնացել է 2013 թվականի հունվարին[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2008 Հարևաններ Neighbours Քրիս Նայթ Ավստրալիական սերիալ, երկրորդական դեր
2009-2010 H2O։ Պարզապես ավելացրու ջուր H2O: Just Add Water Ուիլ Բենջամին Կանոնավոր դեր, 26 էպիզոդ
2009-2013 Տանը և ճանապարհին Home and Away Ռոմեո Սմիթ Ավստրալիական սերիալ, կանոնավոր դեր, 673 էպիզոդ
2013 Յոթ րոպե 7 Minutes Սեմ
2013-2014 Ապագայի մարդիկ The Tomorrow People Ջոն Յանգ Կանոնավոր դեր, 22 էպիզոդ
2014 Միայն անդամների համար Members Only Ջեսի Կանոնավոր դեր
2015-2016 S.H.I.E.L.D. գործակալները Agents of S.H.I.E.L.D. Լինքոլն Քեմբել Երկրորդական դեր (2 եթերաշրջան), կանոնավոր դեր (3 եթերաշրջան)
2016 Կույր գոտի Blindspot Իյեն «Ռոման» Կյուգեր
2019 Կոդը The Code Ջոն Աբրե Աբրահամ Կանոնավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Luke Mitchell and Carrie Bickmore Win Most Popular New Talent At 2010 Logie Awards». Take 40. 2010 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  2. Lesley Goldberg (11 июля 2014). «'Tomorrow People's' Luke Mitchell Boards ABC's 'Members Only' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  3. Lesley Goldberg (23 ноября 2014). «ABC Scraps John Stamos Dramedy 'Members Only' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. KILKELLY, DANIEL (2012 թ․ մայիսի 14). «'Home and Away' stars are engaged». Digital Spy. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  5. J.MO AND ELLE (2013 թ․ հունվարի 6). «Zoe Balbi and Benji Marshall, Rebecca Breeds and Luke Mitchell and Rachael Finch and Michael Miziner wed». The Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ Միտչել» հոդվածին։