Մակո։ Գաղտնիքների կղզի (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակո։ Գաղտնիքների կղզի
Ժանրկատակերգական հեռուստասերիալ, դեռահասական դրամա և ֆենթզի հեռուստասերիալ
ՍտեղծողՋոնաթան Մարք Շիֆ
Երկիր Ավստրալիա
ՀիմքH2O: Պարզապես ավելացրու ջուր
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Լյուսի Ֆրայ, Այվի Լաթիմեր, Էմի Ռաֆլ, Gemma Forsyth? և Chai Hansen?
ՊրոդյուսերՋոնաթան Մարք Շիֆ
ԵրաժշտությունՌիկի Էդվարդ
Բրեթ Էփլին
Ռիք Ֆորսոմա
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ68
Էկրաններին էհուլիսի 26, 2013[1]-ից մայիսի 27, 2016
ՀեռուստաալիքDisney Channel Spain[2], Eleven, Նեթֆլիքս, Network Ten, Disney Channel Italy?, Disney Channel?, Disney Channel? և Disney Channel?
ԴիստրիբյուտորZDF և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
ՆախորդH2O: Պարզապես ավելացրու ջուր
Պաշտոնական կայքէջ

«Մակո. Գաղտնիքների կղզի» (անգլ.՝ Mako: Island of Secrets կամ Mako Mermaids (Մակոյի ջրահարսերը)), ավստրալիական երիտասարդական հեռուստասերիալ, «H2O։ Պարզապես ավելացրու ջուր» հեռուստասերիալի սփին-օֆֆը։ Անոնսը ցուցադրվել է 2011 թվականի հուլիսին[3][4][5]։ Նկարահնումները սկսվել են 2012 թվականի մայիսին և վերջացել նույն թվականի հոկտեմբերին։ Հեռոիստասերիալը ցուցադրվել է Nickelodeon, իսկ Ավստալիայում Network Ten հեռուստաալիքներով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 26-ին։ Երկրորդ եթերաշրջանում հայտնվում են ևս երկու ջրահարսներ՝ Անդինա և Միմի, ինչպես նաև մեկ տրիտոն՝ Էրիկ[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 15 տարեկան Զաքը գնում է Մակո կղզի՝ պիկնիկի, նա նույնիսկ չէր մտածում, որ նրա ամեն մի քայլը հսկվում է երեք ջրահարսների կողմից՝ Սիրենա, Նիքսի և Լայլա, ովքեր պետք է պահպանեին կղզին օտար մարդկանցից։ Բայց Զաքը լիալուսնի ժամանակ ընկնում է լուսնային լողավազանի մեջ, ստանում է մոգական ուժեր և դառնում է տրիտոն։ Հաջորդ առավոտ նա պարզում է, որ կարողանում է կառավարել ջուրը։ Իսկ ավելի ուշ, դիպչելով ջրին, տեսնում է, որ նրա ոտքերը վերածվել են պոչի։

Նիքսիին, Լայլային և Սիրենային պատժում են օրինազանցության համար և վտարում են երամից։ Եթե նրանք ցանկանում են վերադառնալ, ապա պետք է մոգական ուժերի օգնությամբ դառնալ մարդ և Զաքից խլել իր ուժերը։ Վշտից կոտրված նրանք լի էին վճռականությամբ և պատրաստ էին անել դա։ Բայց նրանց շատ անակնկալներ էին սպասվում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լայլա (Լյուսի Ֆրայ) - երեք ջրահարսնեից մեկը։ Շատ տաքարյուն և վճռական է։ Զաքի հանդեպ նա անտարբեր չէր։ Լայլան առաջինն էր, ով առաջարկեց Զաքից խլել ուժերը։ Խմբում դժկամորեն էր միասին գործում (դրա պատծառով հաճախ խնդիրներ էին առաջանում)։ Հենց նա էր պլաններ մշակում, որպեսզի խլեին Զաքի ուժերը։ Հաճախ է կռվում Նիքսիի հետ, իսկ իր պլաններն իրագործելու համար որպես օգնական էր վերցնում Սիրենային։ Լավ է տիրապետում տելեկինեզին։ Նկարանահանվել է միայն առաջին եթերաշրջանում, իսկ երկրորդում Նիքսիի հետ ուևորվում է երամի համար նոր տուն փնտրելու։
  • Նիքսի (Այվի Լատիմեր) - երեք ջրահարսնեից մեկը։ Նա խիզախ է և սիրում է արկածները, որի պատճառով հաճախ է հայտնվում տհաճություններ մեջ։ Նրա լավագույն ընկերուհին Սիրենան է, նա նույնիսկ նրան իր հարազատ քրոջ պես է ընդունում։ Երբ Նիքսին իմանում է, որ Սիրենան սիրահարվել է Դեվիդին, խանգարում է նրան, որովհետև մտածում էր, որ նա կլքի երամը, ինչպես արեց Րիտան։ Հետո նա զղջում է դրա համար և միջնորդ կանգնում նրա և Դեվիդի հարաբերություններում։ Նրան էր սիրահարվել Քեմը, բայց Նիքսին դեռևս ոչ մի զգացմունք չի տածում դեպի Քեմ, ուղղակի հետաքրքրվում էր նրանով։ Լավ է կարողանում կառավարել եղանակը։ Նկարանահանվել է միայն առաջին եթերաշրջանում, իսկ երկրորդում Լայլայի հետ ուևորվում է երամի համար նոր տուն փնտրելու։
  • Սիրենա (Էմի Ռաֆլ) - երեք ջրահարսնեից մեկը։ Շատ հանգիստ է, դյուրահավատ և մի փոքր էլ միամիտ, ինչը ժամանակ առ ժամանակ օգնում է խնդիրները լուծելու հարցում։ Առաջին հայացքից սիրահարվում է Դեվիդին։ Շատ լավ երգում է, իսկ հետո սկսում է երգել դուետ՝ Դեվիդի հետ։ Ցանկանում է վերադառնա երամ, որպեսզի նոից միասին լինի իր քույր Աքվատայի հետ։ Ջրահարսների դպրոցում լավ աշակերտուհի է եղել։ Նկարահանվել 1-2 եթերաշրջաններում, իսկ 3 եթերաշրջանում Աքվատայի հետ լողում է դեպի Հավայան կղզիներ։
  • Զաք Բեյքլի (Չայ Ռոմրուեն) - պատանի է, ով ծնվել էր որպես տրիտոն, բայց մոգական ուժեր ստացել է պատահական կերպով՝ ընկնելով լուսնային լողավազան, որը գտնվում է Մակո կղզու վրա։ Նա մեծացել է զբաղվելով ջրային սպորտի տարբեր տեսակներով և հաճախ էլ սյորֆինգով։ Ավելի ուշ պարզվում է, որ հենց նա պետք է հանի եռաժանին այնտեղից, որտեղ ջրահարսները թաքցրել էին այն շատ տարիներ առաջ։ Դրա պառճառով նա 13 սերիայում իմանում է, որ Լայլան, Նիքսին և Սիրենան ջրահարսներ են և մտածում է, որ նրանք Զաքին դավաճանել են և դադարեցնում է շփումը իրենց միջը։ Ավեի ուշ իմանում է, որ Րիտան՝ իր դպրոցի տնօրենը, նույնպես ջրահարս է և շանտաժի է ենթարկում նրան։ Բայց Լայլան, Նիքսին և Սիրենան Րիտայի կողքին են կանգնում և արդարացնում նրանք և Զաքը դադարեցնում է։ Երբ նա պատահաբար եռաժանիով վնասում է Լայլային, որոշում է օգնության ձեռք մեկնել նրան և վերադարձնում է նրան տուն։ Նկարահանվել է 1-3 եթերաշրջաներում։
  • Քեմ Միտչել (Դոմինիկ Դոյչեր) - Զաքի մոտ ընկերը։ Առաջիննէ իմանում Զաքի կերպարանափոխության մասին։ Նախանձում է Զաքի ուժերին, դրա պատճառով չի սիրում լսել նրա պատմությունները։ 7-րդ սերիայում ընկերները վիճում են, որովհետև Քեմը հոգնել էր անընդհատ ծածկել Զաքի տարօրինակությունները, որտեղ նախանձը իր դերը խաղում էր։ Քեմը նրան հրում է դեպի լուսնային լողավազանը, որը տեսնում են Լայլան, Նիքսին և Սիրենան։ Սիրահարվում է Նիքսիին, իսկ 2-րդ եթերաշրջանում՝ Քարլիին։ Նկարահանվել է 1-3 եթերաշրջաններում։
  • Էվի ՄաքԼարեն (Ջեմա Ֆորսայն) - Զաքի ընկերուհին։ Ամենաշատը Նիքսիի, Սիրենայի և Լայլայի տարօրինակությունները հենց նա է նկատում։ Խանդում է Զաքին։ Գեղեցիկ աղջիկ է, ով շատ է սիրում իր ընկերոջը և ամեն գնով ցանկանում է օգնել նրան։ Նա ունի Քարլի անունով ընկերուհի, ով նույնպես սիրահարվել է Դեվիդին։ 2-րդ եթերաշրջանում Անդինայի և Միմիի պատճառով դառնում է ջրահարս։ 2-րդ եթերաշրջանի վերջում նա ստանում է լուսնային մատանի, նրա համար, որ խանգարել էր Էրիկին վերացնել ամբողջ աշխարհի ջրահարսներին։ Նկարահանվել է 1-3 եթերաշրջաններում։
  • Րիտա Սանտոս (Քերիթ Աթքինսոն) - ավագ դպրոցի տնօրեն։ Ջրահարս։ Նրա տանն էին ապրում երեք ջրահարսները։ Ինչ որ ժամանակ նա սիրահարվել էր մի տղայի, նրանք ցանկանում էին ամուսնանալ և Րիտան բացում է իր գաղտնիքը։ Հետո նրանց սիրավեպը ավարտվում է։ Երամ նա չի վերադառնում, հնարավոր է, որ դեպի երկրի տղայի սիրո պատճառով նրան վռնդել էին։ Սկսում է սովորեցնել աղջիներին, ովքեր դեռ չէին ավարտել ջրահարսների դպրոցը։ Նկարահանվել է 1-3 եթերաշրջաններում։
  • Դեվիդ (Ռոուեն Հիլս) - հարևանությամբ ապրող տղա, գեղեցիկ, բարի և միշտ պատրաստ է օգնության։ Դեվիդը աշխատում է իր հոր սրճարանում։ Նրա ընտանիքը բոլորի կողմից սիրված Ocean Café-ի սեփականատերն է, որը հայտնի է ամբողջ քաղաքում։ Դեվիդը և Սիրենան սիրահարվում են իրար, բայց ջրահարսը ընդդիմանում էր, որովհետև մտածում էր, որ նա կիմանա իր գաղտնիքը։ Սիրենան գիտի, որ կարող է վստահել Դեվիդին, բայց վախենում է։ Չնայած Սիրենայի արարքների մեջ նա տարօրինակություններ է տեսնում, բայց հաճելի ժամանակ է անցկացնում նրա հետ։ Նկարահանվել է 1-3 եթերաշրջաններում։
  • Քարլի Մորգան (Բրուք Նիկոլ Լի) - Քարլին աշխատում է Ocean Café-ում, Էվիի լավագույն ընկերուհին է։ Սկզբում թվում էր, որ Դեվիդը նրան դուր է գալիս, նա շատ էր անհանգստանում, երբ նա ուշադրություն էր դարձնում Սիրենային։ Երկրորդ եթերաշրջանում նա ավելի հանդուրժող է դառնում ջրահարսերի նկատմամբ, չնայած նա չգիտեր նրանց գաղտնիքը։ Ժամանակի ընթացքում Դեվիդի հանդեպ զգացմունքները մարում են, երբ Սիրենան սկսում է հանդիպել Դեվիդի հետ։ Նա սկսում է ուշադրություն դարձնել Քեմին, և վերջ ի վերջո նրանք սկսում են հանդիպել։ Արդյունքում Քարիլին իմանում է ջրահարսերի գաղտնիքը։ Նկարահանվել է 1-3 եթերաշրջաններում։
  • Աքվատա կամ Աքոտա (Ջենա Ռոուզնաո) - Սիրենայի քույրը։ Երամի հետ լողում է Մակոյից շատ հեռու։ Սիրենային է տվել իր լուսնային մատանին։
  • Ալեքս Քեմերոն (Ալեքսանդրա ՄաքԹավիշ) - մի փոքր աղջկա մայր։ Աղջիկը օվկիանոսում սուզվում էր, բայց Զաքը փրկում է նրան։
  • Էրիկ (Ալեքս Կուբիս) - նոր տրիտոն։ Երբ սկսում է աշխատել Դեվիդի սրճարանում, նա ձեռք է բերում ընկեր՝ Զաքը։ Նա զարմացել է, էր հանդիպել է քաղաքում ևս մի տրիտոնի։ Ցանկանում է իմանալ Տրտոնների տաճարի գաղտնիքը։ Երկրորդ եթերաշրջանի վերջում հեռանում է։ Նրա ճակատագիրը հայտնի չէ։ Նկարահանվել է երկրորդ եթերաշրջանում։
  • Բեն (Նիկոլաս Հեմիլթոն) - տղա, որին Նիքսին խնդրել էր Աքվատային փոխանցել Սիրենայի նվերը։ Հավատում է ջրահարսերին։ Տեսել է Նիքսիին պոչով։
  • Անդինա (Իզաբել Դյուրանտ) - տաղանդավոր և ինքնավստահ ջրահարս, ով ցանկանում է տրիտոն Զաքից պաշտպանել Մակո կղզին։ Նա հաճախ դառնում է անխոհեմ և քմահաճ, արհամարհում է բոլոր նրանց, ովքեր նրա հետ համաձայն չեն, բայց շատ հավատարիմ է ընկերներին, հատկապես Միմիին։ Անդինան ունի նաև նուրբ բնավորության գծեր, որոնք ի հայտ են գալիս Էրիկի հետ շփվելիս։ Սերը նրան ստիպում է վերանայել իր հայացքները։ Էրիկի նախկին ընկերուհին։ Նկարահանվել է 2-3 եթերաշրջաններում։
  • Միմի (Էլլի Բերթրամ) - Հյուսիսային Ջրերի ջրահարս, ով ավելի ուշ միանում է հարավային երամին, ունի յուրահատուկ իմացություններ և ընդունակություններ։ Նա նուրբ է և չնայած նրան, որ դյուրահավատ և ամաչկոտ է, նա խելացի և տաղանդավոր է։ Միմին շատ է սիրում սովորել և ուրախանում է, որ գտնվում է ցամաքի վրա։ Հանդիսանում է խոտերի փորձագետ։ Զաքի քույրն է։ Նկարահանվել է 2-3 եթերաշրջաններում։
  • Լորեն Բլեյքլի (Լաուրա Քինելի) - Զաք Բլեյքլիի մայրը։ Նկարահանվել է 1-2 եթերաշրջաններում։
  • Բժիշկ Ռոբ Բլեյքլի (Ջոն Օբրեյեն)- Զաք Բլեյքլիի հայրը։ Նկարահանվել է 1-2 եթերաշրջաններում։
  • Վերեդիա (Նատալի Օդոնել) - ջրահարս է, ջրահարսերի խորհրդի անդամ։ Նկարահանվել է 2 եթերաշրջանում։
  • Դագ ՄաքԼարեն (Սթիվ Հարման) - Էվի ՄաքԼարենի հայրը։
  • Քրիս (Թեյլոր Գլոքներ) - երիտասարդ ցամաքային տղա, նրա երազանքն էր լինել դելֆինների մարզումների ծրագրի անդամ։ Նա շատ բանիմաց էր, գիտեր ամեն ինչ դելֆինների մասին և հավատում է նրան, որ մարդիկ կարող են նրանցից ինչ-որ բաներ սովորել, ինչպես նաև հակառակը։ Նա հասնում է իր երազանքին Միմիի շնորհիվ, ով օգնել էր նրան կապ հաստատել դելֆինների հետ։ Նա հեռանում է Սան Դիեգո երեք ամսով և վերադառնում է 3-րդ եթերաշրջանում։ Նկարահանվում է 2-3 եթերաշրջաններում։

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդ Օրիգինալ պրեմիերայի ամսաթիվը (Ավստրալիա)
Եթերաշրջանի առաջին էպիզոդ Եթերաշրջանի վերջին էպիզոդ
1 26 2013 թվականի հուլիսի 26 2013 թվականի սեպտեմբերի 15
2 26 2015 թվականի փետրվարի 13 2015 թվականի մայիսի 29

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. http://www.mundoplus.tv/noticias/?seccion=series&relacionadas=dc&id=6735
  3. «Inside Film: Film and Television Industry News and Issues for Australian Content Creators». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  4. New telemovies, mini-series at Nine, ABC. | TV Tonight
  5. Australian Television: in production
  6. «Shooting starts on Jonathan M Shiff's $12.3 million series Mako Mermaids». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.