Էլլի Բերթրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլլի Բերթրամ
Ծնվել էհունիսի 23, 1989(1989-06-23)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԿալգարի, Ալբերտա, Կանադա[1]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Էլլի Բերթրամ (անգլ.՝ Allie Bertram, հունիսի 23, 1989(1989-06-23)[1], Կալգարի, Ալբերտա, Կանադա[1]), կանադացի դերասանուհի և պարուհի, հայտնի է «Ռադիո ապստամբություն» ֆիլմում Քիմի և «Մակո։ Գաղտնիքների կղզի» հեռուստասերիալում մարմնավորած Միմմի դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլլի Բերթրամը ծնվել է 1989 թվականին Կալգարիայում, որտեղ ավարտել է մարզիկների համար նախատեսված դպրոցը։ Էլլին սովորել է նաև Միջազգային բալետի դպրոցում, որտեղ հաղթել է «Solo Seal 2007» մրցանակը։ Նա Միջազգային «Genee» բալետի մրցույթի ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ։ Սահմանային դպրոցում սովորելու տարիներին Էլլին հնարավորություն է ունեցել բարձրանալ Աֆրիկայի Կիլիմանջարո լեռը։ Էլլին, լեռան գագաթը հասնելուն պես, հագել է պուանտները և ցուցադրել բալետային տարբեր դիրքեր։ Կալգարիայում Էլլին մասնակցել է «So You Think You Can Dance Canada» պարային շոուին, որտեղ զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիզոնականը։ 2010 թվականի սեպտեմբերին Էլլի Բերթրամը Կալգարիյաից տեղափոխվում է Վանկուվեր, որպեսզի իրականացնի նոր հնարավորություններ որպես պարուհի և դերասանուհի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից ամուսնացած է կանադացի հոկեյիստ Էնդրյու Կոգլիանոյի հետ, ում հետ մինչ ամուսնանալը հանդիպել է 7 տարի[2][3]։ Զույգն ունի մեկ աղջիկ՝ Լոթի Ֆիլոմինա Կոգլիանո (ծնվել է 2019 թվականի փետրվարի 17-ին)[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
2009 Ս Լինելով Էրիկան Being Erica Cabin Girl #4
2010 Ս Գերբնական Supernatural Աղջիկը մեքենայում
2010 Ս Սմոլվիլիայի գաղտնիքները Smallville Զոե
2011 Ֆ Արգելված հնարք Sucker Punch Պարուհի
2012 Ս Ռ. Լ. Սթեյն. Տեսիլքների ժամանակը R.L. Stine's The Haunting Hour Լունա
2012 Հ/Ֆ «Հղիության» նախագիծ The Pregnancy Project Քիմմի
2012 Ս Միստեր Դ Mr. D Էլլի
2012 Հ/Ֆ Ռադիո ապստամբություն Radio Rebel Քիմ
2012 Ֆ Կրկնօրինակներ In Their Skin Բրիջիթ
2012 Հ/Ֆ Holiday Spin Պիա
2012 Ս Դեմք Fringe Փիքսի
2013 Ս Դրդապատժառ Motive Քրիստալ
2013 Ֆ Leap 4 Your Life Հիլարի
2013-2014 Ս Պայծառատես Psych Հելեն
2015-2016 Ս Մակո կղզու գաղտնիքները Mako Mermaids Միմմի
2015 Mother of All Lies Քորին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլի Բերթրամ» հոդվածին։