Ռադիո ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիո ապստամբություն
անգլ.՝ Radio Rebel
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, դրամա և երաժշտական ֆիլմ
ՀիմքShrinking Violet?
Թվականփետրվարի 17, 2012, հունիսի 9, 2012[1] և հոկտեմբերի 5, 2012[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Հաուիթ
ՊրոդյուսերՔիմ Առնոթ
Սցենարի հեղինակԷրիկ Փեթերսոն և Ջեսիքա Սքոթ
ԴերակատարներԴեբի Ռայան[3], Սարենա Պարմար[3], Ադամ ԴիՄարկո[3], Աթիքուս Միտչել[3], Մերիթ Պաթերսոն[3], Էլլի Բերթրամ[3], Iain Belcher?[3], Ռոուեն Քան[3], Նենսի Ռոբերտսոն[3], Մարտին Քամինս[3], April Telek?[3], Մերսեդես դե լա Սերդա[3], Բրենդա Քրիքլո[3], Քիթ Մաքքեքնի[3], Շանել Պելոսո[3], Conor Fanning?[3], Սեմյուել Պատրիկ Չու[3], Dana Blankenberg?[3], Siobhan Williams?[3], Sam Laird?[3], Անդրեա Բրուքս[3] և Linda Ko?[3]
ԵրաժշտությունՋեյմս Ջենդրիշ
Պատմվածքի վայրՍիեթլ
Նկարահանման վայրՎանկուվեր
Տևողություն92 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Radio Rebel Վիքիպահեստում

Ռադիո ապստամբություն (անգլ.՝ Radio Rebel), Disney Channelի ֆիլմերից, որը նկարահանվել է «Shrinking Violet» վեպի հիման վրա Պիտեր Հոուիտոմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Can the girl, who never speaks… become a voice of a generation?
- Կարող է արդյո՞ք աղջիկը, ով միշտ լռում է... դառնալ իր ժամանակների ձայնը։

Թարա Ադամսը, տասնյոթ տարեկան ամաչկոտ աշակերտուհի է Լինկոլն- Բէեյ դպրոցից, ով վախենում է խոսել ինչ-որ մեկի հետ դպրոցի միջանցքներում կամ դասարաններում։ Բայց իր սենյակում, նա հայտնի է որպես DJ «Բունտարկա»։ Նրա խոսքերը ոգևորում են աշակերտներին, և իր հերթին նրանք դառնում են նրա հակառակորդները։ Նրա խորթ հայրը՝ Ռոբը, աշխատում է SLAM FM-ում, Սիետլայի հայտնի ռադիոկայանում։ Երբ նա իմանում է, որ Թարան է «Բունտարկան», որոշում է նրան դարձնել SLAM FM-ի DJ:

Պահպանելով Բունտարկայի գաղտնիքը, Թարան դառնում է հայտնի, որովհետև նրա ռադիո հաղորդումը խորհուրդ է տալիս իր դանընկերներին լիենլ այնպիսին, ինչպիսին որ կան։ Նա լավ ժամանակ է անցկացնում. մի անգամ նա երեկույթ է անցկացնում դպրոցում դասամիջոցի ժամանակ, որտեղ, տնօրենը՝ Մորենոն արգելում է լսել Բունտարկայի հաղորդումը։ Սակայն, Մորենոն չի կարողանում ստիպել DJ Կեմի Կյուին հեռանալ դպրոցից, քանի որ նա մեքենան կայանել է փողոցում,որը չի պատկանում դպրոցին, և նա չունի իրավունք։

Բարկացած Մորենոն որոշում է չեղյալ հայտարարել երեկությը, քանի դեռ Բունտարկան թաքցնում է իր ինքնությունը։ Նրա դասընկերները հիասթափվում են և զանգահարում են ռադիո, որպեսզի ասեն, որ նա կոտրել է նրանց երազանքները։ Վախեցած, որ Բունտարկան կոտրել է իրեն լսողների երազանքները, Թարան և SLAM FM-ը որոշում են մասնակիցներին, նվիրել Լինկոլն Բէեյի Լաբի անգլ.՝ MORP: Աշակերտները առաջարկում են, որպես երեկույթի թագուհի Բունտարկային, և չնայած նրան, որ Մորենոն կհեռացնի նրան, Թարան բարձրանում է բեմ, որպեսզի ստանա թագուհու թագը։

Թարային պաշտպանելու մտադրությամբ, նրա լավագույն ընկերուհին՝ Օդրին բղավում է՝ «Ոչ, Բունտարկան ես եմ»։ Գևինը, ով սիրահարված է Թարային հետևում է նրա օրինակին, և ի վերջո, բոլոր աշակերտները բղավում են, որ նրանցից յուրաքանչյուրը Բունտարկան է, մինչ տնօրեն Մորենոն չի ընդունում իր պարտությունը, և հեռանում։ Թարան վստահությամբ լցված, երբ նրան ընդունեցին դասընկերները, թագւ տալիս է Ստեյսիին։ Ռադիոհաղորդավարի նախկին թշնամին՝ Ստեյսին, ասում է. «Ես եմ Բունտարկան», և Ստեյսին վերջապես ստանում է իր թագը։ Ֆիլմը ավարտվում է Թարայի և Գևինի պարով, ովքեր վերջապես կարող են լինել այնպիսին, ինչպիսին որ կան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերը
Դեբի Ռայան Թարա Ադամս
Սարենա Պարմար Օդրի (ընկերուհի)
Ադամ ԴիՄարկո Գևին
Մերիտ Պատերսոն Ստեյսի Դիբեյն
Ատիկուս Դին Միտչել Գեյբ
Մերսեդես դե լա Զերդա DJ Cami Q
Էլլի Բերթման Կիմ
Իեն Բելչեր Հարրի (երկվորյակ)
Ռոուեն Կան Լարրի (երկվորյակ)
Մարթին Կամմինս Ռոբ (խորթ հայր)
Էպրիլ Թելեկ Դիլայլա (մայրիկ)
Նենսի Ռոբերթսոն տնօրեն Մորենո

Սաունդթրեկերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարող Ստեղծագործություն Տևողություն
1. Դեբի Ռայան We Got the Beat 2:22
2. The Barrymores Can’t Stop The Rock 2:34
3. The Whereabouts Afterthought 2:50
4. The Gggg’s Turn It All Around 2:46
5. The Gggg’s We So Fly 2:44
6. Kari Kimmel Brand New Day 2:37
7. Champion Backing Off 2:53
8. Debby Ryan feat. Chase Ryan and Chad Hively We Ended Right 4:06
9. Two Hours Traffic No Advances 3:18
10. Fat Sue Like You Love Her 3:48
11. The Gggg’s Now I Can Be The Real Me 3:18
12. Central Park feat. Maylee Todd Touch The Ground 1:58
13. Above Envy My Revolution 2:37

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիո ապստամբություն» հոդվածին։