Stan
«Stan» | |||||
---|---|---|---|---|---|
Էմինեմի և Դայդոյի սինգլը | |||||
«The Marshall Mathers LP» ալբոմից | |||||
Թողարկված | 9 դեկտեմբերի 2000 | ||||
Ֆորմատ | CD-սինգլ, կասետ, թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | նոյեմբերի 1999 | ||||
Ժանր | ալտերնատիվ հիփ-հոփ, հորորքոր | ||||
Տևողություն | 6:44 (ալբոմային տարբերակ) 5:32 (ռադիոտարբերակ) | ||||
Լեյբլ | Aftermath, Interscope, Shady | ||||
Պրոդյուսեր | The 45 King & Էմինեմ | ||||
Էմինեմ ժամանակագրություն | |||||
|
|||||
Դայդո ժամանակագրություն | |||||
|
«Stan», Էմինեմի երրորդ սինգլը «The Marshall Mathers LP» ալբոմից, որը ձայնագրվել է երգչուհի Dido-ի հետ համատեղ։ Ստենի դերը կատարել է դերասան ևոն Սավան։ Երգը հիթ է, որը ԱՄՆ-ի և Ավստրալիայի հիթ-շքերթներում նորամուտն նշել է առաջին հորիզոնականում։
2005 թվականին ներառվել է Էմինեմի լավագույն հիթերի «Curtain Call: The Hits» հավաքածուում, որում ներառվել է նաև Էմինեմի այդ երգի կենդանի կատարումը Grammy-2001-ում, որտեղ Dido-ի կրկներգը կատարել է Էլթոն Ջոնը։ Սինգլի պրոդյուսերները եղել են Էմինեմը և The 45 King-ը, որն էլ ստեղծել է երգի երաժշտությունը։ Որպես սեմփլ ծառայել է Դայդոյի «Thank You» երգը, որտեղից վերցվել է կրկներգը և բասը։ Ճանաչվել է Էմինեմի լավագույն հիթերից մեկը։ Այդ երգի թողարկումից հետո Էմինեմի երկրպագուներին սկսել են անվանել Ստեններ։
Rolling Stone ամսագիրը երգը տեղադրել է Rolling Stone ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկի #296 հորիզոնականում։ Երգը զբաղեցրել է նաև 15-րդ տեղը VH1 հեռուստաալիքի վարկածով բոլոր ժամանակների լավագույն հիփ-հոփ երգերի ցանկում։ 2011 թվականի ապրիլին «Complex» ամսագիրը կազմել է «Էմինեմի 100 լավագույն երգերի» ցուցակը, որում «Stan» երգն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[1]։
Երգը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 750 000 օրինակով[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը պատմում է Էմինեմի մտացածին երկրպագուի՝ Ստենի մասին, որը նրան ավելի ու ավելի տագնապալի ու սպառնալից նամակներ է գրում իր կյանքի մասին (ընդ որում՝ բոլոր նամակները գրված են գրասենյակային մատիտով), բայց դրանք տարբեր պատճառներով արտիստին չեն հասնում։ Առաջին նամակում Ստենն իրեն նկարագրում է որպես Էմինեմի ամենամեծ երկրպագուն, որն իր ամբողջ սենյակը փակցրել է նրա պաստառներով։ Ստենի ընկերուհին հղի է, և եթե աղջիկ ծնվի, ապա Ստենը ցանկանում է նրան անվանել Բոննի (ինչպես Էմինեմի դստերը), նամակի վերջում Ստենը գրում է իր հեռախոսների համարները և սպասում է Էմինեմի շուտափույթ պատասխանին։ Երկրորդ նամակում Ստենը գրում է, որ չի բարկանում Էմինեմի վրա այն բանի համար, որ նա դեռ չի զանգահարել իրեն, բայց դատապարտում է Էմինեմին, որ նա իր վեցամյա եղբայր Մեթյուին ինքնագիր չի տվել, ինչի համար նա 4 ժամ սպսել էր ցուրտ եղանակին։ Ստենը գրում է, որ իր ընկերուհին արդեն խանդում է նրան Էմինեմի հանդեպ, քանի որ Ստենը խոսում է նրա մասին 24 ժամ, կրծքավանդակի վրա դաջվածք ունի Էմինեմի անունով։ Երբեմն Ստենն իրեն ոչ ադեկվատ է պահում․ նամակի վերջում նա խնդրում է զանգահարել իրեն և գրում է․ «Մենք պետք է միասին լինենք»։ Ստենն իր հաջորդ ուղերձը ձայնագրում է մեքենայում ձայնագրիչով, այն սկսվում է հետևյալ խոսքերով. «Սիրելի պարոն «Ես շատ-լավն եմ-որ-զանգեմ-կամ-գրեմ-իմ-երկրպագուներին»։ Ստենը գիշերը հարբած մեքենա է վարում, նա իր հետ վերցնում է իր ընկերուհուն, նա ասում է, որ այն ամենը, ինչ իրեն պետք է, Էմինեմի մեկ զանգը կամ նամակն է։ Ստենը հասնում է կամրջի և հասկանում է, որ Էմինեմը ոչ մի կերպ չի կարող ստանալ այդ ձայնագրիչը, որից հետո կտրուկ շրջվում է, և մեքենան ընկնում է ջրի մեջ։ Էմինեմը նամակ է գրում Ստենին։ Նա գրում է, որ նա շատ զբաղված է և չէր կարող գրել ավելի վաղ, ինչպես նաև նաև ինքնագիր է ուղարկում Մեթյուի համար գլխարկի վրա։ Էմինեմը գրում է, որ Ստենն օգնության կարիք ունի, հակառակ դեպքում նա կարող է վնասել իրեն, և հույս ունի, որ նամակը ժամանակին կհասնի, հետո գրում է սարսափելի աղետի մասին, որը տեսել է հեռուստատեսությամբ, որտեղ մեքենան, որում եղել են եղա և աղջիկ, վթարի է ենթարկվել, նամակի վերջում Էմինեմը հասկանում է, որ այդ մեքենայի ղեկին եղել է Ստենը։ Առաջին երեք տները Էմինեմը կատարում է Ստենի դերում, իսկ վերջինը՝ չորրորդը, ձայնագրվել է Էմինեմի անունից, որը պատասխան նամակ է գրում Ստենին։ Տեսանյութը ավարտվում է Ստենի հուղարկավորության տեսարանով, որին ներկա է նրա կրտսեր եղբայր Մեթյուն, որը մազերը ներկել է բաց գույնի Էմինեմի նման։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Producer(s) | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Stan» (radio edit) | 5:33 | |||||||
2. | «Guilty Conscience» (radio version with gunshot) | 3:21 | |||||||
3. | «Hazardous Youth» (acapella version) | 0:46 | |||||||
4. | «Get You Mad» (Sway & King Tech featuring DJ Revolution with Eminem) |
|
4:22 | ||||||
14:02 |
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնամյակի հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[48] | 2× Platinum | 140 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[49] | Gold | 25 000x |
Բելգիա (BEA)[50] | Platinum | 50 000* |
Դանիա (IFPI Denmark)[51] | Gold | 45 000^ |
Ֆրանսիա (SNEP)[52] | Platinum | 500 000* |
Գերմանիա (BVMI)[53] | Platinum | 500 000^ |
Իտալիա (FIMI)[54] | Gold | 25 000* |
Նիդերլանդներ (NVPI)[55] | Gold | 40 000^ |
Պորտուգալիա (AFP)[56] | Gold | 20 000x |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[57] | Gold | 25 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[58] | 2× Platinum | 1,470,000[59] |
ԱՄՆ (RIAA)[60] | 2× Platinum | 2 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The 100 Best Eminem Songs | Complex». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Eminem on The Official Charts». The Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Australian-charts.com — Eminem feat. Dido — Stan. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ Eminem feat. Dido — Stan Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Eminem feat. Dido — Stan (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Ultratop.be — Eminem feat. Dido — Stan (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Illegal name entered Eminem feat. Dido/Eminem+feat.+Dido/chart?f=1221 Eminem feat. Dido Album & Song Chart History Brasil Hot 100 Airplay for Eminem feat. Dido.
- ↑ «Canadian Digital Song Sales». Billboard. 2001 թ․ մարտի 31. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Top Lista Hrvatskog Radija». Croatian Radiotelevision. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ Danishcharts.com — Eminem feat. Dido — Stan. Tracklisten. Hung Medien.
- ↑ Finnishcharts.com — Eminem feat. Dido — Stan. Finland’s Official List
- ↑ Lescharts.com — Eminem feat. Dido — Stan (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Eminem feat. Dido — Stan (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Íslenski Listinn Topp 40 (Vikuna 15.12. - 22.12. 2000 50. Vika)». Íslenski Listinn (իսլանդերեն). Dagblaðið Vísir. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ "The Irish Charts – Search Results – Stan". Irish Singles Chart.
- ↑ Italiancharts.com — Eminem feat. Dido — Stan (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
- ↑ Nederlandse Top 40 - week 52, 2000 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Dutchcharts.nl — Eminem feat. Dido — Stan (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ Charts.org.nz — Eminem feat. Dido — Stan. Top 40 Singles. Hung Medien.
- ↑ Norwegiancharts.com — Eminem feat. Dido — Stan. VG-lista. Hung Medien.
- ↑ «Polish Airplay Charts - Lista krajowa 04/2001». PiF PaF Production. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Music & Media: Eurochart Hot 100» (PDF). Music & Media. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ 23,0 23,1 «Top of the Year 2001». Romanian Top 100. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
- ↑ Spanishcharts.com — Eminem feat. Dido — Stan Canciones Top 50. Hung Medien.
- ↑ Swedishcharts.com — Eminem feat. Dido — Stan. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Eminem feat. Dido — Stan swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Eminem feat. Dido: Artist Chart History Official Charts Company.
- ↑ Eminem Album & Song Chart History Billboard Hot 100 for Eminem.
- ↑ Eminem Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Eminem.
- ↑ Eminem Album & Song Chart History Billboard Pop Songs for Eminem.
- ↑ Eminem Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Eminem.
- ↑ «Årslista Singlar – År 2000» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Best Sellers of 2000 - Singles Top 100». Music Week. 2001 թ․ հունվարի 20. էջ 25.
- ↑ «2001 Australian Singles Chart». aria. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «2001 Austrian Singles Chart» (գերմաներեն). Austriancharts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «2001 Belgian (Flanders) Singles Chart» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «2001 Belgian (Wallonia) Singles Chart» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «2000 French Singles Chart» (ֆրանսերեն). SNEP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Top 100 Single-Jahrescharts». GfK Entertainment (գերմաներեն). offiziellecharts.de. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Top 100-Jaaroverzicht van 2001». Dutch Top 40. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Jaaroverzichten – Single 2001». dutchcharts.nl. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Årslista Singlar – År 2001» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «2001 Swiss Singles Chart» (գերմաներեն). Swisscharts. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Best Sellers of 2001 - Singles Top 100». Music Week. 2002 թ․ հունվարի 19. էջ 11.
- ↑ «ARIA End of Decade Singles» (PDF). ARIA. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Die ultimative Chart Show | Hits des neuen Jahrtausends | Download. RTL.de. Retrieved on January 19, 2011.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2001 Singles». Australian Recording Industry Association.
- ↑ «Austrian single certifications – Eminem – Stan» (German). IFPI Austria.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ultratop − Goud en Platina – singles 2001». Ultratop. Hung Medien.
- ↑ «Danish single certifications – Eminem – Stan». IFPI Danmark. Scroll through the page-list below until year 2018 to obtain certification.
- ↑ «Certifications Singles Platine – année 2001» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Gold-/Platin-Datenbank (Eminem; 'Stan')» (German). Bundesverband Musikindustrie.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Italian single certifications – Eminem feat. Dido – Stan» (Italian). Federazione Industria Musicale Italiana.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Stan" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione". - ↑ «Dutch single certifications – Eminem – Stan» (Dutch). Nederlandse Vereniging van Producenten en Importeurs van beeld- en geluidsdragers.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Enter Stan in the "Artiest of titel" box. - ↑ «Portuguese single certifications – Eminem feat. Dido – Stan» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Stan')». IFPI Switzerland. Hung Medien.
- ↑ «British certifications – Eminem feat. Dido – Stan». British Phonographic Industry. Select Platinum in the Certification field. Type Stan in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ Copsey, Rob (2020 թ․ հունվարի 17). «Eminem's biggest songs on the Official Chart». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «American single certifications – Eminem – Stan». Recording Industry Association of America.
|