Jump to content

Կլաուս Մայքլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Մայքլսոն
Առաջին անգամ հայտնվել է
  • Ճանաչիր թշնամուդ (Վամպիրի օրագրերը)
  • Միշտ և հավերժ (Առաջնածինները)
Վերջին անգամ հայտնվել է
  • Լուսնային գիշեր ճահճում (Վամպիրի օրագրերը)
  • Ամեն ինչ հիասքանչ էր (Վամպիրի օրագրերը, ձայն)
  • Երբ քայլում են սրբերը (Առաջնածինները)
ՍտեղծողԼիզա Ջեյն Սմիթ
Տեղեկություններ
ՏեսակներԱռաջնածին Հիբրիդ
ՍեռԱրական
ԸնտանիքՄայքլ Մայքլսոն (հայր)
Էսթեր Մայքլսոն (մայր)
Ֆրեյա Մայքլսոն (քույր)
Էլայջա Մայքլսոն (եղբայր)
Ռեբեկա Մայքլսոն (քույր)
Կոլ Մայքլսոն (եղբայր)
Ֆին Մայքլսոն(եղբայր)
Հենրիկ Մայքլսոն(եղբայր)
Դահլիյա (մորաքույր)
Ամուսին(ներ)Կամիլա Օ'Քոնել (զուգընկերուհի)
Քերոլայն Ֆորբս (զուգընկերուհի)
Ավրորա դե Մարտել(զուգընկերուհի)
ԵրեխաներՀոուփ Մայքլսոն (դուստր)

Նիկլաուս Մայքլսոն (անգլ.՝ Klaus Mikaelson, առավել հայտնի է որպես Կլաուս անգլ.՝ Klaus), հորինված կերպար «Վամպիրի օրագրերը» վիպաշարից։ Հեռուստասերիալում դերը կատարել է Ժոզեֆ Մորգանը[1]։

Գործադիր պրոդյուսեր Ջուլի Պլեքն ասել է, որ Կլաուսի դերի համար քասթինգի են մասնակցել մոտավորապես 200 դերասան և հայտարարել է, որ նա ցանկանում էր, որ դերը ստանար Ջոշուա Ջեքսոնը[2], քանի որ գլխավոր դերասանուհու՝ Նինա Դոբրևի ընտրությունը կատարել էր Սաշա Բարոն Քոհենը[3], իսկ Դենիել Գիլլիսինը՝ Իան Մաքշեյնը (Կլաուսի եղբոր՝ Էլայջայի դերակատարման համար)։ Վերջապես դերը ստացել է Ջոզեֆ Մորգանը, որը կերպարը կատարելու համար ոգեշնչվել է Լեստատ դե Լիոնքարթի, Հանիբալ Լեքտերի և «Փախուստ բանտից» հեռուստասերիալի Թի Բեգի կերպարներից[4]։

Բնավորություն և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլի Պլեքն ասել է, որ «այդ կերպարի գլխավոր առանձնահատկությունները՝ խարիզման և հանդիսավորությունն է։ Դուք պետք է վախենաք այդ տիպի անձնավորությունից, քանի որ նա ոչ միայն երևում է սարսափելի, այլ նաև այն, որ նա այդքան գրավիչ է, նաև այն փաստը, որ նա կարող է ջարդել ձեր վիզը ճկույթի մեկ հարվածով»[2]։ Կլաուսի դերակատարը՝ Ջոզեֆ Մորգանն ասել է, որ «Ամենից առաջ, ես նրա մեջ տեսնում եմ սոցիոպատ։ Ես զգում եմ, որ Կլաուսի համար չկա բարու և չարի սահման։ Նա անում է այն՝ ինչ ուզում է։ Նա ամենսարսափելի կերպարն է, որին երբևէ հանդիպել են Միստիկ Ֆոլլսում, որովհետև չկա այնպիսի մի պահ, որ ինչ-որ մեկն ասի «օ՜, նա այնքան էլ վատը չէ»։ Պարզապես, երբ դուք մտածում եք, որ էլ հնարավոր չէ, ավելի սարսափելի դառնալ և ասում եք. «Լավ է, սա պետք է լինի ամենավերջին սարսափելի արարքը, որ նա անում է», նա ավելի վատ արարք է կատարոմ։ Անսպասելիության և հանկարծակի ուրախանալու փաստը, որով նա անցնում է՝ նրան ավելի վտանգավոր է դարձնում»[5]։ «Red Eye Chicago»-ին տված հարցազրույցում, այն հարցին, թե ում է նա ավելի նման՝ Ստեֆանին, թե՞ Դեյմոնին։ Նա պատասխանել է, որ նա իր մեջ ներառում է նրանց երկուսին էլ, որովհետև նա Դեյմոնի նման «ազատ թնդանոթ է», իսկ Ստեֆանին նման է այնքանով, որ նրան հաջողվել է խլել եղբորից՝ իր սիրելի աղջկան (տվյալ դեպքում խոսքը Քեթրինի մասին է)[6]։ Համեմատելով կերպարին հեռւստասերիալի այլ քույր և եղբայրների հետ, Մորգանը համեմատել է այդ հարաբերություններն իրական կյանքի հետ, նշելով, որ Կլաուսը միշտ էլ պաշտպանելու է իր քրոջը՝ Ռեբակային ամենքից, բայց ոչ սեփական զայրույթից ասելով, որ. «այդ կապն ավելի խորն է, քան ցանկացած այլ հարաբերություն։ Ինձ դուր է գալիս Կլաուսի այն միտքը, որ ոչ ոք չի կարող սպանել իմ քրոջը, բացի ինձնից»[7]։ Հետո պարզվում է, որ մարդագայլ Հեյլին երեխայի է սպասում Կլաուսից։ Ջուլի Պլեքն ասել է, որ նրանք միշտ էլ ցանկացել են վամպիրով հղիություն մտցնել հեռուստասերիալ, բայց նրանք չեն հասկացել, թե ինչպես։ Հետո նրանք մտածել են Կլաուսի մասին և հասկացել, որ «նա տղա է, ում արարքները՝ իր ողջ էգոն, իր ողջ պարանոյան, իր ողջ զայրույթը, որոնք միշտ էլ եղել են զգայության արդյունք, նաև այն, որ իր ընտանիքը լիովին անհաջողություն է կրել այդ թեմայի հետ կապված։ Ինչպես ավելի հեշտ կլինի, փոխել նրա աշխարհը, թե՞ ուղղակի այնտեղ ընտանիքի նոր անդամ ներառել»[8]։

Հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուսի ամենանշանակալի հարաբերություններից մեկը Քերոլայն Ֆորբսի հետ է, ում հետ նրանց միասին անվանում են «Քլարոլայն», ինչն արժանացել է մի շարք մրցանակների` «Լավագույն հեռուստատեսային զույգ» անվանակարգում[9][10]։

Կլաուսը ծնվել է Նիկլաուս անունով 10-րդ դարում` մարդագայլերով բնակեցված գյուղում, որը գտնվում է ներկայիս Միստիկ Ֆոլլսում։ Ունեցել է շատ ծանր մանկություն, անընդհատ ծեծվել է հոր՝ Մայքլի կողմից, որը նրան համարում էր թույլ և անօգուտ։ Ընտանիքը համերաշխ կերպով ապրում է մարդագայլների հետ, մինչև նրանց կրտսեր եղբորը՝ Հենրիկին սպանում է մարդագայլը։ Նրա մայրը՝ կախարդ Էսթերը, մարդագայլերի դեմ պայքարելու համար ընտանիքը վերածում է նոր տեսակի, այդ կերպ առաջանում են առաջին վամպիրները՝ Առաջնածինները։ Կլաուսը ստիպված է լինում սպանել՝ սնվելու համար, նա ավերում է գյուղը և երբ առաջին անգամ մարդ է սպանում, պարզվում է, որ նա մարդագայլ է, քանի որ նա ապօրինի երեխա է և նրա հայրը՝ մարդագայլ Անսելն է, ինչի պատճառով էլ նա դառնում է հիբրիդ։ Էսթերը հրաժարվում է նրանից որպես որդի և անիծում է նրան, որ նրա մարդագայլի էությունը քնի, իսկ Կլաուսը վրեժ լուծելու համար սպանում է նրան։ Արյունը, որը պետք է նրա անեծքի վերացման համար, դա Տատիա Պետրովայի արյունն է և միայն նմանակը, որը ծնվում է ամեն 500 տարին մեկ և հանդիսանում է առաջին զոհի նմանօրինակը՝ կարող է վերացնել անեծքը։ Որպեսզի նրա եղբայրները և քույրը (Ֆին, Էլայջա, Կոլ և Ռեբեկա) չհիասթափվեն իրենից, Կլաուսը մեղադրում է հորը՝ Մայքլին, այն բանում, որ իբր նա սպանել է իրենց մորը, բացի այդ Մայքլն ունի այն միակ զենքը, որը կարող է սպանել Առաջնածիններին՝ սպիտակ կաղնու ցիցը և Մայքլը սկսում է որս կատարել նրանց վրա։ Հայտնվելով Ֆրանսիայում, նրանք ձևանում են կոմս Մարտելի ընկերոջ երեխաներ և հնարավորություն են ստանում՝ ապրելու նրանց տանը։ Այնտեղ Կլաուսը սիրահարվում է կոմսի դստերը՝ Ավրորային և խոստավանում է ճշմարտությունն իր մոր մահվան մասին։ Աղջիկը հիշեցնում է նրան մարդկային մաքրության մասին, բայց Էլայջան իմանում է ճշմարտությունն Էսթերի մասին և Կլաուսին վրեժխնիդր լինելու համար՝ ստիպում է Ավրորային կոտրել Կլաուսի սիրտը։ Վերջինս ամայանում է՝ տրվելով իր վամպիրի բնազդին և դառնում է դաժան, պարանոյիկ, խանդոտ և անհամբեր, նաև զրկվում է՝ ընտանիքից բացի, այլ միջավայրից եկող սիրո մասին ցանկացած համոզմունքից։ Վերցնելով մի քանի արծաթե դաշույններ, որոնք ժամանակավորապես սպանում են Առաջնածիններին, մինչև նրանց մարմնից դաշույնի հանելը Կլաուսն օգտագործում է դրանք դարերի ընթացքում, որպեսզի այդկերպ պատժի իր ընտանիքի անդամներին, երբ նրանք շրջվում են նրանից։ 15-րդ դարում նա հնարավորություն է ստանում Հիբրիդի անեծքը վերացնելու համար՝ Քեթրին Փիրսի միջոցով, բայց աղջիկը վերածվում է վամպիրի՝ դառնալով անօգուտ։ 18-րդ դարում Կլաուսը և իր եղբայրները գնում են Նոր Օռլեան և օգնում են այն դարձնել բարգավաճ քաղաք։ Նա դառնում է աֆրոամերիկացի երիտասարդ ստրուկի՝ Մարսելի խորթ հայրը, երբ նա մեծանում է՝ սիրահարվում է Ռեբեկային, Կլաուսը դաշույնով հարվածում է քրոջը՝ ինչի պատճառով նա քնում է, իսկ ավելի ուշ Մարսելը վերածվում է վամպիրի։ 1919 թվականին Կլաուսը դառնում է Նոր Օռլեանի տերը, գտել է խաղաղություն և իսկական տուն, ուստի նա համաձայնվում է, որ Ռեբեկան և Մարսելը միասին լինեն և տեղյակ չի, որ մի քանի ամիս առաջ նրանք երկուսով, հույս ունենալով, որ կազատվեն նրանից և կապրեն միասին՝ Մայքլին հասկացրել են իրենց գտնվելու վայրը և որ վերջինս արդեն քաղաքում է, դրա համար Կլաուսը ստիպված փախչում է Ռեբեկայի հետ, այն ժամանակ, երբ բոլորը կարծում էին, որ Մարսելը մահացել է հրդեհի ժամանակ։ Մի քանի տասնամյակ անց նա դառնում է պարանոյիկ, քանի որ նրա հայրը կարծես թե անհետացել է, նա նույնպես որոշում է անհետանալ և ասում է Էլայջային, որ մասնատել է իրենց ընտանիքի անդամներին և նետել է նրանց տախտակամածից, որպեսզի ոչ մեկ չկարողանա գտնել նրանց, որպեսի ոչնչացնի բոլոր ընտանեկան կապերը։

Իմանալով նոր նմանակի՝ Ելենա Գիլբերտի մասին, Կլաուսը զոհաբերում է նրան և դառնում է հիբրիդ, բայց մաքսիմալ խոցելիության պահին՝ նրան թուլացնում է կախարդ Բոննին, իսկ Էլայջան փորձում է հանել նրա սիրտը։ Սակայն Կլաուսը նրան ասում է, որ իրենց ընտանիքի անդամները դեռ ողջ են և դրա համար Էլայջան խնայում է նրան։ Դառնալով Հիբրիդ, նա սկսում է մարդագայլերին հիբրիդ դարձնել՝ Ելենայի արյան միջոցով, որին հաջողվել էր փրկվել։ Նրան կանգնեցնելու համար Դեյմոնը հետևում է Մայքլին, որին վերջում սպանում է Կլաուսը՝ սպիտակ կաղնուց պատրաստված ցիցով։ Կլաուսը հետո կորցնում է իր եղբայրներից երկուսին՝ Ֆիննին և Կոլին՝ Ելենայի և նրա ընկերների դեմ պայքարում, իսկ հետո նա սիրահարվում է Քերոլայն Ֆորբսին, բայց նրանց հարաբերությունները կարճ են տևում։ Կլաուսը հետո հանդիպում է մարդագայլ Հեյլիին և փորձում է նրան մոտիկից ճանաչել, հետո նրանք սեքով են զբաղվում։ Հեյլին հղիանում է և Կլաուսը որոշում է նրա հետ մնալ Նոր Օռլեանում, որպեսզի կարողա պաշտպանել իր դստերը՝ Հոուփին, բայց դրանից առաջ նա փորձում է հետ բերել քաղաքում ունեցած իր իշխանությունը, որը այժմ Մարսելի ձեռքում է, որը ողջ է մնացել 1919 թվականին եղած հրդեհից հետո։

Նոր Օռլեանում արթնանում է ընտանիքի ևս մեկ անդամ՝ Ֆրեյան, որն Էսթերի մեծ աղջիկն է և Կլաուսի ավագ քույրը, ում նրանք մահացած են համարել դեռևս 1000 տարի առաջ։ Սկզբնական անվստահությունից հետո, նրան վերջապես միավորվում են և Ֆրեյան միանում է ընտանիքին։ Հետո Կլաուսը փորձում է լուծել իր էմոցիոնալ խնդիրները՝ Կամիլլա (Կամի) անունով հոգեբանի օգնությամբ, որը նոր է ավարտել հոգեբանության ֆակուլտետը և Կլաուսն աստիճանաբար սիրահարվում է նրան, քանի որ աղջիկը սկսում է տեսնել նրա լավ կողմերը։ Հանգամանքների բերումով Կամիլլան դառնում է վամպիր և դա նրանց հարաբերություններում արգելքներ է առաջացնում։ Միևնույն ժամանակ, Կլաուսին և իր ստեղծած վամպիրների կապող կապը ոչնչանում է և արդեն շատ-շատերը փորձում են սպանել նրան, դրա համար էլ Կլաուսը, Հեյլին և Հոուփը լքում են Նոր Օռլեանը։ Կլաուսի վկաները նաև գտնում են Կամիին և հրեշից ստացված թույն են տալիս, հետո Կլաուսը, իր ընտանիքի անդամները և ընկերները փորձում են փրկել նրան, բայց ամեն ինչ անօգուտ է դառնում և նա մահանում է հիբրիդի ձեռքերում և խոստովանում, որ սիրում է նրան։ Մարսելը՝ Պապա Տյունդեի դաշույնով հարվածում է Կլաուսին և ողջ-ողջ թաղում է նրան Նոր Օռլեանոի գերեզմանատանը։ Չնայած այն բանին, նա տանջանքներ է կրում՝ շարունակում է ապրել և հինգ տարի անցկացնում է բանտարկության մեջ, մինչ այն պահը, երբ Ինադուն (Դատարկություն) տիրում է Հոուփի մարմնին։ Նրան փրկելու համար նա, Էլայջան, Ռեբեկան և Կոլը պահում են Ինադուի հոգու մասերն իրենց մեջ, բայց այդ կերպ, նրանք ստիպված են մինչև կյանքի վերջ մնալ իրարից հեռու։ Յոթ տարի անց Հոուփը որոշում է միավորել ընտանիքը՝ վերցնելով Ինադուին իր մեջ։ Երբ Կլաուսը հասկանում է, որ սև կախարդանքը սպանում է նրան, նա խնդրում է Քերոլայնի դուստրերին, որ հանեն նրա մեջից Ինադուին և տեղափոխեն իր մեջ։ Հետո նա որոշում է վերջ տալ իր կյանքին, բայց Հոուփը չի թողնում, որ նա քնի՝ կախարդանի միջոցով։ Կախարդանքը սպանում է նրան, սակայն Ֆրեյան վերջին պահին սև կախարդանքի կեսը տեղափոխում է Էլայջայի մեջ, որպեսզի նա կարողանա ապրել իր վերջին րոպեները Քերոլայնի և ընտանիքի հետ։ Էլայջան որոշում է նույնպես մահանալ և կոտրում է սպիտակ կաղնու ցիցը մեջտեցից և նրանք մեկը մյուսին հարվածում են և միասին մահանում։

Ըստ «TV Fanatic» կայքի՝ «Կլաուսը հանդիսանում է կատարյալ չարագործ, որովհետև նա՝ հմայիչ է, դաժան, հանդարտ և զվարճալի»։ Նա պատկերված է «անհանգստացնող հանգստությամբ, կան նաև պահեր, որտեղ նա կորցնում է իրեն և դառնում ավելի սրաթափանց»[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "CW cast 'Joseph Morgan'" Արխիվացված Հունվար 24, 2014 Wayback Machine. The CW. Retrieved April 13, 2014.
  2. 2,0 2,1 Mandi Bierly (30 dicembre 2010). Entertainment Weekly (ed.). «'Vampire Diaries' scoop: A couple hundred actors have read for Klaus» (անգլերեն).
  3. «'Vampire Diaries' star Nina Dobrev: Sacha Baron Cohen would make a great Klaus» (անգլերեն). 19 gennaio 2011.
  4. Mandi Bierly (28 aprile 2011). «'Vampire Diaries': Joseph Morgan talks his inspiration for Klaus, and his pick to play the father of the Originals» (անգլերեն).
  5. Christina Radish (9 maggio 2011). «Exclusive: Joseph Morgan Talks THE VAMPIRE DIARIES and IMMORTALS» (անգլերեն).
  6. Curt Wagner (28 aprile 2011). Red Eye Chicago (ed.). «Joseph Morgan has sexy ideas for Klaus on 'The Vampire Diaries'» (անգլերեն).
  7. Robyn Ross (19 dicembre 2012). «Why Is The Vampire Diaries' Klaus Sitting Pretty? Joseph Morgan Explains» (անգլերեն).
  8. Mandi Bierly (9 maggio 2013). «'Vampire Diaries': EP Julie Plec talks the genesis of Klaus' baby news, teases tonight's Silas twist» (անգլերեն).
  9. Swift, Andy (2013 թ․ դեկտեմբերի 22). «Արխիվացված պատճենը» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  10. «And the Winner of the 'Most Romantic Television Couple of All-Time' Valentine's Day Bracket is…» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. {{cite news}}: Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)
  11. Matt Richenthal (21 novembre 2011). TV Fanatic (ed.). «The Vampire Diaries Midseason Report Card: B» (անգլերեն). Վերցված է 21 novembre 2011-ին.