Jump to content

Բարձր ճշգրտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձր ճշգրտություն
անգլ.՝ High Fidelity
Изображение логотипа
ԺանրՌոմանտիկ կատակերգություն
ՍտեղծողՎերոնիկա Ուեսթ և Սարահ Քուցսերկա
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՀիմքՆիկ Հորնբիի «Բարձր ճշգրտություն» վեպ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Զոի Քրավից
Ջեյք Լեսի
Դա'Վայն Ջոյ Ռանդոլֆ
Դևիդ Հ․ Հոլմս
ՊրոդյուսերԷդրիեն Էրիքսոն
Ռայմոնդ Քուինլան
ՕպերատորԿարմեն Կաբանա
ԵրաժշտությունՆաթան Լարսոն
Սերիաների քանակ10
Էկրաններին էՓետրվարի 14, 2020 (2020-02-14)-ից այժմ (այժմ)
ՀեռուստաալիքHulu
Ընկերություն
  • West & Kucserka
  • Midnight Radio
  • ABC Signature Studios
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television
Պաշտոնական կայքէջ

«Բարձր ճշգրտություն» (անգլ.՝ High Fidelity), ամերիկյան ռոմանտիկ կատակերգական վեբ սերիալ, որի հիմնվել է Նիկ Հորնբիի նույնանուն վեպի վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի փետրվարի 14-ին Hulu-ում[1]։

«Բարձր ճշգրտություն» հեռուստասերիալը պատմում է «երաժշտության բացարձակ երկրպագուի՝ երաժշտական խանութի սեփականատիրոջ մասին, ով պաշտում է փոփ մշակույթը և թոփ-5 ցանկերը» Բրուքլին նահանգի Քրաուն Հայթս քաղաքի հարևանությամբ[2]։

Դերասանական կազմ և կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զոի Քրավիցը որպես Ռոբին «Ռոբ» Բրուքս[3]՝ Championship Vinyl-ի սեփականատեր
  • Ջեյք Լեսին որպես Քլայդ
  • Դա'Վայն Ջոյ Ռանդոլֆը որպես Չերիս՝ Championship Vinyl-ի աշխատակից և Ռոբի լավագույն ընկերներից մեկը
  • Դևիդ Հ․ Հոլմսը որպես Սայմոն Միլեր՝ Championship Vinyl-ի աշխատակից և Ռոբի լավագույն ընկերներից մեկը, ով նաև նրա կոտրված սրտի #3 պատմությունն է
  • Քինգսլի Բեն Ադիրը որպես Ռասել «Մաք» ՄաքՔորմաք՝ Ռոբի վերջին նախկին ընկերը, որը կոտրել է նրա սիրտը և դարձել նրա #5 կոտրված սրտի պատմություն
  • Ռեյնբոու Սան Ֆրանքսը որպես Քեմերոն Բրուքս՝ Ռոբի եղբայր
  • Նադին Մալուֆը որպես Նիքի Բրուքս՝ Քեմերոնի հղի կին և Ռոբի հորթ քույր
  • Էդմունդ Դոնովանը որպես Բլեյք
  • Փարքեր Փոզին որպես Նորեեն Փարքեր՝ Upper West արտիստ, ով ցանկանում է վաճառել իր ամուսնու վինիլների հավաքածուն
  • Քլարք Ֆուրլոնգը որպես Քևին Բանիսթեր՝ Ռոբի #1 կոտրված սրտի պատմություն, երբ նա միջնակարգ դպրոցում էր
  • Իվանա Սախնոն որպես Քեթ Մոնրո՝ Ռոբի #2 կոտրված սրտի պատմություն
  • Ջասթին Սիլվերը որպես Ջասթին Քիթ՝ Ռոբի #4 կոտրված սրտի պատմություն
  • Թոմաս Դոհերթին որպես Լիամ Շոուքրոս՝ երիտասարդ շոտլանդացի երաժիշտ
  • Ջեկ Անտոնոֆն ինքն իր դերում
  • Դեբի Հարին ինքն իր դերում
No.TitleDirected byWritten byOriginal release date
1"Թոփ-5 սիրտ կոտրողներ"Ջես Փերեց
Ջեֆրի Ռայներ
Վերոնիկա Ուեսթ & Սարահ ՔուցսերկաՓետրվարի 14, 2020 (2020-02-14)
2"Թրեք 2"Ջեֆրի ՌայներՎերոնիկա Ուեսթ & Սարահ ՔուցսերկաՓետրվարի 14, 2020 (2020-02-14)
3"Ի՞նչ գրողը տարած Լիլի աղջիկ"Ջեֆրի ՌայներՋոշ ՔյոնիքսբերգՓետրվարի 14, 2020 (2020-02-14)
4"Հաջողություն"Էնդրյու ԴեՅանքԷլի Ուիլսոն ՓիլթոնՓետրվարի 14, 2020 (2020-02-14)
5"Բնակելի թաղամասեր"Ջեֆրի ՌայներԻ․ Ֆեյգենբաում & Զոի ՔրավիցՓետրվարի 14, 2020 (2020-02-14)
6"Տարօրինակ...Բայց տաք"Նատաշա ԼայոնՍելեսթ ՀյուՓետրվարի 14, 2020 (2020-02-14)
7"Իմ ժամանակը"Ջեֆրի ՌայնՖրանքլին ՀարդիՓետրվարի 14, 2020 (2020-02-14)
8"Բալադ՝ միայնակ լուզերի մասին"Ջեֆրի ՌայներՍոլոմոն ՋորջիոՓետրվարի 14, 2020 (2020-02-14)
9"Հաճելի Ռոբ"Չիոք ՆասորՎերոնիկա Ուեսթ
Սարահ Քուցսերկա
Լեյֆ Ան Բիթի
Փետրվարի 14, 2020 (2020-02-14)
10"Ժայռի մյուս կողմը"Ջեֆրի ՌայներՎերոնիկա ՈւեսթՓետրվարի 14, 2020 (2020-02-14)

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 5-ին հայտարարվել է, որ Դիսնեյը ստեղծում է 2000 թվականի «Բարձր ճշգրտություն» ֆիլմի ադապտացիան, որի հեղինակները պետք է լինեն Վերոնիկա Ուեսթը և Սարահ Քուցսերկան։ Դրա հետ մեկտեղ պետք է կայանար իրենց նոր անանուն սպասվող սթրիմինգային ծառայության ներմուծումը, որը հայտնի է հիմա որպես Disney+[4]։ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին հայտարարվել է, որ Դիսնեյը պատվիրել է առաջին եթերաշրջանի արտադրությունը, որը բաղկացած է լինելու 10 սերիաներից։ Սպասվում էր, որ գործադիր տնօրեններ կլինեն Ուեսթը, Քուցսերկան, Ջոշ Ափելբաումը, Անդրե Նեմեքը, Ջեֆ Փինքները, Սքոթ Ռոզենբերգը և Զոի Քրավիցը[2]։ 2019 թվականի ապրիլի 9-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալը տեղափոխվում է Disney+-ից Hulu[5]։ 2019 թվականի հուլիսին Նատաշա Լայոնը հաստատել է, որ դառնալու է «Բարձր ճշգրտություն» սերիալի սերիաներից մեկի ռեժիսորը[6]։

Հեռուստասերիալի պատվերի մասին հայտարարելու հետ միասին, հայտարարվել է նաև, որ Զոի Քրավիցն ընտրվել է սերիալի գլխավոր դերերից մեկի համար[2]։ 2019 թվականի ապրիլի 22-ին հայտարարվել է, որ Ջեյք Լեսին ընտրվել է երկրորդական դերի համար[7]։ 2019 թվականի մայիսի 17-ին հայտարարվել է, որ Դա'Վայն Ջոյ Ռանդոլֆը և Դևիդ Հոլմսը նույնպես միացել են դերասանական կազմին[3]։ Նույն ամսին Քինգլսի Բեն Ադիրն ընտրվել է դերի համար որպես հյուր[8]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսել են մոտավորապես 2019 թվականի հուլիսին Բրուքլինում[9]։

«Բարձր ճշգրտություն» սերիալի պրեմիերան կայացել է 2020 թվականի փետրվարի 14-ին[1]։

Նկարների առաջին կազմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի վերջին՝ սերիալի պրեմիերայի ամսաթվի հայտարարության հետ միասին[10]։ Հեռուստասերիալի թիզեր թրեյլերը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին[11]։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes վեբ կայքում սերիալը ստացել է 86% գնահատականը, որը հիմնվել է 42 ակնարկների վրա։ Միջին վարկանիշը կազմել է 7.94/10[12]։ Metacritic-ում այն ստացել է 100-ից 70 միավոր՝ 25 քննադատների ակնարկների վրա, ինչը նշանակում է «ընդհանուր առմամբ դրական ակնարկներ»[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Shaffer, Claire (2019 թ․ դեկտեմբերի 20). «Zoe Kravitz Stars in Teaser for Hulu's 'High Fidelity' Remake». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 Andreeva, Nellie (2018 թ․ սեպտեմբերի 24). «Zoë Kravitz To Topline 'High Fidelity' Series Reboot For Disney OTT Service». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 Petski, Denise (2019 թ․ մայիսի 17). «'High Fidelity': Da'Vine Joy Randolph & David Holmes Join Series Reboot On Hulu». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  4. Andreeva, Nellie (2018 թ․ ապրիլի 5). «'High Fidelity' TV Series With Female Lead In Works For Disney's Streaming Service From Midnight Radio & 'Bull' Writing Duo». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. Andreeva, Nellie (2019 թ․ ապրիլի 9). «'High Fidelity' Series Reboot Moves From Disney+ To Hulu». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  6. Blyth, Antonia (2019 թ․ հուլիսի 31). «'Russian Doll's Natasha Lyonne To Direct Awkwafina TV Series, 'Shrill' & 'High Fidelity' Reboot». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. Petski, Denise (2019 թ․ ապրիլի 22). «'High Fidelity': Jake Lacy Joins Zoë Kravitz In Series Reboot On Hulu». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  8. Tartaglione, Nancy (2019 թ․ մայիսի 21). «'High Fidelity': Kingsley Ben-Adir Joins Series Reboot On Hulu As Recurring Guest Star». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. Steves, Ashley (2019 թ․ հուլիսի 11). «NYC What's Filming: Hulu's 'High Fidelity' Adaptation Starring Zoë Kravitz + a Chance to Get Cast». Backstage. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. Michael, Brendan (2019 թ․ հոկտեմբերի 30). «First Look at Hulu's 'High Fidelity' Reveals Zoë Kravitz in the New Series». Collider. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. Pedersen, Erik (2019 թ․ դեկտեմբերի 20). «'High Fidelity' Teaser: Zoë Kravitz Lives For The Music In Hulu's Comedy Series». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «High Fidelity: Season 1 (2020)». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  13. «High Fidelity: Season 1». Metacritic. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]