Նիկ Հորնբի
Նիկ Հորնբի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 17, 1957[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Ռեդհիլ, Ռեյգեյթ և Բանստեդ, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, երգերի հեղինակ, կինոպրոդյուսեր, ակնարկագիր և երգերի հեղինակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հիսուսի քոլեջ, Desborough College? և Քեմբրիջի համալսարան |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Fever Pitch? |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | nickhornbyofficial.com |
![]() |
Նիքոլաս Փիթր Ջոն Հորնբի (անգլ.՝ Nick Hornby, ապրիլի 17, 1957[1][2][3][…], Ռեդհիլ, Ռեյգեյթ և Բանստեդ, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գրող։ Իր ստեղծագործություններում նա անդրադարձել է ժամանակակից ժողովրդական, առօրեական թեմաների։ Նրա հերոսները հիմնականում երիտասարդներ են, ովքեր անհոգ կյանք են վարում։ Հորնբիի ստեղծագործությունների մի մասը էկրանավորվել է («Ֆուտբոլային տենդ», «Hi-Fi»,«Տղաս»), իսկ «Զգացմունքների դաստիարակություն» (2009) և «Բրուքլին» (2015) մելոդրամների սցենարների համար առաջադրվել է «Օսկար»-ի և BAFTA-ի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորնբին ծնվել է 1957 թվականի ապիլի 17-ին, Լոնդոնից ոչ շատ հեռու գտնվող Ռեդհիլ քաղաքում, Սուրրեյ կոմսությունում։ 11 տարեկանում նրա ծնողները ամուսնալուծվել են։ Որպեսզի կարողանա հաղթահարել այդ ամենը, նա տարվել է ֆուտբոլով և դարձել լոնդոնյան «Արսենալ»-ի երկրպագու։ Երկրպագուի տպավորությունների տակ էլ գրել է իր ինքնակենսագրական «Ֆուտբոլային տենդ» գիրքը։
Մայդենհեդյան քերականական դպրոցն ավարտելուց հետո նա անգլերեն և գրականություն է ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանում։ Ավարտելուց հետո այնտեղ դասավանդել է անգլերեն։ 1993 թվականից սկսվում է նրա՝ գրողի և լրագրողի կարիերան։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորնբին ամուսնացել է երկու անգամ։ 1993 թվականին ծնվել է իր և իր առաջին կնոջ՝ Վիրջինիա Բոուելի որդի Դենին, որն աուտիզմ ուներ։ Դա է պատճառ դառնում, որ Հորնբին դառնա աուտիզմ ունեցող երեխաների համար բարեգործություններ կազմակերպող Tree House կազմակերպության անդամ և «Զրույց հրեշտակի հետ» գրքի վաճառքից առաջացած հասույթն ուղղի այդ կազմակերպությանը։
Հորնբիի երկրորդ կինը պրոդյուսեր Ամանդա Փոսին է։ Նրանք ունեն երկու որդի։ Հորնբիի քույրը ևս գրող էր՝ Գիլլ Հորնբին։
Հորնբին երկրպագում է «Արսենալ» ֆուտբոլային ակումբին։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hi-Fi / High Fidelity (1995)
- Իմ տղան / About a Boy (1998)
- Ինչպես դառնալ բարի / How to Be Good (2002)
- Երկար անկում (2006) / A Long Way Down (2005)
- Սլեմ / Slam (2007)
- Մերկ Ջուլիետտան (2010) / Juliet, Naked: a novel (2009)
- Ծիծաղելի աղջիկը (2015)
Ինքնակենսագրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլային տենդ / Fever Pitch (1992)
- 31 երգ / 31 Songs (2003)
- Լոգորեա/ The Polysyllabic Spree (2004)
- Տնային տնտեսությունն ընդդեմ կեղտի (2006)
Անթոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իմ սիրած տարին․ ֆուտբոլիստի հուշերը /My Favourite Year: A Collection of Football Writing (1993)
- The Picador Book of Sportswriting (1996)
- Զրույց հրեշտակի հետ / Speaking with the Angel (2000)
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Ника Хорнби Archived 2019-05-21 at the Wayback Machine.(անգլ.)
- Nick’s Fans — сайт поклонников Ника Хорнби(անգլ.)
- Dina Baty։ «Ник Хорнби: «Я испытываю вдохновение до того, как начинаю писать»»։ Интервью сайту Theoryandpractice.ru
|