Սառա Ջեֆրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Ջեֆրի
Ծննդյան թիվ՝ապրիլի 3, 1996(1996-04-03) (28 տարեկան)
Ծննդավայր՝Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
IMDb։ID 5152585

Սառա Մերի Ջեֆրի (անգլ.՝ Sarah Marie Jeffery, ապրիլի 3, 1996(1996-04-03), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), կանադացի դերասանուհի, երգչուհի և պարուհի։ Առավել հայտնի է «Սոճիներ» հեռուստասերիալում կատարած Էմիի և «Հետնորդները» ֆիլմում կատարած Օդրիի դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրիտանական Կոլումբիայի Վանկուվեր քաղաքում։ Երգում, պարում և մասնակցում է մյուզիքլներում և պարային բեմադրություններում՝ սկսած երեք տարեկանից։ 15 տարեկան հասակում ընդլայնել է իր տաղանդները՝ կինոյում և հեռուստատեսությունում աշխատելու համար։ Նկարահանումների ընդմիջումների ժամանակ՝ ելույթ է ունենում BODY պարային խմբում։

Առաջին դերը կատարել է «Այլմոլորակայինները տան մեջ» հեռուստասերիալի պիլոտային սերիայում և հետո ստացել է գլխավոր դեր «Վտարականը» հեռուստասերիալում՝ համագործակցելով Թենդի Նյուտոնի հետ և կատարել է նրա դստեր՝ Էվի Թրևիսի դերը[2]։ Արդյունքում նա միացել է FOX հեռուստաալիքի «Սոճիներ» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի դերասանական կազմին, որտեղ աշխատել է Մեթ Դիլոնի և Կառլա Գուջինոյի հետ[3]։

2015 թվականի հունիսին սկսել է նկարահանվել «Կապույտի երանգները» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Հարլի Սանթոսի դստեր՝ Քրիստինա Սանթոսի դերը, իսկ Հարլի Սանթոսի դերակատարը եղել է Ջենիֆեր Լոպեսը[4]։ Պրեմիերան կայացել է NBC հեռուստաալիքով՝ 2016 թվականի սկզբին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 ֆ Այլմոլորակայինները տան մեջ Aliens in the House Քեթյի
2013-2016 ս Վտարականը Rogue Էվիր Թրևիս
2015 ս Սոճիներ Wayward Pines Էմի
2015 ֆ Հետնորդները Descendants Արքայադուստր Օդրի
2015-2017 ս Հետնորդները։ Չարագործների աշխարհ Disney's Descendants: Wicked World Արքայադուստր Օդրի (ձայն)
2016-2017 ս Կապույտի երանգները Shades of Blue Քրիստինա Սանտոս
2016 ֆ Սահմանից այն կողմ Across the Line Ջեյմի Քրոուլի
2016 ֆ Դիմակի տակ Be Somebody Էմիլի Լոու
2018 ս Գաղտնի նյութեր The X Files Բրիանա Սթեփլթոն
2018-2019 ս Հմայվածները Charmed Մեգի Վերա
2018 ֆ Դաֆնա և Վելմա Daphne & Velma Դաֆնա Բլեյք
2019 ֆ Հետնորդները 3 Descendants 3 Արքայադուստր Օդրի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Նախագիծ Արդյունք
2015 Leo Awards Դրամա սերիալում երկրարդական պլանի լավագույն կանացի դեր Վտարականը Առաջադրված

[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://id.loc.gov/authorities/names/no2019113957.html
  2. dhaworth. «Rogue Cast» (անգլերեն). tv.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  3. By Mangala Dilip (2015 թ․ մայիսի 3). «'Wayward Pines' Full Cast List Revealed; M Shyamalan's Thriller Series to Debut in May» (անգլերեն). ibtimes.co.in.
  4. Erik Pedersen (2015 թ․ ապրիլի 8). «Sarah Jeffery Joins 'Shades Of Blue'; Mamie Gummer Cast In 'Manhattan'» (անգլերեն). deadline.com/.
  5. «2015 Leo Awards Nominees by Name». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Ջեֆրի» հոդվածին։