Իշտվան Բիբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշտվան Բիբո
հունգ.՝ Bibó István
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1911(1911-08-07)[1][2][3][…]
ԾննդավայրՍեգեդ, Հունգարիա[4]
Մահացել էմայիսի 10, 1979(1979-05-10)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՕբուդսկոյի գերեզման
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունPiarist grammar school Dugonics András? (1929), Սեգեդի համալսարան (1934) և Ֆրանց Յոզեֆի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, քաղաքագետ, պատմաբան, համալսարանի դասախոս, գրող և փաստաբան
ԱմուսինBoriska Ravasz?
Ծնողներհայր՝ István Bibó?
Զբաղեցրած պաշտոններնախարար
ԿուսակցությունԱզգային գյուղացիական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներIstván Bibó?
 István Bibó Վիքիպահեստում

Իշտվան Բիբո (հունգ.՝ Bibó István (օգոստոսի 7, 1911(1911-08-07)[1][2][3][…], Սեգեդ, Հունգարիա[4] - մայիսի 10, 1979(1979-05-10)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4]), հունգար քաղաքական գործիչ ու իրավապաշտպան, իրավաբան, քաղաքագետ, քաղաքական տեսաբան, փիլիսոփա, պետական նախարար (նոյեմբեր 1956) Իմրե Նաձի կառավարությունում։ Հունգարական կառավարությանը սանձելու նպատակով խորհրդային զորքերի Բուդապեշտ ներխուժման ժամանակ նա վերջին նախարարն է եղել, որ լքել է Հունգարիայի խորհրդարանի շենքը։ Տարհանվելու փոխարեն նա մնացել է շենքում (նոյեմբերի 4-6) և որպես օրինական կառավարության ներկայացուցիչ գրել է հայտնի «Հանուն ազատության և ճշմարտության» հռչակագիրը և «Հունգարական հարցի կարգավորման փոխզիջումային առաջարկը» գրելուց հետո միայն դուրս է եկել խորհրդարանի շենքից[5]։

Իշտվան Բիբոն ձերբակալվել է 1957 թվական մայիսի 23-ին և դատապարտվել է ցմահ ազատազրկման, 1958 թվականի օգոստոսի 2-ին, սակայն ազատ է արձակվել 1963 թվականի համաներմամբ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշտվան Բիբոն ծնվել է 1911 թվականի օգոստոսի 7-ին, Բուդապեշտում, մտավորականի ընտանիքում։ Հայրը ծառայել է կրթության և կրոնի նախարարությունում, ապա Սեգեդի համալսարանական գրադարանի տնօրենն է եղել։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սեգեդի վարժարանը և Սեգեդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1933-1935 թվականներին Վիեննայում և Ժնևում ուսումնասիրել է իրավունք ու քաղաքական գիտություն, ապա վերապատրաստվել է Հաագայի Միջազգային իրավական ակադեմիայում։

Գիտական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին ծառայել է դատական մարմիններում, արդարադատության նախարարությունում։ Միաժամանակ զբաղվել է գիտական գործունեությամբ, գրել է իրավունքի սոցիոլոգիայի և փիլիսոփայության, իրավական էթիկայի, միջազգային իրավունքի խնդիրների մասին աշխատություններ։ 1938 թվականին դարձել է Հունգարիայի փիլիսոփայական հասարակության անդամ։ Մասնակցել է Մարտյան ճակատի գործունեությանը, որը Միկլոշ Հորթիի դեմ ձախ ընդդիմադիր թև էր։

1940 թվականից եղել է Սեգեդի համալսարանի պրիվատ-դոցենտ, 1941 թվականից Կոլոժվարի համալսարանում[6]։ 1944 թվականին օգնել է թաքցնել Բուդապեշտի հրեաներին, որոնց հաշվեհարդար էր սպառնում։ 1944 թվականի հոկտեմբերին ձերբակալվել է նացիստամետ առաջնորդ Ֆերենց Սալաշիի կողմնակիցների կողմից, շուտով ազատ է արձակվել զրկվելով պետական ծառայության և դասախոսական գործունեության իրավունքից։ Ստիպված է եղել ընդհատակ անցնել։

Հունգարիայում Սալաշիստական ռեժիմի (Ազգային միաբանության կառավարություն (Հունգարիա))[7] տապալումից հետո եղել է ներքին գործերի նախարարությունում բաժնի պետ (1945 թվականի մարտ-1946 թվական հուլիս)։ Այդ պաշտոնի առաջարկը ստացել է ՆԳՆ նախարարի կողմից, իր նախկին գործընկերոջ՝ հակաֆաշիստական «Մարտյան ճակատի» (1938) անդամ, ձախ կողմնորոշում ունեցող Ազգային գյուղացիական կուսակցության (НКП) առաջնորդներից մեկի՝ Ֆերենց Էրդեիի կողմից։ 1945 թվականի մայիսին մտել НКП, մասնակցել է մի շարք օրինագծերի մշակմանը, հանդես է եկել վարչատարածքային համակարգի (մասնավորապես, համայնքային) կառավարման ժողովրդավարական վերակազմակերպման օգտին։

1946-1950 թվականներին եղել է Սեգեդի համալսարանի պրոֆեսոր։ Միաժամանակ եղել է արևելաեվրոպական հետազոտություններով զբաղվող Պալ Տելեկիի անվան ինստիտուտի ղեկավարներից մեկը։ 1946 թվականից եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։ Այդ շրջանում գրել է զգալի թվով գիտական աշխատանքներ պատմության, քաղաքագիտության, իրավունքի խնդիրների մասին։ Եվրոպական ինտեգրման, Եվրոպայում միջազգային պայմանագրերի կայուն համակարգի ստեղծման կողմնակիցներից է եղել։ Նա ազգայնականության հակառակորդ էր[8]։ Բարձրացրել է գերմանական բնակչության նկատմամբ թույլ տրված անարդարության հարցը. նրանք արտաքսվել էին Արևելյան Եվրոպայից, այդ թվում՝ Հունգարիայից (դեռևս պետական ծառայող եղած ժամանակ առաջարկել է այդ գործընթացը մեղմելու միջոցներ ձեռնարկել, որոնք սակայն չեն իրականացվել)։ Հակված էր ձախ լիբերալական ժողովրդավարական քաղաքական հայացքներին (սոցիալ-լիբերալիզմ), որոնք անհամատեղելի էին ձևավորվող տոտալիտար ռեժիմի հետ։

1949 թվականին Գիտությունների ակադեմիայի վերակազմակերպման ժամանակահատվածում նրան հեռացրել են ակադեմիայից։ Այդ ժամանակ, փաստորեն, դադարեցրեց իր գործունեությունը նաև Պալ Տելեկիի անվան ինստիտուտը, НКП-ն լուծարվեց։ 1950 թվականին ստիպված էր դադարեցնել դասավանդումը, 1951 թվականից Բուդապեշտի համալսարանական գրադարանում գրադարանավար է աշխատել։

1956 թվական գործունեություն և բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի աշնանը տոտալիտար կարգի ճգնաժամի և Հունգարիայի քաղաքացիների զանգվածային ելույթների պայմաններում քաղաքականություն է վերադարձել։ 1956 թվականի հոկտեմբերին պատրաստել է Կոնսպեկտ։ 1956 թվականի հոկտեմբեր ձեռագիրը, քաղաքական ծրագրային տեքստի ուրվագիծ, որում քննադատել է մարքսիզմ-լենինիզմի բազմաթիվ պոստուլատներ (այդ թվում, պրոլետարիատի դիկտատուրայի դրույթները), հանդես է եկել հօգուտ երկրի ժողովրդավարական զարգացման։ Խոշոր մասնավոր սեփականության վերականգնման հակառակորդներից է եղել, համարելով, որ այն պետք է փոխանցվի բանվորական կոլեկտիվներին։ НКП վերականգնման նախաձեռնողներից մեկն է եղել, 1956 թվականի հոկտեմբերի վերջին ստեղծելով Պետեֆիի կուսակցությունը։ 1956 թվականի նոյեմբերի 3-ին Պետեֆիի կուսակցության քվոտայով ընդգրկվել է Իմրե Նաձի կառավարության մեջ որպես պետական նախարար[9]։

Պարտքի զգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշտվան Բիբոյի (1911-1979) գերեզման, Օբուդա գերեզմանատուն, հունգարարեն փորագրված է. Ով ցանկանում է պահպանել իր անձը, պիտի կորսնցնէ զայն, իսկ ով որ կորսնցնէ իր անձը, պիտի ապրեցնէ զայն (Մեջբերում Ղուկաս 17:33)

Արդեն նոյեմբերի 4-ին խորհրդային զորքերը տապալեցին կառավարությունը։ Այն պայմաններում, երբ հունգարիայի ղեկավարության շատ ներկայացուցիչներ երկրից փախչելով քաղաքական ապաստան գտան Հարավսլավիայի դեսպանատանը, Իշտվան Բիբոն Բուդապեշտում Հունգարիայի խորհրդարանի իր պաշտոնը չի լքել, կարճատև ձերբակալությունից հետո ազատ է արձակվել։ Հունգարիայի ժողովրդին դիմել է խորհրդային ռազմական վարչակազմը և խոհրդայնամետ կառավարությունը օրինական չճանաչելու կոչով, «նրանց նկատմամբ կիրառել պասիվ դիմադրության բոլոր ձևերը բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը Բուդապեշտի պարենային ապրանքների մատակարարման և կոմունալ սպասարկմանն է վերաբերվում»։ Այնուհետև առաջարկել է «Հունգարական հարցի կարգավորման փոխզիջումային տարբերակ». առաջարկելով Հունգարիայում պահպանել սոցիալիստական կարգերը, եթե

Ի պաշտոնե իր պարտքը կատարելուց հետո միայն, նոյեմբերի 6-ին դուրս է եկել խորհրդարանի շենքից։ Սակայն այդ ժամանակ ԽՍՀՄ արդեն խաղադրույք էր կատարել. հրաժարվել Նաձի կողմնակիցների հետ որևէ փոխզիջումների գնալուց։ 1956 թվականի դեկտեմբերին «Հունգարիայի պետական, հասարակական և տնտեսական համակարգի հիմնական սկզբունքների և քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին հռչակագրի» հեղինակն է, որը նա պատրաստել է կուսակցության այլ Պետեֆիի կուսակցական ղեկավար գործիչների և Անկախ փոքր հողատերերի կուսակցության անդամների հետ միասին։ 1957 թվական մայիսի 23-ին ձերբակալվել է Արպադ Գյոնցի հետ միասին և 1958 թվականին 1956 թվական իրադարձություններին մասնակցելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման (մահապատժից խուսափել է իբրև թե Ջավահարլալ Ներուի միջամտության շնորհիվ)։ Բանտում շարունակել է ընդդիմանալ իշխանությունների քաղաքականությանը։ 1963 թվականի մարտին ազատվել է համաներմամբ, ավելի ուշ, քան Իմրե Նաձի զինակից շատ քաղաքական գործիչներ։

Ազատ արձակվելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1963-1971 թվականներին Բիբոն աշխատել է որպես Հունգարիայի Կենտրոնական վիճակագրական վարչության գրադարանի գիտաշխատող, վերադարձել է գիտական աշխատանքի, զբաղվել արտաքին քաղաքական խնդիրների ուսումնասիրությամբ և թարգմանչական գործունեությամբ։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Հունգարիայում հրատարակվել է նրա մենագրությունը, Պետությունների միջազգային հանրության անգործունակությունը և դրա հաղթահարումը (1976 թվականին կրճատված թարգմանությունը լույս է տեսել Մեծ Բրիտանիայում)։ 1971 թվականին թոշակի է անցել։ Մահացել է Բուդապեշտում 1979 թվականի մայիսի 10-ին։ Թաղված է Օբուդա պուրակում։

Հհիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշտվան Բիբոյի հուշարձանը Դանուբի ափին Բուդապեշտ
  1. Բուդապեշտում տեղադրված է նրա կիսանդրին, նույն քաղաքում նրա անունով գիմնազիա կա։
  2. 2002 թվականին նրա մասին նկարահանվել է լիամետրաժ վավերագրական ֆիլմ։
  3. Հունգարիայի Ազգային բանկը 5000 հունգարական ֆորինտ արժողության մետաղադրամ է թողարկել Բիբոյի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ (2011 թվական)[10]։ Կողմերից մեկի վրա հունգարերենով գրաված է. «Հունգար ժողովուրդը բավականաչափ արյուն է թափել, որ աշխարհին ցույց տա իր ազատության հակվածությունը»
  4. Բիբոյի անվան մրցանակ է հիմնադրվել Բոստոնում (1980)
  5. Բուդապեշտի Լորանդ Էտվյոշի անվան համալսարանը հատուկ մրցանակ է սահմանել Բիբոյից հետո արտադասարանական հետազոտության համար՝ Bibo Istvan Szakkollegium[11]: Հասարակության անդամ կարող են դառնալ իրավունքի կամ քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողները խիստ քննություն անցնելուց հետո։ Հասարակության անդամակցությունը պատվաբեր է։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներին Հունգարիայում հրատարակվել է Բիբոյի ստեղծագործությունների ժողովածուն։

  • Стыкалин А. Иштван Бибо — мыслитель и политик // В книге: Бибо И. «О смысле европейского развития» и другие работы. М., 2004.
  • Csepregi A. Two ways to freedom: Christianity and democracy in the thought of István Bibó and Dietrich Bonhoeffer. Budapest: [s.n.], 2003.
  • Laignel-Lavastine A. Esprits d’Europe: autour de Czesław Miłosz, Jan Patočka, István Bibó. Paris: Calmann-Lévy, 2005

Ռուսերեն հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «О смысле европейского развития» и другие работы. М., 2004. ISBN 5-94607-046-5
  • Еврейский вопрос в Венгрии после 1944 года. М., 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119074761 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. István Bibó, 1911–1979 Կենսագրություն
  6. 1940 թվականին Հունգարիային միացրած Հյուսիսային Տրանսիլվանիայում գտնվող, 1944 թ.-ից Ռումինիայի կազմում գտնվող Կլուժ-Նապոկա քաղաքում կրկին ստեղծված հունգարական բարձրագույն ուսումնական հաստատություն
  7. Nemzeti Összefogás Kormánya, Szálasi-kormány, nyilas kormány (հունգարերեն)
  8. Еврейский вопрос в Венгрии после 1944 года. М., 2005.
  9. Tarján M. Tamás Bibó István születése
  10. Hungarian Coin Honors Istivan Bibo
  11. Bibo Istvan Szakkollegium. Պաշտոնական կայք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Crick, Bernard (2011 թ․ նոյեմբերի 18). «Introduction to István Bibó». Hungarian Review. 2 (6). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Reprinted from: The Paralysis of International Institutions and the Remedies. London: The Harvester Press, 1976, ISBN 0-85527-069-1
  • István Bibó at Բրիտանիկա հանրագիտարան