Ֆերենց Էրդեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերենց Էրդեի
 
Կուսակցություն՝ Ազգային գյուղացիական կուսակցություն, Հունգարիայի կոմունիստական կուսակցություն[1], Հունգարիայի աշխատավորների կուսակցություն[1] և Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝ Սեգեդի համալսարան (1934)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և սոցիոլոգ
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1910(1910-12-24)[2]
Ծննդավայր Մակո, Makó District, Չոնգրադ, Հունգարիա[3]
Վախճանի օր մայիսի 11, 1971(1971-05-11)[3][2] (60 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Պարգևներ

Ֆերենց Էրդեի (հունգ.՝ Erdei Ferenc, 24 դեկտեմբերի, 1910, Մակո, Հունգարիա – 11 մայիսի, 1971, Բուդապեշտ), հունգարացի տնտեսագետ, սոցիոլոգ և պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերենց Էրդեին ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 24-ին Հունգարիայի Մարկո քաղաքում։ Ավարտել է Սեգեդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որտեղ ուսումնասիրել է ագրարային հարաբերությունները գյուղում։

Պատկանել է «Մարտյան ճակատ» (1938) հակաֆաշիստական շարժման ձախ թևին, համագործակցել է կոմունիստների հետ։ Եղել է Ազգային-գյուղացիական կուսակցության (հիմնադրվել է 1939 թվականին) հիմնադիրներից մեկը։ 1945 թվականից եղել է այդ կուսակցության փոխնախագահը, ապա գլխավոր քարտուղարը։

Խորհրդային զորքերի կողմից Հունգարիայի գրավումից հետո Ֆերենց Էրդեին ընդգրկվել է հունգարական կառավարության կազմում։ 1944-1945 թվականներին եղել է ներքին գործերի նախարար, 1949-1953 թվականներին՝ երկրագործության նախարար։ 1953-1954 թվականներին եղել է արդարադատության նախարար, իսկ 1954-1955 թվականներին նորից ղեկավարել է երկրագործության նախարարությունը։

1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։

Նոյեմբերի 2-ին խորհրդային զինվորականների հետ բանակցություններ է վարել զորքերը Բուդապեշտից հանելու վերաբերյալ։ 1956 թվականի նոյեմբերի 3-ին ձերբակալվել է խորհրդային զինվորականների կողմից Տյոկյոլում գտնվող խորհրդային բազայում։ Ազատ է արձակվել մի քանի շաբաթ հետո Յանոշ Կադարի միջնորդության շնորհիվ։

Ֆերենց Էրդեին եղել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ (1964 թվականից), Հայրենական ժողովրդական ճակատի նախագահության անդամ (1965 թվականից), Պետական ժողովի պատգամավոր։

1957 թվականից եղել է Գյուղատնտեսության էկոնոմիկայի հետազոտական ինստիտուտի տնօրեն։

Ֆերենց Էրդեին մահացել է 1971 թվականի մայիսի 11-ին Բուդապեշտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Hungarian National Namespace — 2019.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Эрдеи Ференц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Huszár Tibor: Bibó István : Beszélgetések, politikai-életrajzi dokumentumok. Debrecen : Kolonel Lap- és Könyvkiadó Kft., 1989. 369 p. ISBN 963 01 94 96 1
  • Nagy Ferenc: Erdei Ferenc. In: Magyar tudóslexikon A-tól Zs-ig. Főszerk. Nagy Ferenc. Budapest: Better; MTESZ; OMIKK. 1997. 267-269. o. ISBN 963-85433-5-3
  • Britannica Hungarica VI. kötet
  • Ö. Kovács József: A vidéki Magyarország politikai társadalomtörténetei 1945-–1965 - A diktatúra társadalmiasítása és a kollektivizálás magyar−német összehasonlításban (kézirat)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]