Ազգային գյուղացիական կուսակցություն (Հունգարիա)
Ազգային գյուղացիական կուսակցություն հունգ.՝ Nemzeti Parasztpárt | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հունգարիա |
Հիմնադիր | Péter Veres? |
Հիմնադրված | 1939 |
Լուծարված | 1998 |
Գաղափարախոսություն | ագրարային սոցիալիզմ |
Քաղաքական հայացք | ձախ ուժեր |
Ազգային Գյուղացիական կուսակցություն (Հունգարիա) (հունգ.՝ Nemzeti Parasztpárt), եղել է քաղաքական կուսակցություն Հունգարիայում 1939- 1949 թվականներին։ Այն գլխավորում էր գրող Պետեր Վերեսը։ Կուսակցությունը գործել է կարճ ժամանակով 1956 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ և կոմունիզմի ավարտից հետո 1989- 1990 թվականներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը հիմնադրվել է 1939 թվականին, բայց պաշտոնականացվել է 1944 թվականի սեպտեմբերի 19-ին.[1]: Նա շահել է 42 տեղ 1944 թվականի հունգարական խորհրդարանական ընտրություններում։ Հաջորդ տարի նա արդեն իր շարքերում ուներ 170000 անդամ[2], չնայած որ հունգարական խորհրդարանական 1945 թվականի ընտրություններում ուներ ընդամենը 23 տեղ։ Սակայն հաջորդ տարի կուսակցությունը 1947 թվականի խորհրդարանական ընտրություններում 411 տեղերից 36-ը զբաղեցրեց։ 1949 թվականի հունգարական խորհրդարանական ընտրություններում որպես հունգարական աշխատավորական կուսակցության մաս Հունգարական անկախ ժողովրդական ճակատի ղեկավարությամբ նա շահեց 39 տեղ[3]։ 1949 թվականի օգոստոսին, ընդունելով նոր սահմանադրություն, դառնում է միակուսակցական ղեկավարություն հունգարական կոմունիստական աշխատավորական կուսակցության ղեկավարության ներքո[1][4]։ Հետագայում կուսակցությունը վերածնվում է Պետոֆի կուսակցություն անվամբ և ծառայում կարճ կյանք ունեցող ղեկավարությանը[5]։ Հունգարիայում կոմունիզմի ավարտի ընթացքում (1989), դեմոկրատիային անցման շրջանում (1989–90) Պետեր Վերեսի հանրության անդամները 1989 թվականի հունիսի 11-ին վերստեղծում են Հունգարիայի ժողովրդական կուսակցությունը(MNP) և մասնակցում հունգարական կլոր սեղանի բանակցություններին։ Կուսակցությունը մեծ հույսեր էր փայփայում` կապված 1990 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, սակայն այն ստանում է միայն ձայների 0, 8% -ը։ Դրանից հետո նախագահությունը ընդունում է Ազգային գյուղացիական կուսակցության անունը։ Որոշ ժամանակ առաջ` Հունգարիայի 1994 թվականի խորհրդարանական ընտրություններին, անդամների երկու երրորդը միանում է ազգային դեմոկրատական դաշինքին (NDSZ), որը ղեկավարում էր Զոլտան Բիրոն և Իմրե Պոզսգայը[6]։ Մինչև 2009 թվականը այն ոչնչանում է[6]։
Գաղափարախոսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցության հիմնական քաղաքականությունը վերաբերվել է հողային բարեփոխումներին։ Այն օգնություն է ցուցաբերել գյուղի բնակչության միջին և ստորին խավերին, նաև մարզերի մտավորականներին և եղել է ամենից ժողովրդականը Արևելյան Հունգարիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Vincent E McHale (1983) Political parties of Europe, Greenwood Press, p507 ISBN 0-313-23804-9
- ↑ Mária Palasik (2011) Chess Game for Democracy: Hungary Between East and West, 1944-1947, McGill-Queen's Press, p37
- ↑ Nohlen, D & Stöver, P (2010) Elections in Europe: A data handbook, p931 ISBN 978-3-8329-5609-7
- ↑ Nohlen & Stöver, p880
- ↑ McHale, p508
- ↑ 6,0 6,1 Múlt-kor (2009) Magyar Néppárt a népi írók nyomdokain