Արպադ Գյոնց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արպադ Գյոնց
GönczÁrpád.jpg
 
Կուսակցություն՝ Alliance of Free Democrats?[1]
Կրթություն՝ Բուդապեշտի համալսարան (1944)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, թարգմանիչ, բանաստեղծ և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 10, 1922(1922-02-10)[2][3][4]
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա[5]
Վախճանի օր հոկտեմբերի 6, 2015(2015-10-06)[6][2][3][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա[7]
Գերեզման Օբուդսկոյի գերեզման[8]
Թաղված Օբուդսկոյի գերեզման[8]
Քաղաքացիություն Flag of Hungary (1989-2003).svg Հունգարիա
Հայր Lajos Göncz?
Ամուսին Mária Zsuzsanna Göntér?
Զավակներ Kinga Göncz?
 
Կայք՝ gonczarpad.hu
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Արպադ Գյոնց (հունգ.՝ Göncz Árpád, փետրվարի 10, 1922(1922-02-10)[2][3][4], Բուդապեշտ, Հունգարիա[5] - հոկտեմբերի 6, 2015(2015-10-06)[6][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[7]), հունգարացի պետական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արպադ Գյոնցը ծնվել է մտավորականների կաթոլիկ ընտանիքում։ Ծնողները՝ Լայոշ Գյոնցը և Իլոնա Հայմանն են։ Պատանեկության տարիներին Արպադը մասնակցել է սկաուտական շարժմանը։ 1944 թվականին ավարտել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Պետեր Պազմանին, շնորհելով իրավունքի դոկտորի աստիճան, զորակոչվել է զինվորական ծառայության, սակայն 1945 թվականի սկզբին դասալքվել և մասնակցել է հակաֆաշիստական դիմադրությանը։ Իսկ Հունգարիայի տարածք ԿՀ-ի զորամասերի մուտք գործելուց հետո Արպադը մտավ հակամոմունիստական ընդհատակյա խումբ, մի քանի անգամ ձերբակալվեց։ 1945 թվականի ամռանից մասնակցել է Հունգարիայի քաղաքական կյանքին՝ դառնալով անկախ փոքր հողակտորների կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ և «Nemzedék» («Սերունդ») ամսագրի գլխավոր խմբագիր։ Շուտով այդ կուսակցությունը լուծարվեց։ Երկար ժամանակ Գյոնցը բանվոր էր, զոդող։ 1952-1956 թվականներին սովորել է Գեդելի ագրարային համալսարանում, սակայն դիպլոմ չի ստացել։

1956 թվականի հունգարական ազգային հեղափոխության ժամանակ Գյոնցը մասնակցել է Հունգարիայում կոմունիստական իշխանության տապալմանն ուղղված ակցիաներին։ 1958 թվականի օգոստոսի 2-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 1963 թվականին ազատ է արձակվել համաներմամբ, հեռացվել Ագրարային համալսարանից։

1965 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ։ Նա հայտնի է հիմնականում որպես դրամատուրգ։ Փիլիսոփայական դրամայի հեղինակ է։

Նաև արդյունավետ աշխատել է գրական թարգմանության ոլորտում։ Մասնավորապես, թարգմանվել է հունգարերեն Տոլկինի «Մատանիների տիրակալը» եռերգությունը։ Հւոնգարերեն է թարգմանել բրիտանացի և ամերիկացի հեղինակների՝ Ջեյմս Բոլդուինի, Ուիլյամ Գոլդինգի, Էռնեստ Հեմինգուեյի և այլոց հարյուրից ավելի ստեղծագործություններ։

Արպադ Գյոնցի գերեզմանը

1988 թվականին անդամակցել է Ազատ դեմոկրատների դաշինքին, 1989 թվականից եղել է նրա վարչության անդամ։ Նույն թվականին գլխավորել է նաև Մարդու իրավունքների լիգայի Բուդապեշտի բաժանմունքը, ինչպես նաև հունգարական ՊԵՆ-ակումբը։ 1990 թվականին ընտրվել է Հունգարիայի խորհրդարան, 1990 թվականի մայիս-օգոստոս ամիսներին՝ Ազգային ժողովի նախագահ։

1990 թվականի օգոստոսի 4-ին Արպադ Գյոնցը ընտրվել է Հունգարիայի նախագահ, այդ պաշտոնում մնացել է մինչև 2000 թվականի օգոստոսի 4-ը։

1992 թվականի հոկտեմբերի 20-ին Արպադ Գյոնցը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։

1993 թվականի նոյեմբերի 30-ին Բուդապեշտում բացվեց Լիբերալ Ինտերնացիոնալի III Կոնգրեսը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Արպադ Գյոնցը։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Նրա դուստրը՝ Քինգա Գյոնցը, 2006-2009 թվականներին զբաղեցրել Է Հունգարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]