Պետեֆիի խմբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պետեֆիի խմբակ (հունգ.՝ Petőfi Kör), Հունգարիայի ուսանողների և երիտասարդ ինտելիգենցիայի բանավեճի ակումբ, որը գործել է կոմերիտմիության հունգարական անալոգ հանդիսացող Երիտասարդ աշխատավորների միությունում որպես քաղաքական լուսավորչական մարմին։ Ստեղծվել է 1954 թվականին Հունգարիայի ազգային թանգարանի աշխատակազմի կողմից։ Հիմնական կազմակերպիչը համարվում է գրող Իշվան Լակատոշը, գաղափարական առաջնորդը՝ Գեորգի Լուկաչը։ Երբ ԽՍՀՄ իրադարձությունները[1] Հունգարիայում երկրի հետագա ճակատագրի մասին քննարկումների ալիք առաջացրեցին, Պետեֆիի խմբակը դարձել է ընդդիմադիր ուժերի համախմբման կենտրոն։

Խմբակը կրում է հունգարացի պոետ, դեմոկրատ ազգային հերոս Շանդոր Պետեֆիի անունը, որը զոհվել էր 1848-1849 թվականների հեղափոխության ժամանակ ցարական կազակների հետ ընդհարման ընթացքում[2]։

Պատմական զուգահեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակի անվանումը պատահական չէր ընտրված։ Պատմական զուգահեռն ակնհայտ էր. երբ Հաբսբուրգների թագավորական դինաստիան պարտություն կրեց, ապա նրանց օգնության հասավ ցարական բանակը։ 1953 թվականից հետո քաղաքականապես ակտիվացած Հունգարիայում խորհրդային բանակի գտնվելը խմբակի անդամների կողմից դիտարկվում էր որպես հունգար ժողովրդի ազգային զգացմունքների վիրավորանք[3]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի մահը, Բերիայի ձերբակալությունն ու գնդակահարությունը, նաև անձի պաշտամունքը թոթափող ԽՄԿԿ 20-րդ համագումարը աննախադեպ հակասական զգացմունքների ալեկոծություն առաջացրեց հասարակության լայն շերտերում։ ВПТ Կենտկոմի առաջին քարտուղարը համարում էր, որ

Որևէ առանձնահատուկ անհրաժեշտություն չկար այդ հարցը [անձի պաշտամունք] հասարակական դատին ներկայացնել այդ ձևով, և Խրուշչովը քարե կացնով վիրահատեց այն դեպքում, երբ պետք էր կիրառել նրբագույն բժշկական լանցետ[3]։

Ի սկզբանե խմբակը կրում էր հունգար լուսավորիչ Գեորգի Բեշենյեիի (հունգարերեն Bessenyei György (1747-1811)) անունը։ Գաբոր Տանցոշից, Բ. Նաձից, Անդրաշ Հեգեդյուշից հետո քաղաքական անհամապատասխանության պատճառով վերանվանվեց Շանդոր Պետեֆիի անվամբ։

Բացում և հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեֆիի խմբակի առաջին նիստը տեղի է ունեցել 1955 թվականի մարտի 25-ին Երիտասարդության դեմոկրատական միության Կոշութի անվան բանավեճի ակումբում (հունգար կոմերիտականներ)։ Պետեֆիի խմբակի բանավեճերը մեծ հեղինակություն էին վայելում։ 1956 թվականի հունիսի 27-ին մամուլի մասին զրույցները բարձրախոսով լսում էին մոտ 7000 մարդ։ Խմբակի անդամները ակտիվորեն մասնակցել են 1956 թվականի հոկտեմբերի իրադարձություններին, մասնավորապես, ռեֆորմներ առաջ քաշելով[4]։

Քաղաքական լուսավորչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին Իմրե Նաձի վարչապետ դառնալուց հետո մամուլում փորձեր արվեցին գնահատել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հունգարիայի բռնած ուղին։ Շատ էր խոսվում բացթողումների մասին։ Ինչ վերաբերվում է քաղաքական և ինտելեկտուալ սերուցքին, ապա այն այդ փուլում երկփեղկվել էր խորը քաղաքական հակասություններով։ Այդ ժամանակ հսկայական դերակատարում են ունեցել հունգար ինտելեկտուալները՝ գրողներ, փիլիսոփաներ, լրագրողներ։ Նրանք հսկայական ազդեցություն են ունեցել ԽՍՀՄ հասարակական կարծիքի վրա։ Այդ առումով Պետեֆի խմբակի գործունեությունը և նրա գաղափարական առաջնորդ Գեորգի Լուկաչը առանձնահատուկ նշանակություն ունեցան։

Պետեֆի խմբակը ուսանողների և երիտասարդ ինտելիգենցիայի բանավեճի ակումբ էր, որը գործում էր կոմերիտմիության հունգարական անալոգ հանդիսացող Երիտասարդ աշխատավորների միությունում որպես քաղաքական լուսավորչական մարմին։ Հենց այստեղ է բարձրացվել մամուլի ազատության հարցը։ Կային նաև խմբակի նման «Յորդալմի ույշագ» («Գրական թերթ») և «Բեկե էշ սաբոշագ» («Խաղաղություն և ազատություն») թերթեր։

1956 թվականի գարնան վերջում խմբակը գլխավորեց կուսակցական հակաստալինյան ընդդիմության շարքերը։ Մասնակիցներից շատերը հայտարարում էին մարքսիզմի կողմնակիցներ լինելու մասին, գերակայում էր սոցիալիզմը ստալինյան «շեղումներից» մաքրելու գաղափարը։ Հունգարիայի ազգային ազատագրման պայքարի կիսաապստամբ, կիսագրական Պետեֆի խմբակի[5] ղեկավար Գեորգի Լուկաչին Իմրե Նաձը ընդգրկեց նոր կառավարության կազմում։ Նրա երդման արարողությունը կայացել է հոկտեմբերի 27-ին, հեղափոխության ժամանակ։ Հոկտեմբերի 28-ին «Սաբադ Նեպ»ը հրապարակեց հին ռեժմի դեմ հանդես եկող հունգար երիտասարդներին ուղղված նոր նախարարի ուղերձը։ Լուկաչը ընդունեց քաղաքականության ոչդեմոկրատականության դեմ դժգոհությունները, ազգային առանձնահատկություններն անտեսելը, նշեց հիմնական պահանջների արդարացիությունը, երիտասարդներին հավաստիացնում էր, որ կառավարությունը «վերջին օրերի տխուր իրադարձություններից» եզրակացություններ կանի։

Փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի հունիսի 30-ին Հունգարիայի կոմկուսի կենտկոմի լիագումար նիստում պաշտոնապես արգելվել է խմբակի աշխատանքը, իսկ դիմակայող կուսակցականները հեռացվել են կուսակցությունից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М.Г. Степанов Сталинская репрессивная политика в СССР (1928–1953 гг.): взгляд советской историографии Արխիվացված 2022-03-30 Wayback Machine
  2. История Венгрии, М., 1971; Контлер, Л. История Венгрии: Тысячелетие в центре Европы, М., 2002
  3. 3,0 3,1 Костин Борис Акимович Маргелов. Венгерский октябрь «Военная Литература» Биографии
  4. Кружок Петефи. Словари и энциклопедии на Академике
  5. Георгий Демидов Кружок Петефи Журнальный зал