Հունգարիայի ազգային թանգարան
Հունգարիայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և թանգարանի շենք |
Երկիր | Հունգարիա[1] |
Տեղագրություն | Budapest District VIII?[1] |
Ղեկավարության նստավայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Հասցե | Múzeum körút 14–16.[2] |
Հիմնադրվել է | 1802[3] |
Տնօրեն | László Csorba? |
Կայք | mnm.hu(հունգարերեն) և mnm.hu/en(անգլ.) |
Հունգարիայի ազգային թանգարան (Hungarian: Magyar Nemzeti Múzeum), Բուդապեշտի գլխավոր թանգարաններից մեկն է՝ նվիրված Հունգարիայի պատմությանը, հնագիտությանն ու արվեստին։ Հիմնադրվել է 1802 թվականին։ Այն չպետք է շփոթել Հունգարիայի ազգային պատկերասրահի հետ։ Թանգարանը տեղակայված է 1837-1847 թվականներին ճարտարապետ Միխայ Պոլակի կողմից կառուցված նեոդասական ոճի շենքում[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1802 թվականին, երբ կոմս Ֆերենց Սեչենին ստեղծեց Սեչենի ազգային գրադարանը։ Սեչենիի կինը գրադարանին նվիրեց հանքային հավաքածու։ Սա հիմք հանդիսացավ Հունգարիայի ազգային թանգարանի ստեղծման համար՝ որպես ոչ միայն գրադարան, այլև ընդհանուր, բնական պատմության թանգարան։ 1807 թվականին Հունգարիայի Ազգային ժողովը նորակառույց հաստատության մասին օրենք ընդունեց և հանրությանը դիմեց թանգարանին նվիրատվություններ կատարելու կոչով։
1832-1834 թվականներին Հունգարիայի պառլամետը նպաստեց թանգարանի զարգացմանը։ Պառլամենտը կես միլիոն ֆորինտ հատկացրեց թանգարանի նոր շենքի կառուցման համար։ Այդ ժամանակահատվածում Հունգարիայի ազգային պատմության թանգարանը պաշտոնապես տեղավորվեց Հունգարիայի ազգային թանգարանում։ 1846 թվականին թանգարանը տեղափոխվեց իր ներկայիս վայրը՝ Múzeum krt. 14-16:
1949 թվականի որոշմամբ Հունգարիայի ազգային թանգարանի ազգագրական և բնական պատմության մասը անջատվեց թանգարանից և այժմ գործում է որպես Հունգարիայի բնագիտական թանգարան և Ազգագրական թանգարան։ Սա օգնեց նաև Սեչենիի անվան ազգային գրադարանի ստեղծանը։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունգարիայի ազգային թանգարանն ունի 7 մշտական ցուցադրություն։ Հունգարիայի պատմությանը հատկացված է երկու բաժին։ Առաջին հարկում ներկայացված է նախապատմական հնագիտությունից մինչև ավարներ, շրջանն ավարտվում է 804 թվականին և 804 թվականից մինչև մեր ժամանակներ։ Այս ցուցադրություններում ներկայացված է Արփադ դինաստիայի պատմությունը, թուրքական երկար օկուպացիան, Տրանսիլվանիան և թագավորական Հունգարիան։ Ժամանակակից պատմությանն առնչվող թեմաները սկսվում են Ռակոցի անկախության պատերազմով՝ տարբեր բաժիններում ցուցադրելով ռազմական հագուստներ և տարբեր մետաղադրամներ՝ պատմական թեման ավարտելով Հունգարիայում կոմունիզմի վերելքով և փլուզմամբ։ Երկրորդ հարկի սրահներից մեկը նվիրված է 20-րդ դարի հունգարացի գիտնականներին։ Առաջին հարկի սրահներից մեկում ցուցադրվում է միջնադարյան Հունգարիայում թագադրման թիկնոցը[5]։
Առաջին հարկում գործող մշտական ցուցահանդեսը կենտրոնացած է միջնադարյան և վաղ ժամանակակից քարե արձանագրությունների և քանդակների վրա, ներկայացված են տարբեր քարե մասունքներ, փորագրություններ։ Հավաքածուի հիմնական մասը հայտնաբերվել է 60-70-ական թվականներին։ Roman Lapidary մշտական ցուցադրությունը ներկայացված է թանգարանի նկուղային հատվածում, որը իրենից ներկայացնում է հին հռոմեական քարե արձանագրություններ և փորագրություններ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Elérhetőség | Magyar Nemzeti Múzeum
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «Alkotások honlapja :: Magyar Nemzeti Múzeum». BÉK -- a Budapesti Építész Kamara honlapja. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
- ↑ 5,0 5,1 «Museum website». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hungarian National Museum website Արխիվացված 2012-02-15 Wayback Machine
- Museums in Budapest Արխիվացված 2020-08-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի ազգային թանգարան» հոդվածին։ |
|