Տոմա Պիկետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թոմաս Պիկետիից)
Jump to navigation Jump to search
Տոմա Պիկետի
ֆր.՝ Thomas Piketty
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1971(1971-05-07)[1][2][3][…] (51 տարեկան)
ԾննդավայրԿլիշի լա Գարեն[1]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԿրթությունՀասարակական գիտությունների բարձրագույն դպրոց (1993)[4][5][6]
Կոչումպրոֆեսոր
Ազդվել էՋոն Մեյնարդ Քեյնս
ԵրկերԿապիտալը 21-րդ դարում և Capital and Ideology?
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, գրող և սցենարիստ
ԱշխատավայրParis School of Economics?[7], Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց[7] և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
ԱմուսինJulia Cagé?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքpiketty.pse.ens.fr
Commons-logo.svg Thomas Piketty Վիքիպահեստում

Տոմա Պիկետի (ֆր.՝ Thomas Piketty — [tɔˈma pikɛˈti], մայիսի 7, 1971(1971-05-07)[1][2][3][…], Կլիշի լա Գարեն[1]), ֆրանսիացի տնտեսագետ, որն առավել հայտնի է եկամուտների անհավասարության պատճառների և հետևանքների վերաբերյալ իր հետազոտություններովː Փարիզի տնտեսագիտական դպրոցի[11] և հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի դոկտոր, պրոֆեսոր, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության արտասահմանյան անդամ (2015[12])[13] ː

Հեղինակ է՝ «Կապիտալը 21-րդ դարում» բեսթսելլերի, որտեղ ուսումնասիրվում է հարստության կենտրոնացումը և բաշխումը վերջին 250 տարիների ընթացքումː Գրքում պնդում է կատարվում, որ զարգացած երկրներում կապիտալի աճի տեմպերը զգալիորեն ավելի մեծ են, քան տնտեսական աճի տեմպերը, և սա հանգեցրել է տնտեսական անհավասարության, որը միայն ավելանում է ժամանակի ընթացքումː Այս խնդրի լուծման համար հեղինակն առաջարկում է վերաբաշխում՝ համաշխարհային[14] պրոգրեսիվ հարստության հարկ սահամանելու միջոցով[15][16] ː

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմա Պիկետին ծնվել է Փարիզի Կլիշի-լա-Գարեն արվարձանումː Ստացել է բակալավրի կոչում և 18 տարեկանում ընդունվել «Բարձրագույն դպրոց», որտեղ սովորել է մաթեմատիկա և տնտեսագիտություն[17]ː 22 տարեկան հասակում ստացել է դոկտորի կոչում՝ հարստության վերաբաշխման թեմայով ատենախոսության համար, որը գրել է EHESS-ում (Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոց), և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում[17][18], իսկ ատենախոսությունը Ֆրանսիայի տնտեսական ասոցիացիայի կողմից ճանաչվել է որպես տարվա լավագույն ատենախոսություն[19] ː

1993-1995 թվականներին ատենախոսությունը պաշտպանելուց հետո, որպես ասիստենտ, դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության ամբիոնումː 1995 թվականից սկսել է համագործակցել Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ՝ որպես գիտաշխատողː 2000 թվականին դարձել է հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր (directeur d'études)[17] ː

2002 թվականին արժանացել է «Ֆրանսիայի լավագույն երիտասարդ տնտեսագետ» մրցանակի (Приз лучшему молодому экономисту Франции)ː 2003 թվականի նոյեմբերից Միշել Ռոկարի և Դոմինիկ Ստրոս-Կանի կողմից հիմնադրված ասոցիացիայի (Ֆրանսերեն՝ À gauche en Europe) գիտական խորհրդի անդամ է[20] ː

2006 թվականին դարձել է Փարիզի տնտեսագիտության դպրոցի առաջին ղեկավարը[21]ː Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քանի ամիս աշխատել է որպես Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության թեկնածու Սեգոլեն Ռուայալի խորհրդական՝ տնտեսագիտական գծովː 2007 թվականին վերսկսել է դասախոսությունը հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում և Փարիզի տնտեսագիտական դպրոցումː

Նա ֆրանսիական Libération թերթի մեկնաբան է, երբեմն գրում է Լը Մոնդ-ի համարː

2012 թվականի ապրիլին 42 գործընկերների հետ ստորագրել է բաց նամակ՝ ի աջակցություն Ֆրանսուա Օլանդի, որը մայիսին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել Նիկոլա Սարկոզիի նկատմամբː

2015 թվականին Պիկետին հրաժարվել է Պատվո լեգեոնի շքանշանիցː Ըստ նրա՝ ավելի լավ է կառավարությունը զբաղվի տնտեսական աճով, այլ ոչ թե նման մրցանակների շնորհմամբ[22] ː

Հեղինակ է տասնյակ գրքերի և բազմաթիվ հոդվածների, որոնք հրապարակվել են Quarterly Journal of Economics-ում, Journal of Political Economy-ում, American Economic Review-ում, Review of Economic Studies-ումː

Կինը (2014 թվականից)՝ ֆրանսիացի տնտեսագետ Ժյուլի Կաժեն է (Julia Cagé)ː

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկետին, կիրառելով պատմական և վիճակագրական մոտեցումներ, մասնագիտացել է տնտեսական անհավասարության թեմաների հարցում[23][24]ː Իր աշխատություններում նա դիտարկում է կապիտալի կուտակման և տնտեսական աճի տեմպերի փոխհարաբերությունը՝ սկսած երկու հարյուր տարի առաջվանից մինչև մեր օրերː Հարկային վիճակագրության կիրառման նրա հատուկ մոտեցումները թույլ տվեցին հավաքագրել տվյալներ տնտեսական էլիտայի ամենաբարձր օղակներ մասին, սահմանել նրանց հարստության կուտակման արագության մակարդակը և համեմատել այն մնացած հասարակությունների ու տնտեսություններ հետː Իր վերջին՝ «Կապիտալը 21-րդ դարում» գրքում Պիկետին, հիմնվելով վերջին 250 տարիների տնտեսական տվյալներ վրա, եզրակացրեց, որ հարստության կենտրոնացումը անընդհատ աճում է և չկա ոչ մի ինքնակարգավորումː Այս խնդրի լուծման համար առաջարկում է վերաբաշխում՝ համընդհանուր հարստության հարկի միջոցով[15][25] ː

Երկարաժամկետ տնտեսական անհավասարության ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի «Բարձր եկամուտները Ֆրանսիայում 20-րդ դարում» գիրքը (Les hauts revenus en France au XXe) նվիրված է Ֆրանսիայում բարձր եկամուտների հետազոտությանը, որը հիմնված էր ամբողջ 20-րդ դարի հարկաբյուջետային ծառայությունների տվյալների (մասնավորապես, ըստ եկամուտների հայտարարագրերի) վիճակագրական տվյալների վրաː Նա ընդլայնեց այս վերլուծությունների շրջանակը իր հայտնի «Կապիտալը 21-րդ դարում» գրքումː

Ֆրանսիայում անհավասարության էվոլյուցիայի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկետին ցույց է տալիս, որ Ֆրանսիայում եկամուտների անհավասարությունը կտրուկ նվազում է 20-րդ դարում, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմ հետոː Նա պնդում է, որ դա պայմանավորված է ունեցվածքի անհավասարության նվազմամբ, մինչդեռ աշխատավարձի անհավասարությունը մնում էր կայունː Պիկետին այս ժամանակահատվածում անհավասարության կրճատումը վերագրում է պրոգրեսիվ եկամտային հարկին, որը խաթարել է հարստության կուտակման թափը` նվազեցնելով այն գումարները, որոնք հարուստները կարող էին ուղղել խնայողություններինː

Պիկետին հանգում է այն եզրակացության, որ հարկերի կրճատումը նվազեցնում է հարուստների ֆինանսական ներդրումները (ինչն էլ հենց տեղի է ունեցել Ֆրանսիայում 1990-ական թվականների վերջերին) և կնպաստի նրան, որ խոշոր հարստության տիրապետողներին կվերածի ռանտյեի դասիː Այս միտումը կհանգեցնի նրան, ինչ նա անվանում է տոհմային կապիտալիզմ, որտեղ մի քանի ընտանիքներ տրապետվում են հարստության մեծ մասը[18] ː

Հիմնվելով վիճակագրական տվյալների վրա՝ Պիկետին ցույց է տվել Լաֆֆերի կորը, համաձայն որի բարձր եկամուտների համար սահմանված բարձր դրույքաչափերը (պրոգրեսիվ հարկում) նվազեցնում են բարձր վաստակելու ձգտումները, ինչը Ֆրանսիայի դեպքում աննշան էր[26] ː

Տարբեր երկրների համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկետին համեմատել է այլ զարգացած երկրներում անհավասարության վիճակը։ Համագործակցելով այլ տնտեսագետների, մասնավորապես Էմանուել Սաեսի հետ՝ նա հավաքագրել է վիճակագրական տվյալները այն նույն մեթոդաբանությամբ, ինչպես հավաքագրում էր Ֆրանսիայի վերաբերյալ իր ուսումնասիրությունների ժամանակː Արդյունքը զեկույցն էր՝ ԱՄՆ-ում[27] անհավասարության էվոլյուցիայի և անգլիախոս աշխարհում ու մայրցամաքային Եվրոպայում[28] տնտեսական զարգացումների վերաբերյալː Այս աշխատության համար Սաեսը արժանացել է Ջոն Բեյթս Կլարկ հեղինակավոր մրցանակիː

Ստացված արդյունքների համաձայն, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկզբնական շրջանում նկատվել է տնտեսական անհավասարության նվազում, ապա ինչպես մայրցամաքային Եվրոպայում, այնպես էլ աշխարհի անգլիախոս երկրներում վերջին երեսուն տարիների ընթացքում նկատվում է անհավասարության խորացումː

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխատության մեջ Պիկետին քննադատորեն է մոտենում Սայմոն Կուզնեցի և նրա հետևորդների աշխատության դրույթներինː Կուզնեցը առաջ քաշեց այն հիպոթեզը, որ արդյունաբերական հեղափոխության սկզբում եկամուտների անհավասարությունը նախ աճում է, բայց տնտեսական աճի հետ մեկտեղ միտում ունի նվազման՝ պայմանավորված ցածր արտադրողականության ոլորտներից (օրինակ՝ գյուղատնտեսություն) ավելի բարձր արտադրողականությամբ ոլորտներում աշխատուժի վերաբաշխմամբ (օրինակ՝ արդյունաբերություն)։ Այս ենթադրությունը հետագայում Կուզնեցի կորի հիմք հանդիսացավː

Պիկետին կարծում է, որ 1950-ական թվականների սկզբի իր նորարարական աշխատանքներում Կուզնեցի նշած միտումը պարտադիր չէ, որ խորքային տնտեսական ուժերի արդյունք լիներ (օրինակ ՝ միջոլորտային վերաբաշխումը կամ գիտատեխնիկական առաջընթացի հետևանքները)ː Աշխատավարձի տարբերությունը կրճատելու փոխարեն կրճատվեց գույքի արժեքի և դրա եկամտաբերության տարբերությունըː Եվ դրա պատճառները ներքին տնտեսական չէին (օրինակ՝ եկամտային հարկի ներդրումը)ː Արդյունքում եկամուտների անհավասարության նվազումը պարտադիր չի, որ լինի շարունակականː Գործնականում՝ ԱՄՆ-ում եկամուտների անհավասարությունը կտրուկ աճել է վերջին երեսուն տարիների ընթացքում՝ վերադառնալով 1930-ական թվականների մակարդակինː

Այլ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկետին հրապարակել է մի շարք աշխատություններ այլ ոլորտներում ևս, որոնք հաճախ առնչվում են տնտեսական անհավասարության թեմային։ Օրինակ՝ դպրոցների վերաբերյալ աշխատությունում պնդում է, որ տարբեր դպրոցներ միջև եղած տարբերությունը, հատկապես դասաժամերի հետ կապված, հանդիսանում է աշխատավարձերի անհավասարության պահպանման պատճառ[29] ː Նա նաև հրապարակել է առաջարկներ՝ Ֆրանսիայի կենսաթոշակային համակարգում և հարկային համակարգում փոփոխությունների կատարելու վերաբերյալ[30][31]ː Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդի հետ զրույցում նա ընդգծել է, որ առանց տնտեսության վրա էական ազդեցության՝ մեկ միլիոն ֆունտից ավելի եկամուտների դեպքում հարկային եկամուտների դրույքաչափերը կարող են բարձրացվել նույնիսկ ավելի քան 50%-ով[32] ː

«Ածխածին և անհավասարություն` Կիոտոյից մինչև Փարիզ» աշխատության մեջ (2015 թվական, համահեղինակ՝ Լուկաս Շանել)[33] ուսումնասիրում է ածխաթթու գազի (և այլ ջերմային գազերի) արտադրության փոփոխվող գլոբալ անհավասարությունը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Հեղինակները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ Կիոտոյի արձանագրության ստորագրումից հետո երկրների միջև CO2-ի առաջացման անհավասարությունը զգալիորեն կրճատվել է, բայց միևնույն ժամանակ, առանձին երկրներում սոցիալական խմբերի միջև անհավասարությունն աճել է։ CO2-ի գլոբալ արտանետումների գրեթե կեսի համար պատասխանատու է աշխարհի ամենաբարձր եկամուտներ ունեցող բնակչության 10%-ը, ԱՄՆ-ում այս խմբում ընդգրկված է բնակչության 60%-ը, Եվրամիությունում՝ 27%-ը, Ռուսաստանում՝ 20%-ը։ Հետազոտության արդյունքները մատնանշում են առավել հասցեական կլիմայական քաղաքականության ձևակերպման հնարավորությունը, որը, ազդելով բնակչության համեմատաբար փոքր մասի վրա, թույլ կտա կրճատել ջերմային գազերի արտանետումները արտաքին միջավայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Thomas Piketty, curriculum Vitae, septembre 2013
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. http://piketty.pse.ens.fr/fr/cv-fr
  5. Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  6. FCT (ֆր.)
  7. 7,0 7,1 Thomas Piketty (ֆր.)
  8. https://www.eeassoc.org/doc/upload/List_of_Past_Winners20150316092045.pdf
  9. https://lecercledeseconomistes.fr/evenements/prix-du-meilleur-jeune-economiste-2002/
  10. http://www.clubdelhorloge.fr/index.php?option=com_content&view=article&id=33&Itemid=129
  11. Piketty Thomas։ «CV»։ Վերցված է 2014-05-01 
  12. Newly Elected — April 2015 American Philosophical Society
  13. APS Member History
  14. Экономист Тома Пикетти — РБК: «Куда в России делись деньги?»
  15. 15,0 15,1 Paul Krugman, "Why We’re in a New Gilded Age, " The New York Review of Books, 8 May 2014, http://www.nybooks.com/articles/archives/2014/may/08/thomas-piketty-new-gilded-age/.
  16. Tanenhaus Sam (2014-04-25)։ «Hey, Big Thinker: Thomas Piketty, the Economist Behind ‘Capital in the Twenty-First Century’ Is the Latest Overnight Intellectual Sensation»։ New York Times։ Վերցված է 2014-04-26 
  17. 17,0 17,1 17,2 «Curriculum vitae»։ pse.ens.fr։ Վերցված է 2014-01-11 
  18. 18,0 18,1 John Cassidy, «Forces of Divergence», The New Yorker, 31 March 2014.
  19. «Thomas Piketty, a Not-So-Radical French Thinker»։ The Wall Street Journal։ Վերցված է 2014-12-08 
  20. «Thomas Piketty / France Inter»։ Franceinter.fr։ 2013-10-20։ Վերցված է 2014-06-16 
  21. Annie Kahn and Virginie Malingre (2007-02-22)։ «Les " French economists " font école»։ Le Monde։ Վերցված է 2010-09-28 (չաշխատող հղում)
  22. «Экономист Пикетти отказался от ордена Почетного легиона» (ռուսերեն)։ Lenta.ru։ Վերցված է 2015-01-02 
  23. Daniel Henninger (2009-03-12)։ «The Obama Rosetta Stone»։ The Wall Street Journal։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-17-ին։ Վերցված է 2010-09-28 
  24. See in particular his Introduction à la théorie de la redistribution des richesses, Economica, 1994.
  25. An In-depth review by Robert Boyer, leader of the French Régulation school in Régulation Review
  26. «Les Hauts revenus face aux modifications des taux marginaux supérieurs de l’impôt sur le revenu en France, 1970—1996», Économie et prévision, n° 138—139, 1999.
  27. doi:10.1162/00335530360535135
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  28. Piketty, T.; Saez, E. The Evolution of Top Incomes: A Historical and International Perspective(անգլ.) // The American Economic Review : journal. — 2006. — Т. 96. — № 2. — С. 200—205. и Top incomes over the twentieth century : a contrast between continental European and English-speaking countries / Atkinston, T.; Piketty, T.. — Oxford University Press, 2007.
  29. T. Piketty and M. Valdenaire, L’impact de la taille des classes sur la réussite scolaire dans les écoles, collèges et lycées français — Estimations à partir du panel primaire 1997 et du panel secondaire 1995, Ministère de l'éducation nationale, 2006.
  30. A. Bozio and T. Piketty, Pour un nouveau système de retraite : des comptes individuels de cotisations financés par répartition, Edition de l’ENS rue d’Ulm, collection du CEPREMAP n°14, 2008.
  31. Camille Landais, Thomas Piketty and Emmanuel Saez, Pour une révolution fiscale, ed. Le Seuil, 2011
  32. Andrew Sparrow, Thomas Piketty interviewed by Stewart Wood: Politics live blog, The Guardian, 16 June 2014.
  33. Тома Пикетти, Лукас Шанель Углерод и неравенство: от Киото до Парижа(անգլ.)