Դոմինիկ Ստրոս-Կան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկ Ստրոս-Կան
ֆր.՝ Dominique Strauss-Kahn
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1949(1949-04-25)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունHEC Փարիզ, Բրիստոլի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Կարնոյի լիցեյ, Փարիզ-Նանթեր համալսարան, Պիեր և Մարի Կյուրիի համալսարան, Փարիզի համալսարան, Albert I Lycée? և classe préparatoire aux grandes écoles?
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ, փաստաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Նենսի II-ի անվան համալսարան, Ֆրանսիա, Փարիզ-Նանթեր համալսարան և ԱՄՀ
ԱմուսինԱնն Սինկլեր
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Mayor of Sarcelles?, Managing Director of the International Monetary Fund?, Ֆրանսիայի ֆինանսների նախարար, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ալաուիթյան գահի շքանշանի Մեծ խաչ և Հանրապետության շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Dominique Strauss-Kahn Վիքիպահեստում

Դոմինիկ Գաստոն Անդրե Ստրոս-Կան (ֆր.՝ Dominique Gaston André Strauss-Kahn [dɔmiˈnik stʁos kan], ապրիլի 25, 1949(1949-04-25)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին գործադիր տնօրեն, որը, ներգրավված լինելով մի շարք ֆինանսական և սեռական սկանդալներում, համարվում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության սկանդալային քաղաքական գործիչ[4]։ Նա հաճախ էր հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում[5][6] և հենց նա հիմնադրեց փաստաբանական ընկերություն, որը կոչվում է «DSK Consultants» և 2006 թվականին գրեց մի գիրք, որը կոչվում է «365 ճամփորդություն»։ 2007 թվականի սեպտեմբերի 28-ին Ստրոս-Կանը իր երկրի պահպանողական նախագահ Նիկոլա Սարկոզիի աջակցությամբ նշանակվել է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն։ Նա աշխատեց այդ պաշտոնում մինչև 2011 թվականի մայիսի 18-ը, երբ հրաժարական ներկայացրեց այն մեղադրանքների պատճառով, որ նա սեռական ոտնձգության է ենթարկել հյուրանոցային սպասուհուն[7]։ Դրան հաջորդեցին այլ մեղադրանքներ։ Նա Փարիզի Արևմտյան Նանտեր տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր էր և 1997-1999 թվականներին եղել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար, ինչպես նաև եղել է Լիոնել Ժոսպենի «Ձախակողմյան կոալիցիայի» կառավարության կազմում։ Նա 2006 թվականին ուզում էր հաջողություն գրանցել Սոցիալիստական կուսակցության նախագահական առաջնությունում, բայց նոյեմբերին պարտվեց Սեգոլեն Ռուայալին։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինիկ Ստրոս-Կանը ծնվել է 1949 թ. ապրիլի 25-ին Փարիզի հարավային արվարձանում՝ Նոյլի-Սուր-Սին (Neuilly-sur-Seine), Հաուս-դե-Սին (Hauts-de-Seine): Նա փաստաբան Գիլբերտ Ստրոս-Կանի որդին է։ Ստրուս-Կանի հայրը Ալսատացի հրեա էր, իսկ մայրը Լորրեյնի կաթոլիկ, Ստրոս-Կանի մայրը Թունիսում գտնվող սեֆարդյան հրեական ընտանիքից էր[8]։ Նա 1951թվականին իր ծնողների հետ հաստատվել է Մարոկկոյի Ագադիր քաղաքում, բայց 1960-ականների երկրաշարժից հետո տեղափոխվել են Մոնակո, որտեղ իր հայրը աշխատել է որպես փաստաբան։ Մոնակոյում ապրելու տարիներին, Ստրոս-Կանը հաճախում էր Լիսե Ալբերտ 1-ի դպրոցը։ Ընտանիքը հետագայում վերադարձել է Փարիզ, որտեղ նա հաճախել է Լայկա Կարնոտի նախապատրաստական դասընթացներին։ Նա 1971 թվականին ավարտել է HEC Paris-ը, իսկ 1972 թվականին Sciences Po-ն և Փարիզի վիճակագրության ինստիտուտը։ Նա կտրվեց École nationale d'administration (Կառավարման ազգային դպրոց)-ի ընդունելության քննությունից, բայց նա ստացել է հանրային իրավունքի բակալավրի աստիճան, ինչպես նաև ասպիրանտուրայի և ագրեգացիայի աստիճան (1977) տնտեսագիտության համալսարանում՝ Փարիզ X համալսարանում (Նանթեր)[9]։

Քաղաքականությունից դուրս ունեցած կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-1981 թվականներին Ստրոս-Կանը մինչ Նանտրեր համալսարանում պաշտոն զբաղեցնելը դասախոսել է Նանսի-II համալսարանում՝ նախ որպես ասիստենտ, իսկ ավելի ուշ՝ որպես դոկտոր-պրոֆեսոր։ 1982 թվականին նշանակվել է Պլանի հանձնաժողովում որպես ֆինանսների վարչության պետ, իսկ ավելի ուշ զբաղեցրել է հանձնակատարի տեղակալի պաշտոնը, որտեղ պաշտոնավարել էր մինչև 1986 թվականը, երբ ընտրվեց Ազգային ժողովում։ 1993 թվականի խորհրդարանական ընտրություններում նրա դուրս մնալուց հետո, Ստրոս-Կանը հիմնադրեց DSK Consultants կորպորատիվ իրավաբանական խորհրդատվական ընկերությունը։ Ժոսպինի կառավարությունից հրաժարվելուց հետո, նախքան 2007 թվականին ԱՄՀ-ում իր նշանակումը, նա վերսկսեց իր ակադեմիական պարտականությունները՝ 2000 թվականից դասավանդելով տնտեսագիտություն Sciences Po-ում[10]։

Քաղաքական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրոս-Կանն առաջին ակտիվ անդամն էր Կոմունիստական ուսանողների միությունում[11], մինչ 1970-ականներին center d'éududes, de recherches et d'éducation socialiste (Սոցիալիստական կրթության ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոն, CERES)-ին միանալը, որի ղեկավարը Ժան-Պիեր Չևենեմենտ, 2002 թվականի ընտրությունների նախագահի թեկնածուն[11]։ Այնտեղ նա ընկերացել է Ֆրանսիայի ապագա վարչապետ Լիոնել Ժոսպինի հետ։ 1981 թվականին Նախագահ Ֆրանսուա Միտերանդի ընտրվելուց հետո նա որոշեց մնալ կառավարությունից դուրս։ Նա անդամակցեց Սոցիալիստական կուսակցությանը, որը ղեկավարում էր Լիոնել Ժոսպինը և հիմնեց Socialisme et judaïsme («Սոցիալիզմ և հուդաիզմ»)-ը։ Հաջորդ տարի նա նշանակվեց որպես կոմիսարիատ Commissariat au plan (Պլանավորման հանձնաժողով)-ում։ 1986 թվականին նա առաջին անգամ ընտրվեց Խորհրդարանի անդամ Haute-Savoie բնագավառում, իսկ 1988 թվականին՝ Val-d'Oise բնագավառում։ Ստրոս-Կանը դարձավ Ազգային ժողովի ֆինանսների հանձնաժողովի նախագահ և բուռն քննարկումներ ունեցավ ֆինանսների նախարար Պիեռ Բերեգովոյի հետ։

Արդյունաբերության նախարար (1991–93)[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Միտերանդը առաջադրվեց արդյունաբերության և արտաքին առևտրի կրտսեր նախարար Իդիթ Քրեսոնի սոցիալ-դեմոկրատական կառավարությունում[12]։ Նա պահպանում էր իր դիրքերը Պիեռ Բերեգովոյի կառավարությունում[13] մինչև 1993 թվականի ընդհանուր ընտրությունները[14]։ 1993 թվականի ընտրական պարտությունից հետո, Ստրոս-Կանը նշանակվեց նախկին վարչապետ Միշել Ռոկարդի՝ Groupe des Expert du PS- ի («Սոցիալիստական կուսակցության փորձագետների խումբ»)-ի նախագահ, որը ստեղծվել է Կլոդ Ալեգրի կողմից։ Նույն թվականին նա հիմնել է «DSK Consultants» փաստաբանական ընկերությունը և աշխատել որպես բիզնեսի իրավաբան։ 1994 թվականին Ռայմոնդ Լեվինը, որը Renault-ի տնօրենն էր, նրան հրավիրեց միանալ Բրյուսելում գտնվող Ֆրանսիական արդյունաբերության լոբբին՝ Cercle de l'Industrie-ին, որտեղ նա հանդիպեց միլիարդատեր գործարար Վինսենթ Բոլորեի և թոփ մենեջեր Լուի Շվիցերի հետ. Ստրոս-Կանը աշխատել է որպես գլխավոր քարտուղար, իսկ ավելի ուշ՝ որպես փոխնախագահ։ Լոբբիստական այս գործունեությունը նրան քննադատության էր արժանացնում ձախողված փոփոխությունների համար։ 1995 թվականի հունիսին նա ընտրվեց Սարկելի քաղաքապետ և ամուսնացավ հայտնի հեռուստալրագրող Անն Սինքլերի հետ, որը աշխատում էր TF1 մասնավոր հեռուստաալիքում և քաղաքական շոուի ղեկավարն էր։ Նա 1997 թվականին Ստրոս-Կանի կողմից էկոնոմիկայի և ֆինանսների նախարար նշանակվելուց հետո դադարեցրեց այս շոուի ներկայացումը, որպեսզի խուսափի շահերի բախումից, մինչդեռ Ստրուս-Կանը ինքն իր քաղաքապետի պաշտոնը հանձնեց Ֆրանսուա Պուպպոնիին` երկակի պատասխանատվությունից խուսափելու համար։

Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար (1997–99)[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին վարչապետ Լիոնել ժոսպինը Ստրոս-Կանին նշանակեց Էկոնոմիկայի, Ֆինանսների և Արդյունաբերության նախարար՝ նրան դարձնելով ամենաազդեցիկ նախարարներից մեկը իր Ձախակողմյան կոալիցիայի կառավարությունում։

Չնայած դա տեսականորեն հակասում էր Սոցիալիստական կուսակցության նախընտրական ծրագրին, բայց նա իրականացրեց մի ծրագիր, որն ի թիվս այլոց ներառում էր նաև IPO of France Télécom-ը. նա նաև հետազոտության և զարգացման ոլորտում իրականացրեց կործանարար որոշ քաղաքականություններ։ Ֆրանսիայի տնտեսությունն իր պաշտոնավարման ընթացքում գրանցել է հիանալի արդյունքներ. ՀՆԱ-ն աճել է, իսկ գործազրկությունն ու պետական պարտքը նվազել (1998 թ.-ին ստեղծվել է 300,000 աշխատատեղ, որը չի չկար 1969 թվականից ի վեր)։ Սա օգնեց ամրապնդել նրա ժողովրդականությունը և կարողացավ նվաճել նախկին աջակիցների՝ Լիոնել Ժոսպինի և Միշել Ռոկարդի վստահությունը և նրան դարձրեցին բարեփոխումների առաջնորդ (Socialisme et démocratie): 1998 թվականին նա տարածաշրջանային ընտրությունների համար դարձավ Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկը Ile-de-France-ի տարածաշրջանում (Փարիզ և արվարձաններ), որտեղ հաղթանակ տարավ ՀԾ-ն։ Բայց քանի որ Ստրոս-Կանը հրաժարվեց փոխանակել իր պաշտոնը Ile-de-France-ի գործադիր ղեկավարության հետ, այդ պատճառով Ժան-Պոլ Հյուքոնը դարձավ շրջանի խորհրդի նախագահը։ 1999 թվականին նա մեղադրվում է երկու ֆինանսական կոռուպցիայի մեջ, և համաձայն «Բալադուրի իրավագիտության» այդ մեղադրանքների դեմ պայքարելու համար որոշեց հրաժարվել իր նախարարի պաշտոնից։ Նրան փոխարինեց Քրիստիան Սաուտերը։ 2001 թ.-ի նոյեմբերին նա անմեղ ճանաչվեց և վերընտրվեց Val-d'Oise- ի արտահերթ ընտրություններում։ Որպես Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար, Ստրոս-Կանին հաջողվել է 5,5%-ով նվազեցնել ԱԱՀ-ն՝ շինարարության ոլորտում վերանորոգման աշխատանքների համար, դրանով իսկ աջակցելով այդ գործունեությանը։ Միևնույն ժամանակ, Ալեն Յուպպեի կառավարման ժամանակահատվածում նա նվազեցրել է բյուջեի դեֆիցիտը, որը կազմում էր ՀՆԱ-ի ավելի քան 3%-ը (1995–97): Նա այսպիսով ճանապարհ բացեց Ֆրանսիայի մուտքը դեպի եվրոգոտի։ Ստրոս-Կանին հաջողվեց Ժոսպինին և Ռոկարդի հետևորդներին ներգրավվել նույն քաղաքական շարժման մեջ (Socialisme et dmmocratie), բայց այն չհաջողվեց նրանց դարձնել ավելին, քան ոչ ֆորմալ ցանց։

Սոցիալիստական հանրահավաք «Զենիթ 2007»

Ընդդիմադիր կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի նախագահական ընտրություններում՝ խորհրդարանական մեծամասնությամբ Ժակ Շիրակի հաջողության հասնելուց հետո և Հանրային շարժման (UMP) մեծամասնության միության համար, Ստրուս-Կանը 2002 թվականի հունիսի 16-ին վերընտրվեց Խորհրդարանի անդամ՝ Val-d'Oise-ի 8-րդ բնագավառում։ 2003 թվականին նա նախ հրաժարվեց մասնակցել ՀԾ-ի նոր ղեկավարության, այնուհետև ընդդիմությանը կուսակցության համագումարին։ Բայց նա 2004 թ.-ի վերջին կրկին անդամակցեց կուսակցության ղեկավարությանը, և նա Մարտին Աուբրիի և Ջեք Լանգի հետ միասին իր վրա վերցրեց՝ 2007 թվականի նախագահական ընտրություններին Սոցիալիստական ծրագիրը կազմելու պատասխանատվությունը։ 2005 թվականի ամառային ժողովի ժամանակ նա հայտարարեց, որ լինելու է նախագահական ընտրությունների Սոցիալիստական կուսակցության առաջնային ընտրությունների թեկնածու։ Միևնույն ժամանակ, Ստրոս-Կանը Միշել Ռոկարդի հետ միասին հիմնեց «gauche en Europe» («To the Left in Europe») հետազոտական կենտրոնը[15]։ Ստրոս-Կանը ֆրանսիացի առաջին քաղաքական գործիչներից էր, ով մտավ բլոգոսֆեր[16], որի բլոգը դարձավ ամենաշատ այցելվողներից մեկը, Յուպպեի հետ միասին, Քվեբեկում գտնվելու ընթացքում[17]։ 2005 թվականի Ֆրանսիայի Եվրոպական Սահմանադրության հանրաքվեի ընթացքում Ստրոս-Կանն այնուհետև կազմակերպեց քարոզարշավ «Այո»-ի համար։ Ֆրանսիայի քաղաքացիների ավելի քան 54%-ը դա մերժեց՝ թուլացնելով Ստրոս-Կանի դիրքերը ՊՍ-ի ներսում, մինչդեռ ձախակողմյան Լորան Ֆաբիուսը, որը քարոզարշավ էր սկսել «Ոչ»-ի քվեարկության համար, ամրապնդեց իր դիրքերը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Ստրոս-Կանը՝ ետ մնալով Ռոյալից։ 2007 թ.-ի ապրիլի 13-ին Ստրոս-Կանը կոչ արեց «հակա-Սարկոզիի ճակատ»-ին առաջիկա նախագահական ընտրությունների երկու փուլերի համար[18][19]։ Սեգոլեն Ռոյալի պարտությունից հետո Ստրոս-Կանը սկսեց քննադատել ՊՍ-ի ռազմավարությունը և դրա նախագահ Ֆրանսուա Օլանդին[20][21]։ 2007 թվականի հունիսին Ֆաբիուսի հետ միասին նա հրաժարվեց կուսակցության ազգային տնօրինությունից[22]։ Ստրոս-Կանին թվում էր, թե նա 2012 թվականին պետք է ընտրվեր Ֆրանսիայի Նախագահի սոցիալիստական թեկնածու[23], քանի որ նա համարվում էր վաղ ֆավորիտ թեկնածու[24]։

ԱՄՀ-ի գործադիր տնօրեն (2007–11)[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. հուլիսի 10-ին նախագահ Նիկոլա Սարկոզիի (որը UMP կուսակցության անդամ էր) անմիջական աջակցությամբ Ստրոս-Կանը դարձավ եվրոպական կոնսենսուսային թեկնածու, ով լինելու էր ԱՄՀ-ի ղեկավարը։ Լեհաստանի նախկին վարչապետ Մարեկ Բելկանը ետ է վերցրել իր թեկնածությունը, քանի որ եվրոպական երկրների մեծամասնությունը դեմ էր դրան[25]։ Որոշ քննադատներ պնդում էին, որ Սարկոզին պետք է աջակցի Ստրոս-Կանին, որպեսզի նա լինի ԱՄՀ-ի գործադիր տնօրեն` Սոցիալիստական կուսակցությանը զրկելով ավելի հանրաճանաչ գործիչներից մեկից[26]։ Ստրոս-Կանը 27 երկիր ունեցող Եվրոմիության մի քանի երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Աֆրիկայի մեծ մասի աջակցությամբ, դարձավ ԱՄՀ-ի գործադիր տնօրեն։ 2007 թ.-ի սեպտեմբերի 28-ին Արժույթի միջազգային հիմնադրամի 24 գործադիր տնօրենները նրան ընտրեցին որպես նոր ղեկավար։ Ստրոս-Կանը փոխարինեց իսպանացի Ռոդրիգո Ռատոյին[27]։ 2007 թ. սեպտեմբերի 30-ին Դոմինիկ Ստրոս-Կանը պաշտոնապես դարձավ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր ղեկավար։ Հաջորդ միակ թեկնածուն չեխ Ժոզեֆ Տոսկովսկին էր, որը ներկայացնում էր Ռուսաստանը։ Ստրոս-Կանն ասել է. «Ես վճռականորեն կհետևեմ այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են ԱՄՀ-ին, որպեսզի ֆինանսական կայունությունը ծառայի միջազգային հանրությանը, ինչպես նաև խթանի աճը և զբաղվածությունը»[28]։ 2011 թ.-ի հունվարից ԱՄՀ զեկույցում պահանջվում էր, որ գլոբալ ֆինանսական համակարգի կայունացման համար ավելի մեծ դեր ունենան հատուկ նկարչական իրավունքները՝ (SDR)-ը[29]։ Ըստ զեկույցի, SDR-ների ընդլայնված դերը կարող է օգնել կայունացնել միջազգային դրամավարկային համակարգը։ Ավելին, շատ երկրների համար (բացառությամբ նրանց, ովքեր ԱՄՆ դոլարը օգտագործում են որպես իրենց արտարժույթ) մի շարք առավելություններ կստանան որոշ ակտիվներ, ինչպիսիք են նավթը և ոսկին, գնագոյացումը դոլարից SDR տեղափոխելու համար։ Որոշ մեկնաբանների համար սա կոչ է, որը նշանակում է՝ «նոր համաշխարհային արժույթ, որը կդրդի դոլարի գերիշխանությանը»։ Որոշ մեկնաբանների համար սա նշանակում է, «նոր համաշխարհային արժույթի կոչ», որը մարտահրավեր կդնի դոլարի գերիշխանությանը[30]։ 2008 թվականին ԱՄՀ խորհուրդը դիմեց քննիչի այն փաստարկի համաձայն, որ Ստրոս-Կանը սիրային կապ է ունեցել իր ենթակայության տակ գտնվող Պիրոսկա Նագիի հետ, որն այդ ժամանակ ամուսնացած էր տնտեսագետ Մարիո Բլեժերի հետ։ Նագին պնդում էր, որ Սթրոս-Կանը օգտվել է իր պաշտոնական դիրքից, որպեսզի ստիպի նրան լռեցնել[31]։ Հետագայում նա աշխատանքից հեռացվեց, և Ստրոս-Կանը օգնեց նրան նոր աշխատանք ունենալու հարցում[32]։ ԱՄՀ խորհուրդը հրապարակեց հետաքննության արդյունքները և հայտարարեց, որ Ստրոս-Կանը կշարունակի պաշտոնավարել[33][34]։ Ստրոս-Կանը հրապարակավ ներողություն խնդրեց այդ սիրային կապի համար. Ֆրանսիական շաբաթաթերթ՝ Le Journal du Dimanche-ն նրան անվանեց «le grand séducteur» (Գայթակղիչ անձ)[35]։ Նա ասաց, որ ներկա է եղել Գանձարանի նախկին քարտուղարի՝ Հենրի Պոլսոնի կողմից կազմակերպված ընթրիքին, որին մասնակցել են «ԱՄՆ խոշորագույն բանկեր»-ի մի շարք գործադիր տնօրեններ խոստովանեցին, որ նրանք (կամ գուցե ընդհանրապես բանկիրները) «չափազանց ագահ» էին և կրում էին ճգնաժամի համար պատասխանատվության բաժինը։ Նրանք ասացին, որ կառավարությունը պետք է ավելի շատ կարգավորումներ անցկացնի, քանի որ մենք չափազանց ագահ ենք և չենք կարող խուսափել դրանից։ Ստրոս-Կանը հայտարարեց, որ նախազգուշացրել է ԱՄՆ կառավարության մի շարք գերատեսչությունների ղեկավարներին մոտալուտ ճգնաժամի մասին։ Նա նաև ասաց. «Օրվա վերջում ամենաաղքատը, ինչպես միշտ, ամենից շատ վճարումն է կատարելու»[36]։ 2011-ի մայիսին, անդրադառնալով ԱՄՀ-ի սրտի փոփոխությանը` հօգուտ առաջադեմ, այլ ոչ թե նեոլիբերալ արժեքների, Ժոզեֆ Ստիգլիցը գրել է, որ Ստրոս-Կանն իրեն ապացուցել է, որ նա «խորաթափանց առաջնորդ» է[37]։ Նյու Յորքում սեռական ոտնձգությունների համար Ստրոս-Կանի ձերբակալությունից հետո, տնտեսագետ Էսվար Պրասադը հայտարարել է, որ եթե իրեն ստիպեն հրաժարվել ԱՄՀ-ի պաշտոնից «դժվար կլինի գտնել այնպիսի բանիմաց և հմուտ փաստաբան, որը հաստատությունը կպահի համաշխարհային դրամավարկային համակարգում»։ 2011 թվականի մայիսի 15-ին Ջոն Լիպսկինը՝ ԱՄՀ-ի երկրորդ ղեկավարը, նշանակվել է Գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար[38]։ 2011 թվականի մայիսի 18-ին Ստրոս-Կանը հրաժարական տվեց ԱՄՀ-ից, երբ մայիսի 15-ին Նյու Յորքի ոստիկանությունը սեռական ոտնձգությունների մեղադրանքով ձերբակալեց նրան։ Նա պատրաստվում էր դուրս գալ երկրից, երբ օդանավակայանի ոստիկանությունը պահանջեց, որ ինքնաթիռը թռիչք չկատարի, և ոստիկանների ուղեկցությամբ նրան տարան հարցաքննելու։ Գործը հետագայում փակվեց չպարզված հանգամանքներում գումար տալու շնորհիվ[39][40]։

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

2007–2011 թվականներին եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն, (հրաժարական է տվել սեռական ոտնձգությունների պատճառով)։

Կառավարության գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1993 թթ. Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարար
  • 1997–1999 թթ. Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար (հրաժարական տվեց)

Ընտրական մանդատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի Ազգային Ժողովի անդամ Val d'Oise (8-րդ ընտրատարածք), 1988-1991թթ. (1991 թ.-ին Նա դարձել է նախարար) և վերընտրվել է 1997 թ.-ին և 2007 թ.-ին)։ Ընտրվել է 1988 թվականին, վերընտրվել 1997, 2001, 2002, 2007 թվականներին։
  • 1986-1988 թթ.-ին եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ՝ Սավոյի համար։

Շրջանային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998–2001 թթ.-ին եղել է Իլ-դե-Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդում, (հրաժարական է տվել)։

Քաղաքային խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995–1997 թթ.-ին եղել է Սարկելեսի քաղաքապետ, (հրաժարական է տվել)։
  • 1997-2007 թթ.-ին եղել է Սարկելեսի փոխքաղաքապետը (2007 թ.-ին հրաժարական է տվել ԱՄՀ-ի գործադիր տնօրեն դառնալու համար)։ Վերընտրվել է 2001 թ.-ին։
  • 1989-2007 թթ.-ին եղել է Սարկելեսի քաղաքային ավագանի (2007 թ.-ին հրաժարական է տվել ԱՄՀ-ի գործադիր տնօրեն դառնալու համար)։ Վերընտրվել է 1995, 2001 թվականներին։

Ագլոմերացիայի համայնքի խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002–2007 թթ.-ին եղել է Վալ դե Ֆրանսիայի Ագլոմերացիայի համայնքի նախագահ (2007 թ.-ին հրաժարական է տվել ԱՄՀ-ի գլխավոր տնօրեն դառնալու համար)։
  • 2002–2007 թթ.-ին եղել է Վալ դե Ֆրանսիայի Ագլոմերացիայի համայնքի անդամ (2007 թ.-ին հրաժարական է տվել ԱՄՀ-ի գլխավոր տնօրեն դառնալու համար)։

Ռուսաստանի տարածքային զարգացման բանկի խորհուրդ (2013–)[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին Ստրոս-Կանը ստանձնեց Ռուսաստանի Տարածաշրջանային զարգացման բանկի խորհրդի պաշտոնը և անդամակցեց Ռուսաստանի պետական «Ռոզնեֆտ» նավթային ընկերության բանկային մասնաճյուղի ձեռնարկությանը[41]։ Դրանից կարճ ժամանակ անց նա ստանձնեց ևս մի նմանատիպ պաշտոն ստանձնեց Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամում (RDIF)[42]:

Սերբիայի կառավարության խորհրդական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 13-ին, Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վույշիչը հայտարարվեց, որ Ստրոս-Կանը կդառնա Սերբիայի կառավարության տնտեսական հարցերով խորհրդական, և որ հաջորդ շաբաթ նրան սպասում էին Բելգրադում[43][44]։

Հարավային Սուդանի կառավարության խորհրդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրոս-Կանը Հարավային Սուդանի կառավարությանը ըօգնել է ստեղծել բանկ[45]։

Դասախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին հաղորդում տարածվեց, որ Ստրոս-Կանը «աշխատել... դասախոսել է Ասիայի շրջանում»[45]։

Ներդրումներ բանկային և ցանկապատային ֆոնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 25-ին հայտարարվեց, որ Ստրոս-Կանը պետք է միանա Լյուքսեմբուրգում գործող փոքր ներդրումային բանկային ընկերությանը՝ Անատեվկային։ Ընկերությունը նաև պետք է փոխեր իր անունը կոչելով՝ Լեյն, Ստրոս-Կան և Գործընկերներ կամ ԼՍԿ (LSK)[46]: Ձեռնարկությունում նրա գլխավոր գործընկերը Թիերի Լեյնն էր[45]։ 2014 թվականին LSK-ն հայտարարեց 2 միլիարդ դոլար արժողությամբ հեջավորման ֆոնդի ստեղծման փորձի մասին։ 2014 թվականի նոյեմբերի 7-ին ընկերությունը սնանկացավ։ Շատ պարտավորվածություններ ի հայտ եկան Լեյնի ինքնասպանությունից հետո[47]։ 2014 թվականի նոյեմբերի 7-ին ընկերությունը սնանկացել է։ Թաքնված պարտավորությունները ի հայտ են եկել Լեյնի ինքնասպանությունից հետո[48]։

Հայտնվել է ֆրանսիական հանրային հեռուստատեսության «Եվրոյի պատմություն»-ը պատմող վավերագրական ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 15-ին ցուցադրվեց «Եվրոյի պատմություն»-ը վավերագրական ֆիլմը, որտեղ Ստրոս-Կանը ևս խոսել և մեկնաբանել է եվրոյի ճգնաժամի մասին, և նրա խոսքը ընդամնը տևել է հինգ րոպե։ Վավերագրական ֆիլմը պատմել է տնտեսագետ Դանիել Քոենը[45][49]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրոս-Կանն ունի չորս դուստր[50], նրանցից մեկը իր երկրորդ կնոջից է՝ Բրիջիթ Գիլմետտիից, ում հետ նա ամուսնացել էր 1984 թ.-ին[51]։ Նա 1991 թ.-ին ամուսնացավ երրորդ անգամ՝ ֆրանսիացի լրագրող Անն Սինքլերի հետ։ Սինքները իր մորական պապի՝ Փոլ Ռոզենբերգի հարստության մի մասի ժառանգորդն էր, ով զբաղվում էր արվեստի գործեր առնել և վառաճառելով։ Զույգը տուն ուներ Վաշինգտոնի Ջորջ թաուն թաղամասում[52], երկու բնակարան Փարիզում[53][54] և ամառանոց Մարաքեշում և Մարոկկոյում[55]։ Նա հաջողակ շախմատիստ է, ով վայելում է շախմատ խաղալը[56][57]։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Անն Սինքլերը թերթի հարցազրույցում ասաց, որ ինքը և Ստրոս-Կանը բաժանվել են։ Զույգը բաժանվել է 2013 թվականի մարտին։ 2013 թվականի մայիսի 25-ին Ստրոս-Կանը ներկայացավ 2013 թվականի Կաննի կինոփառատոնին իր նոր գործընկեր՝ Միրիամ Լ'Աուֆիրի հետ, ով ֆրանսիական հեռուստատեսության հաղորդակցման մենեջերն էր[58][59]։ 2015 թվականին դեկտեմբերին պարզ դարձավ, որ Ստրոս-Կանը, ԱՄՀ-ի գործադիր տնօրենն լինելու ժամանակ, ունեցել է գաղտնի սիրային կապ և ունի երեխա, որը ծնվել է 2010 թ.-ին[60]։

Նյու Յորքն ընդդեմ Ստրոս-Կանի և իր մեղադրանքների[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ի մայիսի 14-ին, 32-ամյա Նաֆիսատու Դիալոն, որը Նյու Յորքի Սոֆիտել հյուրանոցի սպասուհին էր[61][62], պնդում էր, որ Ստրոս-Կանը սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ այն բանից հետո, երբ նա մտել է իր սենյակ[63]: Նրան տնային կալանքի ենթարկեցին Նյու Յորքում գտնվող իր բնակարանում[64] : Սպասուհու հագուստի վրա հայտնաբերվեց սերմնահեղուկի նմուշ, և մայիսի 24-ին հաղորդվեց, որ ԴՆԹ-ի թեստերը ցույց են տվել, որ այն համընկնում է Ստրոս-Կանի տված ԴՆԹ-ի նմուշին[65]։ 2011 թ.-ի հունիսի 6-ին նրան ձերբակալեցին, բայց մեղավոր չճանաչեցին[66]։ 2011 թ.-ի հունիսի 30-ին, The New York Times-ը հաղորդում տարածեց, որ գործը գտնվում էր փլուզման եզրին՝ ենթադրյալ զոհի հավաստիության հետ կապված խնդիրների պատճառով, որոնք, ըստ NYPD-ի ներսում գտնվող աղբյուրների, բազմիցս ստել են ստացած առաջին իսկ հայտարարություն անելուց ի վեր։ Ըստ դատախազների, մեղադրողը խոստովանել է, որ ինքը ստել է նախնական քննությամբ զբաղվող երդվյալ ատենակալներին, ենթադրյալ հարձակման հետ կապված իրադարձությունների վերաբերյալ։ Դիալոն ասաց, որ թարգմանիչը սխալ է հասկացել իր ասածները[67][68]։ Հուլիսի 1-ին Սթրոս-Կանը ազատ արձակվեց տնային կալանքից[69]։ Երկարատև քննությունից հետո դատախազները միջնորդություն ներկայացրեցին մերժել Ստրոս-Կանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ նրանք համոզված չէին որ նա մեղավոր է, քանի որ կար լուրջ փաստերի պակաս և, հետևաբար, չեն կարող այնպես անել երդվյալ ատենակալները հավատան դրան[70][71]։ Միջնորդությունը տրվել է դատավոր Օբուսի կողմից 2011 թվականի օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում[72][73]։ Նա ասաց, որ Դիալոն ստել է այդ հանդիպմանը, և որ ինքը մտադրություն չունի բանակցել նրա դեմ հարուցված քաղաքացիական հայցի շուրջ[74]։ Հետագայում Ստրոս-Կանը գումարի դիմաց Դիալոյի հետ համաձայնություն ձեռք բերեց քաղաքացիական հայցի վերաբերյալ[75]։ Նյու Յորքի ձերբակալությունից հետո ներկայացվել են բազմաթիվ այլ մեղադրանքներ սեռական բնույթի չարաշահման մասին։ Գործի ընթացքում լրագրող Տրիստան Բանոնը հանդես եկավ այն պնդմամբ, որ Ստրոս-Կանը փորձել է բռնաբարել իրեն։ Սեպտեմբեր ամսին Բանոնը հայտարարեց, որ եթե քրեական հետապնդում չիրականացվի, ապա նա քաղաքացիական գործ կհարուցի Ստրոս-Կանի դեմ[76]։ Ըստ L'Express-ի զեկույցի, Ստրոս-Կանը խոստովանել է, որ փորձել է համբուրել Բանոնին[77]։ Հոկտեմբեր ամսին Ֆրանսիայի դատախազները հետաձգեցին հետաքննությունը[78][79]։ Նրանք նշել են, որ բռնաբարության փորձ կատարելու պնդման հետ կապված ապացույցների պակաս կա։ Ստրոս-Կանը Ֆրանսիայում հետաքննության էր ենթարկվել մարմնավաճառության բիզնեսում ներգրավված լինելու առիթով։ Այս մեղադրանքները վերաբերում են Լիլում, Փարիզում և Վաշինգտոնում գտնվող հյուրանոցներին[80], որոնք սեքս հավաքույթների համար մարմնավաճառներ են վարձում։ 2012 թ.-ի հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի դատախազը հայտարարեց, որ ինքը չի շարունակելու զբաղվել Ստրոս-Կանի հետ կապված հետաքննությամբ Վաշինգտոնում[81]։ 2013 թվականի հուլիսի 26-ին, ֆրանսիացի դատախազները հայտարարեցին, որ Ստրոս-Կանը պետք է կանգնի դատարանի առաջ Լիլիի Կառլթոն հյուրանոցում կատարված մեղադրանքների համար[82]։ 2015 թվականի հունիսի 12-ին Ստրոս-Կանը ազատվեց այս մեղադրանքներից[83]։ Աբել Ֆերարան (2014), ով «Բարի գալուստ Նյու Յորք» գեղարվեստական կինոնկարի ռեժիսորն էր, հիմնված էր Սթրոս-Կանի պատմության հիման վրա։ Ֆիլմում նկարահանվել են «Ժերայր Դեպարդիեն, որպես Դեվերո», Սթրոս-Կանի վրա մոդելավորված կերպար և Ժակլին Բիսեթը Սայմոնի կերպարում, նույն կերպ հիմնված է Անն Սինքլերի կերպարի վրա։ Սինքլերը ասաց, որ ֆիլմը «զզվելի է», իսկ Ստրոս-Կանի փաստաբանն ասաց, որ «իր պաշտպանյալը դատի կտա ֆիլմի արտադրողներին զրպարտանքի համար»[45]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Inflation et partage des surplus; le cas des ménages. Cujas, 1975. (with André Babeau and André Masson).
  • Économie de la famille et accumulation patrimoniale. Cujas. 1977.
  • La Richesse des Français- Epargne, Plus-value/Héritage. (with André Babeau). Paris: PUF, 1977. Collection « L'économiste » ed. Pierre Tabatoni. Enquête sur la fortune des Français.
  • Pierre Bérégovoy: une volonté de réforme au service de l'économie 1984–1993. Cheff, 2000. (with Christian Sautter)
  • La Flamme et la Cendre, Grasset, 2002, (ISBN 2-01-279122-0)
  • Lettre ouverte aux enfants d'Europe, Grasset, 2004, (ISBN 2-246-68251-7)
  • Pour l'égalité réelle: Eléments pour un réformisme radical, Note de la Fondation Jean Jaurès, 2004
  • DVD pour le Oui à la constitution, 2005
  • 365 jours, journal contre le renoncement, Grasset, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Nolen J. L. Encyclopædia Britannica
  4. «strauss kahn takes the-stand in french pimping trial». The Times of Israel. 2015 թ․ փետրվարի 9.
  5. Willsher, Kim (2011 թ․ մայիսի 15). «Dominique Strauss-Kahn's sex arrest could end presidential hopes». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  6. «Dominique Strauss-Kahn». Les Stars: Bios de Stars (ֆրանսերեն). Gala.fr. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  7. BOSCHAT, Nathalie; GAUTHIER-VILLARS, David; EL-GHOBASHY, Tamer (2011 թ․ մայիսի 19). «Strauss-Kahn Resigns From IMF». The Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
  8. Michel Taubmann (2011 թ․ մայիսի 5). «Qui est vraiment Dominique Strauss-Kahn». Le Point (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. «Dominique Strauss-Kahn». Republique-des-lettres.fr. 2010 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  10. "IMF Executive Board Selects Dominique Strauss-Kahn as IMF Managing Director", Press Release No. 07/211, 28 September 2007.
  11. 11,0 11,1 David Revault d'Allones, "Le PS donne au monde un grand argentier" in Libération, 29 September 2007 (fr) read on-line
  12. « Gouvernement Edith Cresson », Feb 2012, Assemblee Nationale, 17 May 1991 (fr)
  13. "Gouvernement Pierre Bérégovoy", Feb 2012, Assemblee Nationale, 5 April 1992 (fr)
  14. "Gouvernement Édouard Balladur", Feb 2012, Assemblee Nationale, 31 March 1993 (fr)
  15. «gauche-en-europe.org - gauche-en-europe Resources and Information». ww1.gauche-en-europe.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  16. «Le blog de Dominique Strauss-Kahn». Blogdsk.net. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  17. [1] Le Figaro, 10 August 2006 (fr) Արխիվացված 29 Սեպտեմբեր 2007 Wayback Machine
  18. «A Look behind the Operation for an Alliance of the Center». L'Humanité. 2007 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  19. [2] Արխիվացված 10 Նոյեմբեր 2007 Wayback Machine
  20. «The Hardline Right Moves into the Élysee Palace – Sarkozy Wins the French Presidential Election». L'Humanité. 2007 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  21. [3] Արխիվացված 27 Օգոստոս 2007 Wayback Machine
  22. [4] L'Humanité, 29 June 2007 (fr) Արխիվացված 29 Սեպտեմբեր 2007 Wayback Machine
  23. Willard, Anna (2010 թ․ փետրվարի 4), IMF chief says may quit early; eyes French politics?, Reuters
  24. «Sondages Ifop-JDD: L'étau se resserre entre Hollande et DSK». Lejdd.fr. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  25. FMI : Strauss-Kahn candidat officiel de l'Union européenne Արխիվացված 2007-08-13 Wayback Machine, Le Figaro, 10 July 2007 (fr)
  26. «France's Sarkozy wants Strauss-Kahn as IMF head». Reuters. 2007 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.
  27. «IMF Managing Directors». img.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  28. «Frenchman is named new IMF chief». BBC News. 2007 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  29. «Enhancing International Monetary Stability-A Role for the SDR?». Imf.org. 2011 թ․ հունվարի 7. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  30. Heather Stewart (2011 թ․ փետրվարի 10). «IMF boss calls for global currency». Guardian. UK. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  31. «Woman in 2008 Affair Is Said to Have Accused I.M.F. Director of Coercing Her». The New York Times. 2011 թ․ մայիսի 16.
  32. Bremner, Charles (2008 թ․ հոկտեմբերի 20). «Nicolas Sarkozy dismay as Dominique Strauss-Kahn in sex scandal». The Times. London. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  33. «IMF director cleared over affair». BBC News. 2008 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  34. «IMF director retains job despite affair — CNN.com». CNN. 2008 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  35. «Dominique Strauss-Kahn: The Great Seducer». IBTimes. 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  36. Charles Ferguson; և այլք:. «Inside Job screenplay» (PDF). Sony Pictures Classics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  37. Joseph Stiglitz (2011 թ․ մայիսի 7). «The IMF's change of heart». Aljazeera. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  38. Pylas, Pan (2011 թ․ մայիսի 17). «Arrest may cloud Europe's debt talks». Boston Globe.
  39. Sudeep Reddy; Bob Davis (2011 թ․ մայիսի 19). «IMF Director Resigns, Denying Allegations». The Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
  40. Gerry Mullany (2011 թ․ մայիսի 19). «Dominique Strauss-Kahn Resigns From I.M.F.». The New York Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
  41. Kramer, Andrew E. (2013 թ․ հուլիսի 15). «Strauss-Kahn Re-emerges in Finance, in Russia». The New York Times.
  42. Sputnik (2013 թ․ հուլիսի 20). «Ex-IMF Head Joins Russiano Investment Fund Supervisory Board». ria.ru.
  43. «Europe - Strauss-Kahn hired to advise Serbia». France 24. 2013 թ․ սեպտեմբերի 13.
  44. «Dominique Strauss-Kahn to advise Serbian government, official says - CNN.com». CNN. 2013 թ․ սեպտեմբերի 13.
  45. 45,0 45,1 45,2 45,3 45,4 Kauffmann, Sylvie, "Why D.S.K. Won't Go Away", New York Times op-ed, 24 May 2014. Retrieved 2014-05-26.
  46. «Dominique Strauss-Kahn embarks on new career as investment banker». Financial Times.
  47. Patel, Sisal S. "Former J.P. Morgan banker challenges regulators, and other banking reads" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, MarketWatch, 20 March 2014. Retrieved 2014-03-20.
  48. dpa (2014 թ․ նոյեմբերի 7). «Insolvenzverfahren: Strauss-Kahns Finanzfirma ist pleite». handelsblatt.com.
  49. «FRANCE 2 - Programmes, vidéos et replay - Pluzz FRANCE 2». www.france.tv.
  50. Julia Amalia Heyer (2011 թ․ մարտի 31). «IMF Boss May Challenge Sarkozy for French Presidency». Der Spiegel. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  51. Samuel, Henry (2011 թ․ մայիսի 17). «Second wife says New York sex attack 'unthinkable'». Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  52. «IMF chief and Georgetown resident charged in NYC assault of maid». Georgetown dish. 2011 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  53. Brian Love (2011 թ․ մայիսի 15). «Strauss-Kahn, France's would-be president». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  54. Willsher, Kim; Gallagher, Paul (2011 թ․ մայիսի 15). «Dominique Strauss-Kahn accused of sex attack on maid». The Guardian. London.
  55. Boris Thiolay (2011 թ․ նոյեմբերի 5). «D'où vient le riad du couple DSK-Sinclair?». L'Express.
  56. Strauss-Kahn Bailouts Give IMF Chief Popularity Over Sarkozy By Richard Tomlinson and Sandrine Rastello - 26 January 2011 12:01 AM GMT Bloomberg Markets Magazine
  57. Hudson, John (2011 թ․ մայիսի 24). «Washingtonian's Fawning Strauss-Kahn Profile Gets a Rewrite». The Atlantic Wire. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  58. Dominique Strauss-Kahn zeigt seine Neue - Die Welt
  59. Dominique Strauss-Kahn sur le tapis rouge de Cannes , Le Figaro, 25 May 2013
  60. Samuel, Henry (2015 թ․ դեկտեմբերի 17). «DSK 'has a five-year-old love child born while he was still IMF chief'». The Telegraph. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  61. Dominique Strauss-Kahn accuser gives first interview BBC News 25 July 2011
  62. Rushe, Dominic (2011 թ․ հուլիսի 25). «Strauss-Kahn Accuser Breaks Silence». The Guardian. London.
  63. Hossenbal, Mark (2011 թ․ մայիսի 19). «Exclusive: Sofitel waited hour to report crime: source». Reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  64. Rosen, Jeff (2011 թ․ մայիսի 20). «Ex IMF chief Strauss-Kahn gears up for release from jail». NBC News News. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  65. «Dominique Strauss-Kahn DNA 'linked to maid'». BBC. 2011 թ․ մայիսի 24. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  66. «Ex-IMF chief Strauss-Kahn pleads not guilty at arraignment». CNN. 2011 թ․ հունիսի 6. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  67. Saletan, William (2011 թ․ օգոստոսի 23). «Frame the Victim: Prosecutors oversold the case against Dominique Strauss-Kahn. Now they're overselling the case against his accuser». Slate. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
  68. Roberts, Robin (2011 թ․ օգոստոսի 18). «DSK Accuser Nafissatou Diallo: Full Interview [33:42]». ABC News. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
  69. John Eligon (2011 թ․ հուլիսի 1). «Strauss-Kahn Released as Case Teeters». The New York Times. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  70. Eligon, John (2011 թ․ օգոստոսի 23). «Judge Orders Dismissal of Charges Against Strauss-Kahn». The New York Times. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  71. Wall Street Journal (2011 թ․ օգոստոսի 22). «DA Moves to Abandon Strauss-Kahn Charges». wsj.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  72. «All charges against Dominique Strauss-Kahn dismissed». LA Times. 2011 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  73. The People of the State of New York (2011 թ․ օգոստոսի 22). «Recommendation for Dismissal of Strauss-Kahn Case». The New York Times. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  74. Fraser, Christian (2011 թ․ սեպտեմբերի 18). «Dominique Strauss-Kahn rues New York hotel maid liaison». BBC News. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  75. Vera Chinese; Daniel Beekman (2012 թ․ դեկտեմբերի 10). «Chambermaid Nafissatou Diallo and Dominique Strauss-Kahn settle civil lawsuits stemming from alleged hotel rape». Daily News (New York). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին. «'I thank everyone who supported me all over the world,' Diallo says leaving courthouse»
  76. «French author Tristane Banon vows to sue Dominique Strauss-Kahn». The Australian. 2011 թ․ սեպտեմբերի 21.
  77. Chung, Jen (2011 թ․ սեպտեմբերի 16). «Dominique Strauss-Kahn Admits He Tried To Kiss French Writer». Gothamist. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  78. «French Strauss-Kahn sex assault probe dropped». Reuters. 2011 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  79. Cazi, Emeline (2011 թ․ հոկտեմբերի 13). «La plainte de Tristane Banon contre Dominique Strauss-Kahn classée sans suite». Le Monde (French). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  80. «DSK investigated over prostitution allegations». Australian Broadcasting Corporation. 2012 թ․ մարտի 27.
  81. «French prosecutor drops Strauss-Kahn 'gang rape' probe». CNN. 2012 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  82. Willsher, Kim (2013 թ․ հուլիսի 26). «Dominique Strauss-Kahn to stand trial for pimping, French prosecutors say». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  83. Breeden, Aurelien (2015 թ․ հունիսի 13). «Dominique Strauss-Kahn Acquitted of Pimping Charges». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

National Assembly of France
Նախորդող:
Իվես Սաուտյեր
Հոութ-Սավոի Ազգային ժողովի Պատգամավոր

1986–1988
Հաջորդող:
Միշել Մեյլան
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Ռայմոնդ Լամոնթագ
Սարկելլեսի Քաղաքապետ
1995–1997
Հաջորդող:
Ֆրանսուա Պուպպոնի
Նախորդող:
Ժան Արտուիս
Ֆինանսների նախարար
1997–1999
Հաջորդող:
Քրիստիան Սաութեր
Նախորդող:
Ռոդրիգո Ռատո
Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրեն
2007–2011
Հաջորդող:
Ջոն Լիպսկի
Acting
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Ստրոս-Կան» հոդվածին։