Jump to content

Ջոն Բեյթս Կլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլարկ (այլ կիրառումներ)
Ջոն Բեյթս
Կլարկ

John Bates
Clark
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1847
ԾննդավայրՓրովիդենս,
Ռոդ-Այլենդ նահանգ
Մահացել էմարտի 21, 1938
Մահվան վայրՆյու Յորք
ԳերեզմանԼեյքվուդի գերեզմանատուն[1]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունԱմհերստի քոլեջ, Հայդելբերգի համալսարան և Ցյուրիխի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններնախագահ
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներFrederick Huntington Clark?[2] և Ջոն Մորիս Կլարկ[2]
Ստորագրություն
Изображение автографа
 John Bates Clark Վիքիպահեստում

Ջոն Բեյթս Կլարկ (անգլ.՝ John Bates Clark, հունվարի 26, 1847(1847-01-26)[4][5][6][…], Փրովիդենս, ԱՄՆ[3] - մարտի 21, 1938(1938-03-21)[3][4][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի տնտեսագետ[7][8], սահմանային արտադրողականության տեսության հեղինակ, մարժինալիզմի ամերիկյան դպրոցի հիմնադիր[9], տնտեսագիտության բնագավառում նորդասական (նեոկլասիկ) ուղղության ներկայացուցիչ, Ամերիկյան տնտեսագիտական ընկերության հիմնադիրներից մեկը և 1894-1895 թթ. դրա նախագահը։ Դասախոսել է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում, որտեղ պաշտոնավարել է որպես պրոֆեսոր։ Եռանդուն կերպով մասնակցել է գիտական, հասարակական կարևոր իրադարձություններին։ Հայացքներով պացիֆիստ էր, Ազգերի լիգայի աջակից ու ջատագով։ Ստեղծագործական վաղ շրջանի աշխատանքներում պայքարել է կապիտալիզմի ու մոնոպոլիաների դեմ, հասուն շրջանում դարձել կապիտալիզմի պաշտպան, քարոզել իր հավատը առ այն, որ ազատական (լիբերալ) տնտեսության մեջ հնարավոր է հասնել դասակարգային հետաքրքրությունների ներդաշնակության:։

Աշխատանքը և կապիտալը համարել է արդյունքի արժեքը ձևավորող հավասարազոր գործոններ, նաև պնդել, որ հասարակական արդյունքի բաշխումն իրականացվում է ազգային եկամտի մեջ արտադրության գործոններից (աշխատանք, կապիտալ, հող) յուրաքանչյուրի ներդրմանը համապատասխան, այստեղից էլ՝ կապիտալիստական հասարակարգում շահերի ներդաշնակությունը։

Ջոն Բեյթս Կլարկի որդին՝ Ջոն Մորիս Կլարկը, նույնպես տնտեսագետ էր[10], տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կարևոր աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Բեյթս Կլարկը հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից, մասնագետների կարծիքով, առավել կարևոր են հետևյալ երկերը.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Блауг М. Кларк, Джон Бейтс // 100 великих экономистов до Кейнса = Great Economists before Keynes։ An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.։ Экономикус, 2008. — С. 134-137. — 352 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-01-9
  • Блюмин И. Г. Американская школа в буржуазной политической экономии // Критика буржуазной политической экономии։ В 3 томах. — М.։ Изд-во АН СССР, 1962. — Т. I. Субъективная школа в буржуазной политической экономии. — С. 228-430. — VIII, 872 с. — 3 200 экз.
  • Кларк Джон Бейтс / Сарычев В. Г. // Большая советская энциклопедия։ в 30 т. / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М.։ Советская энциклопедия, 1973. — Т. 12։ Кварнер — Конгур. — 624 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 Geni(բազմ․) — 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кларк Джон Бейтс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  7. «John Bates Clark, American economist» (անգլերեն). Encyclopaedia Britannica. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. «Clark, John Bates» (անգլերեն). encyclopedia.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. Агапова И. История экономической мысли
  10. «John Maurice Clark, American economist» (անգլերեն). Encyclopaedia Britannica. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 477
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բեյթս Կլարկ» հոդվածին։