Կիոտոյի արձանագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասնակցությունը Կիոտոյի արձանագրությանը 2010 թ-ի դրությամբ,
Կանաչ = երկրները, որոնք ստորագրել և վավերացրել են պայմանագիրը
             (Հավելված I & II երկրները՝ մուգ կանաչ)
Մոխրագույն = երկրները, որոնք դեռ չեն որոշել
Շականակագույն = մտադիր չէ վավերացնել այս փուլում.

Կիոտոյի արձանագրություն (անգլ.՝ Kyoto Protocol), միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) 1997 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թ.-ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Համաձայնագրի մանրամասները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանակական պարտավորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիոտոյի արձանագրությունը դառնում է շրջակա միջավայրի պաշտպանության մասին առաջին գլոբալ համաձայնագիրը, որը հիմնվել է ղեկավարման շուկայական մեխանիզմի՝ ջերմոցային գազերի արտանետումների քվոտաների միջազգային առևտրի մեխանիզմի վրա։ Արձանագրության B հավելվածի երկրները 2008 թ. հունվարի 1-ից 2012 թ,. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանել էին արտանետումների սահմանափակման կամ կրճատման քանակական պարտավորություններ։ Սահմանափակման նպատակն է այդ ժամանակահատվածում 1990 թ.-ի տվյալների համեմատ 5.2%-ով նվազեցնել վեց տեսակի գազերի (CO2, CO4, N2O, SF6 և այլն) արտանետումների համախառն միջին մակարդակը։ Հիմնական պարտավորությունները իրենց վրա վերցրեցիր ինդուստրիալ երկրները.

Զարգացող երկրները՝ ներառյալ Չինաստանն ու Հնդկաստանը, որևէ պարտավորություն չստանձնեցին։

Հետագա տարիներին պարտավորությունները կլինեն խորհրդակցությունների շարքի առարկան, որը բացվել էր Կիոտոյի արձանագրության կողմերի առաջին հանդիպման ընթացքում (MOP-1, անգլ.՝ Meeting of the Parties to the Kyoto Protocol), որը տեղի է ունեցել Մոնրեալում 2005 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Ճկունության մեխանիզմները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրությունը նախատեսում է այսպես կոչված ճկունության մեխանիզմներ.

  • Քվոտաների առևտուրը, որի դեպքում պետությունը կամ առանձին տնտեսվարող սուբյեկտները նրա տարածքում կարող են վաճառել կամ գնել ազգային, տարածքային կամ միջազգային շուկաներում ջերմոցային գազերի արտանետումների քվոտաներ,
  • Համատեղ իրականացման ծրագրեր. ջերմոցային գազերի կրճատման ծրագրեր, որոնք իրականացվում են Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի (PNKN), հավելված I-ի որևէ երկրի տարածքում՝ ամբողջությամբ կան մասնակի ի հաշիվ հավելված I-ի այ երկրների ներդրումների,
  • Մաքուր զարգացման մեխանիզմները, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ծրագիր է, որն իրականացվում է PNKN-ի որևէ երկրի տարածքում (սովորաբար զարգացող), որը չի մտնում հավելված I-ի մեջ, ամբողջությամբ կամ մասնակիորեն PNKN-ի հավելված I-ի մեջ մտնող երկրների ներդրումների հաշվին։

Ճկունության մեխանիզմները մշակվել էին PNKN-ի կողմերի 6-րդ կոնֆերանսում (COP-7), որը տեղի է ունեցել 2001 թ. Մարակեշում (Մարոկկո) և հաստատվել 2005 թ. վերջին Կիոտոյի արձանագրության կողմերի առաջին հանդիպման ընթացքում (MOP-1)։

MOP-1 Մոնրեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիոտոյի արձանագրության կողմերի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2005 թ. նոյեմբերի 9 Մոնրեալում (Կանադա)։ Այն միաժամանակ դարձավ PNKN-ի կողմերի 11-րդ կոնֆերանսը (COP-11 անգլ. Conference of Parties of the UNFCCC)։ Այդ իսկ պատճառով ֆորմալ տեսանկյունից Մոնրեալում զուգահեռաբար տեղի էր ունենում երկու միջոցառում՝ COP-11 և COP/ MOP-1։ Կիոտոյի արձանագրության կողմերի երկրորդ հանդիպումը KC-12\CC-2 և PNKN-ի կողմերի 12-րդ կոնֆերանսը տեղի ունեցան Նայրոբիում (ՔենիաԿլիմայի հարցերով կարևոր որոշումներ այդ հանդիպումներում չեն կայացվել։

MOP-3 Բալի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիոտոյի արձանագրության կողմերի երրորդ հանդիպումը և միաժամանակ PNKN-ի կողմերի 13-րդ կոնֆերանսը տեղի ունեցան 2007 թ. դեկտեմբերի 3-ից մինչ դեկտեմբերի 14-ը։

Արձանագրության ստորագրմանը մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրությունը ստորագրած երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացարձակ մեծամասնությունը, գրեթե բոլոր երկրները

Արձանագրությունը ստորագրած, բայց չվավերացրած երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանագրությունը չստորագրած երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]