Էռնստ Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Էռնստ Հոֆման
ETA Hoffmann 2.jpg
Ծնվել է հունվարի 24, 1776({{padleft:1776|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2]
Ծննդավայր Կյոնիգսբերգ[3]
Վախճանվել է հունիսի 25, 1822({{padleft:1822|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2] (46 տարեկանում)
Վախճանի վայր Բեռլին[3]
Մասնագիտություն կոմպոզիտոր, դատավոր, ծաղրանկարիչ, նկարիչ, մանկագիր, գրող[4], դիրիժոր և սցենարիստ
Լեզու գերմաներեն[5]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրեր օպերա
Ուշագրավ աշխատանքներ Ունդինա
Hoffmann Signature.gif
E. T. A. Hoffmann Վիքիպահեստում

Էռնստ Հոֆման Թեոդոր Ամադեուս (գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann, հունվարի 24, 1776[1][2] , Կյոնիգսբերգ[3] - հունիսի 25, 1822[1][2] , Բեռլին[3]), ռոմանտիզմի ուղղությանը պատկանող գերմանացի գրող, երգահան, բեմանկարիչ, երաժշտական քննադատ, նկարիչ։ Հայտնի է գրոտեսկով, սուր հումորով ու երգիծանքով հագեցած ֆանտաստիկական նովելներով, որոնցից շատերն այսօր էլ ժողովրդականություն են վայելում ոչ միայն գերմանալեզու երկրներում («Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»[6], «Պստիկ Ցախեսը» և այլն)։ Նվազ ճանաչված է որպես երգահան, թեև նրա «Ունդինա» օպերայի առաջին բեմադրությունը 1816 թ. հաջողություն է ունեցել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոֆմանի «Ասպետ Գլյակը» (1809), «Ցոհան Կրայսլերի, խմբավարի երաժշտական տառապանքները» (1810), «Դոն Ժուան» (1813) նովելները հետագայում ամփոփվել են «Ֆանտազիաներ՝ Կալլոյի ոգով» ժողովածուի մեջ։ «Ոսկե կճուճ» (1814) վիպակում աշխարհը պատկերված է երկու պլանով՝ իրական ու ֆանտաստիկ։ «Սատանայի էլիքսիրը» (1815-1816) վեպում իրականությունը ներկայացվում է որպես գերբնական չար ուժերի տարերք։ Հոֆմանը գրել է նաև «Թատրոնի մի դիրեկտորի զարմանալի տառապանքները» (1819), «Գիշերային պատմվածքներ» (մաս 1-2, 1817), «Սերապիոն եղբայրներ» (1-4, 1819-1821), «Լվերի տիրակալը» (1822) և այլ գործեր։ Վարշավայում, որտեղ ծառայել է որպես պալատական խորհրդատու (1804-1807), կազմակերպել է ֆիլհարմոնիկ ընկերություն, սիմֆոնիկ նվագախումբ։ 1807 - 1813-ին որպես դիրիժոր, կոմպոզիտոր և բեմանկարիչ աշխատել է Բեռլինի, Բամբերգի, Լայպցիգի և Դրեզդենի թատրոններում։

Հոֆմանը ռոմանտիկական երաժշտական գեղագիտության հիմնադիրներից է։ Հեղինակել է Գերմանիայի առաջիև ռոմանտիկական «Ունդինա» (1813) օպերան, սիմֆոնիաներ, «Ավրորա» օպերան, խմբերգեր, կամերային երկեր, երաժշտագիտական հոդվածներ։ Նրա շատ երկերի հիման վրա ստեղծվել են երաժշտական ստեղծագործություններ (Դելիբի «Կոպելիա» և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետը), ազդեցությունն են կրել Վեբերը, Շումանը, Վագները, բանաստեղծական կերպարները մարմնավորվել են Շամանի («Կրայսլերիանա»), Վագների («Թռչող հոլանդացին»), Ադանի («Ժիզել»), Դելիբի («Կոպելիա») և այլոց երկերում։ Հոֆմանն ազդել է Էդգար Ալան Պոյի և Հովարդ Լաֆկրաֆտի ստեղծագործության վրա։ Նա Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (1881) և Լաչչետիի «Հոֆման» (1912) օպերաների հերոսն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118552465 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Гофман Эрнст Теодор Амадей, Гофман Эрнст Теодор Амадей // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Record #118552465 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb11907623v Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. թարգմանվել է հայերեն` Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը: Հեքիաթ-վիպակ / Է.Թ.Ա. Հոֆման; Թարգմ.՝ Է. Մակարյան; Նկ.՝ Ե. Սադովնիկովա. - Երևան: Արևիկ, 1988. - 62 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png