Էրեբունի (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Էրեբունի
Տեսակհրատարակչություն
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրված1968
Լուծարված1990-ականների սկիզբ
Գլխադասային գրասենյակՓարիզ
գլխավոր խմբագիրՎարդերես Գարակյոզյան
Անվանված էԷրեբունի
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
մասնաճյուղեր Բեյրութում, Նյու Յորքում

«Էրեբունի» հրատարակչություն, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 1968 թվականին (Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակի հոբելյանական օրերին) հիմնված հայկական հրատարակչություն, որը գործել է մինչև 1990-ական թվականների սկիզբը[1]։ Մասնաճյուղեր է ունեցել Լիբանանում (Բեյրութ), ԱՄՆ–ում (Նյու Յորք

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էրեբունի» հրատարակչությունը սփյուռքահայ դպրոցների և դպրոցահասակ երեխաների համար տպագրել է հայ դասական և ժամանակակից գրողների մանկական և այլ ստեղծագործություններ, նպաստել հայ մշակույթի տարածմանը արտասահմանյան երկրների հայկական և օտար շրջաններում։

Հրատարակել է Հովհաննես Թումանյանի «Գիքորը», «Քաջ Նազարը», «Անբախտ վաճառականները», «Փարվանան», «Թմկաբերդի առումը», «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Աղավնու վանքը», Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-պույ մուկիկը», Ավետիք Իսահակյանի «Առակները», Ստեփան Զորյանի «Սմբատ Բագրատունին», Վախթանգ Անանյանի «Որսորդական պատմվածքները» (11 պրակ)՝ հայ նկարիչների (Գրիգոր Խանջյան, Ալեքսանդր Գրիգորյան, Կարեն Սմբատյան, Արտո Յարալյան, Ռուբեն Մանուկյան, Ա. Ազիզյան) պատկերազարդումներով։

«Մատենաշար ժամանակակից սփյուռքահայ բանաստեղծության» խորագրով «Էրեբունի» հրատարակչությունը լույս է ընծայել Բյուզանդ Թոփալյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Եղիվարդի, Գառնիկ Ադդարյանի, Մուշեղ Իշխանի, Զահրատի, Զարեհ Խրախունու, Արսեն Ճանյանի, Վարդերես Գարակյոզյանի և ուրիշների բանաստեղծությունների ժողովածուները։ Իրականացրել է «Հայկական խաչքարեր» գեղատիպ ալբոմի տպագրությունը (1973)։ «Էրեբունիում» են լույս տեսել «Էջմիածնի գանձեր» (1984) և Մանյա Ղազարյանի «Հայկական գորգ» (1988) ալբոմները[1]։ Հրատարակել է (1970-ից) Հայաստանի պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի պատկերներով գունատիպ պատի օրացույցներ, բացիկներ։

«Էրեբունի» հրատարակչությունը նպաստել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, կազմակերպել է հայ նկարիչների գործերի ցուցահանդես–վաճառք Բեյրութում (1974), Ֆրանսիայում (1977)։

Խմբագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էրեբունի» հրատարակչության անփոփոխ գլխավոր խմբագիրն է եղել Վարդերես Գարակյոզյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 398. ISBN 978-5-89700-042-5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 91