Բյուզանդ Թոփալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բյուզանդ Թոփալյան
Բյուզանդ Թոփալյան.jpg
Ի ծնե հայ․՝ Բիւզանդ Թօփալեան
Ծնվել է 1902[1]
Ծննդավայր Այնթապ, Թուրքիա
Վախճանվել է ապրիլի 29, 1970(1970-04-29)
Մահվան վայր Deuil-la-Barre[2]
Ազգություն հայ
Կրթություն Ժյուլիանի ակադեմիա և Գրանդ Շոմեր ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ, բանաստեղծ և խմբագիր
Պարգևներ Արժանիքի ազգային շքանշան

Բյուզանդ Հովհաննեսի Թոփալյան (1902[1], Այնթապ, Թուրքիա - ապրիլի 29, 1970(1970-04-29), Deuil-la-Barre[2]), ֆրանսահայ բանաստեղծ, նկարիչ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1902 թվականին Փարիզում։ Հասուն տարիքում՝ 1930-ական թվականներին հաճախել է Ժյուլիանի և Գրանդ Շոմիեր ակադեմիաները։ Դեռևս ակադեմիա հաճախելու տարիներից նրան հոգեհարազատ է եղել ստեղծագործական կյանքը[3]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդը, ապրելով Փարիզում, հրատարակել է «Անդաստան» հանդեսը և մասնակցել «Մենք» գրական խմբի համանուն պարբերականի լույսընծայմանը Շահան Շահնուրի հետ։ Նրա ստեղծագործություններից են «Այգահանդես» (1930), «Արևագալ» (1936), «Համայնական սեր» (1950), «Հրաախղություն» (1952), «Արձանագիր» (1959, նույնը լույս է տեսել նաև ֆրանսերեն "jinserit", 1962), «Լուսածնունդ» (1964), ժողովածուները։ Ունի ֆրանսերենով հրատարակված մեկ գիրք՝ «Աշխարհի օրը» (1959 "Le joure du Monde")։ Նրա ստեղծագործական կյանքը չի սահմանապակվել միայն ժողովածուներով և գրքերով։ Նա ուներ նաև նկարչական հակումներ, և իր ժողովածուների մեծ մասը նկրազարդել է ինքը։ Նրա աշխատանքներից է «Ձիավորներ» (1956), «Հեծյալն աշտարակի մոտ» (1960), «Կանաչ տեսիլ» (1969), որոնց մեջ արտացոլված էր հեծյալների նկարաշարերը և ծովափնյա բնանկարներ։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1961), Բեյրութում (1967) նաև Երևանում (1969

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արձանագիր», Փարիզ, 1959 (jinserit, ֆրանսերեն, 1962)[5]։
  • «Կանաչ տեսիլ», 1969։
  • «Արևագալ», Երևան, 1968։
  • «Լուսածնունդ», ժողովածու, 1964։
  • «Հեծյալն աշտարակի մոտ», 1960։
  • «Աշխարհի օրը», ֆրանսերեն, 1959։
  • «Ձիավորներ», 1956։
  • «Համայնական սեր», Փարիզ, 1950։
  • «Հրախաղություն», Փարիզ, 1937 – 1952 ։
  • «Արևագալ՚» Փարիզ, 1936։
  • «Այգահանդես», 1930։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]