Դյոյ լա Բառ
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Deuil-la-Barre[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 3,76 կմ² | ||
ԲԾՄ | 50 մետր | ||
Բնակչություն | ▼22 050 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95170[3] | ||
Պաշտոնական կայք | mairie-deuillabarre.fr(ֆր.) | ||
| |||
Դյոյ լա Բառ (ֆր.՝ Deuil-la-Barre), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 15 կիլոմետր դեպի արևելք[4]։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 21 230[5]:
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ներկայիս տարածքում վաղ միջնադարում գոյություն ունեցած բնակավայրը պատմական փաստաթղթերում 862 թվականին հիշատակվել է Diogilum[6], այնուհետև՝ Doguillum, Diogilo, Dyoilum (IX դարի մի աշխատության մեջ)[7], Villam Dueil՝ 1070 թվականի մի բնագրում[7]։
Քաղաքի անվանումը կելտական ծագում ունի. առաջացել է divo- (= dieu) և ialo- (= սրբել, մաքրել բառերից[8]), նշանակելով «աստվածային կամ սրբազան մաքրում»[7]։
1952 թվականի դեկտեմբերի 7-ից[9] քաղաքն ստացել է իր ներկայիս՝ «Deuil-la-Barre» անվանումը[7]։ 2002 թվականին համայնքապետարանի նախաձեռնությամբ հանրաքվե է անցկացվել քաղաքի անվանաձևը փոխելու առնչությամբ[10] (առաջարկվել է վերանվանել «Deuil-Ormesson» կամ «Dueil-Ormesson»), բայց քվեարկողների 71 %-ը դեմ է արտահայտվել փոփոխությանը[11]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 14 517 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 11 301-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,8 տոկոս՝ 1999 թվականի 74,3 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 3216 անձանցից 1455-ը սովորողներ էին, 872-ը՝ թոշակառուներ, 889-ը չէին աշխատում այլ պատճառներով[12]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 9253 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 22 461 եվրո[13]։
Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուիզա դ՛Էպինե (1726-1783), գրող. գրական սալոն էր պահում Լա Շևրետ դղյակում
- Սատուռնեն Ֆաբր (1884-1961), դերասան
- Ռիշար Բորենժե (1942), դերասան, երգիչ, գրող. դստեր՝ կինոդերասանուհի Ռոմանայի հետ ապրել է Դյոյ լա Բառում (1973 թ.)
- Շանտալ Ռեգա (1955), արագավազորդուհի
- Blacko (1979), Tunisiano (1979) և Aketo (1980), Sniper երաժշտախմբի անդամներ
- Քրիստոֆ Վիլլեմ (1983), երգիչ, գրող, կոմպոզիտոր
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակի փոփոխությունները (Cassini[14] и INSEE[15]):

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դյոյ լա Բառը 2016 թվականի հունվարի 27-ի դրությամբ բարեկամական և գործընկերային հարաբերություններ էր հաստատել հետևյալ քաղաքների հետ[16].
Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա (1967)[17]
Վաց, Հունգարիա (1991)[18]
Ուինսֆորդ, Մեծ Բրիտանիա (1992)[19]
Լորինյան, Պորտուգալիա (2009)[20]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Michel Bourlet - Les origines du village de Deuil. Les grandes heures de l'église Notre-Dame et du prieuré Saint-Eugène. éditeur Cercle d'études historiques, Deuil-la-Barre, 1999, pages totales 167 | isbn=}}
- Jean-Paul K, Les experts Deuil-la-Barre, 2015.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
- ↑ Данные национального института статистики и экономических исследований INSEE
- ↑ Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 |langue=fr |auteur1=Jean-Marie Cassagne |auteur2=Mariola Korsak |titre=Origine des noms de Paris et sa banlieue (91-92-93-94-95) |éditeur=Nouvelles Éditions Bordessoules |lieu=Saint-Jean-d'Angély |date=23 avril 2009 |pages totales=350 |passage=144-145 |isbn=978-2-916344-41-6 }}.
- ↑ |langue=fr|auteur1=Pierre-Yves Lambert|lien auteur1=Pierre-Yves Lambert|titre=La langue gauloise|sous-titre=description linguistique, commentaire d'inscriptions choisies|éditeur=Errance|lieu=Paris|année=1995|pages totales=239|passage=37|isbn=2-87772-089-6}}
- ↑ http://www.insee.fr/fr/methodes/nomenclatures/cog/fichecommunale.asp?codedep=95&codecom=197 .
- ↑ ։ 3 juillet 2002 http://www.leparisien.fr/val-d-oise-95/le-maire-veut-changer-le-nom-de-sa-ville-03-07-2002-2003215919.php
- ↑ ։ juillet 2007։ ISBN 9782200923242 https://www.cairn.info/revue-d-economie-regionale-et-urbaine-2007-2-page-269.htm
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 15 листопада 2013 (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 18 жовтня 2013 Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
- ↑ http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
- ↑ INSEE: Population depuis le recensement de 1962
- ↑ Page "Jumelage" du site de la ville
- ↑ www.nieder-eschbach.de.
- ↑ www.vac.hu
- ↑ «www.valeroyal.gov.uk»։ Արխիվացված է օրիգինալից 2006-01-10-ին։ Վերցված է 2021-01-02
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-02-ին։ Վերցված է 2020-08-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դյոյ լա Բառ Վիքիպահեստում |
---|
- Official website (Ֆրանսերեն)
- Mérimée database - Cultural heritage (Ֆրանսերեն)
- Land use (IAURIF)(չաշխատող հղում) (անգլերեն)
- Мэрия-deuillabarre.fr
|