1932 թվականին ավարտել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը, ձեռնադրվել վարդապետ։ 1960 թվականին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք։ Հրատարակել է «Մագդաղինեն մեղրամոմե» (1941), «խորտակման գիշերներ» (1943), «Անցորդը» (1946) բանաստեղծությունների ժողովածուները, «Լեռան վրայեն։ Երանիներ» (1945),«Օտարականը» (1966) ստեղծագործությունները, «Վարդանանք» (1951) դրաման, «Նարեկը հայ գրականության մեջ» (1947) և «Սուրբ Մեսրոպ» (1962) աշխատությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 508)։