Վարդերես Գարակյոզյան
Արտաքին տեսք
Վարդերես Գարակյոզյան արմտ. հայ.՝ Վարդերես Գարակէօզեան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 18, 1939 |
| Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Վախճանվել է | դեկտեմբերի 31, 2012 (73 տարեկան) |
| Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Մասնագիտություն | բանաստեղծ, խմբագիր և մանկագիր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կեդրոնական վարժարան (1957) և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Վարդերես Գարակյոզյան (օգոստոսի 18, 1939, Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 31, 2012, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ բանաստեղծ, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ստամբուլում։ Կրթությունն ստացել է հայկական Կենտրոնական վարժարանում, որն ավարտել է 1957 թվականին։ Նույն թվականից սկսել է գրել բանաստեղծություններ։ 1961 թվականին հրատարակել է «Իմ Մասիս» բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1962 թվականին՝ «Զույգ աչքերես» ժողովածուն։ Տպագրել է նաև մանկական գրքույկներ՝ «Շնիկիս հետ» և «Կենդանիներս խազերով» (1962)։ 1959 թվականին մի խումբ ընկերներով հրատարակել են «Թո» ամսագիրը, հիմնադրել «Թո» հրատարակչությունը։ 1962 թվականին եկել է Երևան, ավարտել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 236.