Մի կաթիլ մեղրը (բալլադ)
Մի կաթիլ մեղրը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1909 |
Վիքիդարան | Մի կաթիլ մեղրը |
Մի կաթիլ մեղրը, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Բալլադի սյուժեն վերցված է Վարդան Այգեկցու «Կաթ Մեղու պատճառ պատերազմի» առակից[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղր վաճառող գյուղացու մոտ գալիս է մի հովիվ և մեղր է ուզում։ Ամանի մեջ լցնելիս մի կաթիլ մեղր թափվում է, որի վրա կանգնում է մի ճանճ։ Այդ պահին վաճառականի կատուն ցատկում է ճանճի վրա և սպանում, իսկ կատվի վրա ցատկում է հովիվի շունը և սպանում է կատվին։ Դրանից կռիվ է սկսվում, որին մասնակցում է ամբողջ գյուղը. կռվի մեջ մարդիկ սկսում են իրար սպանել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումանյանը բալլադը գրել է Մետեխի բանտում, 1909 թվականի փետրվարին։
Բալլադի ինքնագիրը մեզ չի հասել։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 1360 ֆոնդում պահվում է Թիֆլիսում լույս տեսած «Հասկեր» ամսագրի` հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանը շատ է աշխատել[1]։
Բալլադը առաջին անգամ հրապարակվել Թիֆլիսի «Հասկեր» ամսագրում, 1909 թվականի 3-րդ համարում, էջ 98-103, 1909, էջ 48-53, «Հեքիաթ» ենթավերնագրով իսկ հետո` որոշ փոփոխություններով, առանձին պատկերազարդ գրքով, ապա` Կ. Պոլսում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուում, էջ 101-107 և Հովհաննես Թումանյանի Երկերի ժողովածուում, էջ 329-333։
1922 թվականի հուլիսի 22-ին Թիֆլիսից Հայաստանի Լուսժողկում Պողոս Մակինցյանին գրված նամակում Թումանյանը գրել է. «Անշուշտ մի նոր «Քաջ նազարը» կամ մի նոր «Մի կաթիլ մեղրը» ձեռք բերելը ձեզ համար ավելի թանկ բան պիտի լինի, քան ուրիշ շատ թանկագին պատրաստի բաներ։ Սրանից եմ օրինակ բերում, որովհետև իմ կարծիքով սրանք եևրոպական մանկական գրականության մեջ էլ պիտի որ նկատվեն...»[2]:
«Մի կաթիլ մեղրը» բալլադի սյուժեն ունի բազմաթիվ միջազգային տարբերակներ։