Jump to content

Մանյա Ղազարյան (արվեստաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանյա Միքայելի Ղազարյան
Ծնվել էհունվարի 20, 1924
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 8, 1998
(74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
ՄասնագիտությունԱրվեստաբան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մանյա Միքայելի Ղազարյան (հունվարի 20, 1924, Թիֆիլիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 1998, Երևան, Հայաստան), հայ արվեստաբան, արվեստագիտության դոկտոր (1996), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1953-1959 թթ.-ին աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1959 թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։

Ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան, նոր և նորագույն շրջանի կերպարվեստի ու կիրառական արվեստի հարցերին («Նոր Ջուղայի գեղանկարչությունը 17-18-րդ դարերում» (1985 թ., պարսկերեն), «Հայկական գորգ»[1] (1988 թ., հայերեն, անգլերեն) և այլն)։

Մանյա Ղազարյանը կազմել է Սուրբ Էջմիածնի վանքի թանգարանների, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու վանքի, Անթիլիասի կաթողիկոսարանի, Հալեպի Զարեհյան գանձատան, Դեթրոյթի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի կատալոգներ[2]։

  • Վարդգես Սուրենյանց, Երևան, 1960։
  • Հայ կերպարվեստը XVII- XVIII դարերում, Երևան, 1974։
  • Գրիգոր Խանջյան, Երևան, 1978։
  • Փայտի գեղարվեստական փորագրությունը Հայաստանում, Երևան, 1989։
  • Արցախի արուեստի գանձերը, Անթիլիաս, 1993։
  • Художники Овнатаняны, М., 1968.
  • Изобразительное искусство Армянской ССР, М., 1978.
  • Առաջնորդի հուշարձանը։ «Գարուն», 1967 թ., № 4, էջ 9-11։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Armenian carpet by Manya Ghazarian
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.