Արտո Յարալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտո Յարալյան
Արտո Յարալյան.jpg
Ծնվել է սեպտեմբերի 20, 1941(1941-09-20)
Ծննդավայր Կողբ, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել է նոյեմբերի 28, 2004(2004-11-28) (63 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Անդամակցություն Հայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն

Արտո Արտավազդի Յարալյան (1941, սեպտեմբերի 20, Կողբ- 2004, նոյեմբերի 28, Երևան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտո Յարալյանը ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ Սովորել է Երևան Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1974-1986 թվականներին եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր նկարիչը, 1986-1990 թվականներին՝ Էջմիածնի գեղարվեստի դպրոցի տնօրենը։ 1982 թվականին Բուլղարիայի Գաբրովո քաղաքում մասնակցել է մրցույթի և արժանացել մրցանակի։ Բազմաթիվ գրքերի ձևավորումների հեղինակ է։ Արտո Յարալյանի աշխատանքները գտնվում են Արցախում, Ռուսաստանում, Բելառուսիայում, Երևանում` պետական և մասնավոր տարբեր հավաքածուներւմ:

Յարալյանը եղել է Հայաստանի նկարիչների և Ժուռնալիստների միության անդամ[1]:

2007 թվականին նկարչի դուստրերը` նկարչուհիներ Արփին և Անուշը, Վիլնյուսում հիմել են "ART-O!" ցուցասրահը[2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բայկալ, Սիբիր, 1978 թ.
  • Գրողների միություն, Երիտասարդական պալատ, Երևան, 1979 թ.
  • Մոսկվա, 1982 թ., 1995 թ.
  • Երվանդ Քոչարի թանգարան, Երևան, 1996 թ.
  • Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 1997 թ.
  • Կողբ, Նոյեմբերյանի շրջան, 2000 թ.
  • Ռուսական մշակույթի կենտրոն, Վիլնյուս, 2005 թ.
  • Ռուսական մշակույթի կենտրոն, Բեռլին, 2006 թ.
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահ, Վիլնյուս, 2006 թ.
  • Բեռլին, 2007 թ.
  • Ժողովրդական արվեստի թանգարան, Երևան, 2007 թ.[3]
  • ,Art-O! ցուցասրահ, Վիլնյուս, 2007 թ.
  • «Արփի և Արտո. կենաց ծառ», Վիլնյուս, 2011 թ.[4]
  • Հայաստանի նկարիչների միություն, 2012 թ.
  • Վիլնյուս, 2013 թ.
  • Վիլնյուսի առողջապահության նախարարություն, 2014 թ.

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Անետա Յարալյան
  • Դուստրը՝ Անուշ Յարալյան
  • Դուստրը՝ Արփինե (Արփի) Յարալյան (1976-2010 թթ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]