Ռուբեն Մանուկյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Մանուկյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Մանուկյան
Ի ծնեՌուբեն Սոսի Մանուկյան
Ծնվել էհուլիսի 2, 1940 (83 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջանգեղանկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Ռուբեն Սոսի Մանուկյան (հուլիսի 2, 1940(1940-07-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1990

Գեղանկարիչ-գրաֆիկ Ալեքսանդրա Մանուկյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1962-1980 թվականներին եղել է Ավանգարդ թերթի գլխավոր նկարիչը։ 1977 թվականին եղել է ՀՆՄ քարտուղարը։ Գործերին բնորոշ են հստակ գիծը, հագեցած գույնը («Ճոճանակ», 1974 թ., ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդ, «Վերածնունդ», 1988 թ., «Անդորր», 1993 թ., «Երկնային ֆանտազիա», 1995 թ., «Վարդագույն երազներ», 2001 թ.)։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների։

Գործերից պահվում են Ստաժիցեի (Բուլղարիա), Կլայպեդայի (Լիտվա), Ջերմուկի պատկերասրահում[1], Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհատական ցուցահանդես, Բեյրութ, 1973 թ.
  • Հայ նկարիչների ցուցահանդես, Քյոլն, Գերմանիա, 1977 թ.
  • Անհատական ցուցահանդես Հայաստանի ժուռնալիստների միությունում, Երևան, 1979 թ.
  • Անհատական ցուցահանդես, Բուլղարիա
  • Հայ նկարիչների ցուցահանդես, Տորոնտո, Կանադա, 1983 թ.
  • Անհատական ցուցահանդես, Սոչի, 1984 թ.
  • Անհատական ցուցահանդես, 1987 թ., Եթովպիա (արժանացել է մրցանակի)
  • Անհատական ցուցահանդես, Ալեք Մանուկյան սրահ, Ֆրանսիա, 1992 թ.
  • Անհատական ցուցահանդես, Ֆրեզնո, Կալիֆորնիա, 1993 թ.
  • Անհատական ցուցահանդես, Բևերլի Հիլզ, Կալիֆորնիա
  • Լոս Անջելեսի երաժշտա-թատերակամ միություն, 1995 թ.
  • Թեքեյան մշակութային կենտրոն, Փասադենա, Կալիֆորնիա
  • Թեքեյան մշակութային կենտրոն, Երևան, 1997 թ.
  • Միջազգային Արտ-Էքսպո, Լոս Անջելես, 1998 թ.
  • Հայ նկարիչների ցուցահանդես, Երևան, 2000 թ.
  • Միջազգային Արտ-Էքսպո, Լաս Վեգաս, 2007 թ.
  • «Զազզվե», 2009 թ.
  • ՀԲԸՄ Արվեստի և մշակույթի կոմիտեի Փասադենայի կենտրոն, 2010 թ.
  • ՀԲԸՄ Նազարյան կենտրոն, 2011 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուբեն Մանուկյանի գործերից Ջերմուկի պատկերասրահում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]