Արսեն Ճանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Ճանյան
Ծնվել էհունվարի 10, 1938(1938-01-10) (86 տարեկան)
ԾննդավայրՎագըֆ
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունՍտամբուլի համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Արսեն Ճանյան Վիքիքաղվածքում

Արսեն Ճանյան (հունվարի 10, 1938(1938-01-10), Վագըֆ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (1989)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Ճանյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 10-ին, Մուսալեռ գավառի Վագըֆ գյուղում (Թուրքիա)։ Նախնական կրթություն ստացել է տեղի վարժարանում, այնուհետև՝ Պոլսի Սկյուտարի դպրեվանքում։ Հաճախել է Պոլսի Մխիթարյան վարժարան։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մանկավարժության և փիլիսոփայության բաժինը։ Ստամբուլի հայկական դպրոցներում դասավանդել է հայոց լեզվու և գրականություն։ Աշխատել է Պոլսի հայ մամուլում և հրատարակել մի քանի բանաստեղծական հատորներ[2]։

1978 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է թուրքական լեզու և գրականություն։ 2010 թվականին Երևանում լույս է տեսել Ճանյանի արձակ ստեղծագործությունների հատորյակը՝ «Ես գալիս եմ իմ պապի գրկից» խորագրով[2]։

Ճանյանի միակ որդին՝ Կարեն Ճանյանը, զոհվել է Արցախյան ազատամարտի ժամանակ։ Որդու մասին հրատարակել է «Մտավորական մարտիկը»[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես գալիս եմ իմ պապի գրկից, Երևան, 2010։
  • Աղբյուր, Երևան, 1980։
  • Միայն 1500 տող, Փարիզ, 1971։
  • Հողին հետ, Ստամբուլ, 1962[3]։
  • Արևուն տակ, Ստամբուլ, 1962։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արսեն Ճանյանի մասին ՀԳՄ կայքում
  2. 2,0 2,1 2,2 Արսէն Ճանեան
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ճանեան, Արսէն». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սփիւռքահայ արդի գրականութիւն (խմբագրող և համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, էջ 36։