Էլեն Սիքսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Սիքսու
ֆր.՝ Hélène Cixous
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1937(1937-06-05)[1][2][3][…] (86 տարեկան)
ԾննդավայրՕրան, Ալժիր[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն և գերմաներեն
ԿրթությունՓարիզի արվեստների ֆակուլտետ (1968)[5]
Ազդվել էԶիգմունդ Ֆրոյդ, Ժակ Լական և Ժակ Դերիդա
ԵրկերQ51483246?
Մասնագիտությունբանաստեղծուհի, ակնարկագիր, դրամատուրգ, անգլերենի գիտակ, կանանց իրավունքների պաշտպան, գրող, լեզվի փիլիսիփա, գրական քննադատ, համալսարանի դասախոս և փիլիսոփա
ԱշխատավայրԿոռնելի համալսարան, Եվրոպական բարձրագույն դպրոց և Փարիզ 8 համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Hélène Cixous Վիքիպահեստում

Էլեն Սիքսու (ֆր.՝ Hélène Cixous /sɪkˈs/, ֆրանսերեն: , հունիսի 5, 1937(1937-06-05)[1][2][3][…], Օրան, Ալժիր[4]), պրոֆեսոր, ֆրանսիացի ֆեմինիստ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա, գրաքննադատ և հռետոր[8]։ Հայտնի է իր «Մեդուսայի ծիծաղը» հոդվածով[9], որը հաստատել է նրան որպես պոստստրուկտուրալիստական ֆեմինիզմի վաղ մտածողներից մեկը։ Հիմնադրել է ֆեմինիստական ուսումնասիրությունների առաջին կենտրոնը եվրոպական մի համալսարանում՝ Փարիզի համալսարանի Վինչենի համալսարանական կենտրոնում (մերօրյա Համալսարան Փարիզ VIII)[10]։

Պատվավոր կոչումներ է ստացել Քինգստոնի Քուինս և Կանադայի Ալբերտայի համալսարաններից, Իռլանդիայի Դուբլինի համալսարանական քոլեջից, Միացյալ Թագավորության Յորքի համալսարանից ու Լոնդոնի համալսարանական քոլեջից, ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանից, Հյուսիս-արևմտյան համալսարանից ու Մեդիսոնի Վիսկոնսինյան համալսարանից։ 2008 թվականից մինչև 2014 թվականի հունիսը նշանակվել է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր[11]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիքսուն ծնվել է ֆրանսիական Ալժիրի Օրան քաղաքում հրեա ծնողների ընտանիքում[12]։ Հայրը՝ Ժորժես Սիքսուն, բժիշկ էր, որը դիսերտացիա է գրել տուբերկուլյոզի մասին և մահացել է դրանից 1948 թվականին։ Մայրը՝ Եվա Սիքսուն, ամուսնու մահից հետո դարձել է մանկաբարձուհի «մինչև վերջին ֆրանսիացի բժիշկների և մանկաբարձների հետ իր վտարումը 1971 թվականին»[12]։ Եղբայրը՝ «բժշկական ուսանող և Ալժիրի անկախության կողմնակից» Պիեռը, 1961 թվականին մահվան է դատապարտվել Գաղտնի զինված կազմակերպության կողմից և քրոջը միացել Բորդոյում։ 1962 թվականին Ալժիրի անկախանալուց հետո մայրն ու եղբայրը վերադարձել են այնտեղ, որտեղ նրանց ձերբակալել են, իսկ Էլենը «նրանց ազատ է արձակել Ալժիրի առառջին նախագահ Ահմեդ Բեն Բելլայի փաստաբանի օգնությամբ»[12]։

1955 թվականին Էլենն ամուսնացել է Գայ Բերգերի հետ և նրանից ունեցել երեք երեխա՝ Էնն-Էմանուելան (ծնված 1958 թվականին), Ստեֆանը (1960–1961) և Պիեռ-Ֆրանսուան (ծնված 1961 թվականին)։ Ամուսնալուծվել են 1964 թվականին[12]։

Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին կոչում է ստացել անգլերենից[13], իսկ 1968 թվականին արժանացել դոկտորի կոչման։ Այդ ժամանակ նրա հիմնական ուշադրության կենտրոնում անգլիական գրականությունն էր ու Ջեյմս Ջոյսի աշխատանքները։ 1962 թվականին դարձել է Բորդոյի համալսարանի ասիստենտ, 1965 - 1967 թվականներին Սորբոնում աշխատել որպես ասիստենտ, իսկ 1967 թվականին նշանակվել Փարիզի Նանտեր համալսարանի դասախոս[14]։

1968 թվականի ֆրանսիացի ուսանողների ցույցերից հետո Սիքսուն մեղադրվել է Փարիզի VIII համալսարանը հիմնադրելու մեջ, որն «ստեղծվել էր ծառայելու որպես այլընտրանք ֆրանսիական ավանդական ակադեմիական միջավայրին»[15]։ 1974 թվականին հիմնադրել է համալսարանի կանանց ուսումնասիրությունների կենտրոնը՝ առաջինը Եվրոպայում[13]։ Փարիզի VIII համալսարանի և Շվեյցարիայի Սաաս-Ֆիի Եվրոպական ավարտական դպրոցի պրոֆեսոր է[16]։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Սիքսուն հրատարակել է L'Exil de James Joyce ou l'Art du remplacement (Ջեյմս Ջոյսի աքսորը կամ Տեղահանման արվեստը) վերնագրով դոկտորական ատենախոսությունն, իսկ հաջորդ տարի հրատարակել իր առաջին կիսաինքնակենսագրական վեպը՝ Dedans (Inside), որն արժանացել է Մեդիչիի մրցանակի[13]։

Լայնորեն հրատարակվել է․ նրա հրատարակություններն ընդգրկում են բանաստեղծությունների քսան երեք հատոր, էսսեների վեց գիրք, հինգ պիես և բազմաթիվ ազդեցիկ հոդվածներ։ Ժակ Դերիդայի հետ հրատարակել է Voiles (Veils) գիրքը, այնուհետև վերջինիս մասին գրել Portrait de Jacques Derrida en jeune saint juif (Portrait of Jacques Derrida as a Young Jewish Saint) վերնագրով գիրքը։ Բացի այդ, մենագրություններ է գրել բրազիլիացի գրող Կլարիսի Լիսպեկտորի, Մորիս Բլանշոյի, Ֆրանց Կաֆկայի, Հայնրիխ ֆոն Քլայսթի, Միշել դը Մոնտենի, Ինգեբորգ Բախմանի, Թոմաս Բերնհարդի և ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի աշխատանքների վերաբերյալ։ Հեղինակել է նաև նկարիչների մասին էսսեներ, որոնց թվում էին՝ Շիմոն Հանտային, Պիեռ Ալեշինսկին ու Ադել Աբդեսեմեդը, որին երկու գիրք է նվիրել։

Լյուսի Իրիգարեյի և Յուլյա Քրիստևայի հետ Սիքսուն համարվում է պոստստրուկտուրալիստական ֆեմինիզմի տեսության հիմնադիրներից մեկը[17]։ 1970-ական թվականներին սկսել է գրել սեռականության և լեզվի միջև կապի մասին։ Այլ պոստստրուկտուրալիստական ֆեմինիզմի տեսաբանների պես Սիքսուն ևս կարծում է, որ մեր սեռականությունն ուղղակիորեն կապված է հասարակության մեջ հաղորդակցվելու ձևի հետ։ 1975 թվականին հրատարակել է իր ամենաազդեցիկ հոդվածը՝ «Մեդուզայի ծիծաղը», որը 1976 թվականին թարգմանվել է անգերերն[9]։ Հրատարակել է ավելի քան 70 աշխատություն, որոնցից գեղարվեստական, դրամատիկական գրվածքները և պոեզիան անգլերեն թարգմանություն չունեն։

Ֆրանսիայի ազգային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Ֆրանսիայի ազգային գրադարանում Էլեն Սիքսուի անվան հավաքածու է ստեղծվել, երբ վերջինս գրադարանին է նվիրաբերել իր մինչ այդ պահն ունեցած ձեռագրերի ամբողջությունը։ Հավաքածուն ցուցադրվել է 2001 թվականին։

2003 թվականին գրադարանում Սիքսուի ստեղծագործություններին նվիրված համաժողով է անցկացվել, որի զեկուցողների թվում էին՝ Միրեյ Կալե-Գրուբերը, Մարի Օդիլ Ժերմենը, Ժակ Դերիդան, Էնի Լեկլերկը, Արիանե Մնուչկին, Ժինետ Միխոն և Սիքսուն ինքը։

Կինոնկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվիե Մորելի 118 րոպե տևողությամբ Ever, Rêve, Hélène Cixous կինոնկարը Էլեն Սիքսուի մասին է (Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրությաուն, 2018)[18]

Ազդեցություն Սիքսուի գործերի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիքսուի գրվածքների վրա ամենաակնառու ազդեցություններից են ունեցել Ժակ Դերիդան, Զիգմունդ Ֆրոյդը, Ժակ Լաքանը և Արթյուր Ռեմբոն։

Զիգմունդ Ֆրոյդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը հաստատել է նախնական տեսություններ, որոնք հիմք են դարձել զարգացման հոգեբանության մեջ Սիքսուսի որոշ փաստարկների համար։ Ֆրոյդի վերլուծությունը գենդերային դերերի և սեռական ինքնության վերաբերյալ, որն Էդիպի բարդույթի միջոցով առանձին ուղիներ էր նախատեսում տղաների և աղջիկների համար, տեսություն էր, որի հանդեպ Սիքսուն հատկապես քննադատաբար էր տրամադրված[փա՞ստ]։

Ժակ Դերիդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցներ, ցմահ ընկերներ, մտավորականներ Ժակ Դերիդան ու Սիքսուն երկուսն էլ հասակ են առել որպես ֆրանսիացի հրեաներ Ալժիրում։ Կաթոլիկությամբ թաքցված հուդայականությունը ինքնության անորոշության մի օրինակ է, որն ազդել է այն մտածողի վրա, որին Սիքսուն «հրեական սուրբ» է անվանել[19]։ Նրա Portrait of Jacques Derrida as a Young Jewish Saint գիրքն առնչվում է այս հարցին։

Սիքսուն և Լյուսի Իրիգարեյը, համադրելով Դերիդայի խոսքակենտրոն գաղափարը և Լաքանի ցանկության խորհրդանիշը, ստեղծել են «Ֆալլոգոցենտրիզմ» տերմինը, որը կենտրոնանում է Դերիդայի խոսքի սոցիալական կառուցվածքի և երկակի հակադրության վրա։

Դերիդան Սիքսուի մասին ասել է․ «Էլենի տեքստերը թարգմանվում են ամբողջ աշխարհում, բայց դրանք մնում են անթարգմանելի։ Մենք երկու ֆրանսիացի գրողներ ենք, որոնք մշակում են տարօրինակ հարաբերություններ կամ ֆրանսերեն լեզվի հետ տարօրինակորեն ծանոթ հարաբերություններ - անմիջապես ավելի թարգմանված և ավելի անթարգմանելի, քան շատ այլ ֆրանսիացի հեղինակներ։ Մենք ֆրանսերենում ավելի շատ արմատներ ունենք, քան նրանք, ովքեր այս մշակույթում և այս երկրում նախնիներ ունեն»[20]։

Խոշոր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդուզայի ծիծաղը (1975)[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ֆրանսերենով գրված «Մեդուզայի ծիծաղը» Սիքսուսի քննադատական ֆեմինիստական էսսեն վերանայումից հետո անգլերեն է թարգմանվել 1976 թվականին Պոլա Քոհենի և Քեյթ Քոհենի կողմից[9]։ Այն ազդեցիկ է դարձել Սիքսուի բնորոշմամբ écriture féminine գրելաոճով՝ կանանց համար և կանանց կողմից գրելու տարբերակիչ ձևով։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "The Conquest of the School at Madhubai," trans. Carpenter, Deborah. 1986.
  • "The Name of Oedipus," trans. Christiane Makward & Miller, Judith. In: Out of Bounds: Women's Theatre in French. Ann Arbor: University of Michigan Press. 1992.
  • "The Terrible but Unfinished Story of Norodom Sihanouk, King of Cambodia," trans. Juliet Flower MacCannell, Judith Pike, and Lollie Groth. University of Nebraska Press, 1994.

Ֆրանսերեն հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատոություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L'Exil de James Joyce ou l'Art du remplacement (Ջեյմս Ջոյսի աքսորը կամ Տեղահանման արվեստը), 1969 (1985).
  • Prénoms du personne. Seuil. 1974.
  • Un K. incompréhensible: Pierre Goldman. Christian Bourgois. 1974.
  • La jeune née. U.G.E. Collection 10/18. 1974.
  • La venue à l'écriture. U.G.E. Collection 10/18. 1977.
  • Entre l'écriture. Des femmes. 1986.
  • L'heure de Clarice Lispector, précédé de Vivre l'Orange. Des femmes. 1989.
  • Hélène Cixous, Photos de Racines. Des femmes. 1994.
  • Portrait de Jacques Derrida en jeune saint juif [Portrait of Jacques Derrida as a Young Jewish Saint]. Paris: Galilée. 2001. ISBN 978-2-718-60556-2.

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Pupulle, Cahiers Renaud-Barrault, Gallimard, 1971.
  • Portrait de Dora, Des femmes, 1976.
  • Le Nom d'Oedipe. Chant du corps interdit, Des femmes, 1978.
  • La Prise de l'école de Madhubaï, Avant-scène du Théâtre, 1984.
  • L'Histoire terrible mais inachevée de Norodom Sihanouk, roi du Cambodge, Théâtre du Soleil, 1985.
  • Théâtre, Des femmes, 1986.
  • L'Indiade, ou l'Inde de leurs rêves, Théâtre du Soleil, 1987.
  • On ne part pas, on ne revient pas, Des femmes, 1991.
  • Les Euménides d'Eschyle (traduction), Théâtre du Soleil, 1992.
  • L'Histoire (qu'on ne connaîtra jamais), Des femmes, 1994.
  • "Voile Noire Voile Blanche / Black Sail White Sail", bilingual, trad. Catherine A.F. MacGillivray, New Literary History 25, 2 (Spring), Minnesota University Press, 1994.
  • La Ville parjure ou le Réveil des Érinyes, Théâtre du Soleil, 1994.
  • Jokasta, libretto to the opera of Ruth Schönthal, 1997.
  • Tambours sur la digue, Théâtre du Soleil, 1999.
  • Rouen, la Trentième Nuit de Mai '31, Galilée, 2001.
  • Le Dernier Caravansérail, Théâtre du Soleil, 2003.
  • Les Naufragés du Fol Espoir, Théâtre du Soleil, 2010.

Էսսեների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L'Exil de James Joyce ou l'Art du remplacement (դոկտորական դիսերտացիա), Grasset, 1969.
  • Prénoms de personne, Le Seuil, 1974.
  • The Exile of James Joyce or the Art of Replacement (թարգմանիչ՝ Սելլի Պուրսել, L'exil de James Joyce ou l'Art du remplacement). New York: David Lewis, 1980.
  • Un K. Incompréhensible : Pierre Goldman, Christian Bourgois, 1975.
  • La Jeune Née, with Catherine Clément, 10/18, 1975.
  • La Venue à l'écriture, with Madeleine Gagnon and Annie Leclerc, 10/18, 1977.
  • Entre l'écriture, Des femmes, 1986.
  • L'Heure de Clarice Lispector, Des femmes, 1989.
  • Photos de racines, with Mireille Calle-Gruber, Des femmes, 1994.
  • Lettre à Zohra Drif, 1998
  • Portrait de Jacques Derrida en Jeune Saint Juif, Galilée, 2001.
  • Rencontre terrestre, with Frédéric-Yves Jeannet, Galilée, 2005.
  • Le Tablier de Simon Hantaï, 2005.
  • Insister. À Jacques Derrida, Galilée, 2006.
  • Le Voisin de zéro : Sam Beckett, Galilée, 2007
  • Défions l'augure (Համլետից «մենք հերքում ենք օգոստոսին» մեջբերման հիման վրա), Galilée, 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 http://www.isfdb.org/cgi-bin/ea.cgi?17849
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 210.
  5. Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  6. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-septembre-2016
  7. http://bernheim.fondationjudaisme.org/
  8. «Hélène Cixous». Encyclopædia Britannica. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. 9,0 9,1 9,2 Cixous, Hélène; Cohen, Keith; Cohen, Paula (1976). «The Laugh of the Medusa» (PDF). Signs. The University of Chicago Press. 1 (4): 875–893. doi:10.1086/493306.
  10. «VINCENNES, L'UNIVERSITÉ PERDUE». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  11. Aloi, Daniel (2008 թ․ օգոստոսի 13). «French writer, German scholar and British poet named A.D. White Professors-at-Large». Cornell Chronicle. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Hélène Cixous». Jewish Women's Archive. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Hélène Cixous». Poetry Foundation. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. Conley, Verena A. (1994 թ․ հունվարի 1), «Hélène Cixous», in Sartori, Eva M.; Zimmerman, Dorothy W. (eds.), French Women Writers, Bison Book, University of Nebraska Press, էջեր 66–77, ISBN 978-0803292246
  15. Crockett, Benjamin (2015 թ․ օգոստոսի 12). «Peaking Behind the Curtains of Adieux». Los Angeles Review of Books. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. «Hélène Cixous». The European Graduate School. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. «How many of these great female thinkers have you heard of?». Daily Post (Liverpool). 2007 թ․ դեկտեմբերի 11. էջ 12.
  18. «Evercixousmovie». www.evercixousmovie.com. 2019. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)
  19. Cixous, Hélène (2004 թ․ փետրվար). Portrait of Jacques Derrida as a Young Jewish Saint – Description of Cixous's Portrait of Jacques Derrida as a Young Jewish Saint. ISBN 9780231128247. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  20. Derrida, Jacques; Hélène Cixous; Aliette Armel; Ashley Thompson (Winter 2006). «From the Word to Life: A Dialogue between Jacques Derrida and Hélène Cixous». New Literary History: Hélène Cixous: When the Word is a Stag. 37 (1): 1–13. JSTOR 20057924.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blyth, Ian; Sellars, Susan (2004). Hélène Cixous : live theory. New York London: Continuum. ISBN 9780826466808.
  • Conley, Verena Andermatt (1984). Hélène Cixous: writing the feminine. Lincoln: University of Nebraska Press. ISBN 9780803214248.
  • Dawson, Mark; Hanrahan, Mairéad; Prenowitz, Eric (2013 թ․ հուլիս). «Cixous, Derrida, Psychoanalysis». Paragraph. 36 (2): 155–160. doi:10.3366/para.2013.0085.
  • Garnier, Marie-Dominique; Masó, Joana (2010). Cixous sous X: d'un coup le nom. Saint-Denis: Presses universitaires de Vincennes. ISBN 9782842922405.
  • Ives, Kelly (1996). Cixous, Irigaray, Kristeva: the Jouissance of French feminism. Kidderminster: Crescent Moon. ISBN 9781871846881.
  • Penrod, Lynn (1996). Hélène Cixous. New York: Twayne Publishers. ISBN 9780805782844.
  • Puri, Tara (2013). «Cixous and the play of language». In Dillet, Benoît; Mackenzie, Iain M.; Porter, Robert (eds.). The Edinburgh companion to poststructuralism. Edinburgh: Edinburgh University Press. էջեր 270–290. ISBN 9780748653713.
  • Williams, Linda R.; Wilcox, Helen; McWatters, Keith; Ann, Thompson (1990). The body and the text: Hélène Cixous: reading and teaching. New York: St. Martin's Press. ISBN 9780312057695.
  • Wortmann, Simon (2012). The concept of ecriture feminine in Helene Cixous's "The laugh of the Medusa. Munich: GRIN Verlag GmbH. ISBN 9783656409229.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Սիքսու» հոդվածին։