Զադի Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զադի Սմիթ
անգլ.՝ Zadie Smith
Zadie Smith NBCC 2011 Shankbone.jpg
Ծնվել էհոկտեմբերի 25, 1975(1975-10-25)[1][2] (45 տարեկան) կամ հոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[3][4] (45 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
Մասնագիտությունգրող, վիպասան և ակնարկագիր
Լեզուանգլերեն[6]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5][7]
ԿրթությունԹագավորական քոլեջ, Քեմբրիջ[5]
Ժանրերվեպ
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներOn Beauty?[8], White Teeth?[8], The Autograph Man?[8], NW?[8], Swing Time?[9] և Changing My Mind: Occasional Essays?[8]
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան
ՊարգևներՋեյմս Թայթ Բլեքի անվան գրական մրցանակ[5] writer in residence?[10] Կոստայի մրցանակ[5] Օրանժ մրցանակ[5] Սոմերսեթ Մոեմի մրցանակ[5] Bollinger Everyman Wodehouse Prize?[5] Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակ Լենգսթոն Հյուզի մեդալ Guardian First Book Award? Թագավորական գրական միության անդամ և Եվրոպական գրականության Ավստրիական պետական պարգև[11]
ԱմուսինNick Laird?[4]
Կայքzadiesmith.com
Zadie Smith Վիքիպահեստում

Զադի Սմիթ, ծնունդով՝ Սադի Սմիթ (անգլ.՝ Zadie Smith, Sadie Smith, հոկտեմբերի 25, 1975(1975-10-25)[1][2] կամ հոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զադի Սմիթի ծննդյան անունը Սադի Սմիթ է: Նա ծնվել է Բրենտում: Սմիթի մայրը՝ Իվոնե Բեյլին (Yvonne Bailey) ծնունդով Ճամայկա կղզի-պետությունից էր: 1969 թվականին տեղափոխվել էր Անգլիա: Հայրը՝ Հարվի Սմիթը (Harvey Smith), անգլիացի էր[12]:

Նախքան Իվոնա Բեյլիի հետ ամուսնանալը Հարվի Սմիթն իր առաջին ամուսնությունից ուներ որդի ու դուստր: Զադին ծնվել է իր հոր երկրորդ ամուսնությունից։ Ընտանիքում ծնվել են իրենից փոքր երկու եղբայրները՝ ռեփեր և սթենդ ափ կատակերգու Դոկ Բրաունը (Doc Brown) և Լյուկ Սկիզը (Luc Skyz): Նրանք իրենց կարիերան կերտել են ռեփ երաժշտության մեջ:

Սմիթը փոքր տարիքից սիրել է չեչոտկա պարել, այնուհետև երաժշտական թատրոնում դերասանուհի է եղել[13]: Համալսարանում սովորելու տարիներին աշխատել է որպես ջազային երգչուհի: Սմիթը ցանկացել է նաև աշխատել լրագրության ոլորտում: 14 տարեկանում նա փոխել է իր «Սադի» անունը՝ վերցնելով «Զադի» կեղծանունը[14]: Դեռահասության տարիքում նա ծանր ապրումներ է ունեցել ծնողների բաժանման պատճառով:

Զադի Սմիթը ավարտել է Քեմբրիջի համալսարանը և ստացել «անգլիական գրականություն» մասնագետի որակավորում: Դեռևս ուսանողական տարիներից սկսել է պատմություններ հրապարակել: Գրել է էսսե գրականության, կինոյի և ժամանակակից երաժշտության վերաբերյալ:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զադի Սմիթը 1997 թվականին հրատարակչական աշխարհին է ներկայացրել անավարտ ձեռագիր «Սպիտակ ատամներ» վեպը: Վեպի հրապարակման աճուրդի իրավունքը շահել է Խեմիշ Համիլթոն (Hamish Hamilton) հրատարակչական տունը[Ն 1]: Սմիթը վեպի վրա աշխատանքն ավարտել է Քեմբրիջում սովորելու վերջին տարում: Գիրքը լույս է տեսել 2000 թվականին և անմիջապես դարձել բեսթսելլեր: Այն ստացել է միջազգային համբավ և արժանացել մի շարք մրցանակների: Գրքի հիման վրա 2002 թվականին անգլ.՝ Channel 4 ալիքը սերիալ է թողարկել[15]: Զադի Սմիթը հարցազրույցում խոստովանել է, որ իր առաջին գրքի շուրջ պտտվող խոսակցությունները հանգեցրել են ստեղծագործական ճգնաժամի: 2002 թվականին լույս է տեսել Սմիթի երկրորդ վեպը՝ «Ինքնագրեր հավաքողը»[16], որը խաղարկային հաջողություն է ունեցել, չնայած նրան, որ քննադատների կողմից այն ավելի սառն է ընդունվել, քան «Սպիտակ ատամներ» վեպը[17]:

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանվելլը դժոխքում»[23] (ռուս.՝ Хэнвелл в аду)
  • «Աղջիկը խոպոպով»[24] (ռուս.՝ Девчонка с челкой)

Խոստովանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զադի Սմիթի դեբյուտային վեպն անվանվել է նոր հազարամյակի առաջին գրական սենսացիա: Նրա բոլոր երեք վեպերն էլ դարձել են բեսթսելլեր, որոնք արժանացել են մի շարք մրցանակների և թարգմանվել մի քանի լեզուներով:

Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուիլեսդենի կինը» (անգլ.՝ The Wife of Willesden), 2019 թվական[25]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին Սմիթն ընտրվել է Գրականության Թագավորական ընկերության անդամ: 2004 թվականին մշակութային հետազոտողների BBC- ի հարցման արդյունքում ճանաչվել է բրիտանական մշակույթի ամենաազդեցիկ մարդկանց քսանյակում[26]:
  • 2003 թվականին նա ընդգրկվել է Գրանտայի՝ 20 լավագույն երիտասարդ հեղինակների ցանկում, ինչպես նաև 2013 թվականի ցուցակում[27]: Նա 2010 թվականի սեպտեմբերի 1-ին միացել է Նյու Յորքի համալսարանի «Ստեղծագործություն գրելու ծրագրին» որպես վարձված պրոֆեսոր: Նրա «Սպիտակ ատամներ» վեպը ընդգրկվել է «Թայմ» ամսագրի մեջ՝ 1923 թվականից 2005 թվականների անգլերեն լավագույն 100 վեպերի շարքում:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է հետևյալ մրցանակներին
Թվական Մրցանակ
2016 Գրականության համաշխարհային մրցանակ[28]
2017 Լանգստոն Հյուզի մեդալ[29]
2019 Անսահմանության մրցանակ
2018 Գրքի քննադատների ազգային շրջանի մրցանակ[30]
2020 (անգլ.՝ The Story Prize)[31]

Հրատարակություն ռուսերեն լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպիտակ ատամներ»[32] 2005 թվական, էջ 672
  • «Ինքնագրեր հավաքող»[33] 2006 թվական, էջ 494
  • «Գեղեցկության մասին»[34] 2010 թվական, էջ 560
  • «Ժամանակի ռիթմ»[35] 2018 թվական, էջ 510

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խեմիշ Գամիլտոնը բրիտանական գրքերի հրատարակչություն էր, որը հիմնադրվել էր 1931 թվականին շոտլանդացի կիսամերկացի Ջեյմի Գամիլտոնի կողմից։
  2. Մինչև 2006 թվականը Ուիտբրեդովսկի մրցանակ, որը Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն էր։
  3. Անգլերեն գրականության մրցանակ, որը շնորհվում է ամեն տարի (մայիսին) Գրողների ասոցիացիայի կողմից: Մինչև 35 տարեկան երիտասարդ գրողները կարող են դառնալ մրցանակի դափնեկիր: Պարգևավճարը 12,000 ֆունտ ստերլինգ է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.theguardian.com/books/2005/sep/03/fiction.zadiesmith
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 https://literature.britishcouncil.org/writer/zadie-smith
  6. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. LIBRIS — 2008.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122702506 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  9. Library of Congress LCNAF
  10. https://www.theguardian.com/books/2000/jan/16/fiction.zadiesmith
  11. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  12. «Zadie Smith»։ web.archive.org։ 2015-03-15։ Վերցված է 2020-08-25 
  13. Edemariam Aida (2005-09-03)։ «Profile: Zadie Smith» (en-GB)։ Վերցված է 2020-08-25 
  14. Wood Gaby (2012-08-25)։ «The return of Zadie Smith» (en-GB)։ Վերցված է 2020-08-25 
  15. «Profile: Zadie Smith»։ the Guardian (անգլերեն)։ 2005-09-03։ Վերցված է 2020-08-25 
  16. «Книга «Собиратель автографов»»։ Վերցված է 2020-08-24 
  17. «Книга «Белые зубы»»։ Վերցված է 2020-08-24 
  18. «Зэди Смит - Белые зубы»։ Книги читать онлайн бесплатно без регистрации (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-25 
  19. «The Autograph Man»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-26 
  20. «Martha and Hanwell»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-25 
  21. «The Embassy of Cambodia»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-25 
  22. «Swing Time»։ www.goodreads.com։ Վերցված է 2020-08-25 
  23. «Хэнвелл в аду»։ buhurt.ru։ Վերցված է 2020-08-25 
  24. «ДЕВЧОНКА С ЧЕЛКОЙ. Зэди Смит — Читать онлайн на Indbooks» (ru-RU)։ Վերցված է 2020-08-25 
  25. «Zadie Smith to write new play for Kiln Theatre as part of Brent London Borough of Culture»։ The Stage (անգլերեն)։ Վերցված է 2020-08-25 
  26. «iPod designer leads culture list» (en-GB)։ 2004-02-12։ Վերցված է 2020-08-25 
  27. «Archive Access»։ Granta (en-US)։ Վերցված է 2020-08-25 
  28. WELT (2016-10-07)։ «„Welt“-Literaturpreis 2016 für Zadie Smith»։ Վերցված է 2020-08-25 
  29. «Zadie Smith wins CCNY’s Langston Hughes Medal»։ CUNY Newswire (անգլերեն)։ Վերցված է 2020-08-25 
  30. «National Book Critics Circle Announces Winners for 2018 Awards – National Book Critics Circle»։ www.bookcritics.org։ Վերցված է 2020-08-25 
  31. «Here are this year’s finalists for The Story Prize.»։ Literary Hub (en-US)։ 2020-01-09։ Վերցված է 2020-08-26 
  32. Smit, Zėdi. (2005)։ «Belye zuby : roman = White Teeth A novel»։ Izdatelʹstvo Olʹgi Morozovoĭ։ Վերցված է 2020-08-25 
  33. Smith, Zadie. (2006)։ «Sobiratelʹ avtografov»։ Amfora։ Վերցված է 2020-08-25 
  34. Smith, Zadie,։ «O krasote : roman = On beauty»։ Վերցված է 2020-08-25 
  35. Smith, Zadie, (2018)։ «Vremi︠a︡ svinga»։ Izdatelʹstvo "Ė"։ Վերցված է 2020-08-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]